Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ...

 

 

100.0020.090413

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        04            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10013129

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

21 դեկտեմբերի 2012 թվականի N 20-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 756-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների սանիտարական կանոններում և նորմերում» (այսուհետ` Նորմեր) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

i

1) Հրամանի վերնագրում և 1-ին կետում «ցուցանիշների» բառից հետո լրացնել «N 2.2-002-05» թիվը:

i

2) Նորմերի վերնագրում «ցուցանիշների» բառից հետո լրացնել «N 2.2-002-05» թիվը:

3) Նորմերի 3.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3.1. Արտադրական կազմակերպությունների սենքերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ են`

1) Արտադրական կազմակերպություններում արտադրական սենքի ծավալը մեկ աշխատողի համար կազմում է առնվազն 15 մ3 (խորանարդ մետր), ընդ որում սենքի բարձրությունը` 3 մ-ից ոչ պակաս, աշխատանքային մակերեսը` առնվազն 5 մ2 (քառակուսի մետր),

2) Արտադրական սենքի հատակի մակերեսը լինում է հարթ` ենթակա հեշտ մաքրման` քիմիական նյութերի և արտադրական փոշու կուտակումը կանխելու նպատակով,

3) Հատակի վրայով պարբերաբար կամ մշտական արտադրական հեղուկների հոսքի դեպքում հատակի կառուցվածքն ապահովում է թեքությունը դեպի հեղուկների հեռացման հատականցքը (տրապը) կամ ջրահեռացման ուղին:»:

4) Նորմերի 3.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.2 Արտադրական սենքերում իրականացվում են ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում.

1) Կազմակերպությունների ստորաբաժանումներում, որտեղ բացակայում են արտադրական միջավայրի վնասակար (քիմիական, կենսաբանական) գործոնները, ապահովվում են միայն բնական օդափոխանակությամբ,

2) Կազմակերպություններում արտադրական միջավայրի աշխատանքային գոտու օդում առաջացող` վնասակարության բոլոր դասերին պատկանող, քիմիական նյութերի և միացությունների` գազերի, գոլորշիների, աերոզոլների և փոշու, անջատումով ընթացող տեխնոլոգիական գործընթացների ստորաբաժանումներն ապահովվում են ներհոս և/կամ արտաձիգ մեխանիկական օդափոխության համակարգերով,

3) Կենդանական և բուսական ծագմամբ հումքի օգտագործմամբ, դրանցից առաջացող փոշու արտանետմամբ, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ շփմամբ կատարվող աշխատանքների ստորաբաժանումներն ապահովվում են ներհոս և/կամ արտաձիգ մեխանիկական օդափոխության համակարգերով,

4) Սույն Նորմերի 3.2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում քիմիական և կենսաբանական նյութերի գործածմամբ աշխատատեղերում, բացի ներհոս և/կամ արտաձիգ մեխանիկական օդափոխության համակարգից, բաց տեխնոլոգիական գործընթաց իրականացնող սարքեր-սարքավորումներն ապահովվում են տեղային արտաձիգ օդափոխության համակարգով,

5) Սույն Նորմերի 3.2-րդ կետում օդափոխությանը ներկայացվող պահանջները չեն տարածվում այնպիսի տեխնոլոգիական գործընթացների վրա, որոնց տեխնոլոգիական կանոնակարգով նախատեսված են այլ պայմաններ:»:

5) Նորմերի 3.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.3 Մշտական և ոչ մշտական աշխատատեղերով սենքերն ապահովվում են արհեստական, բնական և/կամ համատեղված լուսավորմամբ.

1) Արտադրական սենքերում` ելնելով տեսողական աշխատանքի բնույթից և նշմարվող օբյեկտի նվազագույն կամ համարժեք չափից, լուսավորման ցուցանիշները սահմանվում են համապատասխան աղյուսակ 15-ի,

2) Համաարդյունաբերական սենքերում և կառուցվածքներում լուսավորման ցուցանիշները սահմանվում են համապատասխան աղյուսակ 16-ի,

3) Սույն Նորմերի 3.3 կետում լուսավորմանը ներկայացվող պահանջները չեն տարածվում այնպիսի տեխնոլոգիական գործընթացներով սենքերի վրա, որոնց տեխնոլոգիական կանոնակարգով նախատեսված են այլ պայմաններ:»:

i

6) Նորմերը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.5-րդ, 3.6-րդ, 3.7-րդ, 3.8-րդ, 3.9-րդ, 3.10-րդ և 3.11-րդ կետերով.

«3.5. Կազմակերպություններում աշխատողների սանիտարակենցաղային պայմանները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի N 15-Ն հրամանով հաստատված «Կազմակերպություններում աշխատողների սանիտարակենցաղային սենքերի» N 2.2.8-003-12 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:»:

«3.6. Կազմակերպություններում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի առավելագույն և միջին հերթափոխային սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի N 27-Ն հրամանով հաստատված «Կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները» N 2.2.5-004-10 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:»:

«3.7. Անհատական էլեկտրոնային հաշվիչ մեքենա (համակարգիչ) շահագործող ծրագրավորողների, օպերատորների, ճարտարագետների և այլ աշխատողների աշխատանքի պայմաններին և աշխատատեղերում էլեկտրամագնիսական դաշտին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 19-Ն հրամանով հաստատված «Կազմակերպություններում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (համակարգիչների) անվտանգ շահագործման և օգտագործման» N 2.2.4-015-10 սանիտարական կանոններով և նորմերով:»:

«3.8. Խմելու ջրի որակը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան:»:

7) Նորմերի 4.1.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Աշխատատեղերում, արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների տեսակներով պայմանավորված, աշխատողներն օգտագործում են պաշտպանական հագուստ, լսողական, տեսողական և շնչառական օրգանների, ոտքերի, ձեռքերի և գլխի պաշտպանության միջոցներ, որոնք ընտրվում են ըստ իրենց պաշտպանական, բժշկահիգիենիկ և օգտագործման ցուցանիշների`

1) Ներառում են պիտանիության ժամկետների, պահպանման, օգտագործման, սպասարկման և որակի հսկողության վերաբերյալ մատակարարի ցուցումներ կամ արտադրող կազմակերպության հրահանգներ,

2) ՈՒնենում են աղմուկի մակարդակի նվազեցման ցուցանիշ և/կամ մակնշվածք,

3) Լինում են հրակայուն` ջերմային ճառագայթումից պաշտպանության համար աշխատանքային պայմաններում ինքնահրկիզման վտանգը կանխելու նպատակով,

4) Ապահովում են ցրտից մարմնի պաշտպանված մասի (ներառյալ մատների և մատների ծայրերի) ջերմամեկուսացումը և մեխանիկական ամրությունը,

5) Ապահովում են աշխատողների շնչառական օրգանների պաշտպանության նպատակով աշխատատեղերից և աշխատանքային գոտու օդից վնասակար քիմիական նյութերի, միացությունների և արտադրական փոշու նվազագույն ներթափանցումը օրգանիզմ:»:

i

8) Նորմերի 4.1.4.-րդ կետում «ՀՀ կառավարության 15.07.2004 թ. 1089-Ն որոշմամբ հաստատված Կարգով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշմամբ հաստատված Կարգին համապատասխան» բառերով:

9) Նորմերը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.4-րդ կետով.

i

«17.4. Աշխատողների օրգանիզմի ընդհանուր էներգածախսի ինտենսիվությամբ (Վտ-ով) պայմանավորված աշխատանքի կարգերը ստորաբաժանվում են համապատասխան աղյուսակ 14-ի:»:

 

Հավելված

i

ՀՀ առողջապահության նախարարի

2012 թ. դեկտեմբերի 21-ի

N 20-Ն հրամանի

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ

 

N 2.2-002-05

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1.1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` Կանոններ) սահմանում են աշխատանքի պայմանների հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների:

1.2. Սույն Կանոնները կիրառվում են աշխատատեղերում աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման և գնահատման համար` նպատակ ունենալով սահմանել մասնագիտական ռիսկերի հիգիենիկ չափանիշները և սանիտարահիգիենիկ միջոցառումների գերակայությունները:

1.3. Սույն Կանոնները պարտադիր են բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` անկախ սեփականության ձևից:

1.4. Սույն Կանոնների կատարման հսկողությունն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:

 

2. ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

. Աշխատանքի հիգիենա - կանխարգելիչ բժշկություն է, ուսումնասիրում է աշխատանքի բնույթը և պայմանները, նրանց ազդեցությունը մարդու առողջության վրա, մշակում է արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելմանն ուղղված գիտական հիմքեր և գործնական միջոցառումներ:

. Աշխատանքի պայմաններ - աշխատանքային գործընթացի և արտադրական միջավայրի գործոնների համակցությունն է, որտեղ իրականացվում է մարդու գործունեությունը:

. Վնասակար արտադրական գործոն - աշխատանքային միջավայրի և գործընթացի գործոն է, որի ազդեցությունը աշխատողի վրա որոշակի պայմաններում կարող է առաջացնել աշխատունակության ժամանակավոր կամ կայուն իջեցում, մասնագիտական հիվանդություն:

Աշխատանքային միջավայրի գործոնները դասակարգվում են`

Ֆիզիկական գործոններ`

- օդի ջերմաստիճան, խոնավություն, շարժման արագություն, ջերմային ճառագայթում,

- ոչ իոնացնող ճառագայթում` էլեկտրաստատիկ, հաստատուն մագնիսական, ռադիոհաճախականության միջակայքի էլեկտրամագնիսական, արտադրական հաճախականության (50Հց) էլեկտրական և մագնիսական դաշտեր, օպտիկական միջակայքի էլեկտրամագնիսական ճառագայթում (այդ թվում` լազերային և ուլտրամանուշակագույն),

- իոնացնող ճառագայթում,

- արտադրական աղմուկ, ուլտրաձայն, ինֆրաձայն,

- թրթռում (տեղային, ընդհանուր),

- աերոզոլներ (փոշիներ) ֆիբրոգեն ազդեցության գերակայությամբ,

- լուսավորում - բնական, արհեստական (անբավարար լուսավորվածություն, ուղիղ և անդրադարձող շլացնող փայլ, լուսավորության բաբախում):

Քիմիական գործոններ - այդ թվում` կենսաբանական բնույթի որոշ նյութեր (անտիբիոտիկներ, վիտամիններ, հորմոններ, ֆերմենտներ, սպիտակուցային պատրաստուկներ) ստացված քիմիական սինթեզով և/կամ որոնց հսկողության համար օգտագործվում են քիմիական անալիզի մեթոդներ:

Կենսաբանական գործոններ - պատրաստուկներում պարունակվող մանրէներ, կենդանի բջիջներ և սպորներ, պաթոգեն մանրէներ:

Աշխատանքային գործընթացի գործոններ.

. Աշխատանքի ծանրություն - աշխատանքային գործընթացի բնութագիր, արտացոլում է ծանրաբեռնվածությունը առավելապես հենաշարժական ապարատի և օրգանիզմի գործունեությունը ապահովող ֆունկցիոնալ համակարգի վրա (սիրտ-անոթային, շնչառական և այլն): Աշխատանքի ծանրությունը բնութագրվում է ֆիզիկական դինամիկ ծանրաբեռնվածությամբ, բարձրացվող և տեղափոխվող բեռի զանգվածով, աշխատողի նույնանման շարժումների ընդհանուր թվով, ստատիկ ծանրաբեռնվածության մեծությամբ, աշխատանքային դիրքով, տարածության մեջ տեղաշարժումներով:

. Աշխատանքի լարվածություն - աշխատանքային գործընթացի բնութագիր, արտացոլում է ծանրաբեռնվածությունը առավելապես աշխատողի կենտրոնական նյարդային համակարգի, զգայական օրգանների, հուզական դաշտի վրա: Աշխատանքի լարվածությունը բնութագրող գործոններն են - մտավոր, զգայական, հուզական ծանրաբեռնվածություն և աշխատանքի ռեժիմ:

. Վտանգավոր արտադրական գործոն - միջավայրի և աշխատանքային գործընթացի գործոն է, որը կարող է պատճառ լինել սուր հիվանդության առաջացման կամ առողջության հանկարծակի վատացման և/կամ մահվան: Որոշ արտադրական վնասակար գործոններ, կախված նրանց քանակական բնութագրից և ազդեցության տևողությունից, կարող են վերածվել վտանգավորի:

. Աշխատանքի պայմանների հիգիենիկ նորմատիվները (սահմանային թույլատրելի խտություններ` հետագայում ՍԹԽ, սահմանային թույլատրելի մակարդակներ` հետագայում ՍԹՄ) - վնասակար արտադրական գործոնների մակարդակներ են, որոնք ամենօրյա (բացի հանգստյան օրերից) աշխատանքի դեպքում, բայց ոչ ավելի 40 ժամից մեկ շաբաթում, ամբողջ աշխատանքային ստաժի ընթացքում չպետք է առաջացնեն ժամանակակից հետազոտության մեթոդներով հայտնաբերվող հիվանդություններ, կամ առողջության վիճակի շեղումներ աշխատանքի ընթացքում կամ ներկա և հաջորդ սերունդների կյանքի հետագա տարիներին: Հիգիենիկ նորմատիվների պահպանումը չի բացառում առողջության վիճակի խանգարումները բարձր զգայնությամբ անձանց մոտ:

. Էքսպոզիցիա - վնասակար գործոնի ազդեցության ինտենսիվության և տևողության քանակական բնութագիրն է:

. Մասնագիտական ռիսկ - առողջության խանգարման (ախտահարման) հավանականության մեծությունն է, հաշվի առնելով արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի գործոնների անբարենպաստ ազդեցության հետևանքների ծանրությունը: Մասնագիտական ռիսկի գնահատումը կատարվում է հաշվի առնելով վնասակար գործոնների էքսպոզիցիայի մեծությունները, աշխատողների առողջական վիճակի և աշխատունակության կորստի ցուցանիշները:

. Պաշտպանություն ժամանակով - աշխատողների վրա արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի անբարենպաստ գործոնների վնասակար ազդեցության նվազեցում` նրանց ազդեցության ժամանակի կրճատման հաշվին:

. Կանոնակարգված լրացուցիչ ընդմիջում - արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար գործոնների ազդեցության պայմաններում աշխատելիս աշխատանքային հերթափոխի ընթացքում լրացուցիչ ընդմիջում:

. Առողջություն - ֆիզիկական, մտավոր և սոցիալական լիակատար բարեկեցության վիճակ, և ոչ թե միայն հիվանդության կամ ֆիզիկական արատի բացակայություն:

. Մասնագիտական հիվանդություն - հիվանդություն, որի առաջացման որոշիչ դերը պատկանում է արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի անբարենպաստ գործոնների ազդեցությանը:

. Հիգիենիկ չափանիշներ - ցուցանիշներ են, որոնք թույլ են տալիս գնահատել արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի չափորոշիչների շեղման աստիճանը գործող հիգիենիկ նորմատիվներից: Աշխատանքի պայմանների դասակարգումը հիմնված է նշված շեղումների տարբերակման սկզբունքի վրա:

. Փոշային ծանրաբեռնվածություն - (ՓԾ) աշխատողի շնչական օրգանի վրա փոշու գումարային էքսպոզիցիոն դոզայի իրական կամ ենթադրվող մեծությունն է, որը ներշնչում է աշխատողը գործոնի հետ մասնագիտական շփման փաստացի կամ ենթադրվող ողջ ժամանակահատվածում:

. ՄՋԾ ցուցիչ - էմպիրիկ ինտեգրալ ցուցանիշ է (արտահայտված օC-ով), արտացոլում է օդի ջերմաստիճանի, նրա շարժման արագության, խոնավության և ջերմաճառագայթման զուգակցված ազդեցությունը մարդու ջերմափոխանակության վրա:

. Սառեցնող միկրոկլիմա - միկրոկլիմայի չափորոշիչների զուգակցում, որի դեպքում օրգանիզմի ջերմափոխանակության փոփոխությունները հյուսվածքների մակերեսային և խորանիստ շերտերի ջերմաստիճանի իջեցման արդյունքում հանգեցնում են օրգանիզմում ջերմության ընդհանուր կամ տեղային դեֆիցիտի (> 0,87 կՋոուլ/կգ):

. Տաքացնող միկրոկլիմա - միկրոկլիմայի չափորոշիչների զուգակցում, երբ առկա է շրջակա միջավայրի հետ մարդու ջերմափոխանակության խանգարում, օպտիմալ մեծության վերին սահմանից բարձր (0,87 կՋոուլ/կգ) ջերմության կուտակումով օրգանիզմում և/կամ ջերմային բալանսի ընդհանուր կառուցվածքում քրտինքի գոլորշիացմամբ ջերմակորստի մեծացումով (30%) ընդհանուր կամ տեղային ոչ բարեհարմար ջերմազգացողությամբ:

 

3. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

3.1. Արտադրական կազմակերպությունների սենքերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ են`

1) Արտադրական կազմակերպություններում արտադրական սենքի ծավալը մեկ աշխատողի համար կազմում է առնվազն 15 մ3 (խորանարդ մետր), ընդ որում սենքի բարձրությունը` 3մ-ից ոչ պակաս, աշխատանքային մակերեսը` առնվազն 5 մ2 (քառակուսի մետր):

2) Արտադրական սենքի հատակի մակերեսը լինում է հարթ` ենթակա հեշտ մաքրման` քիմիական նյութերի և արտադրական փոշու կուտակումը կանխելու նպատակով:

3) Հատակի վրայով պարբերաբար կամ մշտական արտադրական հեղուկների հոսքի դեպքում հատակի կառուցվածքը ապահովում է թեքությունը դեպի հեղուկների հեռացման հատականցքը (տրապը) կամ ջրահեռացման ուղին:

3.2. Արտադրական սենքերում իրականացվում են ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում`

1) Կազմակերպությունների ստորաբաժանումներում, որտեղ բացակայում են արտադրական միջավայրի վնասակար (քիմիական, կենսաբանական) գործոնները, ապահովվում են միայն բնական օդափոխանակությամբ:

2) Կազմակերպություններում արտադրական միջավայրի աշխատանքային գոտու օդում առաջացող` վնասակարության բոլոր դասերին պատկանող, քիմիական նյութերի և միացությունների` գազերի, գոլորշիների, աերոզոլների և փոշու, անջատումով ընթացող տեխնոլոգիական գործընթացների ստորաբաժանումներն ապահովվում են ներհոս և/կամ արտաձիգ մեխանիկական օդափոխության համակարգերով:

3) Կենդանական և բուսական ծագմամբ հումքի օգտագործմամբ, դրանցից առաջացող փոշու արտանետմամբ, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ շփմամբ կատարվող աշխատանքների ստորաբաժանումներն ապահովվում են ներհոս և/կամ արտաձիգ մեխանիկական օդափոխության համակարգերով:

4) Սույն Նորմերի 3.2. կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում քիմիական և կենսաբանական նյութերի գործածմամբ աշխատատեղերում, բացի ներհոս և/կամ արտաձիգ մեխանիկական օդափոխության համակարգից, բաց տեխնոլոգիական գործընթաց իրականացնող սարքեր-սարքավորումներն ապահովվում են տեղային արտաձիգ օդափոխության համակարգով:

5) Սույն Նորմերի կետ 3.2-ում օդափոխությանը ներկայացվող պահանջները չեն տարածվում այնպիսի տեխնոլոգիական գործընթացների վրա, որոնց տեխնոլոգիական կանոնակարգով նախատեսված են այլ պայմաններ:

3.3. Մշտական և ոչ մշտական աշխատատեղերով սենքերն ապահովվում են արհեստական, բնական և/կամ համատեղված լուսավորմամբ`

1) Արտադրական սենքերում` ելնելով տեսողական աշխատանքի բնույթից և նշմարվող օբյեկտի նվազագույն կամ համարժեք չափից, լուսավորման ցուցանիշները սահմանվում են համապատասխան աղյուսակ 15-ի:

2) Համաարդյունաբերական սենքերում և կառուցվածքներում լուսավորման ցուցանիշները սահմանվում են համապատասխան աղյուսակ 16-ի:

3) Սույն Նորմերի 3.3 կետում լուսավորմանը ներկայացվող պահանջները չեն տարածվում այնպիսի տեխնոլոգիական գործընթացներով սենքերի վրա, որոնց տեխնոլոգիական կանոնակարգով նախատեսված են այլ պայմաններ:»:

3.4. Աշխատանքային գոտու օդում ուժեղ ազդող թունավոր նյութերի առկայության մասին ձայնային ազդանշանման համար արտադրական սենքերը և պահեստարանները պետք է սարքավորվեն ավտոմատ ինդիկատորային համակարգով (հավելված թիվ 7):

3.5 Կազմակերպություններում աշխատողների սանիտարակենցաղային պայմանները համապատասխանում են ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի հրամանով հաստատված «Կազմակերպություններում աշխատողների սանիտարակենցաղային սենքերի» N2.2.8-003-12 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:

3.6 Կազմակերպություններում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի առավելագույն և միջին հերթափոխային սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի N 27-Ն հրամանով հաստատված «Կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները» N2.2.5-004-10 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:

3.7 Անհատական էլեկտրոնային հաշվիչ մեքենա (համակարգիչ) շահագործող ծրագրավորողների, օպերատորների, ճարտարագետների և այլ աշխատողների աշխատանքի պայմաններին և աշխատատեղերում էլեկտրամագնիսական դաշտին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 19-Ն հրամանով հաստատված «Կազմակերպություններում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (համակարգիչների) անվտանգ շահագործման և օգտագործման» N2.2.4-015-10 սանիտարական կանոններով և նորմերով:

3.8 Կազմակերպություններում խմելու ջրի որակը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ որակի հսկողություն» N2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան:»:

 

4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ

 

4.1. Աշխատանքի պայմանների դասակարգման սկզբունքները

 

4.1.1. Ելնելով հիգիենիկ չափանիշներից, աշխատանքի պայմանները ստորաբաժանվում են 4 կարգի` օպտիմալ, թույլատրելի, վնասակար և վտանգավոր.

. աշխատանքի օպտիմալ պայմաններ (1-ին կարգ) - պահպանվում է աշխատողների առողջությունը և ստեղծված են նախադրյալներ աշխատունակության բարձր մակարդակի ապահովման համար,

. աշխատանքի թույլատրելի պայմաններ (2-րդ կարգ) - բնութագրվում է արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի գործոնների այնպիսի մակարդակներով, որոնք չեն գերազանցում աշխատատեղի համար սահմանված հիգիենիկ նորմատիվները,

. աշխատանքի վնասակար պայմաններ (3-րդ կարգ) - բնութագրվում է հիգիենիկ նորմատիվները գերազանցող և աշխատողի առողջական վիճակի վրա անբարենպաստ ազդեցություն ունեցող վնասակար արտադրական գործոնների առկայությամբ: Ըստ հիգիենիկ նորմատիվների գերազանցման աստիճանի վնասակար աշխատանքի պայմանները ստորաբաժանվում են չորս աստիճանի,

. աշխատանքի վտանգավոր (արտակարգ) պայմաններ (4-րդ կարգ) - բնութագրվում է արտադրական գործոնների մակարդակներով, որոնց ազդեցությունը աշխատանքային հերթափոխի ընթացքում (կամ նրա մի մասում) ստեղծում է սուր մասնագիտական ախտահարումների զարգացման ռիսկ և սպառնալիք կյանքի համար.

4.1.2. Աշխատանքը վտանգավոր (արտակարգ) աշխատանքի պայմաններում արգելվում է, բացառությամբ ՀՀ Օրենսդրությամբ սահմանված դեպքերում.

4.1.3. Աշխատատեղերում, արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների տեսակներով պայմանավորված, աշխատողներն օգտագործում են պաշտպանական հագուստ, լսողական, տեսողական և շնչառական օրգանների, ոտքերի, ձեռքերի և գլխի պաշտպանության միջոցներ, որոնք ընտրվում են ըստ իրենց պաշտպանական, բժշկահիգիենիկ և օգտագործման ցուցանիշների`

1) Ներառում են պիտանիության ժամկետների, պահպանման, օգտագործման, սպասարկման և որակի հսկողության վերաբերյալ մատակարարի ցուցումներ կամ արտադրող կազմակերպության հրահանգներ,

2) ՈՒնենում են աղմուկի մակարդակի նվազեցման ցուցանիշ և/կամ մակնշվածք,

3) Լինում են հրակայուն` ջերմային ճառագայթումից պաշտպանության համար աշխատանքային պայմաններում ինքնահրկիզման վտանգը կանխելու նպատակով,

4) Ապահովում են ցրտից մարմնի պաշտպանված մասի (ներառյալ մատների և մատների ծայրերի) ջերմամեկուսացումը և մեխանիկական ամրությունը,

5) Ապահովում են աշխատողների շնչառական օրգանների պաշտպանության նպատակով աշխատատեղերից և աշխատանքային գոտու օդից վնասակար քիմիական նյութերի, միացությունների և արտադրական փոշու նվազագույն ներթափանցումը օրգանիզմ:

4.1.4. Արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատողները ենթակա են նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (աշխատանքի ընթացքում) բժշկական զննության Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշմամբ հաստատված Կարգին համապատասխան:

4.1.5. Աշխատանքի պայմանների աստիճանավորումը ըստ հիգիենիկ նորմատիվներից արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի առկա գործոնների շեղման աստիճանի, ներկայացված է 18-րդ բաժնում (աղյուսակներ 1-13):

 

5. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

5.1. Ըստ քիմիական գործոնի մակարդակի աշխատանքի պայմանների դասումը վտանգավորության և վնասակարության կարգին իրականացվում է համաձայն աղյուսակ 1-ի:

5.2. Աշխատանքի պայմանների վնասակարության աստիճանը սահմանվում է ըստ վնասակար նյութերի առավելագույն խտության և միջին հերթափոխային մեծության:

5.3. Աշխատանքային գոտու օդում նույնանման ազդեցությամբ գումարման արդյունքով մի քանի վնասակար նյութերի միաժամանակյա պարունակության դեպքում` վնասակարության աստիճանը որոշվում է յուրաքանչյուրի փաստացի խտության և նրանց ՍԹԽ-ի հարաբերությունների գումարով, որը չպետք է գերազանցի 1 միավորը: Վերջինս համապատասխանում է աշխատանքի թույլատրելի պայմաններին:

Վնասակար նյութերի զուգակցումների պոտենցման արդյունքի ժամանակ աշխատանքային գոտու օդում չափված խտությունների և նրանց ՍԹԽ-ի հարաբերությունների գումարը չպետք է գերազանցի այդ զուգակցումների համար սահմանված գործակիցը (Հավելված 2, մաս 2):

5.4. Աշխատանքային գոտու օդում 2 և ավելի տարատեսակ ազդեցությամբ վնասակար նյութերի միաժամանակյա պարունակության դեպքում աշխատանքի պայմանների վնասակարության կարգը ըստ քիմիական գործոնի սահմանվում է հետևյալ կերպ.

. ըստ նյութի, որի խտությունը համապատասխանում է վնասակարության առավել բարձր կարգին և աստիճանին,

. ցանկացած թվով նյութերի առկայությունը, որոնց մակարդակները համապատասխանում են 3.1 կարգին, չի մեծացնում աշխատանքի պայմանների վնասակարության աստիճանը,

. 3 և ավելի վնասակար նյութերի առկայությունը` 3.2 կարգի մակարդակներով, աշխատանքի պայմանները փոխադրում են հաջորդ վնասակարության աստիճանը - 3.3,

. 2 և ավելի վնասակար նյութերը` 3.3 կարգի մակարդակներով, աշխատանքի պայմանները փոխադրում են 3.4 կարգին:

. Նույնանման օրինակով իրականացվում է 3.4 կարգից` 4-րդ կարգին փոխադրումը:

5.5. Եթե մեկ նյութը ունի մի քանի առանձնահատուկ ներգործություն (քաղցկեղածին, ալերգեն և այլն), աշխատանքի պայմանների գնահատումը կատարվում է ըստ առավել բարձր վնասակարության աստիճանի:

5.6. Մաշկային ծածկույթները թափանցող և համապատասխան նորմատիվ ՍԹՄ ունեցող նյութերի հետ աշխատանքի ժամանակ աշխատանքի պայմանների կարգը սահմանվում է ըստ աղյուսակ 1-ի «վնասակար նյութեր 3-4 կարգի վտանգավորության» տողին համապատասխան: Մաշկով թափանցող առաջին կարգի վնասակարությամբ նյութերի համար օգտագործվում է նույն աղյուսակի «հակաուռուցքային դեղամիջոցներ, հորմոններ, էստրոգեններ» տողը:

 

6. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

6.1. Կենսաբանական գործոնի ազդեցության դեպքում աշխատանքի պայմանների կարգը համաձայն հիգիենիկ պահանջների որոշվում է աղյուսակ 2-ին համապատասխան:

6.2. Աշխատողի վրա մի քանի կենսաբանական գործոնների զուգակցված ազդեցությունը գնահատվում է համանման քիմիական գործոններին (կետ 5.3):

 

7. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՖԻԲՐՈԳԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԱԵՐՈԶՈԼՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ (ԱՖԱԳ)

 

7.1. Ֆիբրոգեն ազդեցության գերակայությամբ աերոզոլների (այսուհետ ԱՖԱԳ) հետ շփման ժամանակ աշխատանքի պայմանների կարգը և վնասակարության աստիճանը որոշվում է, ելնելով ԱՖԱԳ-ի միջին հերթափոխային խտության մեծությունից և միջին հերթափոխային ՍԹԽ գերազանցման պատիկությունից (աղյուսակ 3):

7.2. Աշխատողների շնչական օրգանների վրա ԱՖԱԳ-ի ազդեցության գնահատման լրացուցիչ ցուցանիշ է հանդիսանում փոշային ծանրաբեռնվածությունը (այսուհետև ՓԾ) գործոնի հետ իրական կամ ենթադրվող շփման ողջ ժամանակահատվածում: Ֆիբրոգեն փոշու միջին հերթափոխային ՍԹԽ գերազանցման դեպքում ՓԾ հաշվարկը պարտադիր է:

7.3. ՓԾ աշխատողի շնչական օրգանի վրա (կամ բանվորների խմբի, եթե նրանք կատարում են նման օրինակ աշխատանք համանման պայմաններում) հաշվարկվում է ելնելով աշխատանքային գոտու օդում ԱՖԱԳ-ի միջին հերթափոխային փաստացի խտություններից, թոքային օդափոխության ծավալից (կախված աշխատանքի ծանրությունից) և փոշու հետ շփման տևողությունից`

ՓԾ = K x N x T x Q, որտեղ`

K - աշխատողի շնչական գոտում փոշու միջին հերթափոխային փաստացի խտությունն է մգ/մ3,

N - աշխատանքային հերթափոխերի թիվը օրացուցային տարում,

T - ԱՖԱԳ-ի հետ շփման տարիների քանակը,

Q - Թոքային օդափոխության ծավալը հերթափոխում-մ3:

ՓԾ կարելի է հաշվարկել փոշու հետ շփման աշխատանքի ցանկացած շրջանում փաստացի կամ ենթադրվող մեծության ստացման համար:

7.4. Ըստ աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության թոքային օդափոխության ծավալը հերթափոխում կազմում է`

1 ա և 1 բ կարգի աշխատանքների համար` 4մ3,

1 ա և 2-րդ բ կարգի աշխատանքների համար` 7մ3,

3-րդ կարգի աշխատանքների համար` 10մ3:

ՓԾ ստացված փաստացի տվյալները համեմատվում են ՓԾ ստուգիչ մեծությունների հետ, որի արժեքը հաշվարկվում է կախված փաստացի կամ ենթադրվող աշխատանքային ստաժից, փոշու ՍԹԽ-ից և աշխատանքի կարգից կետ 7.3-ին համապատասխան: ՓԾ ստուգիչ մակարդակը (ՍՓԾ) գործոնի հետ մասնագիտական շփման ողջ շրջանում ձևավորված փոշային ծանրաբեռնվածությունն է, փոշու միջին հերթափոխային ՍԹԽ պահպանման պայմաններում:

ՍՓԾ = ՍԹԽ x N x T x Q, որտեղ

ՍԹԽ - փոշու միջին հերթափոխային սահմանային թույլատրելի խտությունն է աշխատողի շնչական գոտում` մլգ/մ3,

N - աշխատանքային հերթափոխերի թիվը օրացուցային տարում,

T - ԱՖԱԳ-ի հետ շփման տարիների քանակը,

Q - Թոքային օդափոխության ծավալը հերթափոխում - մ3:

7.5. Փաստացի ՓԾ ստուգիչ մակարդակին համապատասխանելու դեպքում աշխատանքի պայմանները դասվում են թույլատրելի կարգին:

7.6. Ստուգիչ ՓԾ գերազանցման պատիկությունը մատնանշում է ըստ տվյալ գործոնի աշխատանքի պայմանների վնասակարության կարգը (աղյուսակ 3):

 

8. ԹՐԹՌԱՁԱՅՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

8.1. Աղմուկի, թրթռման, ինֆրաձայնի և ուլտրաձայնի ազդեցության դեպքում աշխատանքի պայմանների կարգը համաձայն հիգիենիկ պահանջների որոշվում է աղյուսակ 4-ին համապատասխան:

8.2. Աշխատանքի պայմանների վնասակարության աստիճանը թրթռաձայնային գործոնների ազդեցության ժամանակ սահմանվում է հաշվի առնելով նրանց ժամանակային բնութագրերը:

 

9. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՂՄՈՒԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

9.1. Աղմուկի ազդեցության դեպքում աշխատանքի պայմանների կարգը համաձայն հիգիենիկ պահանջների որոշվում է աղյուսակ 4-ին համապատասխան:

9.2. Աշխատողի վրա մշտական աղմուկի ազդեցության դեպքում աշխատանքի պայմանների գնահատումը կատարվում է աղմուկի մակարդակի չափումների արդյունքների հիման վրա` դեցիբելԱ-ով (այսուհետ` դԲԱ), ըստ աղմկաչափի «A» սանդղակի «դանդաղ» ժամանակային բնութագրի:

9.3. Աշխատողի վրա ոչ մշտական աղմուկի ազդեցության դեպքում աշխատանքի պայմանների գնահատումը կատարվում է աղմուկի համարժեքային մակարդակի չափման արդյունքների հիման վրա:

9.4. Հերթափոխի ընթացքում աշխատողի վրա տարբեր ժամանակային (մշտական, ոչ մշտական-տատանվող, ընդհատվող, ազդակային) և սպեկտրալ (լայնաշերտ, երանգային) բնութագրերով զանազան զուգակցումներով աղմուկի ազդեցության դեպքում չափվում կամ հաշվարկվում է ձայնի համարժեքային մակարդակը:

 

10. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԹՐԹՌՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

10.1. Թրթռման ազդեցության դեպքում աշխատանքի պայմանների կարգը համաձայն հիգիենիկ պահանջների որոշվում է աղյուսակ 4-ին համապատասխան:

10.2. Աշխատողների վրա մշտական թրթռման (ընդհանուր, տեղային) ազդեցության հիգիենիկ գնահատման համար չափվում կամ հաշվարկվում է թրթռաարագության ճշտված մակարդակը դԲ-ով:

10.3. Աշխատողների վրա ոչ մշտական թրթռման (ընդհանուր, տեղային) ազդեցության հիգիենիկ գնահատումը կատարվում է ըստ նորմավորվող չափորոշիչների համարժեքային (ըստ էներգիայի) մակարդակի:

Այդ դեպքում աշխատանքի պայմանների գնահատման համար չափվում կամ հաշվարկվում է թրթռաարագության համարժեքային ճշտված մակարդակը դԲ-ով:

10.4. Աշխատանքային օրվա ընթացքում (հերթափոխում) աշխատողների վրա, ինչպես մշտական, այնպես և ոչ մշտական թրթռման (ընդհանուր, տեղային) ազդեցության դեպքում աշխատանքի պայմանների գնահատման համար չափվում կամ հաշվարկվում է թրթռաարագության համարժեքային ճշտված մակարդակը դԲ-ով, հաշվի առնելով նրանց ազդեցության տևողությունը:

 

11. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԻՆՖՐԱՁԱՅՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

11.1. Ինֆրաձայնի ազդեցության դեպքում աշխատանքի պայմանների կարգը համաձայն հիգիենիկ պահանջների որոշվում է աղյուսակ 4-ին համապատասխան:

11.2. Աշխատողների վրա մշտական ինֆրաձայնի ազդեցության դեպքում աշխատանքի պայմանների գնահատումը կատարվում է ձայնային ճնշման մակարդակի չափման արդյունքների հիման վրա ըստ «գծային» սանդղակի, դԲգծ-ով:

11.3. Աշխատողների վրա ոչ մշտական ինֆրաձայնի ազդեցության ժամանակ աշխատանքի պայմանների գնահատումը կատարվում է ձայնային ճնշման համարժեքային (ըստ էներգիայի) ընդհանուր (գծային) մակարդակի չափման կամ հաշվարկման արդյունքների հիման վրա դԲգծ.համ:

11.4. Աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողների վրա ինչպես մշտական, այնպես և ոչ մշտական ինֆրաձայնի ազդեցության դեպքում աշխատանքի պայմանների գնահատման համար չափվում կամ հաշվարկվում է ձայնային ճնշման համարժեքային ընդհանուր մակարդակը (դԲգծ.համ.) հաշվի առնելով նրանց ազդեցության տևողությունը:

 

12. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

12.1. Աշխատողների վրա օդային ուլտրաձայնի ազդեցության դեպքում` 20.0 Հց-ից մինչև 100.0 կՀց հաճախականությամբ տատանումների տիրույթում, աշխատանքի պայմանների գնահատումը կատարվում է ձայնային ճնշման մակարդակի չափման արդյունքներով:

12.2. Հպումային ուլտրաձայնի ազդեցության դեպքում` 20 կՀց-ից մինչև 100.0 մգՀց հաճախականությամբ տատանումների տիրույթում, աշխատանքի պայմանների գնահատումը կատարվում է թրթռաարագության (մ/վրկ) առավելագույն արժեքի չափման արդյունքով կամ նրա լոգարիթմական մակարդակով (դԲ):

 

13. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ

 

13.1. Աշխատանքի պայմանների դասումը վնասակարության և վտանգավորության այս կամ այն կարգին ըստ միկրոկլիմայի (սառեցնող և տաքացնող) ցուցանիշների կատարվում է 5-8 աղյուսակներին համապատասխան:

13.2. Սենքում (անկախ տարվա շրջանից), ինչպես նաև բաց տարածքում տարվա տաք եղանակին տաքացնող միկրոկլիմայի գնահատման համար օգտագործվում է միջավայրի ջերմային ծանրաբեռնվածության ինտեգրալ ցուցանիշը (այսուհետ` ՄՋԾ):

13.3. Աղյուսակ 6-ում բերված են ՄՋԾ ցուցիչի մեծությունները ամառային թեթև հագուստի կոմպլեկտ հագած մարդու նկատմամբ:

13.4. Միկրոկլիմայի օպտիմալ արժեքի և թույլատրելիի վերին սահմանի գնահատման համար կարող են օգտագործվել ինչպես նրա առանձին բաղկացուցիչները, այնպես և ՄՋԾ ցուցիչը (եթե ջերմային ճառագայթումը <=1000 վտ/մ2)="" աղյուսակներ="" 5-ին="" և="" 6-ին="">

13.5. Մարդու մարմնի` <= 25%="" մակերեսի="" ջերմային="" ճառագայթահարման="" (1000="" վտ/մ2="" -ն="" գերազանցող)="" դեպքում="" աշխատանքի="" վնասակար="" պայմանները="" բնութագրվում="" են="" որպես="" վնասակար="" և="" վտանգավոր,="" նույնիսկ="" եթե="" մջծ="" ցուցիչը="" ունի="" թույլատրելի="" չափորոշիչներ="" (աղյ.="" 5):="" այդ="" դեպքում="" աշխատանքի="" պայմանների="" կարգը="" որոշվում="" է="" ըստ="" ամենաարտահայտված="" ցուցանիշի`="" մջծ="" ինդեքսի="" կամ="" ջերմային="" ճառագայթման="" (աղյուսակ="">

. 100 Վտ/մ2-ուց բարձր մարդու մարմնի ճառագայթահարման դեպքում անհրաժեշտ է օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ (այդ թվում դեմքի և աչքերի):

. 5-րդ աղյուսակում բերված ինֆրակարմիր ճառագայթահարման մեծությունների դեպքում անընդհատ ճառագայթահարման և դադարների տևողության կանոնակարգումը պարտադիր է (համապատասխան հավելված 1, կետ 1.2-ի):

13.6. Տարվա տաք շրջանում բաց տարածքում աշխատելու դեպքում պետք է կողմնորոշվել 5-րդ և 6-րդ աղյուսակներում բերված միկրոկլիմայի չափորոշիչներով:

13.7. Սառեցնող միկրոկլիմայով արտադրական շենքերում աշխատանքի ժամանակ աշխատանքի պայմանների կարգը (ջերմային ճառագայթման բացակայության դեպքում) որոշվում է ըստ աղյուսակ 7-ի:

13.8. Սառեցնող միկրոկլիմայով արտադրական սենքերում աշխատանքի ժամանակ պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության մարմինների համաձայնությամբ, աշխատանքի պայմանների կարգը կարող է նվազեցվել (բայց ոչ ցածր 3.1 կարգից), աշխատանքի ռեժիմի և հանգստի պահպանման և աշխատողին համապատասխան ջերմամեկուսացմամբ հագուստով ապահովման պայմանով:

13.9. Սառեցնող միկրոկլիմայով և ջերմային ճառագայթման աղբյուրների առկայությամբ արտադրական սենքերում աշխատողների համար աշխատանքի պայմանների կարգը սահմանվում է ըստ «ջերմային ճառագայթում» ցուցանիշի (աղյ. 6), եթե նրա ինտենսիվությունը բարձր է 1000 Վտ/մ2-ից, 141-1000 Վտ/մ2 ջերմային ճառագայթման դեպքում աշխատանքի պայմանների գնահատումը կատարվում է օրգանիզմի վրա կոնկրետ ջերմային ճառագայթահարման ծանրաբեռնվածության որոշման հիմքի վրա:

13.10. Աշխատանքի պայմանների կարգը, տարվա ցուրտ շրջանում, բաց տարածքներում և չջեռուցվող սենքերում աշխատանքների ժամանակ որոշվում է ըստ աղյուսակ 8-ի: Ջերմաստիճանի մեծությունները բերված են համապատասխան ջերմամեկուսացմամբ հագուստի կոմպլեկտ հագած մարդու նկատմամբ` հաշվի առնելով միջին ծանրության աշխատանքների կատարումը և ցուրտ միջավայրում անընդհատ գտնվելու ժամանակի համապատասխան կանոնակարգումը (անընդհատ գտնվելու ժամանակը չպետք է գերազանցի 2 ժամից): Օդի շարժման արագությունը թույլատրելիից գերազանցելու դեպքում ջերմաստիճանի ցուցանիշը պետք է բարձրացվի 2.2օC նրա արագության բարձրացման յուրաքանչյուր 1 մ/վրկ-ի համար: (-40օC-ից ցածր օդի ջերմաստիճանի դեպքում անհրաժեշտ է շնչական օրգանների պաշտպանություն):

13.11. Հերթափոխի ընթացքում աշխատողի արտադրական գործունեությունը տարբեր միկրոկլիմաներում (տաքացնող և սառեցնող), իրականացվելու դեպքում անհրաժեշտ է այն գնահատել առանձին-առանձին:

 

15. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ԼՈՒՍԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ

 

15.1. Աշխատանքի պայմանների գնահատումը ըստ «լուսավորման» գործոնի կատարվում է համաձայն աղյուսակ 9-ում բերված բնական և արհեստական լուսավորման ցուցանիշների:

15.2. Սենքում բնական լուսավորման և ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցների բացակայության դեպքում աշխատանքի պայմանները ըստ «բնական լուսավորում» ցուցանիշի դասվում են 3.2 կարգին, իսկ վերջինիս առկայության դեպքում` 3.1 կարգին:

15.3. Լուսավորման համակցված համակարգի դեպքում, եթե գումարային լուսավորվածությունը համապատասխանում է նորմերին, իսկ ընդհանուր լուսավորվածության բաղադրիչը ցածր է նորմատիվային մակարդակից, աշխատանքի պայմանները ըստ «արհեստական լուսավորում» ցուցանիշի դասվում են 3.1 կարգին:

15.4. «Անդրադարձող փայլ» ցուցանիշը որոշվում է օբյեկտների զանազանման և ուղղորդված, ցրված, խառը անդրադարձումով օժտված աշխատամակերեսների վրա աշխատանքի ժամանակ: Անդրադարձող փայլի շլացնող ազդեցության առկայության, օբյեկտների զանազանման տեսանելիության վատացման և տեսողության անբարեհարմարության դեպքում աշխատանքի պայմանները ըստ տվյալ ցուցանիշի դասվում են 3.1 կարգին:

15.5. «Պայծառության» ցուցանիշը որոշվում է, երբ առկա է դրա սահմանափակման անհրաժեշտության ցուցում:

15.6. «Պայծառության անհավասարաչափ տեղաբաշխման» ցուցանիշի հսկողությունը կատարվում է տեսաէկրանային սարքերով (ՏԷՍ) և անձնական էլեկտրոնային հաշվիչ մեքենաներով (ԱԷՀՄ) սարքավորված աշխատատեղերի համար: Այն ենթադրում է պայծառությունների փոխադարձ կապի որոշում աշխատամակերեսների (սեղան, փաստաթուղթ), ինչպես նաև աշխատամակերեսի և պատերի մակերեսների, սարքավորումների միջև:

15.7. Արհեստական լուսավորման առանձին ցուցանիշների կարգերը որոշելուց հետո (լուսավորվածություն, շլացման ցուցանիշ, լուսավորվածության բաբախման գործակից, անդրադարձող շլացնող փայլ, պայծառություն, պայծառության անհավասարաչափ տեղաբաշխում) կատարվում է վերջնական գնահատում ըստ «արհեստական լուսավորում գործոնի, վնասակարության ամենաբարձր աստիճանին պատկանող ցուցանիշի հիման վրա:

15.8. Եթե աշխատատեղը տեղադրված է մի քանի սենքերում, աշխատանքի պայմանների գնահատումը ըստ լուսային միջավայրի ցուցանիշների կատարվում է, հաշվի առնելով նրանցից յուրաքանչյուրում գտնվելու ժամանակը:

15.9. Աշխատանքի պայմանների գնահատումը ըստ լուսային միջավայրի ցուցանիշի կատարվում է «բնական» և «արհեստական» լուսավորման գնահատականների վնասակարության ամենաբարձր ցուցանիշի հիման վրա:

 

16. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՈՉ ԻՈՆԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԵՐԻ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

16.1. Աշխատանքի պայմանների դասակարգումը ոչ իոնացնող էլեկտրամագնիսական դաշտերի և ճառագայթման ազդեցության պայմաններում կատարվում է աղյուսակ 10-ին համապատասխան, իսկ օպտիկական տիրույթով ոչ իոնիզացնող ճառագայթումը (լազերային և ուլտրամանուշակագույն) ըստ աղյուսակ 11-ի:

16.2. Տարբեր հաճախականությունների տիրույթում մի քանի աղբյուրներից առաջացած ոչ իոնացնող էլեկտրամագնիսական դաշտերի և ճառագայթման միաժամանակյա ազդեցության դեպքում աշխատատեղի աշխատանքի պայմանների կարգը սահմանվում է ըստ այն գործոնի, որը ունի ամենաբարձր վնասակարության աստիճան: Այդ դեպքում, եթե արձանագրվում է ՍԹՄ-ի գերազանցում 2 և ավելի նորմավորվող հաճախականությունների տիրույթում, ապա վնասակարության աստիճանը մեծանում է 1-ով:

 

17. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԸՍՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ

 

17.1. Աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության գնահատումը բերված է համապատասխանաբար 12-րդ և 13-րդ աղյուսակներում:

17.2. Ֆիզիկական աշխատանքի ծանրության գնահատումը կատարվում է աղյուսակ 12-ում բերված բոլոր ցուցանիշների հաշվառման հիման վրա: Այդ դեպքում սկզբից սահմանվում է յուրաքանչյուր չափված ցուցանիշի կարգը, իսկ աշխատանքի ծանրության վերջնական գնահատումը կատարվում է ամենաբարձր աստիճան ունեցող ցուցանիշով: 3.1. և 3.2. աստիճան ունեցող 2 և ավելի ցուցանիշների միաժամանակյա առկայության դեպքում աշխատանքի պայմանները ըստ աշխատանքային գործընթացի ծանրության գնահատվում են 1 աստիճանով բարձր և հետագայում համապատասխանաբար:

17.3. Աշխատանքի լարվածության ամենաբարձր աստիճանը համապատասխանում է 3.3. կարգին:

17.4 Աշխատողների օրգանիզմի ընդհանուր էներգածախսի ինտենսիվությամբ (Վտ-ով) պայմանավորված աշխատանքի կարգերը ստորաբաժանվում են աղյուսակ 14-ին համապատասխան:

 

18. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ

 

Աղյուսակ 1

 

Աշխատանքի պայմանների կարգերը ըստ աշխատատեղերի օդում քիմիական բնույթի վնասակար նյութերի պարունակության (ՍԹԽ-ի գերազանցում, անգամ)

 

._____________________________________________________________________.

|Վնասակար նյութեր          |Աշխատանքի պայմանների կարգ                 |

|                          |__________________________________________|

|                          |թույլատրելի|    վնասակար          |վտանգա-|

|                          |           |                      |վոր    |

|                          |___________|______________________|_______|

|                          |     2     |3.1 | 3.2 | 3.3 | 3.4 |   4   |

|__________________________|___________|____|_____|_____|_____|_______|

|1-2 կարգի վտանգավորության,|<=ս.թ.խ.   |1.1-|3.1-="" |6.1-="" |10.1-|=""> 20.0 |

|վնասակար նյութեր,         |           |3.0 |6.0  |10   |20.0 |       |

|բացառությամբ ստորև        |           |    |     |     |     |       |

|թվարկվածների              |           |    |     |     |     |       |

|__________________________|___________|____|_____|_____|_____|_______|

|3-4 կարգի վտանգավորության,|<=ս.թ.խ.   |1.1-|3.1-="" |="">10.0|     |       |

|վնասակար նյութեր,         |           |3.0 |10.0 |     |     |       |

|բացառությամբ ստորև        |           |    |     |     |     |       |

|թվարկվածների              |           |    |     |     |     |       |

|__________________________|___________|____|_____|_____|_____|_______|

|Նյութեր, վտանգավոր սուր   |<=ս.թ.խ.   |1.1-|2.1-="" |4.1-="" |6.1-="" |="">10.0.x|

|թունավորման զարգացման     |           |2.0 |4.0  |6.0  |10.0 |       |

|համար, սուր և  գրգռիչ     |           |    |     |     |     |       |

|ազդեցության մեխանիզմով    |           |    |     |     |     |       |

|__________________________|___________|____|_____|_____|_____|_______|

|Քաղցկեղածիններ            |<=ս.թ.խ.   |1.1-|3.1-="" |6.1-="" |="">10.0|       |

|                          |           |3.0 |6.0  |10.0 |     |       |

|__________________________|___________|____|_____|_____|_____|_______|

|Ալերգեններ                |<=ս.թ.խ.   |=""    |1.1-="" |3.1-="" |="">10.0|       |

|                          |           |    |3.0  |10.0 |     |       |

|__________________________|___________|____|_____|_____|_____|_______|

|Հակաուռուցքային           |           |    |     |     |  +  |       |

|դեղամիջոցներ, հորմոններ   |           |    |     |     |     |       |

|(էստրոգեններ)             |           |    |     |     |     |       |

|__________________________|___________|____|_____|_____|_____|_______|

|Նարկոտիկ-անալգետիկներ     |           |    |  +  |     |     |       |

._____________________________________________________________________.

 

+ Աշխատատեղերի օդում անկախ վնասակար նյութերի խտություններից աշխատանքային պայմանները դասվում են տվյալ կարգին:

x Սուր ուղղորդված ազդեցության մեխանիզմով նյութերի համար նշված մակարդակների գերազանցումը կարող է հանգեցնել սուր, այդ թվում և մահացու թունավորման:

 

Աղյուսակ 2

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ ԸՍՏ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՕԴՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ

 

._____________________________________________________________________.

|Վնասակար նյութեր          |Աշխատանքի պայմանների կարգ                 |

|                          |__________________________________________|

|                          |թույլատրելի|    վնասակար          |վտանգա-|

|                          |           |                      |վոր    |

|                          |___________|______________________|_______|

|                          |     2     |3.1 | 3.2 | 3.3 | 3.4 |   4   |

|__________________________|___________|____|_____|_____|_____|_______|

|մանրէներ, մանրէների       |<=ս.թ.խ.   |1.1-|3.1-="" |="">10.0|     |       |

|կենդանի բջիջներ և  սպորներ|           |3.0 |10.0 |     |     |       |

|պարունակող պատրաստուկներ  |           |    |     |     |     |       |

|__________________________|___________|____|_____|_____|_____|_______|

|Ախտածին մանրէներ          |հատուկ     |    |     |     |     |       |

|                          |վտանգավոր  |    |     |     |     |       |

|                          |վարակներ   |    |     |     |     |   +   |

|                          |___________|____|_____|_____|_____|_______|

|                          |Այլ        |    |     |     |     |       |

|                          |վարակային  |    |     |     |     |       |

|                          |հիվանդու-  |    |     |     |     |       |

|                          |թյունների  |    |     |     |     |       |

|                          |հարուցիչներ|    |     |  +  |     |       |

|_____________________________________________________________________|

|+ Անկախ աշխատանքային գոտում օդում վնասակար նյութի խտությունից        |

|աշխատանքի պայմանները դասվում են տվյալ կարգին:                        |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 3

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ ԿԱԽՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴՈՒՄ ՖԻԲՐՈԳԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԱԵՐՈԶՈԼՆԵՐԻ (ԱՖԱԳ) ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՇՆՉԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎՐԱ ՓՈՇԱՅԻՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ (ՍԹԽ ԵՎ ՓԾԽ ԳԵՐԱԶԱՆՑՄԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ)

 

.__________________________________________________________________.

|Վնասակար նյութեր *      |     Աշխատանքի պայմանների կարգ           |

|                        |_________________________________________|

|                        |թույլատրելի|վնասակար             |վտանգա-|

|                        |           |                     |վոր    |

|                        |           |                     |(արտա- |

|                        |           |                     |կարգ)**|

|                        |___________|_____________________|_______|

|                        |2          |3.1 |3.2 |3.3  |3.4  |    4  |

|__________________________________________________________________|

|                    ՍԹԽ գերազանցում, անգամ                        |

|__________________________________________________________________|

|փոշու խտություն         |<=ս.թ.խ.   |1.1-|2.1-|5.1-="" |="">10.0|       |

|                        |           |2.0 |5.0 |10.0 |     |       |

|__________________________________________________________________|

|                    ՓԾԽ գերազանցում, անգամ                        |

|__________________________________________________________________|

|փոշային                 |<=փ.ծ.խ.   |1.1-|2.1-|5.1-="" |="">10.0|       |

|ծանրաբեռնվածություն     |           |2.0 |5.0 |10.0 |     |       |

|(փ.ծ) *                 |           |    |    |     |     |       |

|________________________|___________|____|____|_____|_____|_______|

|Փոշային                 |<=փ.ծ.խ.   |=""    |=""    |=""     |=""> 5.0|       |

|ծանրաբեռնվածություն     |           |    |    |     |     |       |

|ֆիբրոգեն ազդեցության    |           |    |    |     |     |       |

|գերակայությամբ փոշիների |           |    |    |     |     |       |

|համար                   |           |    |    |     |     |       |

|(ս.թ.խ 1մլգ/մ3), ինչպես |           |    |    |     |     |       |

|նաև  ասբեստ պարունակող  |           |    |    |     |     |       |

|փոշու համար             |           |    |    |     |     |       |

|__________________________________________________________________|

|* բացառությամբ փոշիների, որոնք ունեն արտահայտված ֆիբրոգեն         |

|ազդեցություն և  1 մլգ/մ3 և  ցածր ս.թ.խ., ինչպես նաև  ասբեստ       |

|պարունակող փոշիների համար:                                        |

|** 200-400 մլգ/մ3 խտությունները գերազանցող, հրդեհավտանգ և         |

|պայթունավտանգ օրգանական փոշիներ:                                  |

.__________________________________________________________________.

 

Աղյուսակ 4

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ ԸՍՏ ԱՇԽԱՏԱՏԵՂՈՒՄ ԱՂՄՈՒԿԻ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՏԵՂԱՅԻՆ ԹՐԹՌՄԱՆ, ԻՆՖՐԱՁԱՅՆԻ ԵՎ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ

 

.____________________________________________________________________.

|Գործոնի անվանում, ցուցանիշ,   |Աշխատանքի պայմանների կարգ            |

|չափման միավոր                 |_____________________________________|

|                              |Թույլատրելի|  Վնասակար       |Վտանգա-|

|                              |           |                 |վոր    |

|                              |           |                 |(արտա- |

|                              |           |                 |կարգ)  |

|______________________________|___________|_________________|_______|

|                              |2          |3.1 |3.2|3.3|3.4 |   4   |

|____________________________________________________________________|

|                  ս.թ.մ-ի գերազանցում մինչև                         |

|____________________________________________________________________|

|Աղմուկ, ձայնի համարժեքային    |<=ս.թ.մ.   |5=""   |15="" |25="" |35=""  |=""> 35  |

|մակարդակ, դԲԱ                 |           |    |   |   |    |       |

|______________________________|___________|____|___|___|____|_______|

|Տեղային թրթռում,              |<=ս.թ.մ.   |3=""   |6=""  |9=""  |12=""  |=""> 12  |

|վիբրոարագության համարժեքային  |           |    |   |   |    |       |

|ուղղված մակարդակ, դԲ          |           |    |   |   |    |       |

|______________________________|___________|____|___|___|____|_______|

|Ընդհանուր թրթռում,            |<=ս.թ.մ.   |6=""   |12="" |18="" |24=""  |=""> 24  |

|վիբրոարագության համարժեքային  |           |    |   |   |    |       |

|ուղղված մակարդակ, դԲ          |           |    |   |   |    |       |

|______________________________|___________|____|___|___|____|_______|

|Ինֆրաձայն. ձայնային ճնշման    |<=ս.թ.մ.   |5=""   |10="" |15="" |20=""  |=""> 20  |

|ընդհանուր մակարդակ, դԲգծ      |           |    |   |   |    |       |

|______________________________|___________|____|___|___|____|_______|

|Ուլտրաձայն օդային. ձայնային   |<=ս.թ.մ.   |10=""  |20="" |30="" |40=""  |=""> 40  |

|ճնշման մակարդակ               |           |    |   |   |    |       |

|հաճախականությունների 1/3      |           |    |   |   |    |       |

|օկտավային շերտագծերում, դԲ    |           |    |   |   |    |       |

|______________________________|___________|____|___|___|____|_______|

|Ուլտրաձայն հպման.             |<=ս.թ.մ.   |5=""   |10="" |15="" |20=""  |=""> 20  |

|վիբրոարագության մակարդակ, դԲ  |           |    |   |   |    |       |

.____________________________________________________________________.

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
21.12.2012
N 20-Ն
Հրաման