Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 464 ՈՐՈՇՄ ...

 

 

041.0318.300413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2013 թվականի N 318-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 464 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1551-Ն որոշման հավելվածի 1.4-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի «Էկոլոգիական կրթության միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 464 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Ստեղծել էկոլոգիական կրթության միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:».

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի ապրիլի 30-ի

N 318-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

1998 թվականի օգոստոսի 3-ի

N 464 որոշման

 

ԿԱԶՄ

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ բնապահպանության նախարար (հանձնաժողովի համանախագահ)

 

ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի համանախագահ)

 

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ)

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (համաձայնությամբ)

 

Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)

 

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաքիմիայի ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)

 

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

 

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)

 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ (համաձայնությամբ)

 

«Հայաստանի կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.04.2013
N 318-Ա
Որոշում