Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 760-Ա ՈՐ ...

 

 

041.0808.110913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 սեպտեմբերի 2013 թվականի N 808-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 760-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի օգոստոսի 29-ի «Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատվիրակություն գործուղելու մասին» N 760-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները`

1) որոշման 1-ին կետում «սեպտեմբերի 9-16-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 7-14-ը» բառերով.

2) որոշման 2-րդ կետը «գործուղման հետ կապված» բառերից հետո լրացնել «ճանապարհածախսը և գիշերավարձի» բառերով.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.

«5. Դ. Սարգսյանի, Վ. Ավանեսյանի և Ս. Խանվելյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն այցելությունների հետևյալ ժամանակացույցի`

ա. 2013 թվականի սեպտեմբերի 7-9-ը` Լոս Անջելես,

բ. 2013 թվականի սեպտեմբերի 10-ին` Սան Ֆրանցիսկո,

գ. 2013 թվականի սեպտեմբերի 11-ին` Բոստոն,

դ. 2013 թվականի սեպտեմբերի 12-ին` Նյու Յորք,

ե. 2013 թվականի սեպտեմբերի 13-14-ը` Լոնդոն:»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.09.2013
N 808-Ա
Որոշում