Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 15 ...

25.04.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.07.2013  -ից մինչեւ   25.04.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 13.04.17 թիվ 381-Ն որոշում)

040.0604.170613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2013 թվականի N 604-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 1103-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1580-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

i

1) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետում և N 4 հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետում «զբաղվել դիլերային գործունեությամբ» բառերը փոխարինել «մատուցել ներդրումային ծառայություններ» բառերով.

i

2) որոշման N 2 հավելվածի 9-րդ կետից և N 4 հավելվածի 10-րդ կետից հանել վերջին նախադասությունը.

i

3) որոշման N 2 հավելվածի 10-րդ կետում «1-13» թվերը փոխարինել «1-12» թվերով.

i

4) որոշման N 2 հավելվածի 19-րդ կետում և N 4 հավելվածի 23-րդ կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.

5) որոշման N 2 հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«23. Բանկը պարտավոր է իր տնային էջում թողարկման մասին հրամանն ստանալու օրը հրապարակել թողարկողի կողմից հաստատված պարտատոմսերի թողարկման հրամանով սահմանված չափանիշները, հետգնման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ հրապարակել հետգնման կազմակերպման մասին հանձնարարագրով սահմանված չափանիշները:».

i

6) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի 12-րդ, 20-րդ, 35-րդ և N 4 հավելվածի 15-րդ, 24-րդ, 50-րդ կետերը.

7) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի NN 5, 6 և 7 ձևերը.

i

8) որոշման N 2 հավելվածը 57-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 57.1-ին կետով.

«57.1. Աճուրդին ներկայացվող հայտերում պարտատոմսերի գինը հաշվարկվում է` համաձայն հետևյալ բանաձևի`

 

ԱԱ ԳԳ = ______________, 1+(ԵԿ.0)/360

 

որտեղ`

ԱԱ-ն պարտատոմսի անվանական արժեքն է,

ԳԳ-ն պարտատոմսի գնման (վաճառքի) գինն է,

ԵԿ-ն տարեկան եկամտաբերությունն է (%),

0-ն մինչև մարում օրերի թիվն է,

360-ը տարվա օրերի թիվն է` ընդունված պայմանականորեն:».

i

9) որոշման N 2 հավելվածը 64-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 64.1-ին կետով.

«64.1. Հետգնման ներկայացվող հայտերում պարտատոմսերի գինը հաշվարկվում է` համաձայն սույն կարգի 57.1-ին կետով սահմանված բանաձևի:».

i

10) որոշման N 2 հավելվածի N 4 ձևը և N 4 հավելվածի N 6 ձևը «ՏԵՂԵԿԱՆՔ» բառից հետո լրացնել հետևյալ աղյուսակով.

«20  թ. ____________ _____ -ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից պետական (գանձապետական) պարտատոմսերի երկրորդային շուկայում կատարված առքուվաճառքի գործառնությունների մասին

 

.___________________________________________________________.

|Թողարկումը|Գործարքի գինը|Գործարքի ծավալը|Եկամտաբերությունը |

|          |             |               |      (%)         |

|__________|_____________|_______________|__________________|

|__________|_____________|_______________|__________________|

.___________________________________________________________.».

 

i

11) որոշման N 3 հավելվածի 7-րդ կետից հանել «ուղենշային լինելը,» և «դիլերի կողմից ներկայացվող մրցակցային առաջարկությունների առավելագույն ծավալը,» բառերը, իսկ «տեղաբաշխման ենթակա ծավալի» բառերից հետո կետը լրացնել «կամ միջակայքի առավելագույն ծավալի» բառերով.

12) որոշման N 3 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Թողարկողն իրավասու է որևէ թողարկման պարտատոմսերը համարել ուղենշային, եթե շրջանառության մեջ գտնվող տվյալ թողարկման պարտատոմսերի ծավալը նվազագույնը յոթ միլիարդ դրամ է: ՈՒղենշային համարվող պարտատոմսերի ցանկը եռամսյակային պարբերականությամբ հրապարակվում է թողարկողի տնային էջում:».

i

13) որոշման N 3 հավելվածի 11-րդ կետում «15 ամսվանից մինչև 5 տարի» բառերը փոխարինել «1-5 տարի» բառերով.

i

14) որոշման N 3 հավելվածի 16-րդ կետի երկրորդ նախադասությունը և N 4 հավելվածի 7-րդ կետը «ծավալը» բառից հետո լրացնել «կամ միջակայքը» բառերով.

15) ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածի 13-րդ և 17-րդ կետերը.

i

16) որոշման N 3 հավելվածի N 1 ձևից հանել «ուղենշային» բառը.

i

17) որոշման N 4 հավելվածի 2-րդ կետից և 4-րդ կետի 9-րդ ենթակետից հանել «դիլերները» բառը.

i

18) ուժը կորցրած ճանաչել որոշման N 4 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետը.

19) որոշման N 4 հավելվածի 10-րդ կետից հանել «և դիլերներ» բառերը.

i

20) որոշման N 4 հավելվածը 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով.

«14.1. Թողարկողը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակից առնվազն տասն աշխատանքային օր առաջ իր տնային էջում հրապարակել այդ եռամսյակի ընթացքում ուղենշային համարվող պարտատոմսերի ցանկը: Հրապարակումից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ թողարկողն ուղենշային համարվող պարտատոմսերի ցանկը համաձայնեցնում է բանկի հետ:».

21) որոշման N 4 հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«27. Բանկը պարտավոր է իր տնային էջում թողարկման օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օր առաջ հրապարակել թողարկողի կողմից հաստատված պարտատոմսերի թողարկման հրամանով սահմանված չափանիշները, պարտատոմսերի հերթական տեղաբաշխման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ հրապարակել պարտատոմսերի տեղաբաշխման հանձնարարագրով սահմանված չափանիշները, հետգնման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ հրապարակել հետգնման կազմակերպման կամ հետգնման աճուրդի մասին հանձնարարագրով սահմանված չափանիշները:».

i

22) ուժը կորցրած ճանաչել որոշման N 4 հավելվածի «IV. ԴԻԼԵՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» գլուխը.

23) ուժը կորցրած ճանաչել որոշման N 4 հավելվածի 51-րդ և 67-րդ կետերը.

i

24) որոշման N 4 հավելվածի 66-րդ կետից և N 2 ձևից հանել «և դիլերները» բառերը.

i

25) որոշման N 4 հավելվածը 69-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 69.1-ին կետով.

«69.1. Աճուրդին ներկայացվող հայտերում պարտատոմսերի գինը հաշվարկվում է` համաձայն հետևյալ բանաձևի`

 

                                 C     A

                 DP = CP + FV * ___ * ___,

                                 2     E

 

որտեղ`

N

--_

                C  \         1                FV                C    A

CP = FV * ____ \   ______________- + ______________ - FV * _- * _-

                2  /___         i-1+t             N-1+t         2    E

                    i=1  (1+y/2)           (1+y/2)

 

DSC

t = ______

E

 

FV-ն պարտատոմսի անվանական արժեքն է,

DP-ն պարտատոմսի ամբողջ գինն է (ներառված կուտակված տոկոսագումարը),

CP-ն պարտատոմսի մաքուր գինն է (առանց կուտակված տոկոսագումարի),

C-ն արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունն է (%),

Y-ը տարեկան եկամտաբերությունն է (%),

DSC-ն գործարքի կատարման օրվանից մինչև առաջիկա արժեկտրոնի վճարումը մնացած փաստացի օրերի թիվն է,

E-ն տվյալ փուլի փաստացի տևողությունն է` օրերով,

A-ն նախորդ արժեկտրոնի վճարման օրվանից մինչև գործարքի կատարման օրը փաստացի օրերի թիվն է, իսկ առաջին արժեկտրոնի վճարման դեպքում` թողարկման օրվանից մինչև գործարքի կատարման օրը փաստացի օրերի թիվը,

N-ն այդ պահին մնացած արժեկտրոնների վճարումների թիվն է:».

i

26) որոշման N 4 հավելվածը 79-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 79.1-ին կետով.

«79.1. Հետգնման ներկայացվող հայտերում պարտատոմսերի գինը հաշվարկվում է` համաձայն սույն կարգի 69.1-ին կետով սահմանված բանաձևի:».

i

27) որոշման N 4 հավելվածի «XII. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«XII. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՐՄԱՆ, ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

82. Շրջանառությունում գտնվող պարտատոմսերը համարվում են մարված, եթե վճարվել են բոլոր արժեկտրոնային եկամուտները և պարտատոմսերի անվանական արժեքը:

83. Եթե պարտատոմսերի մարման օրը կա այլ պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, ապա մարման, արժեկտրոնային եկամտի վճարման և աճուրդի գործառնությունները կարող են կատարվել միաժամանակ` հաշվանցի սկզբունքով:

84. Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումները կատարվում են միայն կիսամյակային պարբերականությամբ:

85. Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվում է տվյալ պարտատոմսերի թողարկմանը հաջորդող յուրաքանչյուր վեցերորդ ամսվա համապատասխան օրը` մինչև պարտատոմսի մարման ժամկետը լրանալը:

86. Եթե պարտատոմսերի մարման և (կամ) արժեկտրոնային եկամտի վճարման օրը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

87. Եթե պարտատոմսերի մարման և (կամ) արժեկտրոնային եկամտի վճարման օրը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն ոչ աշխատանքային օր է, ապա պարտատոմսերի մարումը և (կամ) արժեկտրոնի վճարումն իրականացվում են հաջորդ աշխատանքային օրը:

88. Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի հաշվարկն իրականացվում է պարզ մեթոդի համաձայն, որի դեպքում հավասարվում են փաստացի և հայտարարվող արժեկտրոնների չափերը:

89. Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվում է` համաձայն հետևյալ կանոնի`

 

C

A = FV * _____ ,

2

 

որտեղ`

A-ն արժեկտրոնային եկամտի վճարվելիք գումարն է,

FV-ը պարտատոմսի անվանական արժեքն է,

C-ն արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունն է:

90. Պարտատոմսը մարվում է և (կամ) արժեկտրոնային եկամուտը վճարվում է պարտատոմսի թողարկման պայմաններով սահմանված մարման և (կամ) արժեկտրոնի վճարման օրվան նախորդող օրվա ժամը 24:00-ի դրությամբ պարտատոմսի սեփականատիրոջը:

91. Պարտատոմսերի արժեկտրոնային առաջին եկամտի վճարման հաշվարկն իրականացվում է թողարկման օրվանից սկսած:

92. Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարման օրը պարտատոմսերի սեփականատերերի համապատասխան դրամային հաշիվներին անհրաժեշտ փոխանցումները կատարվում են 0,1 դրամի ճշտությամբ` համաձայն թվաբանական կլորացման կանոնների: Թվաբանական կլորացման կանոնի ներքո հարկավոր է հասկանալ կլորացման այն մեթոդը, որի դեպքում կլորացման ենթակա միավորը չի փոխվում, եթե կլորացման ենթակա միավորին հաջորդող թիվը հավասար է 0-4-ի, և փոխվում է` մեծանալով մեկ միավորով, եթե կլորացման ենթակա միավորին հաջորդող թիվը հավասար է 5-9-ի:».

i

28) որոշման N 4 հավելվածի N 2 ձևից հանել «Դիլերներն իրենց և իրենց ներդրողների անունից կարող են ներկայացնել միայն մրցակցային առաջարկություններ:» նախադասությունը.

i

29) ուժը կորցրած ճանաչել որոշման N 4 հավելվածի NN 7, 8, 9, 10 և 11 ձևերը.

i

30) որոշման N 4 հավելվածի N 12 ձևից հանել հետևյալ տողը.

._______________________________________________________________________.

|Դիլեր                |                          |                      |

._______________________________________________________________________.

«.

31) որոշման N 4 հավելվածի N 14 ձևից հանել հետևյալ տողերը.

 

 

i

.___________________________________________________________.

|դիլերների   |մրցակցային                        |           |

|սեփական     |__________________________________|___________|

|            |ոչ մրցակցային                     |           |

.___________________________________________________________.

.___________________________________________________________.

|դիլերների   |մրցակցային                        |           |

|ներդրողներ  |__________________________________|___________|

|            |ոչ մրցակցային                     |           |

.___________________________________________________________.».

 

i

32) որոշման N 4 հավելվածի N 15 ձևից հանել «3. Աճուրդին մասնակցած դիլերների թիվը» տողը.

i

33) որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածներում «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների» բառերով.

34) որոշման NN 1 և 2 հավելվածներում «դիլեր» ու «դիլերներ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «գործակալ» ու «գործակալներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

i

35) որոշման NN 3 և 4 հավելվածներից հանել «(դիլեր)» ու «(դիլերներ)» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից շրջանառության մեջ գտնվող պետական պարտատոմսերի արժեկտրոնով եկամուտը հաշվարկվում է ամբողջ փուլի համար, և պարտատոմսի սեփականատիրոջը վճարվում է պարզ մեթոդի համաձայն` թողարկման հրամանով սահմանված արժեկտրոնի եկամտաբերությամբ.

2) սույն որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետով սահմանված ուղենշային պարտատոմսերի ցանկը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն առաջին անգամ հրապարակում է 2013 թվականի հուլիսի 9-ից: Գործակալները պարտավոր են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուղենշային համարվող պարտատոմսերը գնանշել 2013 թվականի հուլիսի 15-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 9-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.06.2013
N 604-Ն
Որոշում