Սեղմել Esc փակելու համար:
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.09.1992  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆՀ-226-Ն հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ
ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հանրապետության հասարակական-տնտեսական կյանքի տարբեր ոլորտներում ծագած անցումային բնույթի հակասություններն ու դժվարությունները, կարգապահության և պատասխանատվության թուլացումը ուղեկցվում են իրավախախտումների աճով: Գոյանում են հակաիրավական գործունեության նոր ձևեր, զարգանում է քրեական պրոֆեսիոնալիզմը, աճում են կազմակերպված հանցավորության մասշտաբները, ընդլայնվում են հանցավոր խմբերի փոխադարձ կապերը, նկատվում է նրանց սերտաճման միտում առանձին պետական կառույցների և պաշտոնատար անձանց հետ:

Կազմակերպված հանցավորությունը հանրապետությունում իրադրության ապակայունացման լուրջ վտանգ է ստեղծում:

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը վերակազմավորել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և նրա վրա դնել կազմակերպած հանցավոր խմբերի գործունեությունը կանխարգելելու և բացահայտելու պարտականությունները:

2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը վերակազմավորել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության համապատասխան ստորաբաժանումների գործունեության հիմնական ուղղությունը համարել կազմակերպված հանցավորության դեմ պայքարը նաև արտաքին հարաբերությունների ոլորտում:

i

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություններին իրավունք վերապահել իրենց գործունեության հետ կապված հարցերով, սահմանված կարգով ՀՀ հարկային պետական տեսչության, մաքսային և ֆինանսական մարմիններից ստանալ տեղեկություններ, անհրաժեշտ փաստաթղթեր և տվյալներ:

/փոփ. 14.04.95 հրամանագիր/

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում ստեղծել տնտեսության ոլորտում իրավախախտումների վերաբերյալ տվյալների ավտոմատացված բանկ և ապահովել դրա անհատույց համագործակցությունը Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության, Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի, հարկային պետական տեսչության, մաքսային և ֆինանսական մարմինների տեղեկատու համակարգերի հետ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) նախատեսել, առաջնային կարգով, միջոցների հատկացում 1993-94 թթ. իրավապահ և վերահսկող մարմինների ավտոմատացված տեղեկատու համակարգերի և ցանցերի կազմակերպման ֆինանսավորումն ապահովելու նպատակով.

բ) միջոցներ ձեռնարկել սույն հրամանագրին համապատասխան ստեղծված կառուցվածքները շենքերով, ծառայական ավտոտրանսպորտով, վառելիքաքսուքային նյութերով, անհատական պաշտպանության միջոցներով, ռադիոկայաններով, հաշվիչ, տեսաձայնագրող և ցուցադրող քրեագիտական տեխնիկայով ապահովելու համար, նախատեսել լրացուցիչ հատկացումներ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության համակարգում ստեղծված կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների վարձատրության չափը բարձրացնելու համար, ինչպես նաև արժութային միջոցներ հատկացնել հանրապետությունից դուրս նրանց կողմից իրականացվող ծառայական գործունեությունն ապահովելու համար.

գ) կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օպերատիվ և քննչական ստորաբաժանումների նյութատեխնիկական և ֆինանսական ապահովման նպատակով, դատարանների դատավճիռներով գույքի բռնագրավումից և իրացումից առաջացած միջոցներից նախատեսել նպատակային հատկացումներ (պետական բյուջեի միջոցով) այդ կազմակերպություններին.

i

Նշված կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի զարգացման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով, օգտագործել դատարանների դատավճիռներով կազմակերպված հանցավոր խմբերից բռնագրավված ավտոտրանսպորտային, ռադիոէլեկտրոնային միջոցները, տեսաձայնագրման տեխնիկան, էլեկտրոնային հաշվիչ սարքավորումները, կազմտեխնիկան և այլ գույքը.

դ) հաշվի առնելով իրավապահ մարմինների կարծիքը, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնելու համար առաջարկություններ նախապատրաստել կազմակերպված հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով գործող օրենսդրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու, զենք ու զինամթերք պահելն ու կրելը կանոնակարգելու ուղղությամբ.

ե) մշակել հանրապետության տարածքում տեղակայված բոլոր զորամասերի տեղաշարժի ընդհանուր կարգ, սահմանել երթուղիներ: Պատշաճ մակարդակով կազմակերպել զինվորական պարետատների աշխատանքները: Բարձրացնել պահանջկոտությունը բնակավայրերում զինծառայողների վարքի, արտաքին տեսքի և պահվածքի նկատմամբ.

զ) միջոցներ ձեռնարկել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բնագավառում այլ պետությունների համապատասխան մասնագիտացված ծառայությունների հետ փորձի փոխանակման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումը հանրապետությունից դուրս կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ, ինչպես նաև կազմակերպել հիշյալ ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստում տեղում` ներգրավելով այլ պետություններից հրավիրված մասնագետների:

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և ազգային անվտանգության պետական վարչությանը` կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, համատեղ մշակել և իրականացնել հատուկ միջոցառումներ զենք ու զինամթերք անօրինական կրելն ու պահելն արգելելու, զինված հանցավոր խմբերին բացահայտելու և վնասազերծելու ուղղությամբ: Արդյունքների մասին յուրաքանչյուր ամիս զեկուցել Հայաստանի Հանրապետության նախագահին:

 

1 սեպտեմբերի 1992 թվական: ( 14.04.95 թ. խմբագրությամբ)

ՆՀ-150

 

 

pin
ՀՀ Նախագահ
01.09.1992
N ՆՀ-150
Հրամանագիր