Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0277.230913

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        09            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60013373

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հուլիսի 2013 թվականի N 277-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի բ) ենթակետը, 3-րդ կետի գ) ենթակետը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 169-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգում» (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) ՈՒժը կորցրած ճանաչել Կարգի 19-րդ և 26-րդ կետերը, 27-րդ կետի 5-րդ ենթակետը, 37-րդ և 38-րդ կետերը, 39-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերը, N 1 հավելվածի 10-րդ կետը, N 2, N 3 և N 4 հավելվածների 8-րդ կետերը.

2) Կարգի 22-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«22. Հանձնաժողովը Հայտի ստուգման բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին` Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում Հայտը պահպանվում է Հանձնաժողովում:».

3) Կարգի 24-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«24. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է Հայտի քննարկման գործընթացը և կայացնում համապատասխան որոշում` Հայտն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:».

i

4) Կարգի 29-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Թույլտվություն տրամադրելու վերաբերյալ դրական որոշում ընդունելուց հետո, Հանձնաժողովը որոշման պատճենը 2 աշխատանքային օրվա ընթացքում փոստով ուղարկում է դիմողին, իսկ եթե դիմողը դրա մասին խնդրել է հայտը ներկայացնելու ժամանակ` էլեկտրոնային համակարգի միջոցով 1 աշխատանքային օրվա ընթացքում:».

5) Կարգի 31-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«31. Հայտի մերժման դեպքում, որոշումն ընդունելուց հետո, որոշման պատճենը 2 աշխատանքային օրվա ընթացքում փոստով ուղարկվում է Հայտատուին, իսկ եթե Հայտատուն դրա մասին խնդրել է հայտը ներկայացնելու ժամանակ` էլեկտրոնային համակարգի միջոցով 1 աշխատանքային օրվա ընթացքում:».

i

6) Կարգի 36-րդ կետում «մինչև Թույլտվության գործողության ժամկետի ավարտը» բառերը փոխարինել «Թույլտվության գործողության ժամկետի ավարտից առնվազն 15 աշխատանքային օր առաջ» բառերով.

7) Կարգի 40-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«40. Հանձնաժողովը Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման կամ երկարաձգման մերժման վերաբերյալ որոշում է ընդունում Հայտը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում և որոշման պատճենը 2 աշխատանքային օրվա ընթացքում փոստով ուղարկում է Հայտատուին, իսկ եթե Հայտատուն դրա մասին խնդրել է հայտը ներկայացնելու ժամանակ` էլեկտրոնային համակարգի միջոցով 1 աշխատանքային օրվա ընթացքում:».

8) Կարգի NN 1-4 հավելվածներից հանել «Կ.Տ.» տառերը.

i

9) Կարգի N 5 հավելվածը ուժը կորցրած ճանաչել:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
31.07.2013
N 277-Ն
Որոշում