Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 765 ...

 

 

040.1097.151013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2013 թվականի N 1097-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 765 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 765 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) 5-րդ կետի հինգերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

i

2) 6-րդ կետի «ա» ենթակետը «մակարդակները» բառից հետո լրացնել «, բացառությամբ ախտորոշման կամ գիտահետազոտական նպատակներով օգտագործման համար նախատեսված ռադիոդեղորայքային պատրաստուկները, ռադիոիմունոլոգիական անալիզների հավաքածուները, տեխնեցիումի գեներատորները» բառերով.

i

3) ուժը կորցրած ճանաչել կարգի տեղեկանքների NN 2, 3, 4, 5, 6 և 7 ձևերը և N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

4) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

i

«9. Պետական գրանցման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրների սեփականատերն աղբյուրները ձեռք բերելու պահից 10-օրյա ժամկետում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմին (այսուհետ` կարգավորող մարմին) է ներկայացնում դրանց գրանցման մասին N 1 տեղեկանք` համաձայն սույն կարգի N 1 ձևի: Յուրաքանչյուր աղբյուրի համար ներկայացվում է առանձին տեղեկանք:».

i

5) կարգը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին և 9.2-րդ կետերով.

«9.1. Իոնացնող ճառագայթման աղբյուրի սեփականատերն աղբյուրի պետական գրանցման մասին տեղեկանքին կից կարգավորող մարմին է ներկայացնում աղբյուրի անձնագիրը (ֆորմուլյարը) կամ աղբյուրն արտադրողի կողմից տրված տեղեկանք, որում նշվում են տեղեկություններ աղբյուրն արտադրողի, աղբյուրի արտադրման ժամանակի, աղբյուրի օգտագործման երաշխիքային ժամկետի, աղբյուրի գործարանային մակնիշի, գործարանային համարի, աղբյուրի ճառագայթային պարամետրերի մասին:

9.2 Եթե պետական գրանցման ներկայացված իոնացնող ճառագայթման աղբյուրը չունի փաստաթուղթ, կամ եթե դրանք թերի են, աղբյուրը գրանցվում է կարգավորող մարմնի կողմից աղբյուրը տիպաճշտելուց (ճառագայթային բնութագրերի, տիպի և տեխնիկական բնութագրերի որոշումը) հետո:».

i

6) 10-րդ կետի առաջին պարբերությունում «լիցենզավորված» բառը փոխարինել «աղբյուրը պետական գրանցման ներկայացրած» բառերով, իսկ 10-րդ կետի երկրորդ պարբերությունում «Լիցենզավորված» բառը` «Աղբյուրը պետական գրանցման ներկայացրած» բառերով.

i

7) 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերից հանել «և մասնագիտական ճառագայթահարման» բառերը, իսկ 11-րդ կետում «այն ներկայացնող լիցենզավորված» բառերը փոխարինել «աղբյուրը պետական գրանցման ներկայացրած» բառերով.

i

8) կարգը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14-րդ կետով.

«14. Պետական գրանցում ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրի պետական գրանցման տեղեկանքում եղած տեղեկությունների փոփոխման դեպքում աղբյուրի սեփականատերն այդ փոփոխությունների մասին գրավոր տեղյակ է պահում կարգավորող մարմնին փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած` 5-օրյա ժամկետում:».

i

9) կարգը 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ բաժնով.

 

«III. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՆՈՒՄԸ

 

15. Իոնացնող ճառագայթման աղբյուրները պետական գրանցումից հանվում են հետևյալ դեպքերում`

1) երբ գեներացնող ճառագայթման աղբյուրը այլևս չի օգտագործվում: Այս դեպքում գեներացնող ճառագայթման աղբյուրի սեփականատերը գրավոր տեղեկացնում է կարգավորող մարմնին և ներկայացնում աղբյուրի ապամոնտաժման ու հաշվապահական հաշվառումից հանելու ակտի պատճենը և պետական գրանցման տեղեկանքը.

2) երբ ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրի ակտիվությունը կամ տեսակարար ակտիվությունը ռադիոակտիվ իզոտոպների տրոհման պատճառով դարձել է ազատման մակարդակից ցածր: Այս դեպքում աղբյուրի սեփականատերը գրավոր դրա մասին տեղեկացնում է կարգավորող մարմնին և ներկայացնում պետական գրանցման տեղեկանքը: Ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրների ազատման մակարդակները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն որոշման հավելվածի 3-րդ կետում.

3) եթե ռադիոիզոտոպային աղբյուրի սեփականատերն աղբյուրը որպես ռադիոակտիվ թափոն հանձնում է ռադիոակտիվ թափոնների պահեստարան: Այս դեպքում նա կարգավորող մարմին է ներկայացնում աղբյուրի` հաշվապահական հաշվառումից հանելու ակտի պատճենը, աղբյուրի փոխանցման-ստացման ակտի պատճենը և փոխանցվող աղբյուրի պետական գրանցման տեղեկանքը:

16. Պետական գրանցում ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրի օտարման դեպքում աղբյուրն օտարող անձը կարգավորող մարմին է վերադարձնում աղբյուրի պետական գրանցման տեղեկանքը, իսկ աղբյուրի սեփականատերն աղբյուրը պետական գրանցման է ներկայացնում ընդհանուր կարգով: Գրանցումը կատարվում է իոնացնող ճառագայթման աղբյուրի նախկին պետական գրանցումը դադարեցնելու միջոցով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի հոկտեմբերի 10-ի

N 1097-Ն որոշման

 

«Ձև N 1

 

ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

____________________________________________________________________

 

(պետական գրանցման համարը)

.___________________________.

.___________________________.

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գրանցման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը

___ ____________ 20 _ թ.

 

Գրանցեց`

պաշտոնը _______________________________________________________

անունը, ազգանունը _____________________________________________

ստորագրությունը ______________________________________________

|Կ.Տ.|

 

1. ԱՂԲՅՈՒՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ

իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը.

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

2. ԱՂԲՅՈՒՐԻ ՀԵՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ ԱՆՎԱՆՈՒՄԸ _____________________________________________________ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ________________________________________________ _______________________________________________________________ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ _______________________________________________________________

 

3. ԱՂԲՅՈՒՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԱՆՁՆԱԳՐԻ ՀԱՄԱՐԸ N ______ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՏԱԼՈՒ ՏԱՐԵԹԻՎԸ _____ ԱՄԻՍԸ ______ ԱՄՍԱԹԻՎԸ ________ ԱՂԲՅՈՒՐՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ __________________________________________________ ______________________________________________________________ ԱՂԲՅՈՒՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՄԱԿՆԻՇԸ ___________________ ______________________________________________________________ ԱՂԲՅՈՒՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ _________________________________ ______________________________________________________________

 

4. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՀԱՄԱՐ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԻԶՈՏՈՊԸ (ԽԱՌՆՈՒՐԴԻ ԴԵՊՔՈՒՄ ԻԶՈՏՈՊՆԵՐԸ) ____________ ________________________________

ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԴՐՈՂԻ ՄՈՏ ___________________ (Bq)/(Ci)

ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑՄԱՆ ՊԱՀԻՆ __________________ (Bq)/(Ci)

ՖԻԶԻԿԱԿԱՆ (ՔԻՄԻԱԿԱՆ) ՎԻՃԱԿԸ _____________________________

ՓՈԽԱԴՐՄԱՆ ՓԱԹԵԹԻ ՏԵՍԱԿԸ ԵՎ ՓԱԹԵԹԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

______________________________________________________

ԱՂԲՅՈՒՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ (անվանումը, տեսակը, գործարանային

համարը, պետական գրանցման համարը) _________________________

_____________________________________________________________

 

5. ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՀԱՄԱՐ ԳԵՆԵՐԱՑՎՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄԸ _______________________________________ ԱՆՈԴԱՅԻՆ ԼԱՐՈՒՄԸ ԿԱՄ ԱՐՁԱԿՎՈՂ ՄԱՍՆԻԿՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԷՆԵՐԳԻԱՆ ______________________ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԱՐՏԱՀՈՍՔԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԴՈԶԱՅԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ 1 Մ

ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ _________ (նյու)Gy/h

    ԱՂԲՅՈՒՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՆԹԱԿԱ Է ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ  [ ]  Այո    [ ]  Ոչ

 

ԱՂԲՅՈՒՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՁԸ

ՊԱՇՏՈՆԸ ____________________________________________

ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ __________________________________

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ`

Հեռախոսահամարը

Ֆաքսը

E-mail

 

«Տեղեկանքում գրանցված տեղեկությունների նկատմամբ դիտողություններ չունեմ և պարտավորվում եմ իոնացնող ճառագայթման աղբյուրի գրանցված տեղեկությունների փոփոխությունների մասին գրավոր հայտնել փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած` 5-օրյա ժամկետում:

 

_____ ___________ 20___ _________________________»:

(ստորագրությունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2013
N 1097-Ն
Որոշում