Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ...

28.03.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.05.2014  -ից մինչեւ   28.03.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 07.03.2019 թիվ 236-Ն որոշում)

i

040.0856.130813

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2013 թվականի N 856-Ն

 

ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում ստուգում իրականացնող պետական մարմինների տեսչություններում ստեղծել տեսչության կառավարման խորհուրդներ:

2. Հաստատել ստուգում իրականացնող պետական մարմնի տեսչության կառավարման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) օրինակելի կանոնադրության ձևը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) յուրաքանչյուր խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը.

2) խորհրդի կազմում առնվազն ընդգրկվում են նախարարներ (ներառյալ տվյալ ոլորտների քաղաքականությունը մշակող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինների ղեկավարները), Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալը կամ նախարարության այլ ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը կամ նախարարության այլ ներկայացուցիչ և համապատասխան բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների առնվազն երկու ներկայացուցիչներ: Սույն կետով նախատեսված բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների ներկայացուցիչներին խորհրդում ընդգրկելու նպատակով համապատասխան նախարարությունը ԶԼՄ-ներով և ինտերնետային կայքում հրապարակում է հայտարարություն: Խորհրդում ընդգրկվելու մասին համապատասխան բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների դիմումը ներկայացվում է հայտարարությունը հրապարակվելուց հետո երկշաբաթյա ժամկետում: Խորհրդում ընդգրկվում են դիմումն առաջինը ներկայացնողները` ըստ հերթականության.

3) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում ձևավորվում է մեկ խորհուրդ (Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կառավարման խորհուրդ)` սույն որոշման 2-րդ կետով հաստատված օրինակելի կանոնադրության համաձայն ծառայության ներքո գործող երեք` սննդամթերքի անվտանգության և որակի, բուսասանիտարիայի և անասնաբուժության տեսչությունների կառավարման նպատակով:

i

4. Հայաստանի Հանրապետությունում ստուգում իրականացնող պետական մարմինների ղեկավարներին, որոնք իրենց կազմում ունեն տեսչություններ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել իրենց կառուցվածքում գործող տեսչության կառավարման խորհրդի կանոնադրությունը` սույն որոշման 2-րդ կետով հաստատված օրինակելի կանոնադրությանը համապատասխան.

i

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել իրենց կառուցվածքում գործող տեսչության կառավարման խորհրդի անհատական կազմը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 25-ի

N 856-Ն որոշման

 

Ձև

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _________________ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ _____________ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1. Հայաստանի Հանրապետության ______________________ նախարարության _______________տեսչության կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) տեսչության ընդհանուր կառավարման նպատակով ստեղծվող կոլեգիալ մարմին է:

2. Խորհուրդն ստեղծվում և նրա գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 30.04.14 թիվ 465-Ն որոշում)

i

4. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

i

5. Խորհրդին կից գործում է բողոքարկման հանձնաժողովը (այսուհետ` բողոքարկման հանձնաժողով), որը գործում է օրենքով սահմանված կարգով:

(5-րդ կետը փոփ. 30.04.14 թիվ 465-Ն որոշում)

6. Բողոքարկման հանձնաժողովը խորհրդի կողմից ձևավորվող մարմին է, որը բաղկացած է նախագահից և վեց անդամից, որոնք իրենց աշխատանքը հանձնաժողովում իրականացնում են հասարակական հիմունքներով: Բողոքարկման հանձնաժողովի կազմում չի կարող ընդգրկվել տվյալ տեսչության աշխատող:

7. Բողոքարկման հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե այդ նիստերին մասնակցել են հանձնաժողովի առնվազն 5 անդամ: Հանձնաժողովի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 30.04.14 թիվ 465-Ն որոշում)

i

(8-րդ կետը փոփ. 21.11.13 թիվ 1283-Ն որոշում)

9. Բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, բողոքարկման հանձնաժողովին դիմում-բողոք ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը հաստատում է խորհուրդը:

10. Խորհրդի գործունեության նպատակն է ապահովել տեսչության գործունեության արդյունավետությունը և նպաստել ոլորտի անվտանգության ապահովմանը

11. Խորհուրդը`

i

1) քննարկում է տեսչության գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը և ներկայացնում է առաջարկություններ.

2) քննարկում է ստուգումներին առնչվող ուղեցույցները և ներկայացնում է առաջարկություններ.

3) քննարկում է տեսչության պետի կողմից ներկայացված տեսչության տարեկան և ընթացիկ հաշվետվությունները և ներկայացնում է առաջարկություններ.

4) քննարկում է տեսչության պետի կողմից ներկայացված` կիրառված պատասխանատվության միջոցների մասին հաշվետվությունները և ներկայացնում է առաջարկություններ.

5) յուրաքանչյուր տարի սահմանում է նախատեսված ռազմավարական խնդիրների իրագործմանն ուղղված տեսչական մարմնի գործունեության թիրախներ, որոնք ներառում են`

ա. տեսչության կողմից վերահսկման ենթակա ոլորտը կարգավորող նորմերին և պահանջներին ամբողջությամբ համապատասխանող տնտեսավարող սուբյեկտների (այսուհետ` ամբողջությամբ համապատասխանող տնտեսավարող սուբյեկտներ) թվի աճ,

բ. տեսչության կողմից վերահսկման ենթակա ոլորտում հանրությանն սպառնացող ռիսկերի կրճատում,

գ. տեսչության կատարողականի և գործունեության մասին հանրության իրազեկվածության բարձրացում.

6) քննարկում է տեսչության պետի կողմից ներկայացված կատարողականի ցուցանիշների ցանկը, որոնցով նախատեսված է գնահատել տեսչության կողմից իր խնդիրների իրագործումը և ներկայացնում է առաջարկություններ տեսչության պետի կողմից ներկայացված կատարողականի ցուցանիշների ցանկի վերաբերյալ: Ցանկը պետք է ներառի հետևյալ ցուցանիշները`

ա. հաշվետու ժամանակաշրջանում պլանավորված և ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների հարաբերակցությունը,

բ. տեսչության կողմից վերահսկման ենթակա ոլորտը կարգավորող նորմերին և պահանջներին համապատասխանող տնտեսավարող սուբյեկտների քանակը,

գ. ստուգման կամ դրա ավարտից հետո վերացված խախտումների քանակը,

դ. հայտնաբերված և դատական կարգով լուծված խախտումների քանակը,

ե. տեսչության կողմից վերահսկման ենթակա տնտեսավարող սուբյեկտներին տրված ուղեցույցների քանակը:

(11-րդ կետը փոփ. 30.04.14 թիվ 465-Ն որոշում)

i

12. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում տեսչությունը խորհրդին ներկայացնում է իր գործունեության վերաբերյալ ընթացիկ եռամսյակային հաշվետվություններ, որոնք խորհուրդը համադրում է կատարողականի ցուցանիշների և սահմանված տարեկան թիրախների կատարողականի հետ և ներկայացնում է առաջարկություններ:

(12-րդ կետը փոփ. 30.04.14 թիվ 465-Ն որոշում)

i

13. Սույն կանոնադրության 11-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության իմաստով` տնտեսավարող սուբյեկտը համարվում է համապատասխանող, եթե համապատասխանում է ստուգաթերթի ռիսկայնության միավորների առնվազն 80 տոկոսին բաժին ընկնող հարցերին:

(13-րդ կետը փոփ. 30.04.14 թիվ 465-Ն որոշում)

14. Խորհուրդն իր նիստերը հրավիրում է առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

15. Խորհուրդը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, իսկ աշխատակարգը` խորհուրդը:

i

17. Խորհրդի լիազորությունների իրականացմանն ուղղված գործողությունների կատարման ապահովման նպատակով խորհրդի քարտուղարությունն իրականացվում է տեսչության կողմից:

(17-րդ կետը փոփ. 21.11.13 թիվ 1283-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.07.2013
N 856-Ն
Որոշում