Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի Թ ...

 

 

510.0057.100613

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        06            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 51013224

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2013 թվականի N 57-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 203-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 8-ի թիվ 492-Ն որոշումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2011 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2007 թվականի հունվարի 29-ի թիվ 6-Ն և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2007 թվականի հունվարի 29-ի թիվ 7-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 203-Ն որոշման հավելվածը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1. Եթե պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

5.2. Եթե մրցույթը սույն կարգի 5.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Տավուշի մարզպետ
31.05.2013
N 57-Ն
Որոշում