Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈ ...

11.09.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.08.2013  -ից մինչեւ   11.09.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 28.08.14 թիվ 896-Ն որոշում)

i

040.0872.240813

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 օգոստոսի 2013 թվականի N 872-Ն

 

i

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային և մաքսային ծառայության մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը սահմանելու մասին» N 1698-Ն, 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Մաքսային ծառայողի ծառայողական քննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 2146-Ն և 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի անդամների անհատական կազմի թեկնածուների առաջադրման կարգը սահմանելու մասին» N 2082-Ն որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի օգոստոսի 22-ի

N 872-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարկային և մաքսային ծառայության մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) անդամների թեկնածուների առաջարկման հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` ՊԵԿ) նախագահը` ՊԵԿ-ի վերադաս մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից առաջարկված թեկնածուներից:

3. Հանձնաժողովի կազմը բաղկացած է 9 անդամից, այդ թվում` նախագահից և 8 անդամներից: Հանձնաժողովն ունի քարտուղար, որը նշանակվում է ՊԵԿ-ի նախագահի կողմից: Քարտուղարը չի հանդիսանում հանձնաժողովի անդամ:

4. Հանձնաժողովի նախագահը կարող է լինել հարկային կամ մաքսային ծառայող: Հանձնաժողովի նախագահ չի կարող լինել հանձնաժողովի անդամից ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը:

5. Սույն կարգի համաձայն ՊԵԿ-ի վերադաս մարմնի` ներքին աուդիտի, գերատեսչական հսկողության, հետաքննության, քննչական, օպերատիվ հետախուզության, ստուգումների կազմակերպման և դիտարկման գործառույթ իրականացնող ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև հարկային տեսչությունների և մաքսատների (մաքսակետերի) աշխատանքները համակարգող ՊԵԿ-ի նախագահի տեղակալները ՊԵԿ-ի նախագահին ներկայացնում են թեկնածու (թեկնածուներ) հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով: Թեկնածուն պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին`

1) ներկայացման պահին պետք է ունենա հարկային կամ մաքսային ծառայության առնվազն 3 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ պետական ծառայության մյուս բնագավառներում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ.

2) ներկայացման պահին պետք է զբաղեցնի հարկային կամ մաքսային ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն.

3) ներկայացմանը նախորդող 2 տարվա ընթացքում չպետք է ենթարկված լինի կարգապահական պատասխանատվության:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված առաջարկություններին կցվում են թեկնածուի ծառայողական բնութագիրը, թեկնածուի մասին հարկային և մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը, որը պետք է ներառի թեկնածուի կողմից հարկային, մաքսային և հարակից օրենսդրության, ինչպես նաև հարկային և մաքսային ծառայության մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների իմացության գնահատականը:

7. ՊԵԿ-ի նախագահը հանձնաժողովի նոր նախագահ կամ անդամ նշանակում է գործող նախագահի կամ անդամի հարկային կամ մաքսային ծառայության պաշտոնից ազատվելու կամ այլ ստորաբաժանում տեղափոխվելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքերում: Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հիմնավորմամբ, հանձնաժողովի անդամը ՊԵԿ-ի նախագահի կողմից կարող է մինչև մեկ ամիս ժամկետով փոխարինվել նույն ստորաբաժանման մեկ այլ ծառայողով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.08.2013
N 872-Ն
Որոշում