Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

105.0214.101013

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        10            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10513393

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

10 սեպտեմբերի 2013 թվականի N 214-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2004 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի վարման կարգը և Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 28-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Հրամանի N 1 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի վարման կարգի`

ա. 1-ին կետը «գործընթացների» բառը փոխարինել «շարունակական գործընթացների նախապատրաստման և» բառերով.

բ. Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետով`

i

«1.1 Կարմիր գրքի վարումն իր մեջ ներառում է վայրի կենդանիների տեսակները, ենթատեսակները Կարմիր գրքում գրանցելու և Կարմիր գրքից դուրս բերելու գործընթացի նախապատրաստական աշխատանքները` տեղեկատվության հավաք, տվյալների ամփոփում և առաջարկությունների տրամադրում Կարմիր գրքի հանձնաժողովի քարտուղարին, ինչպես նաև Կարմիր գրքի հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա Կարմիր գրքում համապատասխան փոփոխության ապահովումը».

գ. Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1 կետով`

i

«3.1. Ներկայացված կարծիքն իր մեջ ներառում է նաև առաջարկություն Կարմիր գրքում գրանցման ենթակա հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների սույն կարգի 4-րդ կետում նշված կարգավիճակի վերաբերյալ».

դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը վարում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալությունը».

i

ե. 13-րդ կետում «գործընթացն իրականացնելու» բառերը փոխարինել «վերաբերյալ եզրակացություն ընդունելու» բառերով.

զ. 14-րդ կետի ա) ենթակետից հանել «ընդունում ու» բառերը.

i

է. 14-րդ կետի գ) ենթակետում «որոշում» բառը փոխարինել «ճշգրտում» բառով.

i

ը. 21-րդ կետը «անդամներին» բառից հետո լրացնել «և սույն կարգի 9-րդ կետում նշված` Կարմիր գրքի վարման համար պատասխանատու ստորաբաժանմանը» բառերով.

թ. կարգում «տեսակներ» բառից հետո լրացնել «, ենթատեսակներ» բառը.

i

2) Հրամանի 2-րդ հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Հարությունյան             Հայաստանի Հանրապետության բնապահպանության

                                 նախարար (հանձնաժողովի նախագահ),

 

    Ա. Զիրոյան                   Հայաստանի Հանրապետության բնապահպանության

                                 նախարարության աշխատակազմի

                                 կենսառեսուրսների կառավարման

                                 գործակալության պետ, կենս. գիտ. դոկտոր

                                 (հանձնաժողովի նախագահի տեղակալ),

 

    Ա. Վարդևանյան                Հայաստանի Հանրապետության բնապահպանության

                                 նախարարության աշխատակազմի

                                 կենսառեսուրսների կառավարման

                                 գործակալության պետի տեղակալ, կենս. գիտ.

                                 թեկնածու,

 

    Ա. Աղասյան                   Հայաստանի Հանրապետության բնապահպանության

                                 նախարարության աշխատակազմի

                                 կենսառեսուրսների կառավարման

                                 գործակալության բնության հատուկ պահպանվող

                                 տարածքների կառավարման բաժնի պետ, կենս.

                                 գիտ. թեկնածու,

 

    Ս. Բալոյան                   Հայաստանի Հանրապետության բնապահպանության

                                 նախարարության աշխատակազմի

                                 կենսառեսուրսների կառավարման

                                 գործակալության կենդանական ռեսուրսների

                                 կառավարման բաժնի պետ, կենս. գիտ. թեկնածու

                                 (հանձնաժողովի քարտուղար),

 

    Կ. Ճենտերեճյան               «Բնության հատուկ պահպանվող տարածքների

                                 զարգացում» ՄԱԶԾ-ԳԵՀ միջին ծավալի ծրագրի

                                 ղեկավար, կենս. գիտ. թեկնածու,

 

    Բ. Գաբրիելյան                Հայաստանի Հանրապետության գիտությունների

                                 ազգային ակադեմիայի «Կենդանաբանության և

                                 հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի

                                 տնօրեն, կենս.  գիտ. դոկտոր,

 

    Հ. Խաչատրյան                 Հայաստանի Հանրապետության գիտությունների

                                 ազգային ակադեմիայի կենդանաբանության

                                 ինստիտուտի գիտքարտուղար, կենս. գիտ.

                                 թեկնածու,

 

    Մ. Մարջանյան                 Հայաստանի Հանրապետության գիտությունների

                                 ազգային ակադեմիայի կենդանաբանության

                                 ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենս. գիտ.

                                 թեկնածու,

 

    Մ. Քալաշյան                  Հայաստանի Հանրապետության գիտությունների

                                 ազգային ակադեմիայի կենդանաբանության

                                 ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենս. գիտ.

                                 թեկնածու,

 

    Ֆ. Դանիելյան                 Երևանի  պետական համալսարանի

                                 կենդանաբանության ամբիոնի վարիչ, կենս.

                                 գիտ. դոկտոր, պրոֆեսոր,

 

    Է. Յավրույան                 Երևանի  պետական համալսարանի և

                                 Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսոր,

                                 Հայաստանի Հանրապետության գիտությունների

                                 ազգային ակադեմիայի Կենդանաբանության

                                 ինստիտուտի թանգարանի տնօրեն, կենս. գիտ.

                                 դոկտոր,

 

    Ն. Մարգարյան                 Խ. Աբովյանի անվան հայկական պետական

                                 մանկավարժական համալսարանի էկոլոգիայի և

                                 բնապահպանության ամբիոնի դասախոս, կենս.

                                 գիտ. թեկնածու:»:

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
10.09.2013
N 214-Ն
Հրաման