Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻՆ ԿԻՑ ՏՐՎՈՂ ՌՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻՆ ԿԻՑ ՏՐՎՈՂ ՌՈՒՍԵՐԵՆ ՆԵՐԴԻՐԻ ...

21.08.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.06.1999  -ից մինչեւ   21.08.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 11.08.2023 թիվ 1338-Ն որոշում)

i

040.0347.250599

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» մայիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 1999 թվականի թիվ 347

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻՆ ԿԻՑ ՏՐՎՈՂ ՌՈՒՍԵՐԵՆ ՆԵՐԴԻՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրի նկարագիրը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրի ձևը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիր տալու, փոխանակելու և դրանից օգտվելու կարգը:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

մայիսի 25-ի N 347 որոշմամբ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին

կից տրվող ռուսերեն ներդիրի նկարագիրը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրը` 75 x 110 մմ չափսի, 2 էջից բաղկացած փաստաթուղթ է:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրն ունի կապտամանուշակագույն երանգ. վերևից և ներքևից` բաց մանուշակագույն, իսկ մեջտեղում` բաց երկնագույն:

Ներդիրի 1-ին էջի վերևում գլխատառերով տպագրված է «ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻՅԱ» բառակապակցությունը, որից հետո, գծից ներքև, ավելի փոքր գլխատառերով «ՎԿԼԱԴԻՇ» բառը: Դրանից հետո նշված են ներդիրի սերիան և համարը, որոնցից ներքև, ավելի փոքր գլխատառերով «ԴԵՅՍՏՎԻՏԵԼԵՆ ՏՈԼԿՈ ՊՐԻ ՊՐԵԴՅԱՎԼԵՆԻԻ ՊԱՍՊՈՐՏԱ» բառակապակցությունը, այնուհետև նշված են անձնագրի սերիան և համարը:

Ստորև ներկայացվող հաջորդականությամբ տեղեր են հատկացված հետևյալ տեղեկությունները տպագրելու համար`

 

    Ֆամիլիյա                   Մեստո ռոժդենիյա

 

    Իմյա                       Պոլ

 

    Օտչեստվո                   Դատա  վիդաչի

 

    Գռաժդանստվո                Դեյստվիտելեն նա սրոկ  

                               դեյստվիյա պասպորտա

Դատա ռոժդենիյա

 

Օրգան, վիդավշիյ դոկումենտ

 

Նույն էջի ձախ մասում տեղ է հատկացված ներդիրի տիրոջ` 35 x 45 մմ չափսի լուսանկարի համար, իսկ աջ մասում սպիտակ գույնով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը` երիզված շրջանաձև կապտագույն զարդանախշով:

Էջի ներքևում գլխատառերով տպագրված է «ՊԱՍՊՈՐՏՆՈ-ՎԻԶՈՎՈՅԵ ՈՒՊՐԱՎԼԵՆԻԵ ՄՎԴ Ի ՆԲ» բառակապակցությունը:

Ներդիրի 2-րդ էջի կենտրոնում սպիտակ գույնով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

Ներդիրի հատուկ ջերմամշակման միջոցով պատվում է պոլիէթիլենային պաշտպանիչ թաղանթով:

Ներդիրի բլանկները պատրաստվում են սերիաներով` 300000 (երեք հարյուր հազար) տպաքանակով: Սերիաները նշագրվում են լատիներեն գլխատառերով (AA, AB, AC, AE և այլն): «A» տառը դրվում է բոլոր սերիաների սկզբում: Ներդիրների համարակալումն սկսվում է 0000001 և ավարտվում 0300000 թվերով:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

մայիսի 25-ի N 347 որոշմամբ

 

ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացու

անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրի

 

.__________________________________________________________________.

|                    ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻՅԱ                          |

|                                                                  |

|                    ՎԿԼԱԴԻՇ AA N 0000000                          |

|        ԴԵՅՍՏՎԻՏԵԼԵՆ ՏՈԼԿՈ ՊՐԻ ՊՐԵԴՅԱՎԼԵՆԻԻ ՊԱՍՊՈՐՏԱ              |

|                        AA N 0000000                              |

| .______________.                                                 |

| |              |  Ֆամիլիյա                 Մեստո ռոժդենիյա       |

| |              |                                                 |

| |              |  Իմյա                     Պոլ                   |

| |              |                                                 |

| |              |  Օտչեստվո                 Դատա  վիդաչի          |

| |              |                                                 |

| |              |  Գռաժդանստվո              Դեյստվիտելեն պո սրոկու|

| |              |                           դեյստվիյա պասպորտա    |

| .______________.  Դատա ռոժդենիյա                                 |

|                                                                  |

|                   Օրգան, վիդավշիյ դոկումենտ                      |

|                                                                  |

|          ՊԱՍՊՈՐՏՆՈ - ՎԻԶՈՎՈՅԵ ՈՒՊՐԱՎԼԵՆԻԵ ՄՎԴ Ի ՆԲ               |

.__________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.05.1999
N 347
Որոշում