Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1415 ...

 

 

040.0407.290413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 ապրիլի 2013 թվականի N 407-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1415-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված N 653-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2005 թվականի ապրիլի 21-ին ստորագրված N 1023P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված N 1104P փոխառության համաձայնագրով իրականացված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում», Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված N 730-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2008 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված N 1226P փոխառության համաձայնագրերով իրականացված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրով կառուցված ենթակառուցվածքների, ձեռք բերված գույքի հանձնում-ընդունումն ապահովող միջոցառումների մասին» N 1415-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

i

1) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը «համակարգը» բառից հետո լրացնել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ոսկեպարի, Ոսկեվանի, Բաղանիսի և Կոթիի համայնքների ջրատարի շինարարության Դ=630 մմ տրամաչափի 237 գծմ 2,524,334 դրամ հաշվեկշռային արժեքով մետաղյա խողովակները` որպես վթարային պաշար» բառերով.

i

2) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի ապրիլի 18-ի

N 407-Ա որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության

2012 թվականի նոյեմբերի 8-ի

N 1415-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|Անվանումը                 |Երկարու-|Տրամաչափը|Արժեքը     |Հաշվեկշ-   |

|                          |թյունը  |(մմ)     |(դրամ)     |ռային      |

|                          | (մ)    |         |           |արժեքը     |

|                          |        |         |           |(դրամ)     |

|__________________________|________|_________|___________|___________|

|ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի,|  13 132|d=720 մմ |1681361,337|1681361,337|

|Բաղանիսի, Ոսկեվանի և      |________|_________|           |           |

|Կոթիի համայնքների հողերի  |  11 588|d=630 մմ |           |           |

|ոռոգման համակարգ          |        |         |           |           |

|(մայր ջրատար)             |        |         |           |           |

|__________________________|________|_________|           |___________|

|Ընդամենը                  |  24 720|         |           |1681361,337|

._____________________________________________________________________.

 

ՎԹԱՐԱՅԻՆ ՊԱՇԱՐ

 

._____________________________________________________________________.

|Անվանումը                 |Երկարու-|Տրամաչափը|Արժեքը     |Հաշվեկշ-   |

|                          |թյունը  |(մմ)     |(դրամ)     |ռային      |

|                          | (մ)    |         |           |արժեքը     |

|                          |        |         |           |(դրամ)     |

|__________________________|________|_________|___________|___________|

|ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի,|        |         |  2,524,334|  2,524,334|

|Բաղանիսի, Ոսկեվանի և      |________|_________|           |           |

|Կոթիի համայնքների հողերի  |     237| Դ=630 մմ|           |           |

|ոռոգման համակարգ          |        |         |           |           |

|(վթարային պաշար)          |        |         |           |           |

|__________________________|________|_________|___________|___________|

|Ընդամենը                  |     237|         |  2,524,334|  2,524,334|

._____________________________________________________________________.

«:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.04.2013
N 407-Ա
Որոշում