Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ Ն ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.04.2013  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.0346.130413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2013 թվականի N 346-Ն

 

i

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՄԱՍՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.3-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) գործարար ծրագրերի հավանության արժանացման, ինչպես նաև այդ ծրագրերի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) գործարար ծրագրի իրականացման և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի մարտի 7-ի

N 346-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՄԱՍՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.3-րդ հոդվածով սահմանված գործարար ծրագրերի հավանության արժանացման, ինչպես նաև այդ ծրագրերի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով`

1) սույն կարգը տարածվում է «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ռեզիդենտների վրա` բացառությամբ առևտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտների.

2) շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարիների համար: Ծրագրի մեկնարկը համարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետը.

3) նոր աշխատատեղեր են համարվում սույն կետի 2-րդ ենթակետում նշված որոշմամբ սահմանված արտոնության տրամադրման ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հաշվետվությամբ նշված աշխատողների և ծրագրի մեկնարկին նախորդող ժամանակահատվածում աշխատատեղերի թվի վերաբերյալ ներկայացված վերջին հաշվետվությամբ նշված աշխատողների դրական տարբերությունը.

4) հաշվարկված շահութահարկի գումարից նվազեցման ենթակա գումար է հանդիսանում սահմանված արտոնության տրամադրման ժամանակահատվածում ստեղծված նոր աշխատատեղերի համար հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վճարված լրացուցիչ աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները.

5) լրացուցիչ աշխատավարձ է համարվում հաշվետու ժամանակաշրջանում օրենքով սահմանված կարգով ներկայացված յուրաքանչյուր հաշվետվությամբ նշված, սույն կարգի իմաստով նոր աշխատատեղերի համար վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների հանրագումարը:

3. Գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը:

4. Գործարար ծրագրի հավանություն ստանալու համար գործարար ծրագիր իրականացնող անձը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում դիմում` գործարար ծրագրի մեկնարկումից առնվազն մեկ ամիս առաջ:

5. Դիմումին կից ներկայացվում է ծրագիր և տեղեկատվություն անձի տնտեսական գործունեության մասին` համաձայն NN 1 և 2 ձևերի:

6. Անձն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից ներկայացված տեղեկությունների հավաստիության համար:

7. Դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` կարծիքի, և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` եզրակացության:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում կարծիք` կցելով ծրագրի վերաբերյալ սույն կարգի 8-րդ կետով սահմանված չափորոշիչների գնահատականները:

9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն գնահատում են ծրագիրը` համաձայն գնահատման հետևյալ չափորոշիչների (փակագծերում նշվում է առավելագույն միավորը)`

1) իրատեսականություն և հեռանկարայնություն (5).

2) ռիսկայնության աստիճան (5).

3) տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցություն (4).

4) զբաղվածության ընդլայնում և ոլորտի միջին աշխատավարձի չափը (7).

5) նորարարություն և մրցակցային առավելություն (4).

6) արտահանման խթանում և (կամ) ներմուծման փոխարինում (8).

7) պատշաճ մարքեթինգային քաղաքականություն (6).

8) համաֆինանսավորման առկայություն (սեփականատիրոջ մասնակցությունը նախագծին` 50 և ավելի տոկոսով) (5).

9) աշխատանքի արտադրողականություն (3).

10) կորպորատիվ կառավարման կանոնագրքի սկզբունքների կիրառում (կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագրի առկայություն) (3):

10. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը կարծիքներն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում պատրաստում է եզրակացություն` ամփոփելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կարծիքներն ու ծրագրի գնահատման արդյունքները:

11. Ծրագրի գնահատման արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր չափորոշչի միջին թվաբանական արդյունքը:

12. Ամփոփման արդյունքում 26 և ավելի միավոր ստացած ծրագրերի վերաբերյալ տրվում է դրական եզրակացություն, իսկ դրանից պակասի վերաբերյալ` բացասական եզրակացություն:

13. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դրական կամ բացասական եզրակացության հիման վրա մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ստանալու պահից 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դրա մասին տեղեկացնում է անձին:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության դրական որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն անձի հետ կնքում է պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 346-Ն որոշման N 2 հավելվածի:

 

Ձև N 1

 

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ

 

1. Հակիրճ տեղեկատվություն անձի գործունեության մասին

 

._____________________________________________________________________.

|1. |Անձի անվանումը                  |                                |

|___|________________________________|________________________________|

|2. |Գտնվելու վայրը, կոնտակտային     |                                |

|   |տվյալները                       |                                |

|___|________________________________|________________________________|

|3. |Կազմակերպաիրավական ձևը          |                                |

|___|________________________________|________________________________|

|4. |ՈՒղղվածությունը/գործունեության  |                                |

|   |բնագավառը                       |                                |

|___|________________________________|________________________________|

|5. |Ծրագրի համար առկա/անհրաժեշտ     |               |Առկա  |Անհրաժեշտ|

|   |տարածքները                      |               |տարածք|տարածք   |

|   |                                |_______________|______|_________|

|   |                                |Հողատարածք     |      |         |

|   |                                |_______________|______|_________|

|   |                                |Շենքեր և       |      |         |

|   |                                |շինություններ  |      |         |

|   |                                |_______________|______|_________|

|   |                                |Այլ            |      |         |

|___|________________________________|________________________________|

|6. |Սեփականության ձևը,  այդ թվում`  |                                |

|   |բաժնետերեր` ըստ բաժնեմասի       |                                |

|   |                                |________________________________|

|   |                                |1.                              |

|   |                                |________________________________|

|   |                                |2.                              |

|   |                                |________________________________|

|   |                                |3.                              |

|   |                                |________________________________|

|   |                                |4.                              |

|___|________________________________|________________________________|

|7. |Հիմնադրման       |Գործունեության|               |      |         |

|   |տարեթիվը         |մեկնարկի      |               |      |         |

|   |                 |ժամկետները    |               |      |         |

|___|________________________________|_______________|______|_________|

|8. |Ծրագրի նպատակը/տեղեկատվություն  |               |      |         |

|   |իրականացվող ծրագրի մասին        |               |      |         |

|___|________________________________|_______________|______|_________|

|9. |Մարքեթինգային քաղաքականության   |               |      |         |

|   |նկարագրությունը                 |               |      |         |

|___|________________________________|_______________|______|_________|

|10.|Գործընկերները                   |               |      |         |

|___|________________________________|_______________|______|_________|

|11.| Մրցակցային առավելությունները   |               |      |         |

|___|________________________________|_______________|______|_________|

|12.|Համապատասխանությունը կորպորատիվ |               |      |         |

|   |կառավարման կանոնագրքի           |               |      |         |

|   |սկզբունքներին (նշել կիրառվող    |               |      |         |

|   |սկզբունքները)                   |               |      |         |

|___|________________________________|_______________|______|_________|

|13.|Ծրագրին վերաբերող այլ           |               |      |         |

|   |տեղեկություններ (անհրաժեշտության|               |      |         |

|   |դեպքում)                        |               |      |         |

._____________________________________________________________________.

 

1. Ներդրումներ

 

.__________________________________________________________.

|NN |ՈՒղղվածությունը       |Սեփական միջոցները |Այլ միջոցներ|

|ը/կ|                      |                  |            |

|   |______________________|__________________|____________|

|   |        1             |         2        |      3     |

|___|______________________|__________________|____________|

|1. |                      |                  |            |

|___|______________________|__________________|____________|

|2. |                      |                  |            |

|___|______________________|__________________|____________|

|3. |                      |                  |            |

|___|______________________|__________________|____________|

|   | Ընդհանուր ներդրումներ|                  |            |

.__________________________________________________________.

 

Ձևի լրացման ուղեցույց

 

1. 1-ին` «Հակիրճ տեղեկատվություն անձի գործունեության մասին» բաժնի`

1) 5-րդ տողում նշվում են ծրագրի համար առկա/անհրաժեշտ տարածքների չափերը` քառ. մետր չափի միավորով.

2) 6-րդ տողում նշվում է` անձի կազմակերպություն հանդիսանալու դեպքում` առանձին տողում նշելով սեփականության ձևը, իսկ մնացած տողերում` 15 տոկոս և ավելի բաժնետեր հանդիսացող անձանց անունները.

3) 8-րդ տողում` տեքստային տարբերակով նկարագրվում է ծրագրի նպատակը, որտեղ կատարվում է նշում նաև արդեն իսկ իրականացված և անհրաժեշտ աշխատանքների, ինչպես նաև դրանց ժամկետների մասին.

4) 9-րդ տողում տեքստային տարբերակով նկարագրվում է իրականացվող և նախատեսվող մարքեթինգային քաղաքականությունը` նշելով նաև դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին.

5) 10-րդ տողում տեքստային տարբերակով նշվում է ծրագրի գործունեության արդյունքի իրացման առկա և հնարավոր գործընկերների մասին` պայմանագրերի կամ պայմանավորվածությունների առկայության դեպքում.

6) 11-րդ տողում տեքստային տարբերակով ներկայացվում են ծրագրի գործունեության արդյունքի մրցակցային առավելությունները:

2. Ձևում լրացվող աղյուսակներում բացակայող տեղեկատվության դեպքում դրվում է «-» նշանը:

 

Ձև N 2

 

1. Տեղեկատվություն անձի տնտեսական գործունեության մասին

 

.__________________________________________________________.

|NN |                   | 1  | 2  | 3  |  4 |5   | 6  | 7  |

|ը/կ|                   |    |    |    |    |    |    |    |

|___|___________________|____|____|____|____|____|____|____|

|1. |Ցուցանիշ           |20__|20__|20__|20__|20__|20__|20__|

|   |                   |թիվ |թիվ |թիվ |թիվ |թիվ |թիվ |թիվ |

|___|___________________|____|____|____|____|____|____|____|

|2. |Արտադրանք          |    |    |    |    |    |    |    |

|___|___________________|____|____|____|____|____|____|____|

|3. |Իրացում            |    |    |    |    |    |    |    |

|___|___________________|____|____|____|____|____|____|____|

|4. |Արտահանում         |    |    |    |    |    |    |    |

|___|___________________|____|____|____|____|____|____|____|

|5. |Արտահանման երկրներ |    |    |    |    |    |    |    |

|___|___________________|____|____|____|____|____|____|____|

|6. |Աշխատատեղերի քանակ |    |    |    |    |    |    |    |

|___|___________________|____|____|____|____|____|____|____|

|7. |Միջին աշխատավարձ   |    |    |    |    |    |    |    |

|___|___________________|____|____|____|____|____|____|____|

|8. |Արտադրողականություն|    |    |    |    |    |    |    |

|___|___________________|____|____|____|____|____|____|____|

|9. |ԱԱՀ                |    |    |    |    |    |    |    |

|___|___________________|____|____|____|____|____|____|____|

|10.|Շահութահարկ        |    |    |    |    |    |    |    |

.__________________________________________________________.

 

N 2 ձևը լրացնելու ուղեցույց

 

1. 1-ին` «Տեղեկատվություն անձի տնտեսական գործունեության մասին» բաժնի`

1) 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակներում նշված տեղեկատվությունը լրացվում է դիմումը ներկայացնելուն նախորդող երկու տարիների համար, իսկ հաջորդ սյունակներում` կանխատեսվող տարիները` մինչև ծրագրի ավարտն ընկած ժամանակահատվածը.

2) 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ տողերի չափի միավորն է հազ. դրամը:

2. Ձևում լրացվող աղյուսակներում բացակայող տեղեկատվության դեպքում դրվում է «-» նշանը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի մարտի 7-ի

N 346-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

քաղ. Երևան _____ _____________201 թ.

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս նախարար`_________________, մի կողմից, և _____________________________, ի դեմս _____________ (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 346-Ն որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 346-Ն որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը` ծրագրի իրականացման գործընթացում:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

 

2.1. Նախարարությունը պարտավոր է`

2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:

2.2. Նախարարությունն իրավունք ունի`

2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.

2.2.2. ընկերությունից պահանջելու ներկայացնել պայմանագրի 3.5-րդ կետով սահմանված հաշվետվությունները:

2.3. Ընկերությունը պարտավոր է`

2.3.1. ______________________________ .

2.3.2. ______________________________ .

2.3.3. հարկային պարտավորություններն ավելացնել աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.

2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.

2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:

2.4. Ընկերությունն իրավունք ունի`

2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.

2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպություններ և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:

 

3. Հաշվետվություն և մոնիթորինգ

 

3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:

3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:

3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:

3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր ու բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:

3.5. Ընկերությունը յուրաքանչյուր եռամսյակը մեկ ներկայացնում է հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական)` յուրաքանչյուր ժամանակահատվածին հաջորդող ամսվա 10 աշխատանքային օրվա ընթացքում:

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Եթե ընկերությունը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները, խուսափում է նախարարության վերահսկողությունից, ապա նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համապատասխան որոշման նախագիծ:

4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

5. Պայմանագրի գործողության ժամկետը

 

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:

5.2. Ծրագիրը համարվում է կատարված` պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

Պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

 

8. Կողմերի հասցեները և ստորագրությունները

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.03.2013
N 346-Ն
Որոշում