Սեղմել Esc փակելու համար:
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...

 

 

i

020.1089.300413

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 30 ապրիլի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2013 թվականի ապրիլի 5-ին ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 29-ին` Երևանում:

2. Համաձայնագրի նպատակն է նպաստել երկու պետությունների միջև գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում գիտատեխնիկական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, գիտական գործունեության արդյունքների կիրառմանը, ինչպես նաև երկկողմ փոխշահավետ կապերի ամրապնդմանը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև գիտատեխնիկական համագործակցությունը կիրականացվի նախարարությունների, կառավարման այլ մարմինների, գիտությունների ազգային ակադեմիաների, գիտահետազոտական գերատեսչությունների և կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտնականների և մասնագետների միջոցով, նրանց իրավասության սահմաններում և նրանց միջև ուղղակի համաձայնագրերի և պայմանագրերի հիման վրա` Համաձայնագրի կողմերի օրենսդրություններին համապատասխան:

4. Համաձայնագրով սահմանվում են համագործակցության կազմակերպումն իրականացնող սուբյեկտները` Հայաստանի Հանրապետության կողմից` ՀՀ կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող գիտության պետական կոմիտեն, Թուրքմենստանի կողմից` Թուրքմենստանի գիտությունների ակադեմիան:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

. Համաձայնագրի իրականացման նպատակով Թուրքմենստանի հետ համատեղ ստեղծել գիտատեխնիկական համագործակցության հարցերի համատեղ Հանձնաժողով, ինչպես նաև ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող գիտության պետական կոմիտեն իրականացնի Համաձայնագրով սահմանված համագործակցության կազմակերպումը,

. հաշվի առնելով գիտական հետազոտությունների, փորձարարաշինարարական մշակումների բարձր մակարդակի պահպանման կարևորությունը` օժանդակել նոր տեխնոլոգիաների փոխանակմանը, հատուկ ուշադրություն դարձնել համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման ժամանակ երկու պետությունների գիտնականների համար նորագույն և եզակի փորձարարական կայանքներից, սարքերից, սարքավորումից օգտվելու հարցում հասանելիության ապահովմանը, ինչպես նաև համագործակցության հիմունքներով մասնակցել դրանց մշակման, արտադրության և ձեռքբերման աշխատանքներին,

. երաշխավորել, որ համագործակցության ընթացքում ստացված` գիտական և գիտատեխնիկական տեղեկատվությունը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան բաց է հրապարակման համար, ընդունված եղանակների օգտագործման շրջանակներում հասանելի կլինի համաշխարհային գիտական հանրությանը,

. հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, Համաձայնագրի շրջանակներում համագործակցության արդյունքում ապահովել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը,

. Համաձայնագրի իրագործման ընթացքում համատեղ իրականացնել գերակա նշանակություն ունեցող գիտական, գիտատեխնիկական և նորարարական նախագծեր և ծրագրեր, ինչպես նաև հիմնարար հետազոտություններ, անցկացնել դրանց փոխադարձ փորձաքննություն,

. ապահովել գիտահետազոտական աշխատանքների արդյունքների համատեղ հրատարակումը, գիտնականների և մասնագետների փոխանակումը, գիտական կադրերի պատրաստումը, աջակցել կադրերի որակավորման քննության անցկացմանը,

. համագործակցության ձևերն ընտրելիս և սահմանելիս ղեկավարվել բացառապես Հայաստանի Հանրապետության պետական և ազգային գիտության, տնտեսության զարգացման և հասարակական առաջընթացի շահերով,

. իրականացնել համագործակցություն նաև փոխհամաձայնեցված այլ ձևերով, որոնք կապահովեն սույն Համաձայնագրի իրականացումը:

6. Համաձայնագրով նախատեսված է Համաձայնագրի մեկնաբանումից կամ կիրառումից ծագող վեճերի ու տարաձայնության դեպքում Համաձայնագրի կողմերի կողմից դրանց կարգավորման ընթացակարգը:

7. Համաձայնագրում ամրագրված են Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կամ դրա գործողությունը դադարեցնելու կարգն ու ժամկետները:

8. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գիտության զարգացման և տեխնոլոգիական առաջընթացի` որպես Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն ռազմավարական խնդրի իրացման կարևորագույն ուղղություններից է միջազգային գիտատեխնիկական համագործակցության իրականացումը:

Այդ առումով սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ ստորագրված շուրջ մեկ տասնյակից ավելի երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերը, այդ թվում` սույն Համաձայնագիրը միտված են համաշխարհային գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական տարածքում հայկական գիտության դերակատարման կարևորմանն ու առաջընթացի ապահովմանը, գիտության և տեխնոլոգիաների գերակայությունների վերասահմանմանը, ԱՊՀ անդամ պետությունների հետ գիտական հանրության կապերի ու համագործակցության հաստատմանը, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում փոխշահավետ կապերի հաստատմանը: Սույն Համաձայնագրի շրջանակում պահանջվում է միջազգային պարտավորությունների պատշաճ կատարում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2012 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

30 ապրիլի 2013 թվականի

ՍԴՈ-1089

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
30.04.2013
N ՍԴՈ-1089
Որոշում