Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հոկտեմբերի 2013 թվականի N 52-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 558-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 75-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 142-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 892-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 996-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 271-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1025-Ա և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն և դեկտեմբերի 27-ի N 1658-Ն որոշումների մեջ փոփոխություններ և վերաբաշխում կատարելու մասին» N 1050-Ն որոշումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 37 արձանագրային որոշման 27-րդ կետը`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

i

1. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի մասին» N 558-Ն որոշմամբ հաստատված.

1) Եկամուտների գումարը նվազեցնել 1,302,466.5 հազար դրամով,

2) Ծախսերի գումարը նվազեցնել 1,302,466.5 հազար դրամով:

2. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի մասին» N 558-Ն որոշմամբ հաստատված NN 1, 2, 3, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-5 հավելվածների:

3. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի մասին» N 558-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի «700,000.0 հազար դրամ» բառերը փոխարինել «245,000.0 հազար դրամ» բառերով:

4. Երևան քաղաքի Արշակունյաց 28 հասցեում գտնվող «Ռիմ Գարուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հասարակական նշանակության օբյեկտի քանդման և սեփականության իրավունքի դադարեցման դիմաց փոխհատուցում տրամադրելու համար Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 20,880.0 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

________________________________

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

 

pin
Երևանի ավագանի
09.10.2013
N 52-Ն
Որոշում