Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ՄԱՔՍԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅ ...

 

 

040.0585.110613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2013 թվականի N 585-Ա

 

i

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 505-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) մաքսային ծառայողի համազգեստի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանների ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում սահմանել մաքսային ծառայողներին համազգեստ տրամադրելու և կրելու կարգն ու պայմանները:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Մաքսային ծառայողի համազգեստի և մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանների ձևերը սահմանելու մասին» N 505-Ա որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - որոշման վերնագրում «2003» թիվը պետք է փոխարինվի «2005» թվով,

ինչպես դա նշված է որոշման 3-րդ կետում

------------------------------------------------------------------

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 6-ի

N 585-Ա որոշման

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ` ԸՍՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ

 

I. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԵՎ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

1. Գլխարկ` ականջակալներով, կարակուլե

1) մահուդից, բաղկացած թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են մոխրագույն բնական կարակուլից: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն մետաղից գլխարկանշան:

2. Գլխարկ` բրդյա, ամենօրյա

1) մուգ կապույտ կտորից, գլխարկաբոլորքով: Կազմված է սև, լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից, որի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով` կարմիր մահուդից եզրաքուղ: Գագաթնամասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացվում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված դափնու տերևներ և փոքր գլխարկանշան` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով:

3. Գլխարկ` բրդյա, տոնական

1) կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 2-րդ կետում նկարագրված ամենօրյա բրդյա գլխարկին: Կարվում է տոնական տարազաբաճկոնի կտորից: Գլխարկահովհարի արտաքին մակերեսի վրա, առջևի մասում, 2 կողմից ոսկեզօծ թելերով ասեղնագործվում են դափնու տերևներ:

4. Վերարկու` ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով

1) մուգ կապույտ կտորից, հանվող բնական կարակուլե օձիքով: Ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ: 2 լանջափեշերը կոճկվում են 3 զույգ կոճակով, 2 գրպանը` ներկարովի, կափույրներով: Օձիքը ծալովի է, ծայրերը` կարմիր եզրակարերով: Մեջքամասը` մեջտեղի կարով, հետևամասում` 2 կոճակով իրանաձիգ գոտի: Թևքերը` երկկարանի, ներկարված: Աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով: Կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով: ՈՒսադիրները` կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:

5. Տարազաբաճկոն` բրդյա, տոնական, ուսադիրներով

1) երկփեշ, 6 կոճակները տեղադրվում են երկշարք: Հետծալված, կարմիր եզրակարված օձիքի անկյունները եզրազարդարվում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված դափնու տերևներով: Թևքածալերը կարմիր եզրակարով, 2 թևքաբերանին ոսկեզօծ թելերով ասեղնագործված են դափնու տերևներ, կարմիր եզրաքուղերին զուգահեռ ասեղնագործված են ոսկեզօծ մակաշերտեր: Տարազաբաճկոնի 2 փեշի ներքևի մասերում` ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Հետևամասում` բացվածք: Աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով: Կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով: ՈՒսադիրները` կարվող, ոսկեզօծ, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:

6. Տարազաբաճկոն` բրդյա, ուսադիրներով

1) մուգ կապույտ կտորից, միափեշ, 4 կոճակները տեղադրված են միաշարք: Հետծալված, օձիքի վրա ոսկեզօծ թելերով ասեղնագործված են դափնու տերևներ: Տարազաբաճկոնի 2 փեշի ներքևի մասերում` ձևավոր կափույրով ներկարված գրպաններ, կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող կափույրով վրադիր 2 գրպաններ: Հետևամասում` բացվածք: Աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով: Կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով: ՈՒսադիրները` կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:

7. Բաճկոն` բրդյա, ուսադիրներով

1) մուգ կապույտ կտորից, միակողմ, շղթայով կոճկվող: Կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող ձևավոր կափույրով վրադիր 2 գրպաններ: Մեջքամասը` վերին կտրվածքով, թևքերը` միակար թեզանիքներով և կտրվածքով: Ներքնամասում` 2 թեք ներկարված գրպաններ: Թեզանիքները կոճկվում են 2 կոճակով: Աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով: Կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով: ՈՒսերին` գոտեմակօղեր, ուսադիրները` հանվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:

8. Տաբատ` բրդյա, կիսաբամբակյա

1) մուգ կապույտ կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով, մետաքսյա աստառով, կողագծերը` կարմիր եզրաքուղով և 2 սմ լայնությամբ 2 գունաժապավենով: Արտաքին գրպանները` ուղիղ: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան:

9. Վերնաշապիկ` կարճաթև, ուսադիրներով

1) սպիտակ կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: ՈՒղիղ գոտիով, կարագծերին` առաձգական ժապավեններ: Հետևամասը` վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով: Թևքերը` կարճ, ուղիղ թևքածալերով: ՈՒսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:

10. Վերնաշապիկ` երկարաթև, ուսադիրներով

1) սպիտակ կտորից, օձիքը` կանգուն կտրվածքով, կրծքամասում` կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: ՈՒղիղ գոտիով, կարագծերին` առաձգական ժապավեններ: Հետևամասը` վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով: Ձախ կտրվածքը` շերտակարով: Թևքերը` երկար, 2 կոճակով կոճկվող թեզանիքներով: ՈՒսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:

11. Փողկապ` մուգ կապույտ

1) ունի լայնացած ուրվագծով ձևվածք: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում` սուր անկյունով, վերևում` մշտական հանգույցով: Ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Վերնաշապիկի օձիքի տակ ամրանում է առաձգական ժապավենով և ամրակով: Երկարությունը` 55-57 սմ:

12. Կաշվե գոտի` սև, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով

1) 50 մմ լայնությամբ, երկանցք մետաղյա ճարմանդը` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:

13. Գոտի` տաբատի, սինթետիկ

1) 35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

14. Վզպատ թաշկինակ` սպիտակ

1) տրիկոտաժե վզպատ թաշկինակ, լայնքը` 24 սմ, երկարությունը` 120 սմ:

15. Կիսաճտքավոր կոշիկ

1) սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ներբանների եզրերը վրաքաշվող մասերի հետ` կարերով, միացման մեթոդը` սոսնձով:

16. Կոշիկ

1) սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով ամրացված գոտիով: Հետևամասերի միացումն առաջամասերին` առաձգական ժապավենով: Հիմնական և միջնաստառները` կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը` արհեստական կաշվից: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից` սոսնձով միացման մեթոդով:

17. Թիկնոց-ուսնոց` կրելու գոտիով

1) մուգ կապույտ, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը` կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով: Լանջափեշերի վրա` թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով: Օձիքը` ծալովի: Մեջքամասը` դեպի դուրս բացվող վերին կարով:

18. Ձեռնոց`

1) բրդյա, սև, հինգմատնյա.

2) սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա:

 

II. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

19. Գլխարկ` ականջակալներով, մորթուց

1) բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն մետաղից գլխարկանշանով:

20. Գլխարկ` բրդյա (կիսաբրդյա)

1) մուգ կապույտ կտորից` գլխարկաբոլորքով: Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից, որի վրա 2 փոքր մետաղյա կոճակով ամրացված է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքը` մուգ կապույտ: Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով կապույտ մահուդից եզրակար: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է ոսկեգույն մետաղից փոքր գլխարկանշան` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով:

21. Կեպի` կիսաբամբակյա

1) մուգ կապույտ կտորից, գլխարկաբոլորքով և հովհարով: Գլխարկաբոլորքի կենտրոնում ամրացված է պլաստմասսայից ամրակ, հետևամասում` պլաստմասսայից կարգավորիչ: Գլխարկաբոլորքի առջևի կենտրոնական մասում ամրացվում կամ ասեղնագործվում են հայերենով «Մաքսային ծառայություն» բառերը, իսկ հետևամասում` անգլերեն լեզվով` «customs» բառը:

22. Վերարկու` ձմեռային, բրդյա, ուսադիրներով (գնդապետների համար)

1) մուգ կապույտ կտորից, հանվող մորթե օձիքով: Ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ: 2 լանջափեշերը կոճկվում են 3 զույգ կոճակով, 2 գրպանը` ներկարովի, կափույրներով: Օձիքը ծալովի է, ծայրերը` կարմիր եզրակարերով: Մեջքամասը` մեջտեղի կարով, հետևամասում` 2 կոճակով իրանաձիգ գոտի: Թևքերը` երկկարանի, ներկարված: Աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով: Կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով: ՈՒսադիրները` կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:

23. Կիսավերարկու` ձմեռային, ուսադիրներով

1) մուգ կապույտ կտորից, հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Գոտկատեղում` թաքնված գոտկապարան: Թիկունքը` վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում` մեծ վրադիր գրպաններ, իսկ վերևի մասում` ներկարված ձևավոր կափույրով կոճկվող փոքր գրպաններ: Թևքերը` գաղտնակարված թեզանիքներով: Աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով: ՈՒսադիրները` հանվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով.

2) մուգ կապույտ կտորից, հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով մինչև գոտկատեղը ձգվող, գոտիով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը` վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում` թեք ներկարված գրպաններ, իսկ վերևի մասում` վրադիր ձևավոր կափույրով կոճկվող փոքր գրպաններ: Թևքերը գաղտնակարված թեզանիքներով: Աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով: Կրծքամասի` աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ ձախ կողմի գրպանի վերևամասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մետաղյա տարբերանշանը: ՈՒսադիրները` հանվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:

24. Տարազաբաճկոն` կիսաբրդյա

1) մուգ կապույտ կտորից, հետծալված օձիքով, միափեշ, 4 կոճակները տեղադրված են միաշարք: Տարազաբաճկոնի 2 փեշի ներքևի մասերում` ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող կափույրով վրադիր 2 գրպաններ: Օձիքի ձախ կողմում ամրացվում է ոսկեգույն մետաղից Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը: Աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով: Հետևամասում` բացվածք: Կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով: ՈՒսադիրները` կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:

25. Բաճկոն` կիսաբրդյա, ուսադիրներով

1) մուգ կապույտ կտորից, հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Կրծքամասի 2 կողմերում տեղադրված են վրադիր գրպաններ` կափույրներով, լանջափեշի ներքևում վրադիր կպչուն ժապավենով փակվող կափույրով թեք գրպաններ: Մեջքամասը` վերին կտրվածքով, թևքերը ներկարված են, ավարտվում են էլաստիկ ժապավեններով մշակված թևքածալերով, որոնց վրա կարգավորիչ երիզ կոճգամով: Գոտկատեղում գոտի` բաց կամրջակներով (թվով 5 հատ), որոնք փակվում են կոճգամով: Աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով: Բաճկոնն ունի տաք ներդիր, որն անջատվում և միացվում է շղթայով և կոճգամներով: Կրծքամասի` աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված` «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը: Մեջքամասի վերին կտրվածքից ներքև ամրացվում են կտորի վրա անգլերենով ասեղնագործված` «Customs service» բառերը: ՈՒսադիրները կտորից` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:

26. Տաբատ` կիսաբրդյա

1) մուգ կապույտ կտորից, ուղիղ ուրվագծով: Մետաքսյա աստառով: Գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է 1 կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են, տեղադրված` եզրաքուղից առաջ: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:

27. Տաբատ` կիսաբամբակյա

1) մուգ կապույտ կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է 1 կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են, տեղադրված` եզրաքուղից առաջ: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:

28. Սվիտեր

1) մուգ կապույտ բրդյա գործվածքից, կլոր վզով, ուրվագիծը` ուղիղ, ներքևում երկտակ: Թևքերը ներկարված են և ավարտված երկտակ թևքծալով: ՈՒսերին և թևերի արմունկատեղերին կարված է մուգ կապույտ կտոր: ՈՒսերին կտորից կարված ուսադիրներն ամրացվում են կոճգամով:

29. Վերնաշապիկ` կարճաթև (ամառային), ուսադիրներով

1) մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային ծառայողների համար` սպիտակ կտորից, մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային ծառայողների համար` մուգ կապույտ կտորից: Ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: ՈՒղիղ գոտիով, կարագծերին` առաձգական ժապավեններ: Հետևամասը` վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով: Թևքերը` կարճ, ուղիղ թևքածալերով: ՈՒսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար: Կրծքամասի` աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ ձախ կողմի գրպանի կափույրի վրա ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մետաղյա տարբերանշանը:

30. Վերնաշապիկ` երկարաթև (ամառային կամ ձմեռային), ուսադիրներով

1) մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային ծառայողների համար` սպիտակ կտորից, մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային ծառայողների համար` մուգ կապույտ կտորից: Օձիքը` կանգուն կտրվածքով, կրծքամասում` կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: ՈՒղիղ գոտիով, կարագծերին` առաձգական ժապավեններ: Հետևամասը` վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով: Ձախ կտրվածքը` շերտակարով: Թևքերը` երկար, 2 կոճակով կոճկվող թեզանիքներով: ՈՒսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար: Կրծքամասի` աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ ձախ կողմի գրպանի կափույրի վրա ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մետաղյա տարբերանշանը: Սպիտակ կտորից երկարաթև վերնաշապիկի հետ պարտադիր կրում են մուգ կապույտ փողկապ:

31. Փողկապ` մուգ կապույտ

1) ունի լայնացած ուրվագծով ձևվածք: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում` սուր անկյունով, վերևում` մշտական հանգույցով: Վերնաշապիկի օձիքի տակ ամրանում է առաձգական ժապավենով և ամրակով: Երկարությունը` 55-57 սմ:

32. Վզպատ թաշկինակ` սպիտակ

1) տրիկոտաժե վզպատ թաշկինակ, լայնքը` 24 սմ, երկարությունը` 120 սմ:

33. Շապիկ` տրիկոտաժե

1) ուղիղ ձևվածքով, սպիտակ կարճաթև կամ երկարաթև, կլոր օձիքով` մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային ծառայողների համար.

2) ուղիղ ձևվածքով, մուգ կապույտ, կարճաթև կամ երկարաթև, կլոր օձիքով` մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային ծառայողների համար:

34. Գոտի` տաբատի, սինթետիկ

1) 35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով, իսկ մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային ծառայողների համար` հատուկ միջոցներ և զենք կրելու համար նախատեսված պատյանով:

35. Կոշիկ` կիսաճտքավոր

1) սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ճտքերի ստորին մասը սև բրեզենտե անջրանցիկ կտորից: Ներբանների եզրերը` վրաքաշվող մասերի հետ` կարերով, միացման մեթոդը` սոսնձով և գամերով:

36. Կոշիկ

1) սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով, ամրացված գոտիով: Հետևամասերի միացումն առաջամասերին` առաձգական ժապավենով: Հիմնական և միջնաստառները` կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը` արհեստական կաշվից: Ներբանը ձևավորվում է պոլիուրէթանից` սոսնձով:

37. Թիկնոց-ուսնոց` կրելու գոտիով

1) մուգ կապույտ, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը` կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով: Լանջափեշերի վրա` թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով: Օձիքը` ծալովի: Մեջքամասը` դեպի դուրս բացվող վերին կարով:

38. Ձեռնոց

1) բրդյա, սև, հինգմատնյա կամ սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա.

2) սև բնական կաշվից, հինգմատնյա ամբողջական կամ կտրվածքով:

 

38.1. Կապույտ վերնաշապիկ (մաքսային զննում անցկացնողի)

 

1) Վերնաշապիկը մուգ կապույտ կտորից է (270 գր. քառ. մետր խտությամբ, 50 տոկոս բամբակ, 50 տոկոս Պ/Է), ուղիղ ուրվագծով, անգլիական ծալովի օձիքով: Վերնաշապկի առաջամասը կոճկվում է գաղտնի շերտակարով պլաստմասսայե հինգ կոճակների օգնությամբ: Կրծքամասում շերտիկավոր վրադիր գրպաններ են, որոնք ուղիղ կափույրով կոճկվում են երկու գաղտնի կոճակներով: Հետևամասը վերին կտրվածքով է, որից իջնում են երկու ուրվագծային կարեր: ՈՒսագլխին մշակվում են 14 սմ երկարությամբ գլխիկավոր կոճակով ամրացվող ուսադիրներ, որոնց վրա հագցված է լայն մակօղակ` ոսկեզօծ թելերով ասեղնագործված, 10 մմ լայնքով հյուսքաձև գործվածքի շերտով: Առաջամասի ձախ հատվածում` գրպանի վերևի մասում, մշակվում է 2 հատ փոլադով ախլակ: Վերնաշապկի թևքերի բազկային մասը կարգավորվում է ախլակով` մեկ օղակ` երկու կոճակներով: Թևերի վերևի հատվածում ներսի կողմից մշակվում է 2 սմ լայնքով ժապավեն, որպես թևերի երկարության կարգավորիչ, կոճկվում է 1 հատ 14 մմ գլխիկավոր կոճակով: Վերնաշապկի ձախ թևի վրա` ուսագլխից 80 մմ ցած, ամրացվում է 80 մմ x 1 00 մմ չափսով ասեղնագործված` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը: Աջ կողմի գրպանի վերևում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը:

 

38.2. Մաքսային տաբատ (մաքսային զննում անցկացնողի դաշտային համազգեստ)

 

1) Մաքսային տաբատը մուգ կապույտ գույնի է (270 գր. քառ. մետր կտորից, բաղադրությունը` 50 տոկոս բամբակ, 50 տոկոս Պ/Է): Առաջամասը բաղկացած է կողքից ներկարված թեք գրպաններից և երկու վրադիր գրպաններից: Տաբատի հետևամասում ներկարված երկու գրպանների և առաջամասի վրադիր գրպանների մուտքը մշակվում է պլաստմասսայե շղթայով: Տաբատի առաջամասը մշակվում է մետաքսե աստառով: Տաբատի կողագիծը զարդակարվում է: Տաբատի տոտաբերանը փակվում է ռեզինով (ձգվող ժապավեն), որը մշակվում է 3 սմ չափի կտորի երիզով: Գոտին ներսից մշակվում է պնդացնող կտորով և զարդակարվում է 3 շերտով: Տաբատի կամրջակները կարգավորվող են, մշակվում են 2 հատ կոճգամներով, կոճկվում է կոճգամով և շղթայով: Առաջամասի վրադիր գրպանների վրա մշակվում են գրիչի կամ մատիտի համար նախատեսված փոքրիկ` 4 սմ լայնքով գրպանիկներ, որոնք կոճկվում են կպչուն ժապավենով:

 

38.3. Տրիկոտաժե շապիկ «Պոլո»

 

1) Շապիկը բաց երկնագույն գործվածքից է (100 տոկոս բամբակյա, 180 գր. քառ. մետր տրիկոտաժե «Պիկե»), օձիքը` ծալովի, կրծքամասում` 3 կոճակ, կարճաթև (եզրամասը` թեզանիքով): Կրծքամասում տպագրվում է մաքսային ծառայության տարբերանշանը, և հայերենով ու անգլերենով տպագրված են «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ թիկունքին` «Customs service» լուսարձակող բառերը:

 

38.4. Վերնաշապիկ` կարճաթև, ամառային, գրասենյակային, ուսադիրներով

 

1) Վերնաշապիկը բաց երկնագույն կտորից է (65 տոկոս վիսկոզ, 35 տոկոս Պ/Է, 170 գր. քառ. մետր խտությամբ), ծալովի անգլիական օձիքով, կրծքամասում կոճակով կոճկվող` ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ են: Տաբատի տակը` դնովի: Հետևամասը` վերին կտրվածքով, հետևամասի երկայնքով` 3 զարդակարով: Կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով: Թևքերը` կարճ, ուղիղ թևքածալերով, ձախ թևին` 80 մմ x 100 մմ չափսով Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշան: Առաջամասի ձախ հատվածում` գրպանի վերևի մասում մշակվում է 2 հատ 15 մմ x 40 մմ փոլադով ախլակ: ՈՒսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:

 

38.5. Տաբատ` կիսաբրդյա, ամառային, գրասենյակային աշխատողների համար

 

1) Տաբատը մուգ կապույտ գործվածքից է (240 գր. քառ. մետր խտությամբ, 70 տոկոս բուրդ, 30 տոկոս Պ/Է), արտիկուլը` C 2453, մետաքսյա աստառով է: Գոտին գոտեմակօղերով է, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են` տեղադրված եզրաքուղից առաջ: Հետևամասի աջ և ձախ կողմերում կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան է: Փողկերը` ազատ ծալովի, ազատթողկ:

 

38.6. Սպայական կաշվե կոշիկ (տղամարդու)

 

1) Արտադրվում է խրոմե սև կաշվից, բաղկացած է վերնամասից, միջատակից, արտաքին ներբանից (ներբանից և կրունկից): Կրնկամասը` կոճերից ցածր, որը պետք է ծածկի ոտնաթաթի հետևի ամբողջ մակերևույթը, պետք է ունենա կողերից ձգվող էլաստիկ ժապավեն (շտիբլետ): Կրունկը` փաթաթված երեսամասի նյութով, բարձրությունը` 5 սմ, քթամասը` կոշտ: Կոշիկի ներսի ներդիրը բնական կաշվից է, տակացուն և միջատակը` կաշվից:

 

38.7. Գոտի` տաբատի, սինթետիկ

 

1) Գոտին 35 մմ լայնությամբ է, մետաղյա ճարմանդով, սինթետիկ գործվածքով:

 

38.8. Գարնանային-աշնանային անձրևանոց (տղամարդու)

 

1) Անձրևանոցն ունի երկկարանի ներկարված թևքեր, ծալովի օձիք և դարձածալ, օձիքի միացման կարում մշակված է կախիչ: Հետևամասին և առաջամասին մշակված են վրակարված կոկետկաներ: Առաջամասում մշակված են շերտիկով կողքի գրպաններ: Հետևամասն ունի միջնակար, որը նույնպես վերին կտրվածքով է` 2 կտորից, և ունի երկասեղանի զարդակար` ամբողջ եզրագծով: Անձրևանոցի օձիքը կտրված կանգունակով է: Ձախ առաջամասի աստառին մշակված է շերտիկով ծոցագրպան, որը կոճկվում է օդային օղակով և կոճակով: Անձրևանոցը կապվում է 4-4,5 սմ լայնությամբ գոտիով, որն անցկացվում է կողքերի կարերում մշակված կամրջակների միջով: Գոտին կոճկվում է պլաստմասսայե ճարմանդով և գոտու վրա մշակված կամրջակով: Անձրևանոցը կոճկվում է մաքսային ծառայության խորհրդանիշ 5 կոճակ-օղակներով` գաղտնի կոճկվածքով: Լանջափեշի, օձիքի, գոտու, գրպանի, կոկետկաների եզրերը մշակված են 0.1-0.7 սմ լայնությամբ զուգահեռ զարդակարերով: Գաղտնի կոճկվածքը մշակվում է 6 սմ լայնությամբ լայն զարդակարերով: Անձրևանոցի երեսացուն մուգ կապույտ գույնի գործվածքից է, անջրանցիկ` անձրևանոցային (210 գր. քառ. մետր խտությամբ, 100 տոկոս Պ/Է): Աստառը` մետաքսյա, ԳՕՍՏ-2272-96 8-C5-ԲՇ արտիկուլի կամ համարժեք մուգ կապույտ գույնի կտորից: Ներդիրը մշակված է և ունի կոճակներով կոճկվող հանովի միջուկ` բրդյա գործվածքից: Ներքևի մասում ունի 20 սմ բացվածք: Ձախ թևին կարվում է մաքսային ծառայության տարբերանշանը, ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:

 

38.9. Մետաղական տարբերանշան

 

1) Տարբերանշանը մետաղից է` 80 մմ x 55 մմ չափսի, գունավոր, մաքսային ծառայության խորհրդանշանն է, ներքևում դաջվում է մաքսային ծառայողի վկայականի համարը: Ամրացվում է փակվող ասեղով:

 

38.10. Վերարկու` ձմեռային, բրդյա (տղամարդու)

 

1) Վերարկուն մուգ կապույտ, բրդյա կտորից է (360 գր. քառ. մետր խտությամբ, 80 տոկոս բուրդ, 20 տոկոս Պ/Է), ուղիղ ուրվագծով մինչև գոտկատեղը ձգվող գոտիով: Վերարկուն կոճկվում է չորս կոճակ - օղակներով և գաղտնի կոճկվածքով: Թիկունքը և առաջամասը մշակված են վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում` թեք ներկարված գրպաններ են: Թևքերը գաղտնակարված թեզանիքներով են: Վերարկուն մետաքսյա աստառով և ծոցագրպաններով է: Հետևամասն ունի միջնակար, վերարկուի օձիքը կտրված կանգունակով է: Վերարկուի առաջամասերի և հետևամասերի աստառները մգդակարված են ներդիրով, որին ամրացվում է մեմբրանե տաքացուցիչ (100 տոկոս պոլիէսթեր, 200 գր. քառ. մետր խտությամբ): Ձախ առաջամասի աստառին մշակված է շերտիկով ծոցագրպան: Վերարկուն կապվում է գոտիով, որն անցկացվում է կողքերի կարերում մշակված կամրջակների միջով: Գոտին կոճկվում է պլաստմասսայե ճարմանդով: Երկարությունը` մինչև ծունկ: Կարվում են ուսադիրներ և ձախ թևին` մաքսային ծառայության խորհրդանշանով թևքանշան:

 

38.11. Գլխարկ` բրդյա

 

1) Գլխարկը մուգ կապույտ կտորից է (317 գր. քառ. մետր խտությամբ, 67 տոկոս բուրդ, 33 տոկոս Պ/Է) ` գլխարկաբոլորքով: Գլխարկաբոլորքն արհեստական սև կաշվից է, ցանցատիպ նախշով, ունի 4 սմ լայնություն, որի վրա 2 փոքր մետաղյա կոճակով ամրացված է ոսկեզօծ զարդապարան (գոտի)` գլխարկահովարով. հովարը հավաքովի է, սև գույնի, արտաքինից լաքապատ, իսկ ներսամասը` թավշյա կտորից: Գլխարկը էլեկտրաստվարաթղթե ներդիրով և 3,5 սմ լայնքով արհեստական կաշվե շրջանակով է: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է ոսկեգույն մետաղից մեծ գլխարկանշան` 8 սմ երկարությամբ, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով:

 

38.12. Մորթե, ձմեռային, ականջակալով գլխարկ (տղամարդու)

 

1) Գլխարկը բաղկացած է քառասեպանի թասակից, ճակատային մասից (հովար), որը լաքապատ է, վերևը հավաքովի և ականջակալներով` ծոծրակամասից: Ականջակալների վրա կարված են 6 հատ ամինապլաստե` 14-17 մմ տրամագծով մոխրագույն կոճակներ և 10-14 մմ լայնությամբ և 15 սմ երկարությամբ երիզով կապիչներ: Ականջակալներով գլխարկը կարվում է գործվածքային մուգ կապույտ մորթուց` 890 գրամ 1 քառ. մետր մակերեսային խտությամբ բրդյա մորթախավով: Գլխարկահատակը կարվում է գլխարկների համար նախատեսված մուգ կապույտ մահուդից, 1 քառ. մետր մակերեսային խտությունը` 464 գրամ, բաղադրությունը` 77 տոկոս բուրդ և 23 տոկոս վիսկոզ: Ներսամասը կարվում է 142 արտիկուլի կամ համարժեք կապույտ բամբակյա կտորից (բիազ): Ներսից վատինը կարվում է բամբակյա թափանցակար քաթանից և տերևավոր վուշ-բամբակից: Ճակատամասի հովարի, գլխարկաբոլորքի և ականջակալների ներսից դրվում է կենցաղային բամբակյա թանզիֆ (մառլյա): Ճակատամասի հովարի բարձրությունը` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 8,8 սմ` հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 2 մմ: Ծոծրակամասի բարձրությունը` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 8,2 սմ` հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 2 մմ: Ականջակալի երկարությունը միացման կարից` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 18 սմ` հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 5 մմ:

Աջ ականջակալին կարվում են 3 կոճակներ` հետևյալ հերթականությամբ. 1-ինը դիմային եզրից 1,5 սմ և թասակի միացման կարից 2,5 սմ հեռավորության վրա: 2-րդ կոճակը կարվում է 1-ին կոճակից 5,2 սմ և դիմային եզրից 1,8 սմ հեռավորության վրա: 3-րդ կոճակը կարվում է ականջակալի մեջտեղում, վերին եզրից 1,5 սմ հեռավորության վրա: Ձախ ականջակալի վրա կարվում են 3 կոճակներ` հետևյալ հերթականությամբ. 1-ինը դիմային եզրից 1,5 սմ և թասակի միացման կարից 2,5 սմ հեռավորության վրա: 2-րդ կոճակը կարվում է 1-ին կոճակից 8,2 սմ և դիմային եզրից 1,8 սմ հեռավորության վրա: 3-րդ կոճակը կարվում է թասակի միացման կարից 13,4 սմ և դիմային եզրից 8,8 սմ հեռավորության վրա: Գլխարկահատակի կենտրոնում` ներսից արվում է շեղանկյուն դրոշմ, որի վրա արտացոլվում են գլխարկի չափսը, տարեթիվը և արտադրող կազմակերպության անվանումը:

 

38.13. Կրծքի մակագրություն

 

Վերնազգեստի կրծքամասի վրա ամրացվող կտոր` 13 x 4 սմ չափսով, որի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված է «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը:

 

38.14. Թևքանշան

 

Վերնազգեստի թևքանշանը 80 x 100 մմ չափսով է: Կտորի վրա ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը:

 

38.15. Ձեռնոց` սև, հնգմատնյա

 

1) Ձեռնոցը բնական սև կաշվից է` ամբողջական հնգմատնյա կամ կտրվածքով:

 

III. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻ` ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

39. Գլխարկ` ականջակալներով

1) մորթուց, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն մետաղից գլխարկանշան:

40. Գլխարկ` «Պիլոտկա» տեսակի

1) մուգ կապույտ կտորից: Կազմված է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և 2 փեշիկից: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն մետաղից գլխարկանշան:

41. Կիսավերարկու` ձմեռային, ուսադիրներով

1) մուգ կապույտ կտորից, հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը` վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասերում` մեծ, վրադիր գրպաններ, իսկ վերևի մասում` ներկարված ձևավոր կափույրով կոճկվող փոքր գրպաններ: Աստառը` սինթետիկ, ձախ կողմում ունի ծոցագրպան: ՈՒսադիրները` կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:

42. Տարազաբաճկոն` կիսաբրդյա, ուսադիրներով

1) մուգ կապույտ կտորից, հետծալված օձիքով: Միափեշ, միակող 3 ոսկեգույն կոճակով: Կրծքամասը` սեղմոններով, փեշերի ներքևի մասերում` ներկարվող, կափույրով գրպաններ: Օձիքի ձախ կողմում ամրացվում է ոսկեգույն մետաղից Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը: Թիկունքի մասում երկու կողմից` թևատակից մինչև փեշ կորագիծ կարով: Աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով: Կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով: ՈՒսադիրները` կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով:

43. Բաճկոն` կիսաբրդյա, ուսադիրներով

1) մուգ կապույտ կտորից, հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Կրծքամասի 2 կողմերում տեղադրված են վրադիր գրպաններ` կափույրներով, լանջափեշի ներքևում վրադիր կպչուն ժապավենով փակվող կափույրով թեք գրպաններ: Մեջքամասը` վերին կտրվածքով, թևքերը ներկարված են, ավարտվում են էլաստիկ ժապավեններով մշակված թևքածալերով, որոնց վրա կարգավորիչ երիզ կոճգամով: Գոտկատեղում գոտի` բաց կամրջակներով (թվով 5 հատ), որոնք փակվում են կոճգամով: Աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով: Բաճկոնն ունի տաք ներդիր, որն անջատվում և միացվում է շղթայով և կոճգամներով: Կրծքամասի` աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված` «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը: Մեջքամասի վերին կտրվածքից ներքև ամրացվում են կտորի վրա անգլերենով ասեղնագործված` «Customs service» բառերը: ՈՒսադիրները կտորից` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:

44. Կիսաշրջազգեստ` կիսաբրդյա, կիսաբամբակյա

1) մուգ կապույտ կտորից, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին` գոտեմակօղերով: Հետևամասում` բաց ծալվածքով, հետևամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով:

45. Տաբատ` կիսաբրդյա, կիսաբամբակյա

1) մուգ կապույտ կտորից: Առաջամասը` մշակված սեղմոններով, գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է ձախ կողմից` մեկ կոճակով և շղթայով: Մետաքսյա աստառով: Արտաքին գրպանները` թեք: Փողքերի ծայրերը` թեզանիքներով:

46. Սվիտեր

1) մուգ կապույտ բրդյա գործվածքից, կլոր վզով, ուրվագիծը` ուղիղ, ներքևում` երկտակ: Թևքերը ներկարված են և ավարտված երկտակ թևքծալով: ՈՒսերին և թևերի արմունկատեղերին կարված է մուգ կապույտ կտոր: ՈՒսերին կտորից կարված ուսադիրներն ամրացվում են կոճգամով:

47. Վերնաշապիկ` կարճաթև (ամառային), ուսադիրներով

1) մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային ծառայողների համար` սպիտակ կտորից, մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային ծառայողների համար` մուգ կապույտ կտորից: Ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: ՈՒղիղ գոտիով, կարագծերին` առաձգական ժապավեններ: Հետևամասը` վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով, աջ կտրվածքը` շերտակարով: Թևքերը` կարճ, ուղիղ թևքածալերով: ՈՒսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար: Կրծքամասի` աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ ձախ կողմի գրպանի կափույրի վրա ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մետաղյա տարբերանշանը:

48. Վերնաշապիկ` երկարաթև (ամառային կամ ձմեռային), ուսադիրներով

1) մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային ծառայողների համար` սպիտակ կտորից, մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային ծառայողների համար` մուգ կապույտ կտորից: Օձիքը` կանգուն կտրվածքով, կրծքամասում` կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: ՈՒղիղ գոտիով, կարագծերին` առաձգական ժապավեններ: Հետևամասը` վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով: Աջ կտրվածքը` շերտակարով: Թևքերը` երկար, 2 կոճակով կոճկվող թեզանիքներով: ՈՒսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար: Կրծքամասի` աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ ձախ կողմի գրպանի կափույրի վրա ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մետաղյա տարբերանշանը: Սպիտակ կտորից երկարաթև վերնաշապիկի հետ պարտադիր կրում են մուգ կապույտ փողկապ:

49. Փողկապ` մուգ կապույտ

1) ունի 2 շերտ ուղղանկյուն ուրվագծով ձևվածք: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում` ուղղանկյունով, վերևում` մշտական հանգույցով: Վերնաշապիկի օձիքի տակ ամրանում է առաձգական ժապավենով և ամրակով: Երկարությունը` 17-19 սմ:

50. Վզպատ թաշկինակ` սպիտակ, մոխրագույն

1) տրիկոտաժե վզպատ թաշկինակ, լայնքը` 24 սմ, երկարությունը` 120 սմ:

51. Շապիկ` տրիկոտաժե

1) ուղիղ ձևվածքով, սպիտակ կարճաթև կամ երկարաթև, կլոր օձիքով` մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային ծառայողների համար.

2) ուղիղ ձևվածքով, մուգ կապույտ, կարճաթև կամ երկարաթև, կլոր օձիքով` մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային ծառայողների համար:

52. Գոտի` տաբատի, սինթետիկ

1) 35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

53. Կիսաճտքավոր կոշիկ

1) սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասերով, կրունկը` մինչև 55 սմ բարձրության: Ճտքերի վերնամասերը ծալված աստառի հետ միացված են փափուկ միջադիրով: Լեզվակը միացված է առաջամասին:

54. Կոշիկ

1) սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական, հետևամասի և առաջամասի հետ ծալված եզրերով: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից` սոսնձով միացման մեթոդով: Կրունկը` մինչև 5 սմ բարձրության, փաթաթված երեսամասի նյութով:

55. Թիկնոց-ուսնոց` կրելու գոտիով

1) մուգ կապույտ, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը` կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով: Լանջափեշերի վրա` թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով: Օձիքը` ծալովի: Մեջքամասը` դեպի դուրս բացվող վերին կարով:

56. Ձեռնոց

1) բրդյա, սև, հինգմատնյա.

2) սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա:

 

56.1. Սպայական կաշվե կոշիկ (կանացի)

 

1) Արտադրվում է խրոմե սև կաշվից, բաղկացած է վերնամասից, միջատակից, արտաքին ներբանից (ներբանից և կրունկից): Կրնկամասը` կոճերից ցածր, որը պետք է ծածկի ոտնաթաթի հետևի ամբողջ մակերևույթը, պետք է ունենա կողերից ձգվող էլաստիկ ժապավեն (շտիբլետ): Կրունկը` փաթաթված երեսամասի նյութով, բարձրությունը` 5 սմ: Քթամասը կոշտ է: Կոշիկի ներսի ներդիրը` բնական կաշվից: Տակացուն և միջատակը` կաշվից:

 

56.2. Կիսաճտքավոր կոշիկ (Կոմանդո)

 

1) Ճտքամասը կոմբինացված` խրոմե սև կաշի և հատուկ ջրակայուն մշակմամբ կոշկեղենի գործվածք` «Կոռդուռա 1500» կամ համարժեք: Կոշիկի տակացուն ձևավորված է հատուկ ջերմակայուն համաձուլված ռետինից: Տակացուն ամրացվում է սոսնձով և ամրակարվում է: Ճտքերի բարձրությունը 25 սմ +- 0.5 սմ, կոշկաքուղերի օղակները` D-ձևի (արագ): Ճտքերը միանում են պլաստմասսայե շղթայով: Լեզվակը` բարձր, ամրակարված ամբողջ երկարությամբ: Երեսամասը` ամբողջական առաջամասով, երկարացված հետևամասերով, կրունկը` մինչև 55 մմ բարձրությամբ: Ներբանների եզրերը` վրա քաշվող մասերի հետ` կարերով, միացման մեթոդը` սոսնձով և գամերով:

 

56.3. Գարնանային-աշնանային անձրևանոց (կանացի)

 

1) Անձրևանոցն ունի երկկարանի ներկարված թևքեր, ծալովի օձիք և դարձածալ, օձիքի միացման կարում մշակված է կախիչ: Հետևամասին և առաջամասին մշակված են վրակարված կոկետկաներ: Առաջամասում մշակված են շերտիկով կողքի գրպաններ: Հետևամասն ունի միջնակար, որը նույնպես վերին կտրվածքով է` 2 կտորից, և ունի երկասեղանի զարդակար` ամբողջ եզրագծով: Անձրևանոցի օձիքը կտրված կանգունակով է: Ձախ առաջամասի աստառին մշակված է շերտիկով ծոցագրպան, որը կոճկվում է օդային օղակով և կոճակով: Անձրևանոցը կապվում է 4-4,5 սմ լայնությամբ գոտիով, որն անցկացվում է կողքերի կարերում մշակված կամրջակների միջով: Գոտին կոճկվում է պլաստմասսայե ճարմանդով և գոտու վրա մշակված կամրջակով: Անձրևանոցը կոճկվում է մաքսային ծառայության խորհրդանիշ 5 կոճակօղակներով` գաղտնի կոճկվածքով: Լանջափեշի, օձիքի, գոտու, գրպանի, կոկետկաների եզրերը մշակված են 0.1-0.7 սմ լայնությամբ զուգահեռ զարդակարերով: Գաղտնի կոճկվածքը մշակվում է 6 սմ լայնությամբ լայն զարդակարերով: Անձրևանոցի երեսացուն մուգ կապույտ գույնի գործվածքից է` անջրանցիկ` անձրևանոցային (210 գր. քառ. մետր խտությամբ, 100 տոկոս Պ/Է): Աստառը` մետաքսյա, ԳՕՍՏ-2272-96 8-C5-ԲՇ արտիկուլի կամ համարժեք մուգ կապույտ գույնի կտորից: Ներդիրը մշակված է և ունի կոճակներով կոճկվող հանովի միջուկ` բրդյա գործվածքից: Ներքևի մասում ունի 20 սմ բացվածք: Ձախ թևին կարվում է մաքսային ծառայության տարբերանշանը, ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:

 

56.4. Վերարկու` ձմեռային բրդյա (կանացի)

 

1) Վերարկուն մուգ կապույտ, բրդյա կտորից է (360 գր. քառ. մետր խտությամբ, 80 տոկոս բուրդ, 20 տոկոս Պ/Է)` ուղիղ ուրվագծով մինչև գոտկատեղը ձգվող գոտիով: Վերարկուն կոճկվում է չորս կոճակօղակներով և գաղտնի կոճկվածքով: Թիկունքը և առաջամասը մշակված են վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում թեք ներկարված գրպաններ են: Թևքերը գաղտնակարված թեզանիքներով են: Վերարկուն մետաքսյա աստառով և ծոցագրպաններով է: Հետևամասն ունի միջնակար, վերարկուի օձիքը կտրված կանգունակով է: Վերարկուի առաջամասերի և հետևամասերի աստառները մգդակարված են ներդիրով, որին ամրացվում է մեմբրանե տաքացուցիչ (100 տոկոս պոլիէսթեր, 200 գր. քառ. մետր խտությամբ): Ձախ առաջամասի աստառին մշակված է շերտիկով ծոցագրպան: Վերարկուն կապվում է գոտիով, որն անցկացվում է կողքերի կարերում մշակված կամրջակների միջով: Գոտին կոճկվում է պլաստմասսայե ճարմանդով: Երկարությունը` մինչև ծունկ: Կարվում են ուսադիրներ և ձախ թևին` մաքսային ծառայության խորհրդանշանով թևքանշան:

 

56.5. Վզպատ

 

1) Վերարկուի օձիքի տակից օգտագործվող տրիկոտաժե վզպատ: Լայնությունը` 24 սմ, երկարությունը` 120 սմ:

 

56.6. Գլխարկ` «Պիլոտկա» տեսակի

 

1) Գլխարկը մուգ կապույտ կտորից է, հիմնական գործվածքը կիսաբրդյա, 2311 արտիկուլի: Պիլոտկան կազմված է հատակից, պատերից և կողերից: Ծալվածքի բարձրությունը առջևում` 6 սմ է, հետևամասում` 7 սմ, ընդհանուր բարձրությունը կենտրոնում` 12 սմ է, առաջամասում` 9,5 սմ, հետևամասում` 10 սմ: Վերծալված եզրակարերին դրվում է կարմիր գույնի մահուդից երիզ, հատակը, պատերը և կողերը կիսաբրդյա կտորից են: Պիլոտկայի վերին մասն ունի 3-ական օդափոխիչ` մետաղյա 4 մմ տրամագծով անցքեր: Պիլոտկայի ներսի կողմից դրվում է ԳՕՍՏ-2272-96 8-C5-ԲՇ արտիկուլի կամ համարժեք սև գույնի աստառ և 2,5 սմ լայնությամբ շրջանակ` արհեստական կաշվից: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն մետաղից գլխարկանշան:

 

56.7. Մորթե, ձմեռային, ականջակալով գլխարկ (կանացի)

 

1) Գլխարկը բաղկացած է քառասեպանի թասակից, ճակատային մասից (հովար), որը լաքապատ է, վերևը հավաքովի, և ականջակալներով ծոծրակամասից: Ականջակալների վրա կարված են 6 հատ 14-17 մմ տրամագծով ամինապլաստե մոխրագույն կոճակներ և 10-14 մմ լայնությամբ ու 15 սմ երկարությամբ երիզով կապիչներ: Ականջակալներով գլխարկը կարվում է գործվածքային մուգ կապույտ մորթուց 890 գրամ 1 քառ. մետր մակերեսային խտությամբ բրդյա մորթախավով: Գլխարկահատակը կարվում է գլխարկների համար նախատեսված մուգ կապույտ մահուդից, 1 քառ. մետր մակերեսային խտությունը` 464 գրամ, բաղադրությունը` 77 տոկոս բուրդ և 23 տոկոս վիսկոզ: Ներսամասը կարվում է 142 արտիկուլի կամ համարժեք կապույտ բամբակյա կտորից (բիազ): Ներսից վատինը կարվում է բամբակյա թափանցակար քաթանից և տերևավոր վուշ-բամբակից: Ճակատամասի հովարի, գլխարկաբոլորքի և ականջակալների ներսից դրվում է կենցաղային բամբակյա թանզիֆ: Ճակատամասի հովարի բարձրությունը` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 8,8 սմ` հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 2 մմ: Ծոծրակամասի բարձրությունը` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 8,2 սմ` հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 2 մմ: Ականջակալի երկարությունը միացման կարից` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 18 սմ` հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 5 մմ: Աջ ականջակալին կարվում են 3 կոճակներ` հետևյալ հերթականությամբ` 1-ինը` դիմային եզրից 1,5 սմ և թասակի միացման կարից 2,5 սմ հեռավորության վրա: 2-րդ կոճակը կարվում է 1-ին կոճակից 5,2 սմ և դիմային եզրից 1,8 սմ հեռավորության վրա: 3-րդ կոճակը կարվում է ականջակալի մեջտեղում, վերին եզրից 1,5 սմ հեռավորության վրա: Ձախ ականջակալի վրա կարվում են 3 կոճակներ` հետևյալ հերթականությամբ. 1-ինը` դիմային եզրից 1,5 սմ և թասակի միացման կարից 2,5 սմ հեռավորության վրա: 2-րդ կոճակը կարվում է 1-ին կոճակից 8,2 սմ և դիմային եզրից 1,8 սմ հեռավորության վրա: 3-րդ կոճակը կարվում է թասակի միացման կարից 13,4 սմ և դիմային եզրից 8,8 սմ հեռավորության վրա: Գլխարկահատակի կենտրոնում ներսից արվում է շեղանկյուն դրոշմ, որի վրա արտացոլվում են գլխարկի չափսը, տարեթիվը և արտադրող կազմակերպության անվանումը:

 

(1-ին հավելվածը փոփ. 06.11.14 թիվ 1260-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 6-ի

N 585-Ա որոշման

 

I. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ

 

1. Մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններն են`

1) մաքսային ծառայողների ուսադիրները.

2) մաքսային ծառայողների թևքանշանները:

 

II. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ

 

2. Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի և գեներալ-մայորի ուսադիրները (ձև N 1)

1) ուղղանկյուն, մակերեսը` հյուսքեն, կապույտ (տոնականը` ոսկեգույն) հատուկ գործվածքով, կարմիր եզրակարերով, ուղղանկյուն, վերևամասում` բազմանկյուն կտրվածքով: Շնորհված կոչմանը համապատասխան մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 2, գեներալ-մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` մեկ ոսկեզօծ թելով ասեղնագործված, 22 մմ տրամագծով հնգաթև աստղեր: ՈՒսադիրներն ամրացվում են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով մեկական ոսկեգույն կոճակով:

3. Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև մաքսային ծառայության գնդապետի ուսադիրները (ձև N 2)

1) ուղղանկյուն, մակերեսը մուգ կապույտ գործվածքով, վերնամասը բազմանկյուն, ոսկեգույն մակաշերտով: Մաքսային ծառայության գնդապետի, փոխգնդապետի և մայորի կոչումներ ունեցող ծառայողները կրում են 2 մակաշերտով, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողները` 1 մակաշերտով ուսադիրներ:

2) շնորհված կոչմանը համապատասխան`

ա. մաքսային ծառայության գնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 20 մմ տրամագծով երեք, փոխգնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` երկու, մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` մեկ, ոսկեզօծ հնգաթև աստղեր,

բ. մաքսային ծառայության կապիտանի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 13 մմ տրամագծով չորս, ավագ լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` երեք, լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` երկու և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` մեկ, ոսկեզօծ հնգաթև աստղեր,

գ. գնդապետի, փոխգնդապետի և մայորի ուսադիրների վրա տեղադրվում են 20 մմ լայնքով ոսկեզօծ թելերով հյուսքաձև գործվածքի մեկ շերտ` ուսադիրի ստորին եզրից 5 մմ հեռավորության վրա, ուսադիրի երկայնական առանցքային գծին ուղղահայաց,

դ. կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի ուսադիրների վրա տեղադրվում են 10 մմ լայնքով ոսկեզօծ թելերով հյուսքաձև գործվածքի շերտ` ուսադիրի ստորին եզրից 5 մմ հեռավորության վրա, ուսադիրի երկայնական առանցքային գծին ուղղահայաց.

3) ուսադիրները վերին մասում ամրացվում են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով մեկական ոսկեգույն կոճակով: Կոճակից 5 մմ հեռավորության վրա տեղադրվում է ոսկեգույն մետաղից Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը:

 

III. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵՎՔԱՆՇԱՆՆԵՐԸ

 

4. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողները համազգեստի ձախ թևքին` ուսակարից 80 մմ ներքև, կրում են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով թևքանշան: Թևքանշանը` 80 մմ X 100 մմ չափսերով, կտորի վրա գունավոր տպագրվում կամ ասեղնագործվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը:

5. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության ստորաբաժանումների ծառայողները համազգեստի աջ թևքին` ուսակարից 80 մմ ներքև, կրում են ծառայության բնույթը խորհրդանշող համապատասխան թևքանշաններ, որոնց նկարագրերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

 

Ձև N 1

 

Ձև N 2

 

_______________________________

ԻՐՏԵԿ - N 1 և N 2 ձևերի նկարները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.06.2013
N 585-Ա
Որոշում