Սեղմել Esc փակելու համար:
2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0371.190413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 ապրիլի 2013 թվականի N 371-Ն

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի ապրիլի 17-ի «2013 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-72-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2013 թվականի գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. 2013 թվականի գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) 2013 թվականի գարնանային զորակոչն անցկացնել մայիս-հուլիս ամիսների ընթացքում` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի ապրիլի 17 -ի «2013 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-72-Ն հրամանագրի 1-ին կետի պահանջներով.

2) զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

1) զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) 2013 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններ հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.

3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2013 թվականի գարնանային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս` փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:

11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) 2013 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`

ա. դպրոցներում` մինչև 2013 թվականի հունիսի 25-ը,

բ. քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2013 թվականի հունիսի 25-ը,

գ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2013 թվականի հունիսի 1-ը,

դ. մինչև 2013 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, քոլեջները և ուսումնարաններն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները,

ե. մինչև 2013 թվականի հուլիսի 15-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում (պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով) ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և զինվորական կոմիսարիատների.

2) մագիստրոսական և ասպիրանտական կրթություն իրականացնող բուհերում ու գիտական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում (տարկետման իրավունքով) մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություններն ավարտել մինչև 2013 թվականի հունիսի 20-ը.

3) Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:

15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի ապրիլի 18-ի

N 371-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

ՀՀ զինվորական կոմիսարի ՊԺԿ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն

 

ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

 

ՀՀ առողջապահության նախարար

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

 

ՀՀ կրթության և գիտության նախարար

 

ՀՀ արտաքին գործերի նախարար

 

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին

գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի

հարցերի վարչության պետ

 

ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ

(հանձնաժողովի քարտուղար)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի ապրիլի 18-ի

N 371-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

._____________________________________________________________________.

|Տարածքների և     |             Հանձնաժողովների անդամները             |

|զինվորական       |                                                   |

|կոմիսարիատների   |                                                   |

|անվանումը        |                                                   |

|_________________|___________________________________________________|

|        1        |                           2                       |

|_________________|___________________________________________________|

|Երևան            |                 - Երևանի  քաղաքապետ               |

|                 |                   (հանձնաժողովի նախագահ)          |

|Արաբկիր          |Է. Ապրիամով      - ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ   |

|Մաշտոց           |                 - Երևան  քաղաքի ոստիկանության     |

|Կենտրոնական      |                   վարչության պետ                  |

|Նոր Նորք         |                 - Երևան  քաղաքի կայազորի ռազմական |

|Շահումյան        |                   ոստիկանության բաժնի պետ         |

|Շենգավիթ         |                                                   |

|Էրեբունի         |                                                   |

|_________________|___________________________________________________|

|Արագածոտն        |                 - Արագածոտնի մարզպետ              |

|                 |                   (հանձնաժողովի նախագահ)          |

|Աշտարակ          |Ա. Նազարյան      - ՀՀ պաշտպանության նախարարի       |

|Ապարան           |                   տեղակալ                         |

|Թալին            |                 - մարզային ոստիկանության          |

|                 |                   վարչության պետ                  |

|                 |                 - Արմավիր կայազորի ռազմական       |

|                 |                   ոստիկանության Աշտարակի          |

|                 |                   բաժանմունքի պետ                 |

|_________________|___________________________________________________|

|Արարատ           |                 - Արարատի մարզպետ                 |

|                 |                   (հանձնաժողովի նախագահ)          |

|Արտաշատ          |Ա. Կարապետյան    - ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության        |

|Արարատ           |                   վարչության պետ                  |

|Մասիս            |                 - մարզային ոստիկանության          |

|                 |                   վարչության պետ                  |

|                 |                 - ՀՀ ՊՆ-ի Արարատի ռազմական        |

|                 |                   ոստիկանության բաժանմունքի պետ   |

|_________________|___________________________________________________|

|Արմավիր          |                 - Արմավիրի մարզպետ                |

|                 |                   (հանձնաժողովի նախագահ)          |

|Արմավիր          |Ա. Դավթյան        - ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի օպերատիվ|

|Էջմիածին         |                    վարչության պետ                 |

|                 |                  - մարզային ոստիկանության         |

|                 |                    վարչության պետ                 |

|                 |                  - Արմավիրի կայազորի ռազմական     |

|                 |                    ոստիկանության բաժնի պետ        |

|_________________|___________________________________________________|

|Գեղարքունիք      |                  - Գեղարքունիքի մարզպետ           |

|                 |                    (հանձնաժողովի նախագահ)         |

|Գավառ            |Հ. Օհանյան        - 2-րդ բանակային կորպուսի        |

|Մարտունի         |                    հրամանատար                     |

|Սևան             |                  - մարզային ոստիկանության         |

|Վարդենիս         |                    վարչության պետ                 |

|Կրասնոսելսկ      |                  - Սևանի  կայազորի ռազմական       |

|                 |                    ոստիկանության բաժնի պետ        |

|_________________|___________________________________________________|

|Լոռի             |                  - Լոռու մարզպետ                  |

|                 |                    (հանձնաժողովի նախագահ)         |

|Վանաձոր          |Օ. Գասպարյան      - 3-րդ բանակային կորպուսի        |

|Սպիտակ           |                    հրամանատար                     |

|Ստեփանավան       |                  - մարզային ոստիկանության         |

|Տաշիր            |                    վարչության պետ                 |

|Թումանյան        |                  - Լոռու կայազորի ռազմական        |

|                 |                    ոստիկանության Վանաձորի         |

|                 |                    բաժնի պետ                      |

|_________________|___________________________________________________|

|Կոտայք           |                  - Կոտայքի մարզպետ                |

|                 |                    (հանձնաժողովի նախագահ)         |

|Կոտայք (Աբովյան) |Հ. Բաղմանյան      - ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի    |

|Հրազդան          |                    տեղակալ                        |

|Չարենցավան       |                  - մարզային ոստիկանության         |

|Նաիրի            |                    վարչության պետ                 |

|                 |                  - ոստիկանության Աբովյանի         |

|                 |                    բաժնի պետ                      |

|_________________|___________________________________________________|

|Շիրակ            |                  - Շիրակի մարզպետ                 |

|                 |                    (հանձնաժողովի նախագահ)         |

|Գյումրի          |Ս. Գալստյան       - ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի    |

|Արթիկ            |                    տեղակալ                        |

|Աշոցք            |                  - մարզային ոստիկանության         |

|Անի              |                    վարչության պետի պաշտոնակատար   |

|Ախուրյան         |                  - Շիրակի կայազորի ռազմական       |

|                 |                    ոստիկանության բաժնի պետ        |

|_________________|___________________________________________________|

|Սյունիք          |                  - Սյունիքի մարզպետ               |

|                 |                    (հանձնաժողովի նախագահ)         |

|Կապան            |Տ. Փարվանյան      - 1-ին բանակային կորպուսի        |

|Գորիս            |                    հրամանատար                     |

|Սիսիան           |                  - մարզային ոստիկանության         |

|Մեղրի            |                    վարչության պետ                 |

|                 |                  - Գորիսի կայազորի ռազմական       |

|                 |                    ոստիկանության բաժնի պետ        |

|_________________|___________________________________________________|

|Վայոց ձոր        |                  - Վայոց ձորի մարզպետ             |

|                 |                    (հանձնաժողովի նախագահ)         |

|Եղեգնաձոր        |Պ. Պողոսյան       - 4-րդ բանակային կորպուսի        |

|Վայք             |                    հրամանատար                     |

|                 |                  - մարզային ոստիկանության         |

|                 |                    վարչության պետ                 |

|                 |                  - Եղեգնաձորի կայազորի ռազմական   |

|                 |                    ոստիկանության բաժնի պետ        |

|_________________|___________________________________________________|

|Տավուշ           |                  - Տավուշի մարզպետ                |

|                 |                    (հանձնաժողովի նախագահ)         |

|Իջևան            |Ա. Բրուտյան       - ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի     |

|Տավուշ (Բերդ)    |                    ղեկավար                        |

|Նոյեմբերյան      |                  - մարզային ոստիկանության         |

|Դիլիջան          |                    վարչության պետ                 |

|                 |                  - Լոռու կայազորի ռազմական        |

|                 |                    ոստիկանության Իջևանի  բաժնի պետ|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2013 թվականի ապրիլի 18-ի

N 371-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հ. Մուրադյան         - ՀՀ զինվորական կոմիսարի ՊԺԿ

                           (հանձնաժողովի նախագահ)

 

    Հ. Նազարյան          - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական

                           ոստիկանությունից, ավագ լ-տ

 

    Ա. Մուրադյան         - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի

                           վերահսկիչ վարչությունից

 

    Ս. Ղասաբյան          - ՀՀ առողջապահության նախարարությունից

 

    Ա. Սոխակյան          - վնասվածքաբան, բ.գ.թ.

 

    Ս. Սահակյան          - վնասվածքաբան, բ/ծ կապիտան

 

    Վ. Հովհաննիսյան      - մաշկաբան, բ/ծ կապիտան

 

    Հ. Մանվելյան         - նյարդաբան, բ.գ.դ., պրոֆ.

 

    Վ. Գաբրիելյան        - նյարդաբան, բ/ծ կապիտան

 

    Ա. Այվազյան          - թերապևտ,  բ.գ.դ., պրոֆ.

 

    Ա. Մելքոնյան         - թերապևտ,  բ/ծ մայոր

 

    Ս. Փխրիկյան          - օտոլարինգոլոգ, բ.գ.թ.

 

    Հ. Բարսեղյան         - օտոլարինգոլոգ

 

    Ն. Բաղդասարյան       - ակնաբույժ, բ/ծ կապիտան

 

    Ա. Շաքարյան          - ակնաբույժ, բ.գ.դ., պրոֆ.

 

    Զ. Տեր-Ավետիքյան     - վիրաբույժ, բ.գ.դ., պրոֆ.

 

    Տ. Մարտիրոսյան       - վիրաբույժ, բ/ծ կապիտան

 

    Ս. Գրիգորյան         - սրտաբան, բ.գ.դ., պրոֆ.

 

    Հ. Հովսեփյան         - սրտաբան, բ/ծ կապիտան

 

    Գ. Հարությունյան     - սրտաբան, բ/ծ կապիտան

 

    Վ. Բաբայան           - հոգեբույժ

 

    Տ. Թունյան           - հոգեբույժ, բ/ծ մայոր

 

    Ռ. Բզանյան           - համակարգչային օպերատոր, ավագ սերժանտ /Պ/

 

    Հ. Մինասյան          - հանձնաժողովի քարտուղար, բ/ծ փոխգնդապետ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.04.2013
N 371-Ն
Որոշում