Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 271-Ա ՈՐ ...

 

 

040.1025.260913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2013 թվականի N 1025-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 271-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Երևան քաղաքում ավտոմայրուղու կառուցման ներդրումային ծրագրի մասին» N 271-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 1-ին և 2-րդ կետերում «5,3 հեկտար» բառերը փոխարինել «9,16 հեկտար» բառերով, իսկ «2,6 կմ» և «1,9 կմ» բառերը` համապատասխանաբար «2,9 կմ» և «2,3 կմ» բառերով.

2) որոշման 2-րդ կետից հանել «համամասնորեն» բառը, իսկ «տարաժամկետ վճարմամբ առուվաճառքի» բառերը փոխարինել «առուվաճառքի և գրավի» բառերով.

3) որոշման 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի սեպտեմբերի 19-ի

N 1025-Ա որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 7-ի

N 271-Ա որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գործարք 1. Երևան քաղաքի Իսակովի պողոտային հարող հատվածում 9,16 հեկտար հողամասի առուվաճառք և գրավ

 

._____________________________________________________________________.

|Վաճառողը            |Երևանի  համայնք                                 |

|____________________|________________________________________________|

|Գնորդը              |«Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերություն     |

|                    |(այսուհետ` կազմակերպություն)                    |

|____________________|________________________________________________|

|Առարկան             |հողատարածքի առուվաճառքի և  գրավի պայմանագրի     |

|                    |կնքում                                          |

|____________________|________________________________________________|

|Պայմանագրի գինը     |I n I դրամ` առանց ԱԱՀ-ի (հարկման օբյեկտ չէ,     |

|                    |«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ   |

|                    |հոդվածի 11-րդ կետ), հավասար է հողամասի          |

|                    |շուկայական արժեքին                              |

|____________________|________________________________________________|

|Պայմանագրի կնքման և |Հողատարածքի առուվաճառքի և  գրավի պայմանագիրը    |

|գնի վճարման ժամկետը |կնքվում է հետևյալ  պայմաններով`                 |

|                    |1. հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի)       |

|                    |100%-ի արժեքը կազմակերպությունը վճարում է կապալի|

|                    |պայմանագրով շինարարության ավարտի փաստագրման     |

|                    |ավարտական ակտի հաստատման օրվանից 10 օրվա        |

|                    |ընթացքում, որը Երևանի  քաղաքապետարանն անմիջապես |

|                    |հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում |

|                    |շինարարական աշխատանքների դիմաց և  տրամադրում է  |

|                    |կազմակերպությանը տեղեկանք հողամասի գինն         |

|                    |ամբողջությամբ վճարված լինելու մասին, ինչպես նաև |

|                    |դիմում է պետական լիազորված մարմին` գրավի        |

|                    |իրավունքը դադարեցնելու միջնորդությամբ           |

|____________________|________________________________________________|

|Պայմանագրով հողի    |Հողատարածքի առուվաճառքի պայմանագրի գնի վճարումից|

|սեփականության       |հետո 30 օրվա ընթացքում                          |

|իրավունքի փոխանցումը|                                                |

|____________________|________________________________________________|

|Պայմանագրի կնքման   |կազմակերպության հաշվին                          |

|հետ կապված ծախսերը, |                                                |

|այդ թվում` նոտարական|                                                |

|վավերացման և        |                                                |

|իրավունքների պետական|                                                |

|գրանցման ծախսերը    |                                                |

|____________________|________________________________________________|

|Հատուկ պայման       |Երևանի  համայնքը պարտավորվում է հողատարածքի     |

|                    |առուվաճառքի և  գրավի պայմանագրի կնքումից հետո ՀՀ|

|                    |օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տրամադրել |

|                    |ճարտարապետահատակագծային առաջադրանք,             |

|                    |համաձայնեցնել կառուցման նախագիծը և  տրամադրել   |

|                    |շինթույլտվությունը, ինչպես նաև                  |

|                    |էլեկտրամատակարարման, ջրմուղ-կոյուղու,           |

|                    |գազամատակարարման տեխնիկական պայմանները          |

|____________________|________________________________________________|

|Բյուջետային         |2013 թվականին Երևանի  համայնքի բյուջեում        |

|պլանավորումը        |կապիտալի գործառույթներից մուտքեր                |

|____________________|________________________________________________|

|Կողմերի             |Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն               |

|պատասխանատվությունը |պատասխանատվություն են կրում պայմանագրի          |

|                    |պայմանների խախտման համար                        |

._____________________________________________________________________.

 

Գործարք 2. Ավտոմայրուղու կառուցման կապալի պայմանագիր

 

._____________________________________________________________________.

|Պատվիրատուն         |Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմ               |

|____________________|________________________________________________|

|Գլխավոր կապալառուն  |կազմակերպություն                                |

|____________________|________________________________________________|

|Առարկան             |Մայրուղու կառուցման շինարարական աշխատանքներ,    |

|                    |նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման         |

|                    |աշխատանքներ, նախագծի փորձաքննություն,           |

|                    |հեղինակային հսկողություն, որակի տեխնիկական      |

|                    |հսկողություն                                    |

|____________________|________________________________________________|

|Պայմանագրի ավարտման |2013 թվականի հոկտեմբերի 31-ը                    |

|ժամկետը             |                                                |

|____________________|________________________________________________|

|Գինը                |Հաստատուն I n1 I դրամ` ներառյալ ԱԱՀ-ն, ըստ      |

|                    |կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների      |

|                    |կազմակերպության կողմից առաջարկվող ԱԱՀ-ն ներառող |

|                    |գնի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման,   |

|                    |փորձաքննության ծառայությունների ԱԱՀ-ն ներառող   |

|                    |գնի հանրագումարի, որը հավասար է հողատարածքի     |

|                    |առուվաճառքի և  գրավի պայմանագրի գնին` I n I-ին: |

|                    |Հողամասերի արժեքի փոփոխությամբ պայմանավորված`   |

|                    |այդ գների փոփոխության դեպքում կապալի պայմանագրի |

|                    |գինն ինքնաբերաբար հավասար է փոփոխված գների      |

|                    |հանրագումարին:                                  |

|____________________|________________________________________________|

|Գնի վճարման ժամկետը |Շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է        |

|                    |հետևյալ  պայմաններով`                           |

|                    |1. կապալի պայմանագրով նախատեսված շինարարության  |

|                    |ավարտի փաստագրման ավարտական ակտի հաստատման      |

|                    |օրվանից 10 օրվա ընթացքում հողատարածքի 100%-ի    |

|                    |արժեքը կազմակերպությունը վճարում է, որը Երևանի  |

|                    |քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում        |

|                    |կազմակերպությանը` որպես վճարում շինարարական     |

|                    |աշխատանքների դիմաց                              |

|____________________|________________________________________________|

|Օբյեկտի             |Երևանի  համայնքի սեփականություն                 |

|սեփականության       |                                                |

|իրավունքը           |                                                |

|____________________|________________________________________________|

|Իրականացման փուլը   |շինարարություն` կազմված նախագծանախահաշվային     |

|                    |փաստաթղթերի հիման վրա                           |

|____________________|________________________________________________|

|Թույլտվություններ   |1. պատվիրատուի համար`                           |

|                    |նախագծանախահաշվային փաստաթղթերի` սահմանված      |

|                    |կարգով մշակում, փորձաքննության ապահովում,       |

|                    |համաձայնեցում, շինարարության թույլտվություն,    |

|                    |ինժեներական հաղորդակցուղիների տեխնիկական        |

|                    |պայմանների տրամադրում                           |

|                    |2. գլխավոր կապալառուի համար` կապալի             |

|                    |շինարարության լիցենզիա կամ լիցենզավորված        |

|                    |ենթակապալառուի ներգրավում                       |

|____________________|________________________________________________|

|Բյուջետային         |2013 թվականին Երևանի  համայնքի բյուջեում կապիտալ|

|պլանավորումը        |շինարարության ծախսի պլանավորում                 |

|____________________|________________________________________________|

|Կողմերի             |Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն               |

|պատասխանատվությունը |պատասխանատվություն են կրում պայմանագրի          |

|                    |պայմանների խախտման համար                        |

._____________________________________________________________________.

«:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2013
N 1025-Ա
Որոշում