Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵ ...

 

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
22 ապրիլի 2013 թ.
պետական գրանցման թիվ 05013154

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 նոյեմբերի 2012 թվականի թիվ 311-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կանոնակարգել/սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող ֆինանսական կազմակերպությունների ֆիրմային անվանումների գրանցման հայտի ձևի, դրան ներկայացվող պահանջների, հայտի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկի, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանումների և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները, ապահովել «մեկ պատուհան» սկզբունքի իրականացումը, այն է` մեկ մարմնի կողմից կազմակերպության գրանցման հետ կապված բոլոր գործառույթների իրականացումը, այդ թվում` կազմակերպության ֆիրմային անվանման գրանցումը,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3.1 կետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի ««Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում (այսուհետ` Կանոնակարգ 3/01) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգ 3/01-ի 6.1 կետի «, ապահովագրական ընկերության ֆիրմային անվանման գրանցման վկայականը` համաձայն սույն կանոնակարգի հավելված 2ը-ի» բառերը հանել:

2) Կանոնակարգ 3/01-ի 24-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե. ապահովագրական ընկերության (վերաապահովագրական ընկերության) ֆիրմային անվանման գրանցման հայտը (օտարերկրյա բանկի ֆիրմային անվանման գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև դրա` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը) և այլ պահանջվող փաստաթղթերը` համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3.1 կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի,»:

3) Կանոնակարգ 3/01-ի 29-րդ կետի «, ապահովագրական ընկերության ֆիրմային անվանման գրանցման վկայականը` համաձայն Հավելված 2ը-ի» բառերը հանել:

4) Կանոնակարգ 3/01-ի 46.1 կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ֆիրմային անվանման գրանցման հայտ և այլ պահանջվող փաստաթղթերը` համաձայն Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3.1 կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի,»:

5) Կանոնակարգ 3/01-ի 46.1 կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

6) Կանոնակարգ 3/01-ի 15.1 գլուխը ուժը կորցրած ճանաչել:

7) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 2ը-ն հանել:

i

8) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 2է-ն հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԻՐՏԵԿ    «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հանվում են միայն բառեր, թվեր կամ նախադասություններ, իսկ հավելվածներն ուժը կորցրած են ճանաչվում, մինչդեռ սույն որոշմամբ հանվում են հավելվածներ:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
13.11.2012
N 311-Ն
Որոշում