Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 25 ՀՈԴՎԱԾԻ ...

22.08.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.06.1999  -ից մինչեւ   22.08.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 30.07.15 թիվ 853-Ն որոշում)

i

040.0362.290599

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» մայիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 1999 թվականի թիվ 362

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 25 ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Աբովյան, Աշտարակ, Արմավիր, Արտաշատ, Գավառ, Եղեգնաձոր, Հրազդան և Վաղարշապատ քաղաքներում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 31-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թվականի

մայիսի 29-ի N 362 որոշման

 

խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով

առևտրական գործունեություն իրականացնելու

համար հաստատագրված վճարների հաշվարկման

ուղղիչ գործակիցները

.________________________________________________________________________.

| Քաղաքը   |                      Գոտին                        |Գործակիցը|

|__________|___________________________________________________|_________|

|          |  I |   Սահմանագծվում է                            |         |

|          |    |կենտրոնական շուկան, Պիոներական փողոցը` մինչև  |         |

|          |    |Բարեկամություն փողոցի հատման խաչմերուկը,      |         |

|          |    |Պիոներական փողոցի «Գառնի» կինոթատրոնի և       |   1.2   |

|Աբովյան   |    |կենտրոնական շուկայի միջև  ընկած հատվածը, 4-րդ |         |

|          |    |միկրոշրջանի շուկայի տարածքը և  դրա անմիջական  |         |

|          |    |շրջակայքը, 3-րդ և  4-րդ միկրոշրջանները բաժանող|         |

|          |    |փողոցի շուկայի հարակից մասը                   |         |

|          |____|______________________________________________|_________|

|          | II |Քաղաքի մնացած տարածքը                         |   1.2   |

|__________|___________________________________________________|_________|

|Աշտարակ   |     Բոլոր գոտիների համար                          |   1.2   |

|__________|___________________________________________________|_________|

|Արտաշատ   |     Բոլոր գոտիների համար                          |   1.2   |

|__________|___________________________________________________|_________|

|Արմավիր   |     Բոլոր գոտիների համար                          |   1.2   |

|__________|___________________________________________________|_________|

|Գավառ     |     Բոլոր գոտիների համար                          |   1.2   |

|__________|___________________________________________________|_________|

|Եղեգնաձոր |     Բոլոր գոտիների համար                          |   1.2   |

|__________|___________________________________________________|_________|

|Հրազդան   |     Բոլոր գոտիների համար                          |   1.2   |

|__________|___________________________________________________|_________|

|          |  I |   Սահմանագծվում է                            |         |

|          |    |Բաղրամյան, Կիրովի փողոցները` մինչև  Սպանդարյան|         |

|          |    |փողոցը, Աթարբեկյան, Թումանյան  փողոցները`     |         |

|          |    |մինչև  Պատկանյան  փողոցը, Պատկանյան  փողոցի`  |         |

|          |    |Աթարբեկյան փողոցից մինչև  Թումանյան փողոցն    |   1.2   |

|          |    |ընկած հատվածը, Ալավերդյան փողոցը և  Նար-Դոսի  |         |

|          |    |փակուղին, Մաշտոցի, Կոստանյան, Շահումյան       |         |

|          |    |փողոցները` մինչև  Կամոյի փողոցը, Արագած       |         |

|          |    |թաղամասում գտնվող շուկան և  դրա տարածքը` 100  |         |

|          |    |մետր շառավղով                                 |         |

|Վաղարշապատ|____|______________________________________________|_________|

|          | II |   Սահմանագծվում է                            |         |

|          |    |Սպանդարյան, Կամոյի, Արարատյան փողոցներն       |         |

|          |    |ամբողջությամբ, Պատկանյան  փողոցը` սկսած       |         |

|          |    |Թումանյան  փողոցի հետ հատման խաչմերուկից,     |         |

|          |    |Թումանյան  փողոցը Պատկանյան  փողոցից մինչև    |   1.1   |

|          |    |Սվերդլովի փողոցն ընկած հատվածը, Մաշտոցի       |         |

|          |    |փողոցը` սկսած Կամոյի փողոցից, ներառյալ        |         |

|          |    |Մանուշյան փողոցը, այնուհետև  Չարենցի փողոցը`  |         |

|          |    |սկսած Աթարբեկյան փողոցից                      |         |

|          |____|______________________________________________|_________|

|          | III|Քաղաքի մնացած տարածքը                         |   1.0   |

.________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.05.1999
N 362
Որոշում