Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ Պ ...

 

 

322.0222.070813

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        08            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32213306

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

19 հուլիսի 2013 թվականի N 222-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 847-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2001 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրման և սահմանների ամրացման հրահանգը հաստատելու մասին» N 847-Կ հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

Հրամանով հաստատված հրահանգի`

i

1) 1.3-րդ կետում «1:5 000» և «1:10 000» թվերից հետո լրացնել «մասշտաբի» բառը.

i

2) 1.4-րդ կետում «1: 50 000» թվերը փոխարինել «1:25 000 մասշտաբի» բառերով:

3) 3.5-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

i

«Երկու հանգուցային կետերի միջև սահմանանիշը նկարագրվում է արևմուտքից արևելք և հյուսիսից հարավ ուղղություններով: Հարակից համայնքների սահմանի նկարագրությունը ներկայացվում է մեկ նկարագրությամբ:».

4) 3.6-րդ կետում «1:10000» թվից հետո լրացնել «մասշտաբի» բառը.

i

5) 3.12-րդ կետում «200 մ աջ և ձախ շերտով» բառերը փոխարինել «անհրաժեշտության դեպքում կատարվում է» բառերով.

6) 3.13-րդ և 3.14-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3.13. Որպես ժամանակավոր սահմանանիշ կարող են ծառայել բնության մեջ գոյություն ունեցող.

1) բետոնով ամրացված մետաղյա ձողերը.

2) խողովակները, երկաթյա ցցերը.

3) քարակույտերը.

4) ժայռային ապարի կամ կարծրատիպ ապարի վրա ներկանիշը.

5) տեղանքում բնորոշ ճանաչվող տարրերը.

6) գեոդեզիական կետը կամ նախկինում տեղադրված սահմանանիշը.

7) և այլն:

3.14. Սահմանանիշով չեն ամրացվում, սակայն չափագրվում են.

1) ջրածածկ տարածքները (գետեր, լճեր, ջրամբարներ, ջրանցքներ, վերգետնյա գծային կառույցներ).

2) ճանապարհները (առանցքային մասեր, կամուրջներ և հեղեղատար).

3) ռելիեֆի կտրուկ արտահայտված ձևերը (քարափներ, զառիթափեր և այլն).

4) կապի և հոսանքի գծերը (սյուների հետ համընկնող սահմանագծեր).

5) ձորերը, ձորակները և կտրուկ արտահայտված լեռնագագաթները.

6) տեղանքում ու հատակագծերի վրա արտահայտված շինությունները և բնորոշ կետերը.

7) լեռնային և բարձրլեռնային գոտիներում գտնվող տարածքները (արոտավայրեր, անտառներ և այլ հողատեսքեր).

8) և այլն:».

7) 4.1-ին կետում`

i

ա. հանել «նկարագրության և» բառերը, իսկ «(կրոկները)» բառը փոխարինել «ուրվանկարները» բառով, նույն կետում «կադաստրի» բառից հետո լրացնել «պետական» բառը.

բ. 1-ին պարբերությունում «կետերը հանել» բառերը փոխարինել «կետերը» բառով.

գ. 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- Վարչական միավորի սահմանագծի նկարագրության տեքստը համաձայնեցված և կնքված համայնքի ղեկավարի կողմից.».

դ. 3-րդ պարբերությունում «(կրոկները)» բառը փոխարինել «ուրվանկարները» բառով.

ե. 4-րդ պարբերությունում «(էլեկտրոնային եղանակով որոշելու դեպքում ֆայլերը), գրաֆիկական եղանակով որոշված կետերի կոորդինատները.» բառերը փոխարինել «թղթային և էլեկտրոնային տարբերակներով.» բառերով.

8) 4.4-րդ կետում հանել «1:25000 կամ 1:50000 մասշտաբի» բառերը.

i

9) 5.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5.2. Տեխնիկական նախագիծը կազմվում է յուրաքանչյուր մարզի և համայնքի համար:».

10) 5.3-րդ կետում «կադաստրի» բառից հետո լրացնել «պետական» բառը.

i

11) 5.5-րդ կետի 6-րդ պարբերությունում «կադաստրի» բառից հետո լրացնել «պետական» բառը.

12) 5.6-րդ կետում`

i

ա. 1-ին պարբերությունում «պետական» բառից հետո լրացնել «և արբանյակային» բառը.

բ. 3-րդ պարբերությունում «տվյալները» բառից հետո լրացնել «, կոորդինատները» բառը.

13) 6-րդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«6. ՎԱՐՉԱԿԱՆ ՄԻԱՎՈՐԻ ՍԱՀՄԱՆԱՆԻՇԵՐԻ ԱՄՐԱՑՈՒՄԸ, ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ՄԱԿԵՐԵՍԻ ՈՐՈՇՈՒՄԸ».

 

14) 6.2-րդ կետում հանել «Հիմնային և միջանկյալ» բառերը.

i

15) 6.3-րդ կետում`

i

ա. 1-ին պարբերությունում «գեոդեզիական» բառից հետո լրացնել «ռեֆերենց կայաններ և» բառերը.

բ. 6-րդ պարբերությունում հանել «դիգիտայզերներ,» բառը.

16) 6.5-րդ, 6.7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6.5. ՋԻՊԻԷՍ (Գլոբալ դիրքորոշման համակարգ) GPS կայաններով դաշտային չափման արդյունքների հիման վրա կետերի կոորդինատները հաշվարկվում են ծրագրային փաթեթների օգնությամբ ՎԻՋԻԷՍ-84 WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգում «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի կողմից, իսկ էլեկտրոնային տախեոմետրով չափվածները վերցվում են գործիքի կրիչից: Այդ կետերը հետագայում կարող են օգտագործվել, որպես խտացման և հանութային ցանցի կետեր:

6.7. Աշխատանքների ընդունումը տվյալ ժամանակահատվածի ներկայացված ծավալով, պատվիրատուի կողմից կատարվում է համապատասխան ընթացիկ ստուգման ակտով ընտրանքային կարգով ոչ ավելի ծավալի 10%-ի չափով ստուգելու արդյունքում:».

17) լրացնել 6.8-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.

i

«6.8. Աշխատանքները ավարտելուց հետո կազմվում է կատարված աշխատանքների իրականացման տեխնիկական հաշվետվություն 1 օրինակից, որը հանձնվում է պատվիրատուին: Աշխատանքները ավարտելուց հետո համայնքի ղեկավարին հանձնվում է տեխնիկական հաշվետվություն իր վարչական տարածքի մասով:».

18) ուժը կորցրած ճանաչել 7-րդ բաժինը.

i

19) Հրահանգին կից N 2 հավելվածի աղյուսակ 2-ի ցանկը հանել:

i

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Կադաստրի կոմիտե
19.07.2013
N 222-Ն
Հրաման