041.0951.211013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հոկտեմբերի 2013 թվականի N 951-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 26-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության կարգավորիչ բարեփոխումների ստորաբաժանման կարողությունների հզորացման ծրագիր» ԻԶՀ TF 011972 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 26-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի հոկտեմբերի 21-ի
N 951-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2013 թվականի հունվարի 18-ի
N 26-Ն որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ԻԶՀ TF 011972 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
(խորհրդի նախագահ)
Լ. Հունանյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Վ. Կտիկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական
վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
Է. Ավետյան - ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան
ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական
հիմնարկի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Եղիազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության
կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման
գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն
(համաձայնությամբ)»: