Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆԻՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

25 հուլիսի 2013 թվականի N 29

 

23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆԻՍՏԻ N 43 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի նիստի N 43 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման միջոցառումների ժամանակացույցում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 4-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2013 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2013 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերով.

2) 5-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2013 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «Համաշխարհային բանկից համաձայնություն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում» բառերով.

3) 6-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2013 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «սույն ժամանակացույցի 5-րդ կետի կատարումից հետո 3-ամսյա ժամկետում» բառերով.

4) 7-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2013 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «սույն ժամանակացույցի 5-րդ կետի կատարումից հետո 4-ամսյա ժամկետում» բառերով.

5) 8-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2013 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «սույն ժամանակացույցի 5-րդ կետի կատարումից հետո 7-ամսյա ժամկետում» բառերով.

6) 9-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «սույն ժամանակացույցի 5-րդ կետի կատարումից հետո 8-ամսյա ժամկետում» բառերով.

7) 10-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «սույն ժամանակացույցի 5-րդ կետի կատարումից հետո 10-ամսյա ժամկետում» բառերով.

8) 11-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «սույն ժամանակացույցի 5-րդ կետի կատարումից հետո 1-ամյա ժամկետում» բառերով.

9) 12-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «սույն ժամանակացույցի 5-րդ կետի կատարումից հետո 1-ամյա ժամկետում» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.07.2013
N 29
Արձանագրային որոշում