Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱ ...

 

 

010.0093.130713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2013 թվականի հունիսի 19-ին

 

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-63-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասը «ներմուծվող» բառից հետո լրացնել «և (կամ) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարվող» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29-րդ կետով.

«29) հաշվառված ավտոտրանսպորտային միջոց` ավտոտրանսպորտային միջոց, որը Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնի կողմից հաշվառված է որևէ անձի կամ կազմակերպության անվամբ (անվանմամբ) և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումից ժամանակավոր հանված չէ:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 5-րդ հոդվածում`

i

1) վերնագրից հանել «և ԱՊՊԱ կտրոնը» բառերը.

2) 2-րդ մասի 1-ին կետը «սեփականատիրոջ» բառից հետո լրացնել «, իսկ սեփականատիրոջ մահվան դեպքում մինչև նոր սեփականատիրոջ իրավունքի պետական գրանցումը` տիրապետող ժառանգի» բառերով, իսկ «օտարման պայմանագրով» բառերից հետո` «(ներառյալ` հետագայում ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացում կնքման ենթակա)» բառերով.

3) 4-րդ մասի երրորդ և չորրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Արգելվում է առանց գործող (ներառյալ` գրանցվող ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման պահին ուժի մեջ մտնող) ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու ավտոտրանսպորտային միջոցները հաշվառելը կամ վերահաշվառելը, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների, ինչպես նաև այն ավտոտրանսպորտային միջոցների, որոնք դրանց նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման պահին հաշվառվում են, սակայն հաշվառումից անմիջապես հետո հաշվառումից ժամանակավոր հանվում են: Արգելվում է իրավասու պետական մարմինների կողմից ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոտրանսպորտային միջոցները վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծում թույլատրելը, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների:».

4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. ԱՊՊԱ պայմանագիրը կնքելուց հետո ապահովագրական ընկերությունը (գործակալը) ապահովադրին է հանձնում պայմանագիրը և համաձայնեցված հայտարարագրի նմուշը: Համաձայնեցված հայտարարագրի ձևը, բովանդակությունը և լրացման հրահանգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Բյուրոյի խորհուրդը, ԱՊՊԱ պայմանագրից բացի, կարող է սահմանել ապահովագրական ընկերության կողմից ԱՊՊԱ պայմանագրի հիմնական դրույթները պարունակող և Բյուրոյի խորհրդի սահմանած ձևի այլ փաստաթղթեր ապահովադրին տրամադրելու պահանջ:».

5) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

6) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. ԱՊՊԱ պայմանագրի կորստի, հափշտակման, վնասման կամ ոչնչացման դեպքում ապահովադիրն այդ մասին գրավոր տեղեկացնում է ապահովագրական ընկերությանը` ԱՊՊԱ պայմանագրում նշված ժամկետում և կարգով: Ապահովագրական ընկերությունը պարտավոր է ստուգել տվյալ անձի հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու փաստը և անհապաղ ապահովադրին տրամադրել պայմանագրի կրկնօրինակը:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 6-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի «նախատեսված չէ» բառերը փոխարինել «նախատեսված չէ, բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցի օտարման պայմանագրով (ներառյալ` հետագայում ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացում կնքման ենթակա) ձեռք բերող համարվող կողմի կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի, որն ուժի մեջ է մտնում համապատասխան ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը իրավասու պետական մարմնի կողմից գրանցելու և ավտոտրանսպորտային միջոցը հաշվառելու պահից, եթե դրանում ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:».

2) 4-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ավտոտրանսպորտային միջոցը հանվել է (ներառյալ` ժամանակավոր) հաշվառումից.».

3) 7-րդ մասի «1-4-րդ» բառերը փոխարինել «1-ին, 3-րդ և 4-րդ» բառերով, ինչպես նաև նույն մասն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարում է ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու օրվան հաջորդող օրը, բացառությամբ խոտանման հիմքով հաշվառումից հանվելու, հաշվառումից ժամանակավոր հանվելու, ինչպես նաև հաշվառումից հանվելու այնպիսի դեպքերի, երբ նույն պահին ավտոտրանսպորտային միջոցը հաշվառվում է այլ անձի անվամբ (անվանմամբ), որոնց դեպքում ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարում է ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու պահին:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «ԱՊՊԱ կտրոնը և» բառերը, իսկ «դրանց» բառը փոխարինել «դրա» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) սահմանված կարգով կազմակերպում է ԱՊՊԱ պայմանագրերի հաշվառումը.»:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1-ին հոդվածով.

 

i

«ՀՈԴՎԱԾ 52.1. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների գծով վարչական վարույթն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով, եթե այլ կարգավորում նախատեսված չէ սույն հոդվածով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերով վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

3. Իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը Տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունն է` տվյալ ժամանակահատվածում ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագրի բացակայության մասին, և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվությունը` ավտոտրանսպորտային միջոցը հաշվառված լինելու մասին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ապացույցները պահպանվում և վարչական ակտի հասցեատիրոջն են տրամադրվում «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Իրավախախտման հատկանիշների պարզման փուլում վարույթ իրականացնող վարչական մարմինը համադրում է Տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունները և իր տվյալների բազայում առկա տվյալներն ու վեր հանում իրավախախտման հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը:

6. Սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի շրջանակներում արձանագրություն չի կազմվում, իսկ իրավախախտման հատկանիշները հայտնաբերվում, վարչական ակտն ընդունվում և վարչական ակտի հասցեատիրոջն է հանձնվում, ինչպես նաև վարչական ակտի հասցեատիրոջ կողմից վարչական ակտը կատարվում է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի առանձնահատկությունները:

7. Վարչական ակտի հասցեատերն իրավունք ունի չվճարելու կամ պակաս վճարելու նշանակված տուգանքը, եթե վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` 30-օրյա ժամկետում, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում մինչև ենթադրյալ իրավախախտման օրը կնքված և համապատասխան ժամանակահատվածի համար գործող ԱՊՊԱ պայմանագիր:

8. Սույն հոդվածով սահմանված կարգը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումն արձանագրվել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմնի աշխատակցի կողմից համապատասխան ավտոտրանսպորտային միջոցը օրենքով սահմանված կարգով կանգնեցվելու միջոցով` անկախ խախտումը նաև Տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունների հիման վրա հայտնաբերված լինելու հանգամանքից:»:

 

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, 2-րդ հոդվածի 2-րդ կետի, 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի և 4-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

13 հուլիսի 2013 թվականի

ՀՕ-93-Ն

 

 

pin
ՀՀ 19.06.2013
N ՀՕ-93-Ն օրենք