Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՑ ...

17.10.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.01.2015  -ից մինչեւ   17.10.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 10.09.15 թիվ 1069-Ն որոշում)

i

040.0894.280813

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 օգոստոսի 2013 թվականի N 894-Ն

 

i

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ԱՆՁԱՆՑ (ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ) ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ԿԱՑԱՐԱՆԻ ԵՎ ԱՅԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 983-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 304-Ն որոշման հավելվածի 9-րդ կետում «սույն կարգի 7-րդ կետով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը և բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 894-Ն որոշմամբ» բառերով:

3. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1419-Ն որոշմամբ սահմանված ծրագրի շահառու ճանաչված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների տվյալները ներառվում են բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հերթացուցակ` սույն որոշման N 2 հավելվածի 27-29-րդ կետերով սահմանված կարգով, որպես առանձին սոցիալական խումբ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առկա «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շահառուների համար կազմված անհատական ծրագրին և որպես շահառու հաշվառման տարեթվին համապատասխան.

i

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշման համաձայն բնակարանային ապահովության համար հաշվառված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձինք հերթով տեղափոխվում են բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հերթացուցակ` սույն որոշման N 2 հավելվածի 27-29-րդ կետերով սահմանված կարգով` համայնքի ավագանու որոշման ընդունման ամսաթվին համապատասխան.

2.1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն ձևավորված ցուցակներում ներառված անձանց (ընտանիքների) կացարանի առաջնահերթ տրամադրման մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից գործող ոչ առևտրային կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգման խորհրդի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի որոշմամբ.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի համաձայն կնքված պայմանագրերը գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:

(3-րդ կետը փոփ. 25.12.14 թիվ 1516-Ն որոշում)

i

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի NN 25, 33 և 34 հասցեներում գտնվող շենքերում տեղավորված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և սոցիալապես անապահով անձանց ու սատարող ընտանիքների հետ կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը համապատասխանեցնել սույն որոշման N 2 հավելվածի կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մասին պայմանագրի օրինակելի ձևերին.

2) սոցիալական բնակարանային ֆոնդի ազատ կացարաններում սույն որոշման N 1 հավելվածով սահմանված բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) տեղավորելու անհնարինության դեպքում`

ա. առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին` միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին,

բ. կազմակերպել սույն կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված հանձնաժողովի աշխատանքները և առաջացած խնդրի այլընտրանքային լուծման առաջարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

3) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հերթացուցակում ներառված անձանց (ընտանիքների) համար պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական տան կացարաններից հատկացվող կացարանների թվաքանակը` հաշվի չառնել սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով սահմանված կարգով բաշխվող կացարանների թվի մեջ.

4) ձևավորել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից գործող ոչ առևտրային կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգման խորհուրդ:

(4-րդ կետը փոփ. 30.01.14 թիվ 74-Ն, 25.12.14 թիվ 1516-Ն որոշումներ)

i

5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 983-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2013 թվականի օգոստոսի 1-ի

N 894-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ԱՆՁԱՆՑ

 

1. Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին են դասվում սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն չունեցող ինքնասպասարկման ապահովման ունակություն ունեցող հետևյալ անձինք (խմբերը)`

1) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձինք.

2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձր է «0»-ից` որպես սատարող ընտանիք.

3) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, անապահովության «0»-ից բարձր միավոր ունեցող հետևյալ անձինք (ընտանիքները)`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման N 3 հավելվածի 14-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետով սահմանված կարգով որպես «միայնակ չաշխատող կենսաթոշակառու» հաշվառված անձինք (ընտանիքներ), այդ թվում` նրա (նրանց) աշխատելու դեպքում.

բ. միածնող ընտանիք, եթե ամուսիններից մեկը մահացել է կամ միայնակ անձի կողմից որդեգրվել է երեխա:

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 25.12.14 թիվ 1516-Ն որոշում)

(1-ին հավելվածը փոփ. 25.12.14 թի վ 1516-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի օգոստոսի 1-ի

N 894-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ԱՆՁԱՆՑ (ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ) ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ԿԱՑԱՐԱՆԻ ԵՎ ԱՅԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին, այսուհետ` բնակելի տարածության կարիք ունեցող) կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) սոցիալական բնակարանային ֆոնդ` պետական, համայնքային կամ այլ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում ձևավորվող բնակարանային ֆոնդի ամբողջություն.

2) կացարան` սոցիալական բնակարանային ֆոնդի բնակելի տարածք (բնակարան, բնակելի տուն, սենյակ).

3) սոցիալական տուն` սոցիալական բնակարանային ֆոնդի մեկ միավոր, որում ներառված կացարանները գտնվում են նույն համայնքում կամ դրանց ցանցն աշխարհագրորեն տեղակայված է մինչև 3 կմ շառավղով.

4) հանրակացարանային տիպի կացարան` սոցիալական տան առանձին սենյակներ, որոնք տրամադրվում են առկա ուսուցման եղանակով միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող բնակելի տարածության կարիք ունեցողներին.

5) սատարող ընտանիք` սոցիալական տանը բնակվող ընտանիք, որն աջակցում է սոցիալական նույն տանը բնակվող տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց իրենց սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման հարցերում:

3. Բնակելի տարածության կարիք ունեցող անձին կացարանը և այլ սոցիալական ծառայություններ տրամադրվում են դիմողի և սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկումն իրականացնող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) միջև N 1 ձևի համաձայն կնքված պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) հիման վրա:

i

4. Պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական տան կացարանները, այդ թվում` հանրակացարանային տիպի կացարանները, բաշխվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 1 հավելվածով հաստատված սոցիալապես անապահով և հատուկ բոլոր խմբերի միջև համապատասխան հերթացուցակներում ներառված անձանց (ընտանիքներին), համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի, որով կբացառվի նույն հասցեում գտնվող կացարաններում (բազմաբնակարան շենք) որոշման N 1 հավելվածով հաստատված սոցիալապես անապահով և հատուկ խմբերից որևէ մեկին դասված անձանց` կացարանների 50%-ից ավելի թվի տրամադրումը: Որոշման N 1 հավելվածով հաստատված սոցիալապես անապահով և հատուկ խմբերի միջև կացարանների բաշխման ժամանակ առավել մեծ թվաքանակների սահմանման առաջնահերթությունը որոշվում է` հաշվի առնելով ստորև ներկայացվող խմբերի թվարկման հերթականությունը`

1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձինք.

2) միածնող ընտանիք, եթե ամուսիններից մեկը մահացել է կամ միայնակ անձի կողմից որդեգրվել է երեխա.

3) միայնակ չաշխատող կենսաթոշակառու (կենսաթոշակառուներ), այդ թվում` նրա (նրանց) աշխատելու դեպքում.

4) սատարող ընտանիքներ:

(4-րդ կետը փոփ. 25.12.14 թի վ 1516-Ն որոշում)

 

II. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

5. Բնակելի տարածության կարիք ունեցող անձը կացարանում տեղավորվելու համար դիմում է իր փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին կամ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն (այսուհետ` կենտրոն) և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) Դիմում` համաձայն N 2 ձևի, որում դիմողը լրացնում է իր բնակության վայրի (հասցեն, կացարանը), իր անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իր ընտանիքի կազմը, ընտանիքի յուրաքանչյուր անդամի անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտի համարը) կամ հանրային ծառայությունների համարանիշից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը.

2) անհրաժեշտության դեպքում ներկայացնում է նաև`

ա. տեղեկանք խնամակալության և հոգաբարձության մարմնից` որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառվելու մասին,

բ. երեխայի ծննդյան վկայականի բնօրինակը և պատճենը,

գ. կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի բնօրինակը և պատճենը,

դ. հաշմանդամության խմբի մասին բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի տեղեկանքի բնօրինակը և պատճենը,

ե. ամուսնու մահվան վկայականի բնօրինակը և պատճենը,

զ. որդեգրման մասին փաստաթղթի բնօրինակը և պատճենը.

3) չեն պահանջվում այն փաստաթղթերը, որոնցում ամրագրված տվյալները ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում, և առկա է դրանք առցանց եղանակով ստանալու հնարավորությունը:

6. Կենտրոնի աշխատողը ներկայացված փաստաթղթերը համեմատում է դիմումում նշված փաստաթղթերի ցանկի, ինչպես նաև բնօրինակների հետ, պատճենների վրա կատարում է գրառում «իսկականի հետ ճիշտ է» ու ստորագրում, դիմումի վրա նշում ստացման ամսաթիվը, ստորագրում և ընդունում է:

7. Դիմումը` ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերով, հաշվառվում է դիմումների հաշվառման մատյանում` համաձայն N 3 ձևի: Դիմումների հաշվառման մատյանի էջերը համարակալվում են, կարվում և կնքվում` կենտրոնի վերադաս մարմնի ղեկավարի կողմից:

8. Կենտրոնի աշխատողը տվյալ ընտանիքի համար կազմում է բնակելի տարածության հաշվառման գործ (այսուհետ` հաշվառման գործ), որը պահպանվում է կենտրոնում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Հաշվառման գործում գտնվող փաստաթղթերի ցանկն ստորագրում է դիմողը: Հաշվառման գործի համարը համընկնում է հաշվառման մատյանում գրանցված դիմումի հերթական համարին:

10. Կենտրոնը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում առցանց հարցում է կատարում`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բազա` սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դիմումում լրացված անձի և նրա ընտանիքի անդամների անվամբ հանրապետության բնակավայրերի կտրվածքով անշարժ գույքի, այդ թվում` բնակարանի (բնակելի տան) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման, ինչպես նաև հաշվառման համար դիմումը ներկայացնելու պահին նախորդող 5 տարիների ընթացքում անշարժ գույքի օտարման մասին տվյալներ ստանալու նպատակով: Առցանց հարցման օրը համարվում է ընտանիքի կողմից տվյալները ներկայացնելու օր.

2) բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազա` սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դիմումում լրացված անձանց հաշվառման մասին, իսկ համապատասխան հանգամանքների առկայության դեպքում` ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու կամ քրեակատարողական հիմնարկում գտնվելու մասին տվյալներ ստանալու նպատակով: Առցանց հարցման օրը համարվում է տվյալները ներկայացնելու օր:

11. Կենտրոնի աշխատողը դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում փաստաթղթերը ներկայացնողի ուշադրությունը հրավիրում է դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղում ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:

12. Եթե դիմումի հետ ներկայացվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ապա կենտրոնի աշխատողը դիմողին տրամադրում է պակասող փաստաթղթերի ցանկը և դրանք դիմելու օրվանից 15 օրվա ընթացքում ներկայացնելու անհրաժեշտության մասին համապատասխան ծանուցում:

13. Դիմողի կողմից սույն կարգի 12-րդ կետով սահմանված ժամկետում պակասող փաստաթղթերը ներկայացվելու դեպքում դիմելու ամսաթիվ է համարվում դիմելու օրը` սահմանված ժամկետից հետո փաստաթղթերը ներկայացնելու դեպքում` դիմելու օր է համարվում պակասող վերջին փաստաթուղթը ներկայացնելու օրը:

14. Կենտրոնի աշխատողը դիմումս ընդունելիս դիմողին ծանոթացնում է կացարանում տեղավորվելու համար հաշվառման և դրա տրամադրման կարգին, ինչպես նաև դիմողի հետ ճշտում է ընտանիքի փաստացի կազմի ու բնակչության տեղական ռեգիստրում հաշվառված անձանց տվյալների համապատասխանությունը և դրանց անհամապատասխանության դեպքում դիմողին ուղղորդում է բնակչության տեղական ռեգիստր` նրան տրամադրելով խորհրդատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման կարգի մասին:

15. Կենտրոնի աշխատողը սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով ստացած տվյալները համեմատում է դիմողի դիմումում ներառված տվյալների հետ, անհամապատասխանության դեպքում դրա մասին տեղեկացնում է դիմողին, իսկ տեղեկանքը եռօրյա ժամկետում տպում և ներկայացնում է կենտրոնի ղեկավարին` հաստատման, որը հաստատվելուց հետո տեղադրվում է հաշվառման գործի մեջ:

i

16. Կենտրոնի աշխատողն անձի (ընտանիքի) բնակելի տարածության և այլ սոցիալական կարիքների գնահատումը և դրանց հիման վրա սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը կազմակերպում է սոցիալական դեպքի վարման միջոցով, որի իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար):

(16-րդ կետը փոփ. 25.12.14 թի վ 1516-Ն որոշում)

17. Կենտրոնը որպես սատարող ընտանիք հաշվառվելու համար ներկայացված դիմումը սույն կարգի 10-16-րդ կետերով սահմանված կարգով ընթացք տալուց հետո ներկայացնում է սոցիալական աջակցության խորհրդի քննարկմանը:

i

18. Սատարող ընտանիքի ընտրությունը կատարվում է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկության հիման վրա` ընտանիքների հետ անցկացված հարցազրույցի, սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական վիճակի ուսումնասիրությունների արդյունքում` հաշվի առնելով, որ դիմող`

1) ընտանիքը բաղկացած է առնվազն ծնողներից և երեխաներից.

2) ընտանիքը չունի ազգակցական կապ սոցիալական տանը բնակվող մյուս բնակիչների (ընտանիքների) հետ.

3) ընտանիքը սոցիալական տան գտնվելու վայրի համայնքի բնակիչ է.

4) ընտանիքի չափահաս անդամներից մեկն ունի եկամուտ.

5) ընտանիքում տիրում են բարոյահոգեբանական առողջ հարաբերություններ և այլն:

(18-րդ կետը փոփ. 30.01.14 թիվ 74-Ն որոշում)

i

19. Սոցիալական աջակցության խորհուրդն իր առաջարկությունը կենտրոն է ներկայացնում սույն կարգի 17-րդ կետով նախատեսված դիմումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:

(19-րդ կետը փոփ. 25.12.14 թի վ 1516-Ն որոշում)

20. Սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությունը տեղադրվում է հաշվառման գործում:

i

20.1. Կենտրոնը խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառված անձին հաշվառում է` նրա օրինական ներկայացուցչի տվյալներով` նշելով, որ բնակելի տարածություն ստանալու իրավունքը ծագում է այդ երեխայի համար` նրա 18 տարեկանը լրանալու օրը:

(20.1-ին կետը լրաց. 25.12.14 թի վ 1516-Ն որոշում)

21. Բնակելի տարածության համար հաշվառումը մերժվում է, եթե դիմողը`

i

1) օտարել է բնակարան (բնակելի տուն)` հաշվառման վերցնելու ժամկետին նախորդող 5 տարիների ընթացքում.

2) որոշմամբ սահմանված կարգով բնակվում է կացարանում.

3) որոշմամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում:

(21-րդ կետը փոփ. 25.12.14 թի վ 1516-Ն որոշում)

22. Դիմողին որպես բնակելի տարածության կարիք ունեցող անձ (ընտանիք) ճանաչելու դեպքում կենտրոնը դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին:

23. Դիմողին որպես բնակելի տարածության կարիք ունեցող անձ (ընտանիք) ճանաչելը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում կենտրոնը 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմողին` նշելով մերժելու պատճառը, բողոքարկման կարգը:

 

III. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ

 

24. Բնակելի տարածության կարիք ունեցող անձանց (ընտանիքների) դիմումներում ներառված և կից ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներով` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) ստեղծում և տնօրինում է բնակելի տարածության կարիք ունեցող անձանց տվյալների տեղեկատվական բազա (այսուհետ` տեղեկատվական բազա):

25. Տեղեկատվական բազան բաղկացած է տեղական և կենտրոնական տեղեկատվական բազաներից, տեղական տեղեկատվական բազան ձևավորվում է կենտրոնների կողմից` կացարանում տեղավորվելու համար դիմած անձանց ներկայացրած տվյալների հիման վրա` դրանք ամբողջական ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

26. Տեղական տեղեկատվական բազայում կատարված փոփոխությունները կենտրոնը կենտրոնական տեղեկատվական բազա է փոխանցում մինչև փոփոխություն կատարելու ամսվան հաջորդող ամսվա 8-ը:

 

IV. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՐԹԱՑՈՒՑԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

27. Բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հերթացուցակը ձևավորվում է տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա` ըստ դիմումը տալու օրվա, բնակության վայրի (համայնքի) և սոցիալական խմբի:

28. Եթե բնակելի տարածության կարիք ունեցող անձը միաժամանակ դասվում է որոշման N 1 հավելվածով նախատեսված սոցիալական խմբերից մեկից ավելի խմբին, ապա նա հաշվառվում է համապատասխանաբար յուրաքանչյուր առանձին հերթացուցակում:

29. Բնակելի տարածության կարիք ունեցող անձինք (ընտանիքները) հաշվառումից հանվում են`

1) կացարանում տեղավորվելու (այդ թվում` մեկից ավելի սոցիալական խումբ ունենալու դեպքում դրանցից որևէ մեկի հիմքով).

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու կամ սեփականության իրավունքով բնակարան ձեռք բերելու (այդ թվում` ժառանգություն, նվիրատվություն և այլն) դեպքում.

3) որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված հիմքերի վերացման դեպքում.

4) Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն մշտական բնակության մեկնելու դեպքում.

5) դիմողի կողմից հաշվառումից դուրս գալու մասին գրավոր դիմումի դեպքում.

6) հատկացվող կացարանից երկրորդ անգամ գրավոր հրաժարվելու դեպքում` համաձայն N 4 ձևի.

7) որպես բնակելի տարածության կարիք ունեցող հաշվառվելու համար ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու դեպքում.

8) դիմողի մահվան դեպքում:

30. Սույն կարգի 29-րդ կետի 4-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում ընտանիքը կարող է պահպանել հերթացուցակում համապատասխան համարով հաշվառումը, եթե ընտանիքի այլ անդամ այդ պահի դրությամբ ունի հաշվառման համապատասխան հիմք:

 

V. ԿԱՑԱՐԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

i

31. Կացարանը տրամադրվում է բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հաշվառման ցուցակում ընդգրկված անձին (ընտանիքին)` ըստ սոցիալական խմբի և ըստ հաշվառման հերթականության` նախարարի հրամանի համաձայն:

(31-րդ կետը փոփ. 25.12.14 թի վ 1516-Ն որոշում)

32. Կազմակերպությունը սոցիալական տանը` բնակչի կողմից կացարանն ազատվելու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է նախարարությանը:

i

32.1. Սոցիալական տան ազատված կացարանում բնակչի տեղավորման առաջարկության ներկայացման առաջնահերթությունները սահմանվում են համաձայն սույն կարգի 27-րդ կետով սահմանված դրույթի` ստորև ներկայացվող հերթականությամբ`

1) սոցիալական տան գտնվելու վայրի համայնքի բնակիչներից առավել վաղ հաշվառված անձը (ընտանիքը).

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված այն տարածքի բնակիչներից առավել վաղ հաշվառված անձը (ընտանիքը), որում գտնվում է սոցիալական տան գտնվելու համայնքը.

3) Հայաստանի Հանրապետության այն մարզի բնակիչներից առավել վաղ հաշվառված անձը (ընտանիքը), որում գտնվում է սոցիալական տան գտնվելու համայնքը.

4) հանրապետական ցուցակում առավել վաղ հաշվառված անձը (ընտանիքը):

(32.1-ին կետը լրաց. 30.01.14 թիվ 74-Ն, 25.12.14 թի վ 1516-Ն որոշումներ)

i

32.2. Սոցիալական տան ազատված կացարանում բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հաշվառման ցուցակում ընդգրկված անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորման որոշումն ընդունում է նախարարը` նախարարին կից գործող ոչ առևտրային կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) պատշաճ հիմնավորված առաջարկության դեպքում:

(32.2-րդ կետը լրաց. 25.12.14 թի վ 1516-Ն որոշում)

32.3. Սոցիալական տան ազատված կացարանում բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հաշվառման ցուցակում ընդգրկված անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորման հարցը խորհրդի քննարկմանը կարող է ներկայացվել`

1) նախարարության պատասխանատու ստորաբաժանման կողմից.

2) խորհրդի անդամ կազմակերպություններից որևէ մեկի կողմից.

3) բնակելի տարածության կարիք ունեցող անձի (ընտանիքի) դիմելու դեպքում:

(32.3-րդ կետը լրաց. 25.12.14 թի վ 1516-Ն որոշում)

32.4. Խորհրդի քննարկմանը սոցիալական տան ազատված կացարանում բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հաշվառման ցուցակում ընդգրկված անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորման առաջարկությանը կից ներկայացվում են այն տվյալները, փաստերը, հանգամանքները և դրանք հավաստող փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել տվյալ առաջարկության համար:

(32.4-րդ կետը լրաց. 25.12.14 թի վ 1516-Ն որոշում)

32.5. Սույն կարգի 32.4-րդ կետով նախատեսված առաջարկության համար կողմնորոշիչ հանգամանքներ են`

1) դիմողի որոշակի բնակության վայր չունենալը.

2) դիմողի ընտանիքում մինչև 5 տարեկան երեխաների թիվը.

3) դիմողի կամ դիմողի կնոջ հղի լինելը.

4) դիմողի` փաստացի բնակության ընտանիքում միջանձնային լարված հարաբերությունների և (կամ) բռնության կամ բռնության սպառնալիքի առկայությունը.

5) դիմողի` տվյալ ուսումնական տարում մասնագիտական ուսումնական համապատասխան հաստատություն ընդունվելը կամ սովորելը.

6) դիմողի կամ դիմողի ընտանիքի անդամի` ժամկետային զինծառայությունից զորացրված լինելը.

7) դիմողի կամ դիմողի ընտանիքի անդամի` քրեակատարողական հիմնարկից վերադարձած, քրեական օրենսգրքով սահմանված հանրային աշխատանքներ կատարող անձ լինելը, պատիժը պայմանականորեն չկիրառելու փորձաշրջանում գտնվելը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված լինելը.

8) դիմողի կամ դիմողի ընտանիքի անդամների հաշմանդամություն ունենալու հանգամանքը.

9) ընտանիքում նույն կարգավիճակ ունեցող (առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձ, մանկատան շրջանավարտ լինելը և այլն) քույրեր, եղբայրներ լինելը.

10) կյանքի դժվարին վիճակում գտնվելու այլ հանգամանքներ:

(32.5-րդ կետը լրաց. 25.12.14 թի վ 1516-Ն որոշում)

32.6. Խորհրդի նիստը հրավիրվում է առաջարկությունը պաշտոնապես ստանալուց հետո` ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(32.6-րդ կետը լրաց. 25.12.14 թի վ 1516-Ն որոշում)

33. Նախարարությունը բնակելի տարածության կարիք ունեցող անձանց համապատասխան սոցիալական խմբի հաշվառման ցուցակի` այդ պահի դրությամբ առաջին համարով հաշվառված անձի բնակության վայրի կենտրոնին հանձնարարում է կազմակերպել տվյալ անձի (ընտանիքի) տվյալների կրկնակի ուսումնասիրություն 15-օրյա ժամկետում և սույն կարգի 29-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում կենտրոնը որոշում է ընդունում տվյալ անձին կացարան տրամադրելու մասին և երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշումը ներկայացնում նախարարություն:

i

33.1. Եթե բնակելի տարածության կարիք ունեցող անձանց համապատասխան սոցիալական խմբի հաշվառման ցուցակի` այդ պահի դրությամբ առաջին համարով հաշվառված անձն առանց ծնողական խնամքի մնացած երեխա է, որի բնակելի տարածության իրավունքը ծագում է ավելի ուշ ժամկետում` նրա 18 տարեկանը լրանալու օրը, ապա նախարարությունը սույն կարգի 33-րդ կետով սահմանված ուսումնասիրությունը կազմակերպում է հերթացուցակում ընդգրկված հաջորդ անձի (ընտանիքի) համար, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխան հերթացուցակում պահպանում է իր տեղը` մինչև նրա 18 տարեկանը լրանալը:

(32.1-ին կետը լրաց. 25.12.14 թի վ 1516-Ն որոշում)

34. Սույն կարգի 33-րդ կետով սահմանված ուսումնասիրության արդյունքում կացարանի տրամադրման հիմքերի բացակայության դեպքում կենտրոնը դրա մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է նախարարությանը:

35. Նախարարությունը սույն կարգի 33-րդ կետով սահմանված` հաջորդ ուսումնասիրությունը կազմակերպում է հերթացուցակում ընդգրկված հաջորդ անձի (ընտանիքի) համար:

36. Հերթացուցակում ընդգրկված անձանց հերթագրման հավասար պայմանների (դիմումը տալու օր, սոցիալական խումբ) հավասար լինելու դեպքում կիրառվում են հետևյալ առաջնահերթությունները` ըստ թվարկման հերթականության`

1) խնամքին առկա երեխաների թիվը.

2) ընտանիքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի առկայությունը և նրանց թիվը.

3) ժամկետային զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը:

37. Նախարարությունը սույն կարգի 33-րդ կետով սահմանված որոշումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությանը և բնակելի տարածության իրավունք ունեցող անձին (ընտանիքին) տեղեկացնում է ընդունված որոշման մասին:

38. Բնակելի տարածության իրավունք ունեցող անձը (ընտանիքը) սույն կարգի 37-րդ կետով նախատեսված որոշումն ստանալուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում ներկայանում է կազմակերպություն, իսկ դրա անհնարինության դեպքում գրավոր ձևով տեղյակ պահում դրա մասին կազմակերպությանը` նշելով պատճառը, ներկայանալու հնարավոր ժամկետը, ոչ ավելի` ևս 30 օրացուցային օր:

39. Բնակելի տարածության իրավունք ունեցող անձի (ընտանիքի) և կազմակերպության միջև կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մասին պայմանագիրը կնքվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:

40. Բնակելի տարածության իրավունք ունեցող անձի (ընտանիքի) կողմից սույն կարգի 38-րդ կետով սահմանված ժամկետում կազմակերպություն չներկայանալը դիտարկվում է որպես տրամադրվող կացարանից հրաժարում, որի մասին կազմակերպությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է նախարարությանը:

41. Նախարարությունը սույն կարգի 40-րդ կետով նախատեսված գրությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան կենտրոնին տեղեկացնում է բնակելի տարածության իրավունք ունեցող անձի (ընտանիքի) կազմակերպություն չներկայանալու մասին` պատճառների ուսումնասիրության և (կամ) գրավոր հրաժարումը ձևակերպելու նպատակով:

42. Կացարանները քաղաքացիներին տրամադրվում են`

1) ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած անձանց` անժամկետ.

2) սատարող ընտանիքին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձանց, մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին` 10 տարի ժամկետով.

3) Որոշման N 1 հավելվածով սահմանված անձանց, բացառությամբ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված խմբերի, 5 տարի ժամկետով` անկախ մինչև այդ ժամկետի ավարտը համապատասխան հիմքի վերացման հանգամանքից.

4) 5 տարի ժամկետով կնքված պայմանագիրը կարող է երկարացվել մեկ անգամ, առավելագույնը` 5 տարի ժամկետով, եթե պահպանվել է տվյալ անձի` կացարանի տրամադրման հիմքը:

43. Բնակելի տարածության կարիք ունեցող անձանցից առկա ուսուցման եղանակով միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողներին կարող է տրամադրվել հանրակացարանային տիպի կացարան` ուսման ամբողջ ժամանակահատվածում: Ընդ որում, նշված ժամանակահատվածում հանրակացարանային տիպի կացարանի տրամադրումը հիմք չի հանդիսանում բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հաշվառումից հանելու համար:

44. Սույն կարգի 41-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո տվյալ անձը (ընտանիքը) կարող է շարունակել բնակվել իր (իրենց) կողմից զբաղեցված կացարանում պայմանագրի հիման վրա` վարձակալական հիմունքներով, որի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

VI. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԱՆ ԲՆԱԿՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

45. Սոցիալական տան բնակիչներն ունեն հիմնական հետևյալ իրավունքները`

1) իր և կազմակերպության միջև կնքված պայմանագրով և սույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում անարգել բնակվելու տրամադրված կացարանում.

2) դիմելու կազմակերպությանը` իրեն հատկացված կացարանում իր ընտանիքի անդամներին` ծնողին, ամուսնուն, երեխային, քրոջը (եղբորը) բնակվելու իրավունք ընձեռելու նպատակով` պայմանագրի հիման վրա, իսկ այլ ազգականների բնակության իրավունքը տրվում է կազմակերպության պատշաճ հիմնավորված որոշմամբ.

3) բնակության ընթացքում մինչև 3 ամիս ժամկետով հյուրընկալելու այլ անձանց.

4) բնակության իրավունքի ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում բացակայելու կացարանից մինչև 6 ամիս, կազմակերպության համաձայնությամբ` մինչև 9 ամիս.

5) վաղաժամկետ լուծելու կազմակերպության հետ կնքած պայմանագիրը, վերականգնելու իր բնակելի տարածության իրավունքը և հաշվառման ցուցակում նախկին դիրքը, կացարանում այնպիսի թերությունների առկայության դեպքում, որոնց մասին բնակիչը չգիտեր ու չէր կարող իմանալ կազմակերպության հետ պայմանագիրը կնքելիս, որոնք կացարանի բնականոն օգտագործումը դարձնում են անհնար կամ կացարանը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի այնպիսի հանգամանքների ուժով, որոնց համար բնակիչը պատասխանատվություն չի կրում.

6) սույն կետի 4-րդ ենթակետը չի տարածվում որպես «սատարող ընտանիք» տեղավորված բնակչի վրա:

46. Սոցիալական տան բնակիչներն ունեն հիմնական հետևյալ պարտականությունները`

1) սույն կարգի 37-րդ կետով նախատեսված որոշումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում ներկայանալ սոցիալական տուն` կազմակերպության հետ համապատասխան պայմանագիրը կնքելու նպատակով կամ դրա անհնարինության դեպքում գրավոր տեղեկացնել կազմակերպությանը` նշելով դրա պատճառը.

2) կազմակերպության հետ պայմանագիրը կնքելուց հետո 7-օրյա ժամկետում հաշվառվել սոցիալական տան վայրի բնակչության տեղական ռեգիստրում` կացարանի հասցեով.

3) ժամանակին վճարել էլեկտրաէներգիայի և կոմունալ ծառայությունների վարձավճարները.

4) պահպանել սոցիալական տանը բնակվելու ընդհանուր համակեցության կանոնները.

5) սույն կարգի 29-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հանգամանքի առաջացման դեպքում հայտնել դրա մասին կազմակերպությանը` եռօրյա ժամկետում:

 

VII. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

47. Կազմակերպությունը սոցիալական տան բնակիչների սոցիալական կարիքների բավարարման նպատակով`

1) բնակչի դիմելու դեպքում նախաձեռնում է սոցիալական դեպքի վարում, գնահատում է նրա սոցիալական կարիքները, կազմում անհատական սոցիալական ծրագիր.

2) անհատական սոցիալական ծրագրի շրջանակներում կազմում է տվյալ բնակչի կարիքներին համապատասխան սոցիալական ծառայությունների փաթեթը.

3) անհատական սոցիալական ծրագրի կատարման շրջանակներում համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, սոցիալական տան գտնվելու համայնքն սպասարկող կենտրոնի, այդ վայրում գործող սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպությունների հետ.

4) կազմակերպում է սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաթեթում ներառված սոցիալական ծառայությունների տրամադրումը` սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված կազմակերպությունների միջոցով.

5) իրականացնում բնակչի սոցիալական վիճակի և անհատական սոցիալական ծրագրի կատարման շարունակական հսկողություն:

 

i

VII.I ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

(VII.I գլուխը լրաց. 25.12.14 թի վ 1516-Ն որոշում)

 

47.1. Խորհրդի անհատական կազմը հաստատում է նախարարը:

47.2. Խորհուրդը կազմված է 9 անդամից, այն ձևավորվում է սոցիալական պաշտպանության ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող ոչ առևտրային կազմակերպությունների 8 ներկայացուցչից` խորհրդի կազմում գործունեության 2 տարվա ժամկետով: Խորհրդի նախագահը նախարարն է:

47.3. Խորհրդի կազմից ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչ(ներ)ը (կազմակերպությունը) կարող է (են) դուրս գալ իր դիմումի (պաշտոնական գրության) հիման վրա կամ խորհրդի որոշմամբ` խորհրդի նիստերին 3 և ավելի անգամ անընդմեջ չմասնակցելու դեպքում:

47.4. Խորհրդի աշխատանքները կազմակերպում է նախարարության պատասխանատու ստորաբաժանումը:

47.5. Խորհրդի կազմում ընդգրկվում են այն ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք ներկայացրել են անդամության հայտ և դրանց տվյալներն առավելապես են համապատասխանում նախարարության կողմից տրված հայտարարության մեջ նշված չափանիշներին և պահանջվող տեղեկություններին: Սույն կարգի 47.3-րդ կետով նախատեսված դեպքում` խորհրդի կազմը համալրվում է հայտագրված կազմակերպություններից մեկով` նախարարի որոշմամբ:

47.6. Ոչ առևտրային կազմակերպությունների հայտագրման համար նախարարության հայտարարությունը տեղադրվում է նախարարության պաշտոնական կայք-էջում (www.mlsa.am)` խորհրդի անհատական կազմի ձևավորման տարվան հաջորդող 2-րդ տարվա մինչև ապրիլի 1-ը:

47.7. Խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտագրված ոչ առևտրային կազմակերպությունների թիվը 8-ից ավելի լինելու դեպքում` դրանք ընտրվում են ստորև նշված առաջնահերթություններով`

1) ոչ առևտրային կազմակերպության իրականացրած ծրագրերի, դրանցում ընդգրկված շահառուների թիվը.

2) ոչ առևտրային կազմակերպության սոցիալական պաշտպանության ոլորտում առավել երկար ժամանակահատված գործելու հանգամանքը:

47.8. Խորհրդի աշխատանքները կանոնակարգվում են սոցիալական համագործակցության հանրապետական համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր) ընդունված համագործակցության նպատակներին և սկզբունքներին համապատասխան:

47.9. Համագործակցության հիմնական նպատակներն են`

1) ապահովել սոցիալական աջակցության բնագավառի պետական քաղաքականության մշակման մասնակցային գործընթաց.

2) բարձրացնել սոցիալական ծառայությունների մատչելիությունը և կողմնորոշումը` դեպի սոցիալական աջակցություն ստացողները, դրանց որակի բարելավումը, սոցիալական համախմբվածության ամրապնդումը` խոցելի խմբերի սոցիալական մեկուսացվածությունը նվազեցնելով.

3) նպաստել սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի` սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց համագործակցության ինստիտուտի զարգացմանը.

4) աղքատ, սոցիալապես անապահով, ինչպես նաև մեկուսացված խմբերի տնտեսական և սոցիալական խոցելիության նվազեցումը.

5) սոցիալական ոլորտում սոցիալական աշխատանքի դերի ու նշանակության բարձրացումը.

6) վստահության մթնոլորտի ձևավորումը:

47.10. Համագործակցության հիմնական սկզբունքները համակառավարումը, հավասար պատասխանատվությունը, թափանցիկության ապահովումը և ժողովրդավարությունն են:

47.11. Խորհրդի հիմնական լիազորություններն են`

1) սոցիալական աշխատանքի էթիկայի կանոնների քննարկումը և դրանց հավանություն տալը.

2) նախարարին առաջարկություններ ներկայացնելը`

ա. սոցիալական աջակցության բնագավառում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունների, բարեփոխումների մասին,

բ. խորհրդի անդամ(ներ)ի կողմից վերհանված` սոցիալական աջակցության բնագավառում առկա խնդիրների, դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների մասին,

գ. քաղաքացիների ներկայացրած դիմումների մասին,

դ. նախարարի` սոցիալական աջակցության բնագավառում հայեցողական լիազորությունների իրականացման ժամանակ ընդունվող որոշումների մասին.

3) ըստ անհրաժեշտության քննարկում է սոցիալական աջակցության բնագավառում գործող ոչ առևտրային կազմակերպությունների գործողությունները, տալիս դրանց մասնագիտական գնահատական` սոցիալական աշխատանքի էթիկայի կանոններին համապատասխանելու մասին.

4) մշտադիտարկում է սոցիալական համագործակցության հանրապետական համաձայնագրին միացած կողմերի գործունեությունը, և ըստ անհրաժեշտության տալիս գնահատական` ընդունված համագործակցության նպատակներին և սկզբունքներին համապատասխանության մասին.

5) համագործակցության նպատակների իրականացմանն ուղղված այլ լիազորություններ:

47.12. Խորհրդի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք իրավազոր են, եթե դրանց մասնակցում են անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և որոշումներն ընդունվում են քվեարկության միջոցով:

47.13. Խորհրդի առաջարկությունը համարվում է իրավաչափ, եթե խորհրդի նիստին մասնակցել են խորհրդի անդամների կեսից ավելին և առաջարկության համար կողմ են քվեարկել նիստի մասնակիցների կեսից ավելին:

47.14. Խորհրդի հրավերով աշխատանքներին կարող են մասնակցել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, հասարակական և այլ կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:».

 

VIII. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

48. Հայաստանի Հանրապետությունում բնակելի տարածության կարիք ունեցող անձանց կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրի իրականացումը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` տվյալ նպատակի համար հատկացված ֆինանսական միջոցներից.

2) համայնքի բյուջեի միջոցներից.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից հատկացված ֆինանսական միջոցներից:

i

49. Յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվելիք ֆինանսական միջոցների ծավալները որոշվում են սոցիալական տան կողմից կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մեկ միավորի արժեքով, որի ձևավորման հաշվարկները կարող են վերանայվել յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում և (կամ) միավորի (կացարանի) թվի փոփոխության դեպքում:

(49-րդ կետը փոփ. 22.05.14 թիվ 539-Ն որոշում)

i

50. Սոցիալական տան կողմից կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մեկ միավորի արժեքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(50-րդ կետը փոփ. 22.05.14 թիվ 539-Ն որոշում)

 

Օրինակելի ձև N 1

 

i

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N  -ՍԽ ԿԱՑԱՐԱՆԻ ԵՎ ԱՅԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

                                                          20    թ.

    ____________________                  _________________________

(կնքման վայրը)

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ի դեմս «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն __________________ ի, ով գործում է «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հիման վրա (այսուհետ` ծառայություն մատուցող), մի կողմից և քաղաքացի ______________ ը, հասցեն` ________________________, բնակարան ____________, անձնագիր (նույնականացման քարտ)`-----------_, տրված` ----------, ---------- - ի կողմից, հանրային ծառայությունների համարանիշ կամ հրաժարվելու մասին տեղեկանքի համար ------------_, իր ընտանիքով (այսուհետ` բնակիչ), մյուս կողմից, (երկուսը միասին` կողմեր) կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին:

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Պայմանագրի համաձայն ծառայություն մատուցողը պայմանագրով սահմանված պայմաններով բնակչին է տրամադրում ---------- համայնքի -------- փող. N ----- շենքի ----- հարկի N ----- ----- սենյականոց` կոմունալ-կենցաղային հարմարություններով ապահովված կացարան, իսկ բնակիչը պարտավորվում է վերադարձնել կացարանը պայմանագրի գործողության ավարտին` նույն վիճակում` հաշվի առնելով բնականոն մաշվածությունը:

1.2. Բնակչի ընտանիքը կազմված է ______ անձից` համաձայն N 1պ հավելվածի, որը համարվում է պայմանագրի անբաժանելի մասը:

1.3. Պայմանագրի 1.1-ին կետում նշված կացարանն անհատույց օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ամրացված է ծառայություն մատուցողին:

1.4. Կացարանը բնակչին հանձնվում է հանձնման-ընդունման ակտով` համաձայն N 2պ հավելվածի, որը սույն պայմանագրի անբաժանելի մասն է:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

2.1. Ծառայություն մատուցողն իրավունք ունի`

2.1.1. Պահանջելու բնակչից պահպանել ծառայություն մատուցողի կողմից հաստատված սոցիալական տան ընդհանուր համակեցության կանոնները (այսուհետ` կանոններ), ինչպես նաև սույն պայմանագրի այլ պահանջները.

2.1.2. Պահանջելու բնակչից ժամանակին վճարել էլեկտրաէներգիայի և կոմունալ ծառայությունների վարձավճարները.

2.1.3. Պահանջելու բնակչից կացարանն օգտագործել դրա նշանակությանը համապատասխան.

2.1.4. Բնակչի կողմից կացարանին վնաս պատճառվելու դեպքում պահանջելու կատարել կացարանի ընթացիկ վերանորոգումը կամ ծառայություն մատուցողին փոխհատուցել կացարանին պատճառած վնասը.

2.1.5. Բնակչից պահանջելու պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո կացարանը վերադարձնել սույն պայմանագրի 1.1-ին կետում նշված վիճակում:

2.2. Ծառայություն մատուցողը պարտավոր է`

2.2.1. Տրամադրել կացարան` կոմունալ հարմարություններով.

2.2.2. Կացարանը տրամադրել բնակչին` սույն պայմանագիրն ստորագրելուց հետո 7 օրվա ընթացքում.

2.2.3. Բնակչին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն իր իրավունքների և պարտականությունների մասին:

2.2.4. Կազմակերպել (համալիր) սոցիալական ծառայությունների __________ տարածքային կենտրոնի միջոցով բնակչին իր սոցիալական կարիքներին համապատասխան անհրաժեշտ սոցիալական ծառայությունների տրամադրումը:

2.3. Բնակիչն իրավունք ունի`

2.3.1. Սույն պայմանագրի գործողության ժամկետում անարգել բնակվելու տրամադրված կացարանում.

2.3.2 Ծառայություն մատուցողին ներկայացնելու առաջարկություններ` ծառայությունների մատուցման և կազմակերպման վերաբերյալ.

2.3.3. Ստանալու տեղեկատվություն իր իրավունքների ու պարտականությունների մասին.

2.3.4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում դիմելու ծառայություն մատուցողին` սոցիալական ծառայությունների համապատասխան փաթեթ ստանալու հարցով.

2.3.5. Լուծելու պայմանագիրն իր գրավոր դիմումի հիման վրա` դրա մասին առնվազն մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնելով ծառայություն մատուցողին.

2.3.6. Այլ բնակիչների հետ անհամաձայնության կամ կոնֆլիկտային իրավիճակների դեպքում դիմելու ծառայություն մատուցողին:

2.4. Բնակիչը պարտավոր է`

2.4.1. Պահպանել մաքրություն կացարանում և սոցիալական տան ընդհանուր օգտագործման տարածքներում.

2.4.2. Պահպանել կանոնները.

2.4.3. Գիշերային ժամերին` ժամը 23:00-ից մինչև առավոտյան ժամը 7:00-ը սոցիալական տանը և կացարանում պահպանել լռություն.

2.4.4. Սահմանված ժամկետում վճարել էլեկտրաէներգիայի և կոմունալ ծառայությունների վճարները.

2.4.5. Կատարել կացարանի պահպանման համար անհրաժեշտ ծախսերը.

2.4.6. Կացարանն օգտագործել դրա նշանակությանը համապատասխան երեք ամսից ավելի բացակայելու դեպքում` նախապես այդ մասին հայտնել ծառայություն մատուցողին.

2.4.7. Կատարել կացարանի ընթացիկ վերանորոգումը` դրա անհրաժեշտության դեպքում.

2.4.8. Պայմանագրի ժամկետի ավարտից հետո կացարանը վերադարձնել ծառայություն մատուցողին` սույն պայմանագրի 1.1-ին կետում նշված վիճակում.

2.4.9. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ծրագրերով կամ սեփականության իրավունքով բնակարան ձեռք բերելու (ժառանգություն, նվիրատվություն և այլն) դեպքում 3-օրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնել ծառայություն մատուցողին.

2.4.10. Հայաստանի Հանրապետությունից 6 ամսից ավելի ժամանակով, բայց ոչ ավելի, քան 9 ամիս, բացակայելու դեպքում նախապես` 10 օր առաջ հայտնել դրա մասին ծառայություն մատուցողին:

 

3. Պայմանագրի վաղաժամկետ լուծումը

 

3.1. Ծառայություն մատուցողն իրավունք ունի վաղաժամկետ լուծելու պայմանագիրը, եթե բնակիչը`

3.1.1. Կացարանն օգտագործել է պայմանագրին կամ կացարանի նշանակությանն անհամապատասխան.

3.1.2. Չի կատարել կացարանի պահպանման պարտականությունները, էականորեն վատթարացրել է կացարանի վիճակը.

3.1.3. Կացարանը հանձնել է երրորդ անձի.

3.1.4. Չի կատարել պայմանագրի 2.4.6-րդ, 2.4.9-րդ և 2.4.10-րդ կետերով նախատեսված իր պարտականությունները.

3.1.5. Պարբերաբար (մեկ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ) խախտել է կանոնները.

3.2. Բնակիչն իրավունք ունի պահանջելու վաղաժամկետ լուծել պայմանագիրը, եթե`

3.2.1. Հայտնաբերվել են այնպիսի թերություններ, որոնք կացարանի բնականոն օգտագործումը դարձնում են անհնար, և որոնց մասին բնակիչը չգիտեր ու չէր կարող իմանալ սույն պայմանագիրը կնքելիս.

3.2.2. Կացարանը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի այնպիսի հանգամանքների ուժով, որոնց համար բնակիչը պատասխանատվություն չի կրում:

3.3. Պայմանագիրը դադարում է նաև միայնակ բնակչի մահվան դեպքում:

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Կողմերը պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման կամ ոչ պատշաճ կատարման համար:

4.2. Բնակիչը կրում է իրեն հանձնված կացարանի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, եթե այն ոչնչացել կամ վնասվել է պայմանագրին կամ կացարանի նշանակությանն անհամապատասխան օգտագործելու հետևանքով կամ այն հանձնել է երրորդ անձի:

4.3. Պայմանագրի հետ կապված, սակայն պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով:

4.4. Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

5. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը

 

5.1. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը, երրորդ անձի կողմից կատարված քրեական հանցագործությունը և այլ հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

6. Վեճերի լուծման կարգը

 

6.1. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

 

7. Այլ պայմաններ

 

7.1. Ծառայություն մատուցողի վերակազմակերպման դեպքում սույն պայմանագրով ծառայություն մատուցողի իրավունքները և պարտականություններն անցնում են իրավահաջորդին:

7.2. Բնակչի ընտանիքի անդամները, ինչպես նաև նրա մոտ հյուրընկալվող բարեկամները կրում են սույն պայմանագրով` բնակչի համար սահմանված բոլոր պարտականությունները:

7.3. Բնակչի մահվան դեպքում նրա ընտանիքի չափահաս անդամներից մեկի հետ կնքվում է նոր պայմանագիր` մինչև սույն պայմանագրի գործողության ժամկետի ավարտը:

 

8. Պայմանագրի գործողության ժամկետը

 

8.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրվելու օրվանից և գործում է մինչև ______ __________ 20 թ. կամ անժամկետ:

 

9. Եզրափակիչ դրույթ

 

9.1. Պայմանագիրը կազմվել է հայերենով, երկու օրինակից, ---- էջից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ:

 

10. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և

ստորագրությունները

 

    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ              ԲՆԱԿԻՉ

    ՀԱՍՑԵՆ`                            ՀԱՍՑԵՆ`

ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ`

ԱՆՁՆԱԳԻՐ`

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

    Կ.Տ.                               ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

(պայմանագրի ձևը փոփ. 25.12.14 թի վ 1516-Ն որոշում)

 

Հավելված N 1պ

Պայմանագիր N ՍԽ

 

ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱԶՄԸ

 

._____________________________________________________________.

|NN    |Ազգանունը,|Ազգակցական|Անձը հաստատող  |Հանրային        |

|ը/կ   |անունը,   |կապը      |փաստաթղթի      |ծառայությունների|

|      |հայրանունը|          |(նույնականացման|համարանիշը կամ  |

|      |          |          |քարտի) սերիան, |չստանալու մասին |

|      |          |          |համարը         |տեղեկանքի համարը|

|______|__________|__________|_______________|________________|

|դիմողը|          |          |               |                |

|______|__________|__________|_______________|________________|

|2.    |          |          |               |                |

|______|__________|__________|_______________|________________|

|3.    |          |          |               |                |

|______|__________|__________|_______________|________________|

|4.    |          |          |               |                |

|______|__________|__________|_______________|________________|

|5.    |          |          |               |                |

|______|__________|__________|_______________|________________|

|6.    |          |          |               |                |

._____________________________________________________________.

 

Հավելված N 2պ

Պայմանագիր N ՍԽ

 

ԱԿՏ N 1

 

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

___ ______ 20 թ.

Կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մասին պայմանագիր N ____ ՍԽ

Պայմանագրի կնքման ամսաթիվը`_____ ________ 20 թ.

Կացարանի հասցեն _______, շենք _____ բնակարան _________

Ծառայություն մատուցողը` ի դեմս ______ -ի սույն ակտի հիման վրա բնակչին` ի դեմս ________ -ի, հանձնում է հետևյալ գույքը.

 

.___________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը|Գույքի մակնիշը|Գույքային համարը|Քանակը|

|ը/կ|                |              |                |      |

|___|________________|______________|________________|______|

|1. |                |              |                |      |

|___|________________|______________|________________|______|

|2  |                |              |                |      |

|___|________________|______________|________________|______|

|3. |                |              |                |      |

|___|________________|______________|________________|______|

|4. |                |              |                |      |

|___|________________|______________|________________|______|

|5. |                |              |                |      |

|___|________________|______________|________________|______|

|6. |                |              |                |      |

|___|________________|______________|________________|______|

|7. |                |              |                |      |

.___________________________________________________________.

 

       Գույքը հանձնեց                      Գույքն ընդունեց

 

    _________________________          _________________________

       (ստորագրությունը)                    (ստորագրությունը)

 

Կ.Տ. _____ _________ 20 թ.

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N  -ՍԸ ԿԱՑԱՐԱՆԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

                                                          20    թ.

    ____________________                  _________________________

(կնքման վայրը)

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ի դեմս «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն ______________ ի, ով գործում է «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հիման վրա (այսուհետ` ծառայություն մատուցող), մի կողմից և քաղաքացի __________________, (հասցեն` ___________, բնակարան ________, անձնագիր` ___________, տրված` ________, _____ ի կողմից, Հանրային ծառայությունների համարանիշ կամ հրաժարվելու մասին տեղեկանքի համար _______, ի դեմս սատարող ընտանիքի չափահաս անդամի (այսուհետ` բնակիչ), մյուս կողմից, (երկուսը միասին` կողմեր) կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր)` հետևյալի մասին:

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Պայմանագրի համաձայն ծառայություն մատուցողը պայմանագրով սահմանված պայմաններով բնակչին է տրամադրում __________ համայնքի ______ փող, N _____ շենքի _____ հարկի N _____ ____ սենյականոց` կոմունալ-կենցաղային հարմարություններով ապահովված կացարանը, իսկ բնակիչը պարտավորվում է պայմանագրի գործողության ժամկետի ավարտին վերադարձնել կացարանը նույն վիճակում` հաշվի առնելով բնականոն մաշվածությունը.

1.2. Բնակչի ընտանիքը կազմված է ______ անձից` համաձայն N 1պ հավելվածի, որը համարվում է պայմանագրի անբաժանելի մասը:

1.3. Պայմանագրի 1.1-ին կետում նշված կացարանն անհատույց օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ամրացված է ծառայություն մատուցողին:

1.4. Կացարանը բնակչին հանձնվում է հանձնման-ընդունման ակտով` համաձայն N 2պ հավելվածի, որը սույն պայմանագրի անբաժանելի մասն է:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

2.1. Ծառայություն մատուցողն իրավունք ունի`

2.1.1. Պահանջելու բնակչից պահպանել ծառայություն մատուցողի կողմից հաստատված սոցիալական տան ընդհանուր համակեցության կանոնները (այսուհետ` կանոններ), ինչպես նաև սույն պայմանագրի այլ պահանջները.

2.1.2. Իրականացնելու բնակչի պարտավորությունների կատարման նկատմամբ մշտադիտարկում և գնահատում` իր աշխատողի միջոցով.

2.1.3. Պահանջելու բնակչից ժամանակին վճարել էլեկտրաէներգիայի և կոմունալ ծառայությունների վարձավճարները.

2.1.4. Պահանջելու բնակչից կացարանն օգտագործել դրա նշանակությանը համապատասխան.

2.1.5. Բնակչի կողմից կացարանին վնաս պատճառվելու դեպքում պահանջելու կատարել կացարանի ընթացիկ վերանորոգումը կամ ծառայություն մատուցողին փոխհատուցել կացարանին պատճառած վնասը.

2.1.6. Բնակչից պահանջելու պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո կացարանը վերադարձնել սույն պայմանագրի 1.1-ին կետում նշված վիճակում:

2.2. Ծառայություն մատուցողը պարտավոր է`

2.2.1. Տրամադրել կացարան` կոմունալ հարմարություններով.

2.2.2. Կացարանը հանձնել սույն պայմանագիրն ստորագրելուց հետո 7 օրվա ընթացքում.

2.2.3. Բնակչին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն իր իրավունքների և պարտականությունների մասին.

2.3. Բնակիչն իրավունք ունի`

2.3.1. Սույն պայմանագրի գործողության ժամկետում անարգել բնակվելու տրամադրված կացարանում.

2.3.2 Ծառայություն մատուցողին ներկայացնելու առաջարկություններ` ծառայությունների մատուցման և կազմակերպման վերաբերյալ.

2.3.3. Ստանալու տեղեկատվություն իր իրավունքների ու պարտականությունների մասին.

2.3.4. Լուծելու պայմանագիրն իր գրավոր դիմումի հիման վրա` դրա մասին առնվազն մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնելով ծառայություն մատուցողին.

2.3.5. Այլ բնակիչների հետ անհամաձայնության կամ կոնֆլիկտային իրավիճակների դեպքում դիմելու ծառայություն մատուցողին.

2.3.6. Չկատարելու սույն պայմանագրով չնախատեսված և իր պարտականությունների մեջ չմտնող` բնակիչների կողմից իրեն տրված հանձնարարությունները.

2.4. Բնակիչը պարտավոր է`

2.4.1. Ծանոթանալ սոցիալական տան բնակիչների հետ` տունայցերի, հարցազրույցների միջոցով գնահատել նրանց կարիքները, ապահովել ստացված անձնական բնույթի տեղեկությունների գաղտնիությունը.

2.4.2. Բնակիչների կարիքներից ելնելով` համագործակցել ծառայություն մատուցողի աշխատակազմի և (կամ) համալիր սոցիալական ծառայությունների __________ տարածքային կենտրոնի հետ` բնակիչների խնամքի կազմակերպման, նրանց բժշկական, սոցիալական, տնտեսական և կազմակերպական բնույթի խնդիրները լուծելու նպատակով`

1) անհրաժեշտության դեպքում ցուցաբերել առաջին օգնություն և օգնել բնակիչներին առօրյա կենցաղային գործերում, եթե դրա կարիքը կա.

2) բնակիչների հիվանդության ընթացքում կատարել անհրաժեշտ գնումներ` բնակչի միջոցների հաշվին.

3) անհրաժեշտության դեպքում բնակիչներին օգնել կենցաղային իրերի վերանորոգման աշխատանքներում.

4) անհրաժեշտության դեպքում օժանդակել տարածքի սանիտարական մաքրման ու կանաչապատման աշխատանքներին.

2.4.3. Բնակիչների հետ անհամաձայնության կամ կոնֆլիկտային իրավիճակների դեպքում դիմել ծառայություն մատուցողին.

2.4.4. Պահպանել մաքրություն կացարանում և ընդհանուր օգտագործման տարածքներում.

2.4.5. Պահպանել կանոնները.

2.4.6. Գիշերային ժամերին` ժամը 23:00-ից մինչև առավոտյան ժամը 7:00-ը շենքում և կացարանում պահպանել լռություն.

2.4.7. Սահմանված ժամկետում վճարել էլեկտրաէներգիայի և կոմունալ ծառայությունների վճարները.

2.4.8. Կատարել կացարանի պահպանման համար անհրաժեշտ ծախսերը.

2.4.9. Կացարանն օգտագործել դրա նշանակությանը համապատասխան.

2.4.10. Կատարել կացարանի ընթացիկ վերանորոգումը.

2.4.11. Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կացարանը վերադարձնել ծառայություն մատուցողին` սույն պայմանագրի 1.1-ին կետում նշված վիճակում.

2.4.12. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ծրագրերով կամ սեփականության իրավունքով բնակարան ձեռք բերելու (ժառանգություն, նվիրատվություն և այլն) դեպքում 3-օրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնել ծառայություն մատուցողին:

 

3. Պայմանագրի վաղաժամկետ լուծումը

 

3.1. Ծառայություն մատուցողն իրավունք ունի վաղաժամկետ լուծելու պայմանագիրը, եթե բնակիչը`

3.1.1. Կացարանն օգտագործել է պայմանագրին կամ կացարանի նշանակությանն անհամապատասխան.

3.1.2. Չի կատարել կացարանի պահպանման, այդ թվում` ընթացիկ վերանորոգում կատարելու իր պարտականությունները, էականորեն վատթարացրել է կացարանի վիճակը.

3.1.3. Կացարանը հանձնել է երրորդ անձի.

3.1.4. Չի կատարել պայմանագրի 2.4.12-րդ կետով նախատեսված իր պարտականությունները.

3.1.5. Պարբերաբար (մեկ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ) խախտել է կանոնները.

3.2. Բնակիչն իրավունք ունի պահանջելու վաղաժամկետ լուծել պայմանագիրը, եթե`

3.2.1. Հայտնաբերվել են այնպիսի թերություններ, որոնք կացարանի բնականոն օգտագործումը դարձնում են անհնար, և որոնց մասին բնակիչը չգիտեր ու չէր կարող իմանալ սույն պայմանագիրը կնքելիս.

3.2.2. Կացարանը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի այնպիսի հանգամանքների ուժով, որոնց համար բնակիչը պատասխանատվություն չի կրում:

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Պայմանագրի կողմերը պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման կամ ոչ պատշաճ կատարման համար:

4.2. Բնակիչը կրում է իրեն հանձնված կացարանի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, եթե այն ոչնչացել կամ վնասվել է պայմանագրին կամ կացարանի նշանակությանն անհամապատասխան օգտագործելու հետևանքով կամ այն հանձնել է երրորդ անձի:

4.3. Պայմանագրի հետ կապված, սակայն պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով:

4.4. Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

5. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը

 

5.1. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը, երրորդ անձի կողմից կատարված քրեական հանցագործությունը և այլ հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

6. Վեճերի լուծման կարգը

 

6.1. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

 

7. Այլ պայմաններ

 

7.1. Ծառայություն մատուցողի վերակազմակերպման դեպքում սույն պայմանագրով ծառայություն մատուցողի իրավունքները և պարտականություններն անցնում են իրավահաջորդին:

7.2. Բնակչի ընտանիքի անդամները, ինչպես նաև նրա մոտ ժամանակավորապես բնակվող բարեկամները կրում են սույն պայմանագրով բնակչի համար սահմանված բոլոր պարտականությունները:

 

8. Պայմանագրի գործողության ժամկետը

 

8.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրվելու օրվանից և գործում է մինչև ____ ________ 20 թ.:

 

9. Եզրափակիչ դրույթ

 

9.1. Պայմանագիրը կազմված է հայերենով, _____ էջից, երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ:

 

10. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և

ստորագրությունները

 

    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ                ԲՆԱԿԻՉ

    ՀԱՍՑԵՆ`                              ՀԱՍՑԵՆ`

    ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ`           ԱՆՁՆԱԳԻՐ`

    ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ                      ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Կ.Տ.

 

Հավելված N 1պ

Պայմանագիր N ՍԸ

 

ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱԶՄԸ

 

._____________________________________________________________.

|NN    |Ազգանունը,|Ազգակցական|Անձը հաստատող  |Հանրային        |

|ը/կ   |անունը,   |կապը      |փաստաթղթի      |ծառայությունների|

|      |հայրանունը|          |(նույնականացման|համարանիշը կամ  |

|      |          |          |քարտի) սերիան, |չստանալու մասին |

|      |          |          |համարը         |տեղեկանքի համարը|

|______|__________|__________|_______________|________________|

|դիմողը|          |          |               |                |

|______|__________|__________|_______________|________________|

|2.    |          |          |               |                |

|______|__________|__________|_______________|________________|

|3.    |          |          |               |                |

|______|__________|__________|_______________|________________|

|4.    |          |          |               |                |

|______|__________|__________|_______________|________________|

|5.    |          |          |               |                |

|______|__________|__________|_______________|________________|

|6.    |          |          |               |                |

._____________________________________________________________.

 

Հավելված N 2պ

Պայմանագիր N ՍԸ

 

ԱԿՏ N 1

 

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

_____ ________ 20 թ.

Կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մասին պայմանագիր N ___ ՍՊ

Պայմանագրի կնքման ամսաթիվը` ____ _______ 20 թ.

Կացարանի հասցեն ______, շենք _______ բնակարան _________

Ծառայություն մատուցողը` ի դեմս ______ -ի սույն ակտի հիման վրա բնակչին` ի դեմս ________ -ի, հանձնում է հետևյալ գույքը.

 

.___________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը|Գույքի մակնիշը|Գույքային համարը|Քանակը|

|ը/կ|                |              |                |      |

|___|________________|______________|________________|______|

|1. |                |              |                |      |

|___|________________|______________|________________|______|

|2  |                |              |                |      |

|___|________________|______________|________________|______|

|3. |                |              |                |      |

|___|________________|______________|________________|______|

|4. |                |              |                |      |

|___|________________|______________|________________|______|

|5. |                |              |                |      |

|___|________________|______________|________________|______|

|6. |                |              |                |      |

|___|________________|______________|________________|______|

|7. |                |              |                |      |

.___________________________________________________________.

 

          Գույքը հանձնեց                      Գույքն ընդունեց

 

      _________________________           ________________________

        (ստորագրությունը)                    (ստորագրությունը)

 

_____ _________ 20 թ.

Կ.Տ.

 

Ձև N 2

 

սոցիալական ծառայությունների

______________ տարածքային մարմնին

 

ԴԻՄՈՒՄ

 

Քաղաքացի ___________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

Անձը հաստատող փաստաթղթի (նույնականացման քարտի) սերիան, համարը ______

______________________

Հանրային ծառայությունների համարանիշ ____________

Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը _________

Բնակության վայրը ________________________________________________

Հեռախոսահամարը ___________________

Հանդիսանալով ____________________________ խնդրում եմ ինձ (ընտանիքիս)

(նշել սոցիալական խումբը) հետ հաշվառել որպես բնակելի տարածության կարիք ունեցող կացարանում տեղավորվելու համար:

Ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պահանջվող հետևյալ փաստաթղթերը (կատարել «V» նշում)`

1. տեղեկանք խնամակալության և հոգաբարձության մարմնից որպես առանց

ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառվելու մասին.                     []

    2. երեխայի ծննդյան վկայականի բնօրինակը և  պատճենը.              []

    3. կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի բնօրինակը և  պատճենը.       []

    4. բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի տեղեկանքի          []

բնօրինակը և պատճենը.

    5. ամուսնու մահվան վկայականի բնօրինակը և  պատճենը.              []

    6. որդեգրման մասին փաստաթղթի բնօրինակը և  պատճենը:              []

 

Ընդամենը _______________ էջ:

(էջերի թիվը)

1. Տեղյակ եմ, որ պակաս եմ ներկայացրել ______________________________ ____________________ փաստաթղթերը, դրանք ոչ ուշ ______ __________ 20 թ. ներկայացնելու դեպքում դիմելու օր է համարվելու սույն դիմումը ներկայացնելու ժամկետը, իսկ ավելի ուշ ներկայացնելու դեպքում` դիմելու օր է համարվելու վերջին փաստաթուղթը ներկայացնելու օրը:

 

    Դիմող` ____________________,           _____ ___________ 20  թ.

             (ստորագրությունը)

Ընդունեցի դիմումը և փաստաթղթերը ____________________________________

(մասնագետի անունը, ազգանունը,

ստորագրությունը)

 

_____ ___________ 20 թ.

 

(լրացվում է դիմումի դարձերեսին)

 

._____________________________________________________________.

|NN    |Ազգանունը,|Ազգակցական|Անձը հաստատող  |Հանրային        |

|ը/կ   |անունը,   |կապը      |փաստաթղթի      |ծառայությունների|

|      |հայրանունը|          |(նույնականացման|համարանիշը կամ  |

|      |          |          |քարտի) սերիան, |չստանալու մասին |

|      |          |          |համարը         |տեղեկանքի համարը|

|______|__________|__________|_______________|________________|

|դիմողը|          |          |               |                |

|______|__________|__________|_______________|________________|

|2.    |          |          |               |                |

|______|__________|__________|_______________|________________|

|3.    |          |          |               |                |

|______|__________|__________|_______________|________________|

|4.    |          |          |               |                |

|______|__________|__________|_______________|________________|

|5.    |          |          |               |                |

|______|__________|__________|_______________|________________|

|6.    |          |          |               |                |

._____________________________________________________________.

 

Ձև N 3

 

ՄԱՏՅԱՆ

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Ազգանու- |Ծննդ- |Դիմողի|Փաստացի|Հաշ-  |Ընտա-|Պակա- |Պակա- |Հաշ-  |

|ը/կ|նը,      |յան   |կարգա-|բնակու-|վառման|նիքի |սող   |սող   |վառման|

|   |անունը,  |տարե- |վիճակը|թյան   |վերց- |ան-  |փաստա-|փաստա-|վերց- |

|   |հայրանու-|թիվը, |      |վայրը  |նելու |դամ- |թղթերի|թղթերը|ված   |

|   |նը       |ամիսը,|      |(նշվում|տարե- |ների |քանակը|ներկա-|անձի  |

|   |         |օրը   |      |է առկա-|թիվը, |թիվը |      |յաց-  |ստորա-|

|   |         |      |      |յության|ամիսը,|     |      |նելու |գրու- |

|   |         |      |      |դեպ-   |օրը   |     |      |ամսա- |թյունը|

|   |         |      |      |քում)  |      |     |      |թիվը  |      |

|___|_________|______|______|_______|______|_____|______|______|______|

| 1 |    2    |   3  |  4   |   5   |   6  |  7  |   8  |   9  |  10  |

|___|_________|______|______|_______|______|_____|______|______|______|

._____________________________________________________________________.

 

Ձև N 4

 

սոցիալական ծառայությունների

_________________ տարածքային մարմնին

 

Հայտարարություն հատկացված կացարանից հրաժարվելու մասին

 

_____ __________ 20 թ.

Ես` քաղաքացի ___________________ ս, հաշվառված բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված սոցիալապես անապահով անձանց (ընտանիքների) հերթացուցակում, հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման համաձայն ինձ տրամադրվող Հայաստանի Հանրապետության ____________ մարզի, քաղաքի, ___________ փողոցի, N ______ շենքում ինձ հատկացված կացարանից:

Ինձ տեղեկացրել են, որ ինձ հատկացվող կացարանից երկրորդ անգամ հրաժարվելու դեպքում ինձ (ընտանիքիս) հանելու են բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված սոցիալապես անապահով անձանց (ընտանիքների) հերթացուցակից, և դրանով ես (ընտանիքս) կորցնելու եմ (ենք) կացարան ստանալու հնարավորությունը:

 

____________________________________________________________________

    (անունը, ազգանունը, հայրանունը)     (անձնագրի (նույնականացման քարտի)

                                         N, սերիան, ստորագրությունը)

 

______ ____________ 20 թ.

 

Կացարանից հրաժարվելու հետ համաձայն ենք

 

.________________________________________________________.

|NN   |Ազգանունը,|Անձը հաստատող փաստաթղթի|Ստորագրությունը|

|ը/կ  |անունը,   |(նույնականացման քարտի) |               |

|     |հայրանունը|սերիան, համարը         |               |

|_____|__________|_______________________|_______________|

|դիմող|          |                       |               |

|_____|__________|_______________________|_______________|

|2    |          |                       |               |

|_____|__________|_______________________|_______________|

|3    |          |                       |               |

.________________________________________________________.

 

Հատկացվող կացարանից գրավոր հրաժարումը գրվել է իմ ներկայությամբ, 2 օրինակից, որից մեկը վերադարձվել է դիմողին:

 

Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի ներկայացուցիչ

 

____________________________________________________________________

    (անունը, ազգանունը, հայրանունը)     (անձնագրի (նույնականացման քարտի)

                                         N, սերիան, ստորագրությունը)

 

Ստացա երկրորդ օրինակը

 

____________________________________________________________________

    (անունը, ազգանունը, հայրանունը)     (անձնագրի (նույնականացման քարտի)

                                         N, սերիան, ստորագրությունը)

 

_____ ___________ 20 թ.

 

սոցիալական ծառայությունների

_______________ տարածքային մարմնին

 

Հայտարարություն հատկացված կացարանից երկրորդ անգամ հրաժարվելու

մասին

 

    քաղ. _____________                            ____ __________ 20  թ.

 

Ես` քաղաքացի _______________________ ս, հաշվառված բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված սոցիալապես անապահով անձանց (ընտանիքների) հերթացուցակում, երկրորդ անգամ հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման համաձայն ինձ տրամադրվող Հայաստանի Հանրապետության _________________ մարզի, քաղաքի, ___________ փողոցի, N _______ շենքում ինձ հատկացված կացարանից:

Ես տեղյակ եմ, որ ինձ (ընտանիքիս) հանելու են բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված սոցիալապես անապահով անձանց (ընտանիքների) հերթացուցակից, և դրանով ես (ընտանիքս) կորցնում եմ (ենք) կացարան ստանալու հնարավորությունը:

 

____________________________________________________________________

    (անունը, ազգանունը, հայրանունը)     (անձնագրի (նույնականացման քարտի)

                                         N, սերիան, ստորագրությունը)

 

_____ ___________ 20 թ.

 

Կացարանից հրաժարվելու հետ համաձայն ենք

 

.________________________________________________________.

|NN   |Ազգանունը,|Անձը հաստատող փաստաթղթի|Ստորագրությունը|

|ը/կ  |անունը,   |(նույնականացման քարտի) |               |

|     |հայրանունը|սերիան, համարը         |               |

|_____|__________|_______________________|_______________|

|դիմող|          |                       |               |

|_____|__________|_______________________|_______________|

|2    |          |                       |               |

|_____|__________|_______________________|_______________|

|3    |          |                       |               |

.________________________________________________________.

 

Հատկացվող կացարանից գրավոր հրաժարումը գրվել է իմ ներկայությամբ, 2 օրինակից, որից մեկը վերադարձվել է դիմողին:

 

Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի ներկայացուցիչ

 

____________________________________________________________________

    (անունը, ազգանունը, հայրանունը)     (անձնագրի (նույնականացման քարտի)

                                         N, սերիան, ստորագրությունը)

 

Ստացա երկրորդ օրինակը

____________________________________________________________________

    (անունը, ազգանունը, հայրանունը)     (անձնագրի (նույնականացման քարտի)

                                         N, սերիան, ստորագրությունը)

 

_____ ___________ 20 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.08.2013
N 894-Ն
Որոշում