Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՆԻՍՏԻ N ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

10 հուլիսի 2013 թվականի N 27

 

16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՆԻՍՏԻ N 25 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի նիստի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությանը և Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 25 արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածի Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության`

ա. «Դ. Բարձրագույն կրթության և գործարար միջավայրի համագործակցության խթանում և բարձրագույն կրթության մեջ մասնավոր ներդրումների խրախուսում» բաժնի առաջին պարբերությունից հանել վերջին նախադասությունը,

բ. N 3 աղյուսակի 4-րդ բաժինն ուժը կորցրած ճանաչել.

i

2) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցի «Դ. Հայաստանի բարձրագույն կրթության մեջ մասնավոր ներդրումների խրախուսում» բաժինը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2013
N 27
Արձանագրային որոշում