Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 199- ...

 

 

040.0481.150513

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2013 թվականի N 481-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի «Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնելու, գումարների վճարման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 199-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձի վրա, որի նկատմամբ կիրառելի է ավելացված արժեքի հարկի շեմը, և որի կողմից իրականացված գործարքով չի գերազանցվել ավելացված արժեքի հարկի շեմը» բառերը.

i

2) որոշման հավելվածի վերնագիրը «հաշվարկները» բառից առաջ լրացնել «հարկի» բառով.

3) որոշման հավելվածում`

ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ կետերը,

i

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Ֆիզիկական անձի իրականացրած` օրենքի համաձայն ապրանքի մատակարարում համարվող գործարքի մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա է այդ գործարքի հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարի և այդ գործարքի իրականացման համար կատարված ձեռքբերումներին վերաբերվող` սույն կարգի 4.1-ին կետին համապատասխան որոշված գումարի դրական տարբերությունը: Իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ֆիզիկական անձի կողմից շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) համապատասխանող բաժնեմասը մասնակիորեն օտարվելու դեպքում ավելացված արժեքի հարկը հաշվարկվում է օտարված բաժնեմասին համապատասխանող հարկվող շրջանառության նկատմամբ:»,

գ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

i

«4.1. Օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան որոշված Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հաշվեգրվող ԱԱՀ-ի պարտավորության գումարից հաշվանցման (պակասեցման) ենթակա են`

1) օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված դեպքերում` իրականացրած գործարքի ընդհանուր շրջանառության մեջ դրա հարկման ենթակա մասի տեսակարար կշռի և այդ գործարքին վերաբերվող ձեռքբերումների հարկային հաշիվներում և ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարի արտադրյալին համապատասխանող գումարը, բայց ոչ ավելի հաշվարկված ԱԱՀ-ի պարտավորության գումարից.

2) օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում` ապրանքի մատակարարում համարվող գործարքին վերաբերվող` գույքի ձեռքբերման հարկային հաշվում կամ գույքի ներմուծման մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարը, բայց ոչ ավելի հաշվարկված ԱԱՀ-ի պարտավորության գումարից: Իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ֆիզիկական անձի կողմից շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) համապատասխանող բաժնեմասը մասնակիորեն օտարվելու դեպքում պետական բյուջե հաշվեգրվող ԱԱՀ-ի պարտավորության գումարից հաշվանցման (պակասեցման) ենթակա է գույքի ձեռքբերման հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարի այն մասը, որը համապատասխանում է բաժնեմասում դրա օտարված մասի տեսակարար կշռին.

3) օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում նշված դեպքերում` բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող և (կամ) սեփականատեր հանդիսացող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարման` ապրանքների մատակարարում համարվող գործարքների մասով կառուցապատված տարածքի ընդհանուր մակերեսում տվյալ եռամսյակում ապրանքի մատակարարում համարվող գործարքներին համապատասխանող տարածքների մակերեսի տեսակարար կշռի և կառուցապատման հետ կապված ձեռքբերումներին (այդ թվում` ներմուծումներին) վերաբերվող ԱԱՀ-ի ընդհանուր գումարի արտադրյալին համապատասխանող գումարը, բայց ոչ ավելի տվյալ եռամսյակում տարածքների օտարման գործարքների համար հաշվարկված ԱԱՀ-ի պարտավորության գումարից:»,

i

գ. 5-րդ կետը «հարկային հաշիվներում» բառերից հետո լրացնել «և (կամ) ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում» բառերով,

i

դ. 11-րդ կետը «հարկային տեսչությունից» բառերից հետո լրացնել «կամ հարկ վճարողների սպասարկման կենտրոններից կամ սպասարկման սրահներից» բառերով,

i

ե. 7-րդ կետով սահմանված` ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևում «Սոցիալական քարտի համարը» բառերը փոխարինել «Հանրային ծառայությունների համարանիշը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու եռամսյակների համար հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների նկատմամբ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետն ունի 2 հատ գ

պարբերություն

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2013
N 481-Ն
Որոշում