040.0567.070613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 մայիսի 2013 թվականի N 567-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1420-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական արտադրանքի մակնշման սահմանված տեղեկությունները մակնիշի վրա զետեղելու կարգը սահմանելու մասին» N 1420-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
1) որոշման հավելվածը և որոշման հավելվածի 3-րդ ու 4-րդ բաժինների վերնագրերը, ինչպես նաև որոշման 1-ին կետը և որոշման հավելվածի 17-րդ և 18-րդ կետերը «գինեգործական» բառից հետո լրացնել «և ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող» բառերով.
i
2) որոշման նախաբանը «մասի`» բառից հետո լրացնել «և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի» բառերով.
i
3) որոշման հավելվածի 1-ին կետը «տեղեկություններն» բառից հետո լրացնել «և ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների հնացման աստիճանը» բառերով.
i
4) որոշման հավելվածը 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին կետով.
«16.1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների մակնշումը պետք է պարունակի դրանց հնացման աստիճանը (տարիքը)` թվերով և (կամ) տառերով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ