Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՅԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

31 հունվարի 2013 թվականի N 4

 

i

1. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ` ՆԵՐԱՌՅԱԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2013-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման նպատակով`

1. Հավանություն տալ`

1) կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների` ներառյալ բնակչության իրազեկման միջոցառումների 2013-2016 թվականների ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների` ներառյալ բնակչության իրազեկման միջոցառումների 2013-2016 թվականների ծրագրի միջոցառումների ցանկին` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թ. հունվարի 31-ի նիստի

N 4 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ` ՆԵՐԱՌՅԱԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն ծրագիրը նախատեսված է Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության թիվ ՀՕ-265 օրենքով սահմանված դեպքերի համար:

2. Արդի ժամանակաշրջանը բնորոշվում է երկրի վրա կյանքի բնական և սոցիալական պայմանների գլոբալ փոփոխություններով, որոնց հետևանքները հաճախ անկանխատեսելի են: Մի շարք բնական, անթրոպոգեն, տեխնածին և հասարակական գործընթացներ առաջացնում են աշխարհագրական միջավայրի որակի փոփոխություն, որը բնորոշվում է նոր` մարդուն դեռևս անհայտ էկոլոգիական և այլ ռիսկերի գործոններով: Այս ամենի արդյունքում ստեղծվում են անկանխատեսելի արտակարգ իրավիճակներ, որոնք հաճախ հսկայական վնասներ են պատճառում երկրի տնտեսությանը` ընդգրկելով երբեմն համազգային մասշտաբներ, որոնք կարող են ճակատագրական ազդեցություն ունենալ տվյալ երկրի զարգացման գործընթացի վրա:

3. Քաղաքակրթության զարգացումը, արդյունաբերության, տրանսպորտի նոր տեսակների ստեղծումն ու աճը, ինչպես նաև տարբեր գործոնների հետևանքով տարերային կատակլիզմների բնույթի փոփոխությունը գիտության, այդ թվում` բժշկագիտության առջև դնում են նոր հիմնախնդիրներ: Այս համատեքստում օրախնդիր են արտակարգ իրավիճակներում տարաբնույթ համակարգերի և միջոցառումների ծրագրավորման և իրականացման հարցերը:

4. Ներկայում ահաբեկչությունն իրական սպառնալիք է երկրների ազգային անվտանգությանը: Կենսաբանական և քիմիական զենքի արգելումը սահմանող Կոնվենցիայի դրույթների պահպանման նկատմամբ հսկողության մեխանիզմների անկատարությունը մեծացնում է ահաբեկիչների կողմից որպես զենք կենսաբանական և քիմիական գործոնների օգտագործման հնարավորությունը:

 

II. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

5. Հայաստանի Հանրապետությունը ապահովագրված չէ տարբեր վարակիչ, այդ թվում` հարուցիչների նոր ենթատեսակներով պայմանավորված հիվանդությունների ներթափանցումից` հաշվի առնելով բնակչության մեծ տեղաշարժը, միջպետական զարգացող հարաբերությունները և այլն: Այսօր աշխարհում ընթացող մի շարք խնդիրների լուծումը, նաև Հայաստանի Հանրապետության համար, պահանջում է համաճարակաբանական, ինչպես նաև բազմադիսցիպլինար հսկողության ժամանակակից կարողությունների ձևավորում:

6. Վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակի վերջին տարիների ուսումնասիրությունների արդյունքների շարժընթացը, ամենամյա վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկա ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակը, չնայած առանձին բռնկումների արձանագրմանը, համեմատաբար հանգիստ է:

7. Կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ արտակարգ իրավիճակներին դիմակայելու նպատակով դեռևս բացակայում է համակարգված կրթական մոդուլով բնակչության ուսուցումը` սկսած նախադպրոցական հասակից:

8. Կենսաբանական ահաբեկչության գործողությունները կարող են իրականացվել ոչ միայն վարակիչ հիվանդությունների հարուցիչների անմիջական օգտագործման, այլև կենսաբանական լաբորատորիաներում, կենսատեխնոլոգիական արդյունաբերության օբյեկտներում կատարվող դիվերսիաների միջոցով:

9. Նշված հիմնախնդիրների կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից մշակվել և սահմանված կարգով հաստատվել են մի շարք իրավական ակտեր, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է վերանայել և համապատասխանեցնել միջազգային պահանջներին:

10. Հայաստանի Հանրապետությունում բնակչության (առանձին քանակակազմերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության գործընթացների կանոնակարգումը, կենսաբանական (հաշվի առնելով առանձին վարակիչ հիվանդությունների հարուցիչների ախտածնության աստիճանը, տարածման մեխանիզմները), քիմիական, ճառագայթային գործոններով պայմանավորված հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության, հատկապես` առանձին քանակակազմերի իրազեկվածությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի «Բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև առօրյա պայմաններում բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության կարգը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 15 արձանագրային որոշման համաձայն:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

11. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում, շահագրգիռ կառույցների համագործակցությամբ, արտակարգ իրավիճակների արձագանքումը և բնակչության իրազեկման ապահովումն է:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

12. Կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակներին առնչվող գործող օրենսդրության կատարելագործում:

13. Կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերահսկման գործողությունների համակարգման կատարելագործում:

14. Կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործընթացում ընդգրկվող բժշկական, ոչ բժշկական ծառայությունների անձնակազմերի մասնագիտական վերապատրաստում:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

 

15. Կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակներին առնչվող օրենսդրության կատարելագործում` հետևյալ միջոցառումների գործադրմամբ.

1) Լրամշակել կենսաբանական և քիմիական վտանգներով հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների ժամանակ առողջապահական համակարգի պատրաստականության բարձրացման և արագ արձագանքման գործողությունների ուղղությամբ գերատեսչական իրավական ակտերը` ելնելով Միջազգային առողջապահական կանոնների պահանջներից:

2) Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման և ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 44 արձանագրային որոշման պահանջները մշակել հանրային առողջության ոլորտում կենսաբանական և քիմիական վտանգներով արտակարգ իրավիճակների ժամանակ գործունեության ստանդարտ ընթացակարգեր:

 

VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

 

16. Հայաստանի Հանրապետությունում կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերահսկման գործողությունների համակարգման կատարելագործումը նպատակ ունի վերանայել արդեն իսկ առկա և գործող համակարգերը` համապատասխանեցնելով միջազգային պահանջներին:

17. Բնակչության խոցելիության (ըստ առանձին խոցելի խմբերի) գնահատում և արդյունքների հիման վրա միջոցառումների համալիրի մշակում և ներդրում:

18. Բազմապրոֆիլ հիվանդանոցների կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների արձանագրման դեպքում հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման համար համապատասխան միջոցների ապահովում:

19. Վարակիչ հիվանդությունների բռնկումների/համաճարակների, քիմիական գործոնով դեպքերի, վթարների արձանագրման դեպքում առանցքային միջոցառումների համապատասխան ծավալների իրականացման համար անհրաժեշտ պարագաների համալրում (տարբեր վարակիչ, հատկապես հատուկ վտանգավոր, հիվանդությունների դեմ պատվաստանյութերի, արագ ախտորոշիչ թեսթերի, քիմպատրաստուկների, ախտահանիչ նյութերի, սարքեր, սարքավորումների, անհատական պաշտպանիչ արտահագուստի ձեռքբերում):

 

VII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

 

20. Կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների արձանագրման դեպքում կադրային ներուժի մասնագիտական գիտելիքները հիմնականում բավարարում են անհրաժեշտ միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու համար: Սակայն գործնական հմտությունների ձեռքբերումը և մատուցումը, ինչպես նաև դասավանդման նոր մեթոդները, ուղեցույցները, այնպես էլ գիտագործնական նորությունները, ալգորիթմներն անհրաժեշտ է մշտապես իրականացնել կատարելագործում:

21. Կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջապահության ոլորտում զբաղված և վերապատրաստված մասնագետների հաշվառում,

1) ձևավորել կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջապահության ոլորտում զբաղված և վերապատրաստված մասնագետների հաշվառման տվյալների բազա և դրա վարման կարգ` հաջորդիվ ապահովելով մասնագիտական հմտությունների պարբերաբար և շարունակական կատարելագործումը:

22. Մշտապես ապահովել կապը միջազգային բժշկական, ուսումնական կենտրոնների հետ (փոխադարձ այցելություններ, վերապատրաստումներ, հեռուստակամուրջ), հատկապես` արդի ժամանակահատվածում աղետների, ահաբեկչության դեմ պայքարում բազմաբնույթ մոտեցումներ ձևավորելու համար:

23. Բարեփոխել կրթական համակարգը.

1) ուսումնական գործընթացում խորացնել կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների արձագանքման հիմնահարցերի ուսուցումը, տեսական և գործնական պատրաստության միջոցով` բարելավելով առաջնային միջոցառումների կազմակերպման և իրականացման հմտությունները,

2) վերանայել հանրակրթական դպրոցների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ծրագրերը, պարբերաբար կազմակերպել և արդյունավետ անցկացնել հավաքներ բժշկական հիմնարկներում, գործնական և թեմատիկ պարապմունքներ, ռազմադաշտային պայմաններում վարժանքներ,

3) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների անձնակազմի համար մշակել և գործադրել մեթոդական ուղեցույցներ` կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հիվանդների տեսակավորման, վերակենդանացման և այլ կարևորագույն գործողությունների վերաբերյալ:

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2013 թ. հունվարի 31-ի նիստի

N 4 արձանագրային որոշման

 

ՑԱՆԿ

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ` ՆԵՐԱՌՅԱԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2013-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Միջոցառման     |Ակնկալվող     |Պատասխա-|Համակատա-  |Կատարման|Ֆինանսա-|

|ը/կ|անվանումը      |արդյունքը     |նատու   |րողը       |ժամկետը |վորման  |

|   |               |              |մարմինը |           |        |աղբյուրը|

|___|_______________|______________|________|___________|________|________|

| 1 |       2       |      3       |   4    |     5     |    6   |   7    |

|_________________________________________________________________________|

|   I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ    |

|   ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ  |

|                    ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ                        |

|_________________________________________________________________________|

|1. |Լրամշակել      |Կլրամշակվեն և |ՀՀ      |ՀՀ արտակարգ|2013-   |Ֆինանսա-|

|   |կենսաբանական և |մինչ 2015 թ.  |առողջա- |իրավիճակ-  |2015 թթ.|վորում  |

|   |քիմիական       |կգործադրվեն   |պահու-  |ների       |        |չի      |

|   |վտանգներով     |կենսաբանական  |թյան    |նախարարու- |        |պահան-  |

|   |հանրային       |և  քիմիական   |նախարա- |թյուն      |        |ջում:   |

|   |առողջության    |վտանգներով    |րություն|           |        |        |

|   |ոլորտում       |հանրային      |        |ՀՀ գյուղա- |        |        |

|   |արտակարգ       |առողջության   |        |տնտեսության|        |        |

|   |իրավիճակների   |ոլորտում      |        |նախարարու- |        |        |

|   |ժամանակ        |արտակարգ      |        |թյուն      |        |        |

|   |առողջապահական  |իրավիճակների  |        |           |        |        |

|   |համակարգի      |ժամանակ       |        |           |        |        |

|   |պատրաստականու- |առողջապահական |        |           |        |        |

|   |թյան բարձրացման|համակարգի     |        |           |        |        |

|   |և  արագ        |պատրաստակա-   |        |           |        |        |

|   |արձագանքման    |նության       |        |           |        |        |

|   |գործողություն- |բարձրացման և  |        |           |        |        |

|   |ների           |արագ          |        |           |        |        |

|   |ուղղությամբ    |արձագանքման   |        |           |        |        |

|   |գերատեսչական   |գործողություն-|        |           |        |        |

|   |իրավական       |ների          |        |           |        |        |

|   |ակտերը` ելնելով|ուղղությամբ   |        |           |        |        |

|   |Միջազգային     |իրավական      |        |           |        |        |

|   |առողջապահական  |ընդհանուր     |        |           |        |        |

|   |կանոնների      |հարցերը       |        |           |        |        |

|   |պահանջներից    |կանոնակարգող  |        |           |        |        |

|   |               |իրավական      |        |           |        |        |

|   |               |ակտերը        |        |           |        |        |

|___|_______________|______________|________|___________|________|________|

|2. |Հիմք ընդունելով|Մինչ 2016     |ՀՀ      |ՀՀ արտակարգ|2013-   |Ֆինանսա-|

|   |Հայաստանի      |թվականը       |առողջա- |իրավիճակ-  |2016 թթ.|վորում  |

|   |Հանրապետության |մշակվել են    |պահու-  |ների       |        |չի      |

|   |կառավարության  |հանրային      |թյան    |նախարարու- |        |պահան-  |

|   |2010 թվականի   |առողջության   |նախարա- |թյուն      |        |ջում:   |

|   |օգոստոսի 26-ի  |ոլորտում      |րություն|           |        |        |

|   |N 1138-Ն       |կենսաբանական  |        |ՀՀ գյուղա- |        |        |

|   |որոշման        |և  քիմիական   |        |տնտեսության|        |        |

|   |պահանջները     |վտանգներով    |        |նախարարու- |        |        |

|   |մշակել հանրային|արտակարգ      |        |թյուն      |        |        |

|   |առողջության    |իրավիճակների  |        |           |        |        |

|   |ոլորտում կենսա-|ժամանակ       |        |ՀՀ բնապահ- |        |        |

|   |բանական և  քիմի|գործունեության|        |պանության  |        |        |

|   |ական վտանգներով|ստանդարտ      |        |նախարարու- |        |        |

|   |արտակարգ իրավի-|ընթացակարգեր, |        |թյուն      |        |        |

|   |ճակների ժամանակ|որոնց         |        |           |        |        |

|   |գործունեության |արդյունքում   |        |միջազգային |        |        |

|   |ստանդարտ       |կձևավորվեն    |        |կազմակերպու|        |        |

|   |ընթացակարգերը  |բազմադիսցիպլի-|        |թյուններ   |        |        |

|   |սահմանող       |նար           |        |(համաձայ-  |        |        |

|   |շահագրգիռ      |արձագանքման   |        |նությամբ)  |        |        |

|   |կառույցների    |կարողություն- |        |           |        |        |

|   |ղեկավարների    |ներ           |        |           |        |        |

|   |համատեղ հարաման|              |        |           |        |        |

|_________________________________________________________________________|

|   II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ   |

|ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ |

|ՎԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ |

|                ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ                 |

|_________________________________________________________________________|

|3. |Ձևավորել       |Մինչ 2016     |ՀՀ      |ՀՀ առողջա- |2013-   |Ֆինանսա-|

|   |կենսաբանական և |թվականը       |կրթու-  |պահության  |2016 թթ.|վորում  |

|   |քիմիական       |կձևավորվի     |թյան և  |նախարարու- |        |չի      |

|   |վտանգների      |կենսաբանական  |գիտու-  |թյուն      |        |պահան-  |

|   |ժամանակ        |և  քիմիական   |թյան    |           |        |ջում:   |

|   |հանրային       |վտանգների     |նախարա- |ՀՀ արտակարգ|        |        |

|   |առողջապահության|ժամանակ       |րություն|իրավիճակ-  |        |        |

|   |ոլորտում       |հանրային      |        |ների       |        |        |

|   |զբաղված և      |առողջապահու-  |        |նախարարու- |        |        |

|   |վերապատրաստված |թյան ոլորտում |        |թյուն      |        |        |

|   |մասնագետների   |զբաղված և     |        |           |        |        |

|   |հաշվառման      |վերապատրաստված|        |միջազգային |        |        |

|   |տվյալների բազա |մասնագետների  |        |կազմակերպու|        |        |

|   |և  դրա վարման  |հաշվառման     |        |թյուններ   |        |        |

|   |կարգ           |տվյալների     |        |(համաձայ-  |        |        |

|   |               |բազա, որի     |        |նությամբ)  |        |        |

|   |               |արդյունքում   |        |           |        |        |

|   |               |կապահովվի     |        |           |        |        |

|   |               |մասնագիտական  |        |           |        |        |

|   |               |հմտությունների|        |           |        |        |

|   |               |պարբերաբար և  |        |           |        |        |

|   |               |շարունակական  |        |           |        |        |

|   |               |կատարելագոր-  |        |           |        |        |

|   |               |ծում          |        |           |        |        |

|___|_______________|______________|________|___________|________|________|

|4. |Լրամշակել      |Մինչ 2016     |ՀՀ      |ՀՀ առողջա- |2013-   |Ֆինանսա-|

|   |գործող         |թվականը       |կրթու-  |պահության  |2016 թթ.|վորում  |

|   |դպրոցական      |դպրոցական     |թյան և  |նախարարու- |        |չի      |

|   |ուսումնական    |ուսումնական   |գիտու-  |թյուն      |        |պահան-  |

|   |ծրագրերը,      |ծրագրերում    |թյան    |           |        |ջում:   |

|   |վերանայել      |կներառվեն նաև |նախարա- |ՀՀ արտակարգ|        |        |

|   |հանրակրթական   |դասաժամեր     |րություն|իրավիճակ-  |        |        |

|   |դպրոցների և    |կենսաբանական  |        |ների       |        |        |

|   |միջին          |և  քիմիական   |        |նախարարու- |        |        |

|   |մասնագիտական   |վտանգների     |        |թյուն      |        |        |

|   |ուսումնական    |ժամանակ       |        |           |        |        |

|   |հաստատություն- |անհրաժեշտ     |        |միջազգային |        |        |

|   |ների ծրագրերը  |վարքագծային   |        |կազմակերպու|        |        |

|   |               |ուսուցում     |        |թյուններ   |        |        |

|   |               |ապահովելու    |        |(համաձայ-  |        |        |

|   |               |համար,        |        |նությամբ)  |        |        |

|   |               |վերանայված    |        |           |        |        |

|   |               |կլինեն        |        |           |        |        |

|   |               |հանրակրթական  |        |           |        |        |

|   |               |դպրոցների և   |        |           |        |        |

|   |               |միջին         |        |           |        |        |

|   |               |մասնագիտական  |        |           |        |        |

|   |               |ուսումնական   |        |           |        |        |

|   |               |հաստատություն-|        |           |        |        |

|   |               |ների ծրագրերը,|        |           |        |        |

|   |               |կուսուցանվեն  |        |           |        |        |

|   |               |արձագանքման   |        |           |        |        |

|   |               |հիմնահարցեր   |        |           |        |        |

._________________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 19.09.13 թիվ 37 արձանագրային որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.01.2013
N 4
Արձանագրային որոշում