Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀՀ ԱՐՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆ ...

 

 

100.0032.050913

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        09            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10013353

 

       ՀԱՅԱՍՏԱՆԻ        ՀԱՅԱՍՏԱՆԻ         ՀԱՅԱՍՏԱՆԻ         ՀԱՅԱՍՏԱՆԻ

     ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ      ԱՐՏԱԿԱՐԳ      ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ  ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

        ՆԱԽԱՐԱՐ        ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ        ՆԱԽԱՐԱՐ           ՆԱԽԱՐԱՐ

                         ՆԱԽԱՐԱՐ

 

    20 հունիսի       5 օգոստոսի        9 հուլիսի        1 հուլիսի

2013 թ. N 32-Ն   2013 թ. N 670-Ն   2013 թ. N 132-Ն  2013 թ. N 120-Ն

     ք. Երևան        ք. Երևան          ք. Երևան         ք. Երևան

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ, ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի, 4-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 31-ի «Կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների` ներառյալ բնակչության իրազեկման միջոցառումների 2013-2016 թվականների ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 4 արձանագրային որոշման պահանջները,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել` «Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» գործունեության ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

20 հունիսի 2013 թ. թիվ 32-Ն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

5 օգոստոսի 2013 թ. թիվ 670-Ն

 

ՀՀ բնապահպանության նախարարի

9 հուլիսի 2013 թ. թիվ 132-Ն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

1 հուլիսի 2013 թ. թիվ 120-Ն

համատեղ հրամանի

 

._____________________________________________________________________.

|                             ԸՆԹԱՑԱԿԱՐԳ                              |

|                                                                     |

|ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, |

|   ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ      |

|     ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ           |

|_____________________________________________________________________|

|1. Սցենար        |Կոնկրետ տարածքում մարդկանց և  կենդանիների համար    |

|                 |ընդհանուր հիվանդության «հանրային առողջապահության   |

|                 |ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ |

|                 |առաջացնելու ներուժ ունեցող» դեպքի (գնահատված)      |

|                 |արձանագրում                                        |

|_________________|___________________________________________________|

|2. Ձեռնարկվող    |1) Կոնկրետ տարածքում մարդկանց և  կենդանիների համար |

|միջոցառումներ    |ընդհանուր հիվանդության «հանրային առողջապահության   |

|                 |ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ |

|                 |առաջացնելու ներուժ ունեցող» արձանագրված դեպքի      |

|                 |հետազոտում և  գնահատում                            |

|                 |2) Առաջնային` կանխարգելիչ և  հակահամաճարակային     |

|                 |միջոցառումների կազմակերպում և  իրականացում         |

|                 |3) Երկրորդային` տեղայնացման միջոցառումների         |

|                 |կազմակերպում և  իրականացում                        |

|_________________|___________________________________________________|

|3. Անհրաժեշտ     |1) ՀՀ առողջապահության նախարարության                |

|պարագաներ        |ա. Տրանսպորտային միջոցներ                          |

|                 |բ. Համապատասխան միջոցառումներ կազմակերպելու և      |

|                 |իրականացնելու համար տեխնիկական միջոցներ            |

|                 |գ. Տարածքում առկա լաբորատորիաների ցանկ և           |

|                 |տեղակայման քարտեզներ                               |

|                 |դ. Տարածքում առկա բժշկական օգնության և  սպասարկման |

|                 |կազմակերպությունների (այսուհետ` ԲՕՍԻԿ) տեղակայման  |

|                 |քարտեզներ                                          |

|                 |ե. Տարածքում առկա անասնագերեզմանոցների տեղակայման  |

|                 |քարտեզներ                                          |

|                 |զ. Շրջակա միջավայրի լաբորատոր հետազոտությունների   |

|                 |համար անհրաժեշտ պարագաներ                          |

|                 |է. Անձնակազմի համար անհատական պաշտպանիչ միջոցներ   |

|                 |ը. Մեկուսարաններ                                   |

|                 |թ. Մարդկանց և  կենդանիների լաբորատոր               |

|                 |հետազոտությունների նպատակով նմուշառման համար       |

|                 |պարագաներ և  տեղափոխման միջավայրով փորձանոթներ,    |

|                 |արագ ախտորոշիչ թեսթերի հավաքածուներ                |

|                 |ժ. Ախտահանիչ նյութեր, ախտահանիչ սարքեր             |

|                 |ժա. Պատվաստանյութեր, քիմկանխարգելման համար         |

|                 |անհրաժեշտ և  ցուցված դեղանյութեր                   |

|                 |ժբ. Միջոցներ` վարակի աղբյուր հանդիսացող հիվանդների,|

|                 |կասկածելիների տեղափոխման համար                     |

|                 |                                                   |

|                 |2) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության          |

|                 |ա. Տրանսպորտային միջոցներ                          |

|                 |բ. Համապատասխան միջոցառումներ կազմակերպելու և      |

|                 |իրականացնելու համար տեխնիկական միջոցներ            |

|                 |գ. Բնակավայրի և/կամ  տեղանքի քարտեզներ             |

|                 |դ. Տարածքում առկա լաբորատորիաների ցանկ և           |

|                 |տեղակայման քարտեզներ                               |

|                 |ե. Շրջակա միջավայրի լաբորատոր հետազոտությունների   |

|                 |համար անհրաժեշտ պարագաներ                          |

|                 |զ. Անձնակազմի համար անհատական պաշտպանիչ միջոցներ   |

|                 |է. Մեկուսարաններ                                   |

|                 |ը. Մարդկանց և  կենդանիների լաբորատոր               |

|                 |հետազոտությունների նպատակով նմուշառման համար       |

|                 |պարագաներ և  տեղափոխման միջավայրով փորձանոթներ,    |

|                 |արագ ախտորոշիչ թեսթերի հավաքածուներ                |

|                 |թ. Ախտահանիչ նյութեր, ախտահանիչ սարքեր             |

|                 |ժ. Միջոցներ` վարակի աղբյուր հանդիսացող հիվանդների, |

|                 |կասկածելիների տեղափոխման համար:                    |

|                 |                                                   |

|                 |3) ՀՀ բնապահպանության նախարարության                |

|                 |ա. Տրանսպորտային միջոցներ                          |

|                 |բ. Համապատասխան միջոցառումներ կազմակերպելու և      |

|                 |իրականացնելու համար տեխնիկական միջոցներ            |

|                 |գ. Բնակավայրի և/կամ  տեղանքի քարտեզներ             |

|                 |դ. Շրջակա միջավայրի լաբորատոր հետազոտությունների   |

|                 |համար անհրաժեշտ պարագաներ` ելնելով մասնագիտական    |

|                 |նկատառումներից                                     |

|                 |ե. Անձնակազմի համար անհատական պաշտպանիչ միջոցներ:  |

|                 |                                                   |

|                 |4) ՀՀ գյուղատնտեսության նախարարություն             |

|                 |ա. Տրանսպորտային միջոցներ                          |

|                 |բ. Համապատասխան միջոցառումներ կազմակերպելու և      |

|                 |իրականացնելու համար տեխնիկական միջոցներ            |

|                 |գ. Բնակավայրի և/կամ  տեղանքի քարտեզներ             |

|                 |դ. Տարածքում առկա լաբորատորիաների ցանկ և           |

|                 |տեղակայման քարտեզներ                               |

|                 |ե. Տարածքում առկա անասնագերեզմանոցների տեղակայման  |

|                 |քարտեզներ                                          |

|                 |զ. Անձնակազմի համար անհատական պաշտպանիչ միջոցներ   |

|                 |է. Կենդանիների լաբորատոր հետազոտությունների        |

|                 |նպատակով նմուշառման համար պարագաներ և  տեղափոխման  |

|                 |միջավայրով փորձանոթներ, արագ ախտորոշիչ թեսթերի     |

|                 |հավաքածուներ                                       |

|                 |ը. Ախտահանիչ նյութեր, ախտահանիչ սարքեր             |

|                 |թ. Պատվաստանյութեր, քիմկանխարգելման համար անհրաժեշտ|

|                 |և  ցուցված դեղանյութեր` կենդանիների ուղղությամբ`   |

|                 |նկատմամբ                                           |

|                 |ժ. Միջոցներ` վարակի աղբյուր հանդիսացող հիվանդ      |

|                 |կենդանիների տեղափոխման համար                       |

|_________________|___________________________________________________|

|4. Մասնակիցներ   |1) ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներ    |

|                 |2) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության          |

|                 |մասնագետներ                                        |

|                 |3) ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետներ    |

|                 |4) ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետներ  |

|                 |5) Համայնքի ղեկավար (համաձայնությամբ)              |

|                 |6) Այլ կազմակերպություններից հրավիրված փորձագետներ |

|                 |(համաձայնությամբ)                                  |

|_________________|___________________________________________________|

|5. Անհրաժեշտ     |1) Ապահովել Առողջապահության, Արտակարգ իրավիճակների,|

|պատրաստություններ|Բնապահպանության, Գյուղատնտեսության                 |

|                 |նախարարությունների կառույցների և  պետական          |

|                 |կառավարման ու տարածքային կառավարման / տեղական      |

|                 |ինքնակառավարման մարմինների միջև  մշտական           |

|                 |համագործակցություն` մարդկանց և  կենդանիների համար  |

|                 |ընդհանուր հիվանդության հանրային առողջապահության    |

|                 |ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ |

|                 |առաջացնելու ներուժ ունեցող դեպքի կանխարգելման      |

|                 |նպատակով                                           |

|                 |2) Ստեղծված իրավիճակի հիման վրա տարածքային         |

|                 |կառավարման և  տեղական ինքնակառավարման մարմիններում,|

|                 |համաձայնությամբ, ձևավորել  շտաբ` ձեռնարկվող        |

|                 |միջոցառումների համակարգման համար                   |

|                 |3) Տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմնի       |

|                 |ղեկավարին                                          |

|                 |4) Հավաքել, սույն հրամանով հաստատված,              |

|                 |նախարարությունների մասնագետներին, տալ համապատասխան |

|                 |հանձնարարականներ: Անհրաժեշտության դեպքում հրավիրել |

|                 |այլ կազմակերպություններից փորձագետներ              |

|                 |5) Կազմակերպել քննարկում` ստեղծված իրավիճակի և     |

|                 |ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ               |

|                 |6) Պատրաստել բոլոր անհրաժեշտ պարագաները            |

|                 |7) Առողջապահության, Արտակարգ իրավիճակների,         |

|                 |Բնապահպանության, Գյուղատնտեսության                 |

|                 |նախարարությունների կառույցների և  պետական          |

|                 |կառավարման ու տարածքային կառավարման/ տեղական       |

|                 |ինքնակառավարման մարմինների կողմից ապահովել         |

|                 |պահուստային պաշարներ:                              |

|_________________|___________________________________________________|

|6. Առաջնային     |1) Մարդկանց և  կենդանիների համար ընդհանուր         |

|միջոցառումների   |հիվանդության «հանրային առողջապահության ոլորտում    |

|կազմակերպման և   |միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ          |

|իրականացման քայլ |առաջացնելու ներուժ ունեցող» դեպքը (դեպքի վրա       |

|առ քայլ          |հիմնված համաճարակաբանական հսկողության արդյունքում  |

|նկարագրություն   |հայտնաբերված) հայտնաբերող Հայաստանի Հանրապետության |

|                 |նախարարությունը հայտնում է Հայաստանի Հանրապետության|

|                 |կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Միջազգային|

|                 |առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով|

|                 |ազգային համակարգող մարմին ճանաչելու և  միջազգային  |

|                 |առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով|

|                 |ազգային համակարգող մարմնի լիազորությունները        |

|                 |սահմանելու մասին» N 809-Ն որոշմամբ սահմանված       |

|                 |Միջազգային Առողջապահական Կանոնների                 |

|                 |(բժշկասանիտարական) հարցերով Ազգային համակարգող     |

|                 |մարմնի` Հայաստանի Հանրապետության առողջապահության   |

|                 |նախարարությանը (այսուհետ` Համակարգող մարմին):      |

|                 |2) Համակարգող մարմնի կողմից` համաձայն Հայաստանի    |

|                 |Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի |

|                 |26-ի «Միջազգային առողջապահական կանոնների           |

|                 |(բժշկասանիտարական) հարցերով ազգային համակարգող     |

|                 |մարմնի և  շահագրգիռ մարմինների համագործակցության   |

|                 |մեխանիզմները և  համակարգման ընթացակարգերը          |

|                 |հաստատելու մասին» N 1138-Ն որոշման, իրականացվում է |

|                 |դեպքի գնահատում և  գրանցում:                       |

|                 |3) Համակարգող մարմնի կողմից դեպքի մասին հաղորդվում |

|                 |է սույն հրամանի 4-րդ կետով ամրագրված Հայաստանի     |

|                 |Հանրապետության նախարարություններին:                |

|                 |4) Սույն հրամանով հաստատված, նախարարությունների    |

|                 |մասնագետներն, անհատական պաշտպանիչ արտահագուստով,   |

|                 |ժամանում է դեպքի արձանագրման վայր:                 |

|                 |5) Իրականացվում է հետախուզում, անհրաժեշտության     |

|                 |դեպքում շրջակա միջավայրից, բժշկական նշանակման      |

|                 |առարկաներից նմուշառում, տեղանքի ուսումնասիրություն,|

|                 |այդ թվում` քարտեզներով, իրավիճակի գնահատում:       |

|                 |6) Գնահատվում են հիվանդության տարածման ռիսկերը,    |

|                 |տարածվածության առկա և  հնարավոր սահմանները:        |

|                 |7) Գնահատվում են մարդկանց և  կենդանիների առողջական |

|                 |վիճակը, դեպքերի թիվը:                              |

|                 |8) Ներկայացվում են առաջարկություններ հիվանդության, |

|                 |համաճարակի օջախում առաջնային համալիր               |

|                 |հակահամաճարակային և  հակաանասնահամաճարակային       |

|                 |միջոցառումների կազմակերպման և  իրականացման համար:  |

|                 |9) Անհրաժեշտության դեպքում հաշվարկվում են անհրաժեշտ|

|                 |լրացուցիչ ռեսուրսների ծավալները:                   |

|                 |10) Հանրային առողջության ոլորտում միջազգային       |

|                 |նշանակության արտակարգ իրավիճակի արձանագրման դեպքում|

|                 |կազմվում է արձագանքման միջոցառումների մասին զեկույց|

|                 |և  ներկայացնում Ազգային համակարգող մարմին` համաձայն|

|                 |ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի|

|                 |28-ի թիվ 39-Ն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի   |

|                 |2011 թվականի հունվարի 11-ի թիվ 05-Ն, ՀՀ            |

|                 |գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի հունվարի   |

|                 |11-ի թիվ 2-Ն, ՀՀ բնապահպանության նախարարի 2010     |

|                 |թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 357-Ն, ՀՀ              |

|                 |կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության    |

|                 |կարգավորման պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի  |

|                 |դեկտեմբերի 29-ի թիվ 412-Ն «Հանրային առողջապահության|

|                 |ոլորտում միջազգային նշանակության արտակարգ          |

|                 |իրավիճակին արձագանքման միջոցառումների իրականացման  |

|                 |մասին զեկույցի ներկայացման օրինակելի ձևը           |

|                 |հաստատելու մասին» համատեղ հրամանով հաստատված ձևի:  |

|_________________|___________________________________________________|

|7. Տեղայնացման   |1) ՀՀ առողջապահության նախարարություն               |

|միջոցառումների   |ա. իրականացվում են շրջակա միջավայրի                |

|կազմակերպման և   |հետազոտություններ, որոշվում է ախտահարվածության     |

|իրականացման քայլ |աստիճանը                                           |

|առ քայլ          |բ. ելնելով հիվանդության բնույթից իրականացվում են   |

|նկարագրություն   |շրջակա միջավայրի շարունակական դիտարկումներ         |

|                 |գ. կազմակերպվում է վարակի տարածման սահմանափակմանն  |

|                 |ուղղված ուժերի ու ռեսուրսների պարբերաբար           |

|                 |վերադասավորում,                                    |

|                 |դ. մասնագետների կողմից իրականացվում են կասկածելի   |

|                 |հիվանդների հայտնաբերում և  մեկուսացում             |

|                 |ե. մասնագետների կողմից իրականացվում է հիվանդների   |

|                 |դասակարգում` ըստ նախնական ախտորոշման               |

|                 |զ. անհրաժեշտության դեպքում մշակվում է դեպքի        |

|                 |աշխատանքային ստանդարտ բնորոշում                    |

|                 |է. մարդկանց շրջանում հայտնաբերված հիվանդների       |

|                 |նկատմամբ իրականացվում են իրավիճակին բնորոշ         |

|                 |համապատասխան միջոցառումներ                         |

|                 |ը. իրականացվում է հիվանդների տեղափոխում`           |

|                 |մասնագիտացված ԲՕՍԻԿ-ներ                            |

|                 |թ. անհրաժեշտության դեպքում, տեղում ցուցաբերվում է  |

|                 |համապատասխան բժշկական առաջին օգնություն            |

|                 |ժ. անհրաժեշտության դեպքում բնակչության շրջանում    |

|                 |կազմակերպվում է քիմկանխարգելում                    |

|                 |ժա. մարդկանց շրջանում կրկնակի վարակման վտանգը      |

|                 |նվազեցնելու նպատակով, պատվաստանյութի առկայության   |

|                 |պայմաններում, կազմակերպվում են կանխարգելիչ         |

|                 |պատվաստումներ                                      |

|                 |ժբ. կազմակերպվում են գույքի, փոխադրամիջոցների,     |

|                 |բնակարանների, ախտահարված տարածքի միջատազերծման,    |

|                 |կրծողազերծման, ախտահանման, վարակազերծման           |

|                 |աշխատանքներ                                        |

|                 |ժգ. մարդկանց շրջանում կազմակերպվում է վարակի       |

|                 |նկատմամբ ակտիվ և  պասիվ հսկողություն               |

|                 |ժդ. անհրաժեշտության դեպքում ներկայացվում է         |

|                 |առաջարկություն փորձագետ-մասնագետների, այդ թվում`   |

|                 |միջազգային, հրավիրման վերաբերյալ                   |

|                 |ժե. կազմակերպվում է բժշկահիգիենիկ գիտելիքների      |

|                 |տարածում և  առողջ ապրելակերպի քարոզչություն        |

|                 |ժզ. Կոնկրետ տարածքում մարդկանց և  կենդանիների համար|

|                 |ընդհանուր հիվանդության «հանրային առողջապահության   |

|                 |ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ |

|                 |առաջացնելու ներուժ ունեցող» դեպքի (գնահատված)      |

|                 |արդյունքում սահմանված կարգով հայտնվում է           |

|                 |Առողջապահության համաշխարհային կազմակերպություն:    |

|                 |                                                   |

|                 |2) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն         |

|                 |ա. իրականացվում են շրջակա միջավայրի                |

|                 |հետազոտություններ, որոշվում է ախտահարվածության     |

|                 |աստիճանը                                           |

|                 |բ. ելնելով հիվանդության բնույթից իրականացվում են   |

|                 |շրջակա միջավայրի շարունակական նմուշառումներ        |

|                 |գ. կազմակերպվում է վարակի տարածման սահմանափակմանն  |

|                 |ուղղված ուժերի ու ռեսուրսների պարբերաբար           |

|                 |վերադասավորում                                     |

|                 |դ. գնահատվում է տուժածներին օգնություն ցուցաբերելու|

|                 |հնարավորությունները, անհրաժեշտության դեպքում       |

|                 |առաջարկություններ է ներկայացվում վտանգավոր գոտուց  |

|                 |բնակչության տարահանման վերաբերյալ և  աջակցում      |

|                 |տարահանման գործընթացի իրականացմանը                 |

|                 |ե. շահագրգիռ կառույցների համագործակցությամբ        |

|                 |իրականացվում է արտակարգ իրավիճակների առաջացման     |

|                 |ռիսկերի գնահատում                                  |

|                 |զ. իրականացվում է ներգրավված (շահագրգիռ)           |

|                 |մարմիններին ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվության|

|                 |տրամադրում                                         |

|                 |է. կազմակերպվում է արձագանքող ուժերի, միջոցների և  |

|                 |բնակչության վարակազերծման և  սանիտարական մշակման   |

|                 |աշխատանքները:                                      |

|                 |                                                   |

|                 |3) ՀՀ բնապահպանության նախարարություն               |

|                 |ա. իրականացվում են շրջակա միջավայրի                |

|                 |հետազոտություններ, որոշվում է ախտահարվածության     |

|                 |աստիճանը                                           |

|                 |բ. ելնելով հիվանդության բնույթից իրականացվում են   |

|                 |շրջակա միջավայրի շարունակական դիտարկումներ         |

|                 |գ. կազմակերպվում է վարակի տարածման սահմանափակմանն  |

|                 |ուղղված ուժերի ու ռեսուրսների պարբերաբար           |

|                 |վերադասավորում:                                    |

|                 |                                                   |

|                 |4) ՀՀ գյուղատնտեսության նախարարություն             |

|                 |ա. իրականացվում են շրջակա միջավայրում              |

|                 |անասնաբուժական հետազոտություններ, որոշվում է       |

|                 |ախտահարվածության աստիճանը,                         |

|                 |բ. ելնելով հիվանդության բնույթից` իրականացվում են  |

|                 |շրջակա միջավայրում անասնահամաճարակային իրավիճակի   |

|                 |շարունակական դիտարկումներ,                         |

|                 |գ. կազմակերպվում է վարակի տարածման սահմանափակմանն  |

|                 |ուղղված ուժերի ու ռեսուրսների պարբերաբար           |

|                 |վերադասավորում,                                    |

|                 |դ. կազմակերպվում են միջոցառումներ վարակված         |

|                 |կենդանիների ոչնչացման և  տարածքի ախտահանման        |

|                 |ուղղությամբ,                                       |

|                 |ե. անհրաժեշտության դեպքում ներկայացվում է առաջարկ  |

|                 |կենդանիների կարանտին սահմանելու վերաբերյալ,        |

|                 |զ. անհրաժեշտության դեպքում տրվում է մասնագիտական   |

|                 |առաջարկ` կենդանիներին հարկադիր սպանդի ենթարկելու   |

|                 |համար,                                             |

|                 |է. ներկայացվում են մասնագիտական առաջարկություններ` |

|                 |անկած և  ոչնչացված կենդանիների թաղման կամ          |

|                 |օգտահանման աշխատանքների կազմակերպման համար,        |

|                 |ը. վարակի վերացումից և  կարանտինը հանելուց հետո,   |

|                 |կազմակերպվում է հետվարակային մոնիթորինգ և          |

|                 |մասնագիտական վերլուծություն,                       |

|                 |թ. կենդանիների շրջանում կազմակերպվում է            |

|                 |անասնահամաճարակային իրավիճակի ակտիվ և  պասիվ       |

|                 |հսկողություն,                                      |

|                 |ժ. անհրաժեշտության դեպքում ներկայացվում է առաջարկ  |

|                 |փորձագետ-մասնագետների, այդ թվում` միջազգային       |

|                 |փորձագետների, ներգրավման ուղղությամբ,              |

|                 |ժա. իրականացվում են միջոցառումներ Հայաստանի        |

|                 |Հանրապետության կառավարության 2010 թվականի          |

|                 |դեկտեմբերի 30-ի թիվ N 1730-Ն և  2002 թվականի       |

|                 |սեպտեմբերի 5-ի թիվ N 1516-Ն որոշումների դրույթներին|

|                 |համապատասխան                                       |

|                 |ժբ. կոնկրետ տարածքում մարդկանց և  կենդանիների համար|

|                 |ընդհանուր հիվանդության «հանրային առողջապահության   |

|                 |ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ |

|                 |առաջացնելու ներուժ ունեցող» դեպքի արձանագրման մասին|

|                 |սահմանված կարգով հայտնվում է Կենդանիների           |

|                 |Առողջության Համաշխարհային Կազմակերպություն:        |

|_________________|___________________________________________________|

|8.Այլ աշխատանքներ|Որոշվում է սույն հրամանով հաստատված                |

|                 |նախարարությունների մասնագետների ներկայացրած        |

|                 |գնահատման արդյունքում                              |

|_________________|___________________________________________________|

|9. Առանցքային    |Կանխվում և  տեղայնացվում է կոնկրետ տարածքում       |

|գաղափարներ       |մարդկանց և  կենդանիների համար ընդհանուր            |

|                 |հիվանդության «հանրային առողջապահության ոլորտում    |

|                 |միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ          |

|                 |առաջացնելու ներուժ ունեցող» դեպքի (գնահատված)      |

|                 |տարածումը                                          |

._____________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
20.06.2013
N 32-Ն
Հրաման