Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 815-Ն ...

 

 

040.0992.230913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2013 թվականի N 992-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 815-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 70-Ն որոշման N 1 հավելվածի 63-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Մանկատանը, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) խնամվող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 815-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման վերնագիրը «խնամվող» բառից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ» բառերով.

i

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ և 14-րդ ենթակետերով.

«13) հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխաների սննդամթերքի տեսականին և քանակը (մեկ սովորողի հաշվարկով)` համաձայն N 13 հավելվածի.

14) հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխաների փափուկ գույքի տեսականին և քանակը (մեկ սովորողի հաշվարկով)` համաձայն N 14 հավելվածի:».

i

3) որոշումը լրացնել NN 13 և 14 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

4) որոշման NN 4, 5 և 6 հավելվածներից հանել «Սուրճ» տողը:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի սեպտեմբերի 13-ի

N 992-Ն որոշման

 

«Հավելված N 13

ՀՀ կառավարության

2007 թվականի մայիսի 31-ի

N 815-Ն որոշման

 

ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿԱՆԻՆ ԵՎ ՔԱՆԱԿԸ (ՄԵԿ ՍՈՎՈՐՈՂԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ)

 

.___________________________________________.

|Սննդամթերքի անվանումը           |Չափորոշիչը|

|                                |  (գրամ)  |

|________________________________|__________|

|Հաց` աշորայի                    |   250    |

|________________________________|__________|

|Հաց` ցորենի                     |   250    |

|________________________________|__________|

|Ալյուր` ցորենի                  |   35     |

|________________________________|__________|

|Ալյուր` կարտոֆիլի               |    3     |

|________________________________|__________|

|Ձավարեղեն, ընդեղեն, մակարոնեղեն |   120    |

|________________________________|__________|

|Կարտոֆիլ                        |   400    |

|________________________________|__________|

|Բանջարեղեն և  այլ կանաչեղեն     |   470    |

|________________________________|__________|

|Մրգեղեն` թարմ                   |   350    |

|________________________________|__________|

|Հյութեր                         |   200    |

|________________________________|__________|

|Մրգեղեն` չոր                    |   15     |

|________________________________|__________|

|Շաքար                           |   70     |

|________________________________|__________|

|Հրուշակեղեն                     |   25     |

|________________________________|__________|

|Կակաո                           |    2     |

|________________________________|__________|

|Թեյ                             |   0.2    |

|________________________________|__________|

|Միս` տավարի                     |   170    |

|________________________________|__________|

|Թռչնի միս                       |   50     |

|________________________________|__________|

|Ձկնեղեն                         |   100    |

|________________________________|__________|

|Եփած երշիկ, նրբերշիկ            |   25     |

|________________________________|__________|

|Կաթ, կաթնամթերք                 |   500    |

|________________________________|__________|

|Կաթնաշոռ                        |   70     |

|________________________________|__________|

|Թթվասեր                         |   10     |

|________________________________|__________|

|Պանիր                           |   20     |

|________________________________|__________|

|Կարագ                           |   50     |

|________________________________|__________|

|Յուղ` բուսական                  |   20     |

|________________________________|__________|

|Ձու (հատ)                       |    1     |

|________________________________|__________|

|Համեմունքներ                    |    2     |

|________________________________|__________|

|Յոդացված աղ                     |   10     |

|________________________________|__________|

|Խմորիչ                          |    1     |

.___________________________________________. «:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի սեպտեմբերի 13-ի

N 992-Ն որոշման

 

«Հավելված N 14

ՀՀ կառավարության

2007 թվականի մայիսի 31-ի

N 815-Ն որոշման

 

ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՓԱՓՈՒԿ ԳՈՒՅՔԻ ՏԵՍԱԿԱՆԻՆ ԵՎ ՔԱՆԱԿԸ (ՄԵԿ ՍՈՎՈՐՈՂԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ)

 

.___________________________________________________________.

|Փափուկ գույքի անվանումը             |Չափի   |Քանակը|Ժամկետը|

|                                    |միավորը|      |(տարի) |

|____________________________________|_______|______|_______|

|Անկողնային պարագաներ, սպիտակեղեն    |       |      |       |

|____________________________________|_______|______|_______|

|Սավան                               |հատ    |   8  |   2   |

|____________________________________|_______|______|_______|

|Վերմակասավան                        |հատ    |   5  |   2   |

|____________________________________|_______|______|_______|

|Բարձի ներքին երես                   |հատ    |   1  |   4   |

|____________________________________|_______|______|_______|

|Բարձի արտաքին երես                  |հատ    |   5  |   2   |

|____________________________________|_______|______|_______|

|Սրբիչ                               |հատ    |   3  |   2   |

|____________________________________|_______|______|_______|

|Սրբիչ` խավավոր                      |հատ    |   3  |   2   |

|____________________________________|_______|______|_______|

|բրդյա, բամբակյա վերմակ              |հատ    |   1  |   3   |

|____________________________________|_______|______|_______|

|Վերմակ` բայկայից                    |հատ    |   1  |   2   |

|____________________________________|_______|______|_______|

|Ներքնակ                             |հատ    |   1  |   2   |

|____________________________________|_______|______|_______|

|Բարձ                                |հատ    |   1  |   2   |

|____________________________________|_______|______|_______|

|Ծածկոց                              |հատ    |   1  |   6   |

|____________________________________|_______|______|_______|

|Գորգ` մահճակալամերձ                 |հատ    |   1  |   4   |

|____________________________________|_______|______|_______|

|Կանացի հիգիենայի միջադիր            |փաթեթ  |  12  |   1   |

|____________________________________|_______|______|_______|

|Փափուկ գույք` ճաշարանի համար        |       |      |       |

|(50 տեղի համար)                     |       |      |       |

|____________________________________|_______|______|_______|

|Սփռոց                               |հատ    |  25  |   3   |

|____________________________________|_______|______|_______|

|Սրբիչ` ամանի                        |հատ    |  15  |   1   |

|____________________________________|_______|______|_______|

|Փափուկ գույք` ճաշասենյակի համար     |       |      |       |

|(50 տեղի համար)                     |       |      |       |

|____________________________________|_______|______|_______|

|Սփռոց                               |հատ    |  50  |   3   |

|____________________________________|_______|______|_______|

|Սեղանի մոմլաթ                       |հատ    |  50  |   4   |

|____________________________________|_______|______|_______|

|Սրբիչ` ամանի                        |հատ    |  15  |   1   |

.___________________________________________________________.»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.09.2013
N 992-Ն
Որոշում