Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 292-Ն Ո ...

 

 

040.0784.260713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2013 թվականի N 784-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի «Ոստիկանության ստորաբաժանումների կողմից քննության ենթակա վարչական իրավախախտումներ կատարած անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին» N 292-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշմամբ հաստատված կարգում`

i

ա. կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում «կամ» բառը փոխարինել «և» բառով,

բ. կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) տեղային հաշվառման քարտադարան` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորությամբ օժտված ոստիկանության ստորաբաժանումներում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահվում է վարչական իրավախախտում կատարած անձանց մասին տեղեկատվությունը.»,

գ. կարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) կենտրոնացված հաշվառման քարտադարան` ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահվում է վարչական իրավախախտում կատարած անձանց մասին տեղային հաշվառման քարտադարաններում առկա տեղեկատվությունը (բացի ճանապարհային երթևեկության բնագավառի վարչական իրավախախտումներ կատարած անձանց մասին տեղեկատվությունից):»,

դ. կարգի 4-րդ, 6-րդ, 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

i

ե. կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Տեղային և կենտրոնացված հաշվառման են ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորությամբ օժտված ոստիկանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերված` վարչական իրավախախտումներ կատարած անձինք:»,

զ. կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. Ճանապարհային երթևեկության բնագավառի վարչական իրավախախտումներ կատարած անձանց վերաբերյալ կենտրոնացված հաշվառումն իրականացնում է ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից սահմանված կարգով:»,

է. կարգի 11-րդ կետում «կամ» բառը փոխարինել «և» բառով,

i

ը. կարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«12. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ անձի մասին տվյալները լրացվում են հաշվառման քարտում` 2 օրինակից, որոնցից մեկ օրինակը տեղադրվում է տեղային հաշվառման քարտադարանում, իսկ երկրորդ օրինակը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է կենտրոնացված հաշվառման քարտադարան:»,

i

թ. կարգի 13-րդ կետում «վարչական իրավախախտման արձանագրության համարը» բառերը փոխարինել «վարչական իրավախախտումների հաշվառման մատյանում տվյալ իրավախախտման գրանցման հերթական համարը» բառերով,

i

ժ. կարգի 14-րդ կետում «տպատառերով» բառը փոխարինել «տպատառ գլխատառերով» բառերով,

ժա. կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«16. Տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում հաշվառման ենթակա քարտերն ստանալուց հետո անմիջապես ստուգվում են դրանցում ներկայացված տվյալների ամբողջականությունը, լրացման որակը և տեղադրվում են քարտադարանում:»,

ժբ. կարգի 17-րդ կետից հանել «(կամ)» բառը,

i

ժգ. կարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«18. Կենտրոնացված հաշվառման քարտադարանից տեղեկություններ անմիջականորեն ստանալու իրավունք ունեն` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինները, Հայաստանի Հանրապետության դատարանները: Պետական մյուս մարմինները, ֆիզիկական անձինք կենտրոնացված հաշվառման քարտադարանից կարող են օգտվել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում: Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները տեղեկատվությունը տրամադրում են պետական մարմինների գրությունը կամ ֆիզիկական անձի դիմումն ստանալուց 7 աշխատանքային օրվա ընթացքում: Ֆիզիկական անձինք կարող են ստանալ միայն իրենց վերաբերող առկա տեղեկատվություն: Ֆիզիկական անձն իրեն վերաբերող առկա տեղեկատվությունը կարող է ստանալ նաև իր կողմից լիազորված երրորդ անձի միջոցով: Մահացած անձի մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև տվյալ անձի ժառանգներին:»,

ժդ. կարգի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«19. Կենտրոնացված հաշվառման քարտադարանից տեղեկություններ ստանալու համար ոստիկանության ստորաբաժանումների կողմից կատարվող հարցումները ձևակերպվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված պահանջագրով, իսկ պետական մարմինների կամ ֆիզիկական անձանց հարցումները` ազատ ձևով շարադրված գրությամբ (դիմումով): Հարցումները կարող են կատարվել նաև էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»,

ժե. կարգի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«20. Յուրաքանչյուր ստուգվող անձի վերաբերյալ պահանջագրերը լրացվում են առանձին-առանձին, տպագիր ձևով, իսկ ձեռքով լրացվելու դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, հարցում կատարողի տվյալները գրվում են տպատառ գլխատառերով: Պահանջագրերը հաստատվում են դրա իրավունքն ունեցող` սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ստորաբաժանման ղեկավարների կողմից` ստորագրությամբ, կնիքով և պարտադիր նշելով ամսաթիվը»,

i

ժզ. կարգը 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին կետով.

«20.1. Սույն կարգի 19-րդ կետում նշված գրությունները (դիմումները) կարող են հարցում պարունակել մեկից ավելի անձանց վերաբերյալ, որում պարտադիր կարգով նշվում են բոլոր անձանց անձնական տվյալները: Գրությունները հաստատվում են պետական մարմնի ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ` պարտադիր նշելով ամսաթիվը, իսկ ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող դիմումները` այն ներկայացնող ֆիզիկական անձի ստորագրությամբ` պարտադիր նշելով ամսաթիվը: Դիմումի վրա ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի ոստիկանության համապատասխան տարածքային բաժնի աշխատողի կամ օրենքով նման լիազորություն ունեցող այլ անձի կողմից: Եթե ֆիզիկական անձը դիմում է իրեն լիազորած անձի մասին տեղեկատվություն ստանալու համար, ապա դիմումի հետ միասին ներկայացնում է նաև համապատասխան տեղեկատվությունն ստանալու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված լիազորագիր: Եթե ֆիզիկական անձը դիմում է մահացած անձի մասին տեղեկատվություն ստանալու համար, ապա դիմումի հետ միասին ներկայացնում է նաև տվյալ անձի ժառանգ համարվելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ (փաստաթղթեր):»,

ժէ. կարգի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«22. Պահանջվող տեղեկությունը տրամադրվում է պահանջագրում (գրությունում) նշված իրավախախտման ամսաթվից մեկ տարվա վաղեմություն ունեցող տեղեկությունների հիման վրա: Այն դեպքում, երբ հայտնի չէ իրավախախտման ամսաթիվը, կամ ստուգումը պայմանավորված չէ կրկին անգամ կատարված վարչական իրավախախտման փաստով, պահանջվող տեղեկությունը տրամադրվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից պահանջագրի (գրության) ստորագրման ամսաթվից մեկ տարվա վաղեմություն ունեցող տեղեկությունների հիման վրա: Պահանջվող տեղեկության վերաբերյալ կենտրոնացված հաշվառման քարտադարանի ծառայողի կողմից գրառում է կատարվում պահանջագրի դարձերեսին` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի հոդվածի, իրավախախտման կատարման և որոշում կայացնելու ամսաթվերի պարտադիր նշումով` առանց կրճատումների: Տրվող տեղեկության ներքևում դրվում է տեղեկությունը տրամադրող կենտրոնացված հաշվառման քարտադարանի ծառայողի ազգանվամբ դրոշմակնիք, որի վրա նշվում են այն տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը: Գրության դեպքում նշված տեղեկատվությունը տրամադրվում է պատասխան գրությամբ` հաստատվելով ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի կամ տեղակալի ստորագրությամբ:»,

i

ժը. կարգի 23-րդ կետը «ծառայողի» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով հարցում կատարողի» բառերով,

i

ժթ. կարգի 24-րդ կետում «պահանջագրում» բառը փոխարինել «պահանջագրի դարձերեսին» բառերով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Այն դեպքում, երբ պահանջագրում նշված չէ իրավախախտման ամսաթիվը` տեղեկությունը տրամադրող ծառայողի կողմից պահանջագրի դարձերեսին նշվում է այն ամսաթիվը, որի դրությամբ տրամադրվել է տեղեկությունը:»,

ի. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին կետով.

i

«24.1. Հարցումը էլեկտրոնային եղանակով կատարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձանց կենտրոնացված հաշվառման քարտադարանի ավտոմատացված համակարգը տրամադրվող տեղեկությունը հավաստում է` նշելով տեղեկության տրամադրման ամսաթիվը և ժամը: Հարցման և տրամադրվող տեղեկության մասին տվյալները էլեկտրոնային եղանակով արձանագրվում և պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»,

իա. կարգի 25-րդ կետում «5» թիվը փոխարինել «3» թվով,

i

իբ. կարգի 27-րդ կետը «տվյալներում» բառից հետո լրացնել «մեկօրյա ժամկետում» բառերով.

i

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

i

3) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 18-ի

N 784-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 13-ի

N 292-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻ

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՎԱԽԱԽՏԻ ՄԱՍԻՆ

.__________. .____________________.  ._______.  ._____________________.

|ԱԶԳԱՆՈՒՆԸ | |                    |  |ԱՆՈՒՆԸ |  |                     |

.__________. .____________________.  ._______.  ._____________________.

.__________. .____________________.  .________________.  .____________.

|ՀԱՅՐԱՆՈՒՆԸ| |                    |  |ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ,    |  |            |

.__________. .____________________.  |ՏԱՐԵԹԻՎԸ        |  |            |

.________________.  .____________.

.___________. ._______________________________________________________.

|ԾՆՆԴԱՎԱՅՐԸ | |                                                       |

.___________. ._______________________________________________________.

._____________. ._____________________________________________________.

|ԲՆԱԿՈՒԹՅԱՆ   | |                                                     |

|ՎԱՅՐԻ ՀԱՍՑԵՆ | |                                                     |

._____________. ._____________________________________________________.

._____________. .________________.  .__________________. .____________.

|ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ| |                |  | ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ | |            |

|ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ  | |                |  |                  | |            |

._____________. .________________.  .__________________. .____________.

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ

._________________________________________________________. ._________.

|ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀՈԴՎԱԾԸ| |         |

._________________________________________________________. ._________.

._______________. .___________________________________________________.

|ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ   | |                                                   |

|ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ| |                                                   |

._______________. .___________________________________________________.

 

(քարտի դարձերեսը)

.____________. .________.  ._____________________________. .__________.

|ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ| |        |  |ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ    | |          |

|ՕՐԸ, ԱՄԻՍԸ, | |        |  |ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՈՒՄ          | |          |

|ՏԱՐԵԹԻՎԸ    | |        |  |ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ | |          |

.____________. .________.  ._____________________________. .__________.

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇՎԱԾ ՏՈՒՅԺԻ ՄԱՍԻՆ

._____________. ._________________________________________.  .________.

|ՎԱՐՉԱԿԱՆ     | |նախազգուշացում - 1, տուգանք - 2, գործիք  |  |        |

|ՏՈՒՅԺԻ       | |կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի |  |_______ |

|ՏԵՍԱԿԸ       | |հատուցմամբ վերցնում - 3, գործիք կամ      |  |Տուգանքի|

|             | |անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի     |  |չափը    |

|             | |բռնագրավում - 4, տրված հատուկ իրավունքից |  |(դրամ)  |

|             | |զրկում - 5, այլ վարչական տույժ - 6       |  |_______ |

._____________. ._________________________________________.  .________.

._____________. ._________________________________________.  .________.

|ՈՐՈՇՈՒՄ      | |դատարան - 1, տեղական ինքնակառավարման     |  |        |

|ԸՆԴՈՒՆՈՂ     | |մարմին - 2, ոստիկանության մարմին - 3,    |  |        |

|ՄԱՐՄՆԻ       | |պետական այլ մարմիններ - 4                |  |        |

|ԱՆՎԱՆՈՒՄԸ    | |                                         |  |        |

._____________. ._________________________________________.  .________.

._____________. ._________________________________________.  .________.

|ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ| |ճանապարհային ոստիկանություն - 1,         |  |        |

|ՀԱՅՏՆԱԲԵՐՈՂ  | |անձնագրային ծառայություն - 2,            |  |        |

|ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ| |հետաքննչական ծառայություն - 3, քրեական   |  |        |

|ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  | |հետախուզության ծառայություն - 4,         |  |        |

|ԱՆՎԱՆՈՒՄԸ    | |պրոֆիլակտիկայի ծառայություն կամ          |  |        |

|             | |համայնքային ոստիկանության                |  |        |

|             | |ծառայություն - 5, պարեկապահակետային      |  |        |

|             | |ծառայություն - 6, այլ ծառայություն - 7   |  |        |

._____________. ._________________________________________.  .________.

.________________________________________. ._______________.

|ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՕՐԸ, ԱՄԻՍԸ, ՏԱՐԵԹԻՎԸ| |               |

.________________________________________. ._______________.

 

_________________________________________

           (ստորաբաժանման անվանումը)

 

Կատարող ________________ __________________ _________________

                      (պաշտոնը)    (ստորագրությունը)    (ազգանունը)

 

Պետ ____________________ __________________ _________________

                  (կոչումը)        (ստորագրությունը)    (ազգանունը)

 

____ ____________ 201 թ.»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 18-ի

N 784-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 13-ի

N 292-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

 

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՓԱՍՏԻ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Ազգանունը ________________________________________________________

2. Անունը, հայրանունը _______________________________________________

3. Ծնվել է _______________________ 19  թ.

4. Ծննդավայրը _______________________________________________________

5. Հասցեն ___________________________________________________________

6. Իրավախախտման ամսաթիվը (հայտնի լինելու դեպքում) _____________

 

Հարցում կատարող __________________ __________________ _______________

                         (պաշտոնը)      (ստորագրությունը)   (ազգանունը)

 

_____________________________________________________________________

                        (ստորաբաժանման անվանումը)

 

Պետ __________________ ____________________ ____________________

            (կոչումը)        (ստորագրությունը)         (ազգանունը)

 

____ _____________ 201 թ.

 

Կ.Տ.

 

(Չափսը` 145 x 205)

 

Պահանջագրի դարձերեսը

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________ «:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.2013
N 784-Ն
Որոշում