040.1179.291013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2013 թվականի N 1179-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 861-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «գ», 5-րդ հոդվածի «դ», «ե» և 14-րդ հոդվածի «բ» ենթակետերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության քիմիական օբյեկտների վթարի կամ քիմիական վտանգի դեպքում բնակչության պաշտպանության պլանը և քիմիական վտանգավոր օբյեկտում վթարի դեպքում վթարավերականգնողական գործողությունները հաստատելու մասին» N 861-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) հաստատել քիմիական զենքում օգտագործվող քիմիական նյութերի դասակարգումը` համաձայն N 3 հավելվածի:».
i
2) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերով`
«8) քիմիական զենք` ամբողջությամբ կամ առանձին վերցրած` նշանակում է`
ա. թունավոր քիմիկատներ և դրանց պրեկուրսորներ` բացառությամբ «Քիմիական զենքի մշակումը, արտադրումը, կուտակումը և կիրառումն արգելելու և այն վերացնելու մասին» կոնվենցիայով չարգելված նպատակներով նախատեսվածների, պայմանով, որ դրանց տեսակները և քանակությունը համապատասխանում են այդպիսի նպատակներին,
բ. ռազմամթերք և սարքավորումներ, որոնք նախատեսված են թունավոր քիմիկատների թունավոր հատկությունների հաշվին հատուկ մահացու խոցման կամ այլ վնասի պատճառման համար, որոնք անջատվում են նման ռազմամթերքի և սարքավորումների կիրառման արդյունքում,
գ. հատուկ ռազմամթերքի և սարքի անմիջական կիրառման համար նախատեսված ցանկացած սարքավորում.
9) թունավոր քիմիկատը ցանկացած քիմիկատ է, որը կենսագործունեության վրա իր քիմիական ազդեցության հետևանքով կարող է առաջացնել մահ, աշխատունակության ժամանակավոր կորուստ կամ մարդկանց և կենդանիներին պատճառել մշտական վնաս: Այն վերաբերում է բոլոր այդպիսի քիմիկատներին` անկախ նրանց ծագումից կամ արտադրության ձևից և անկախ նրանից, թե արտադրվել են նրանք օբյեկտներում, ռազմամթերքում կամ որևէ այլ տեղում.
10) պրեկուրսորը ցանկացած քիմիական նյութ է, որն այս կամ այն ձևով մասնակցում է թունավոր քիմիական նյութի արտադրության ցանկացած փուլին: Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի (կոնվենցիա) իրականացման համար ստուգման ենթակա պրեկուրսորների քանակը թվարկված է կոնվենցիայի քիմիկատների հավելվածներում:».
i
3) որոշման N 1 հավելվածի ամբողջ տեքստում «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը և «ՀՓԾ» հապավումը համապատասխանաբար փոխարինել «Փրկարար ծառայություն» բառերով և «ՓԾ» հապավումով.
4) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
«Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 23-ի
N 1179-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության
2010 թվականի հուլիսի 8-ի
N 861-Ն որոշման
ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
I. ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ
1. Նյարդակաթվածային` զարին - CB, զոման - GD, GP, VX:
2. Մաշկախոցային` իպրիտ - HD, ազոտային իպրիտ - HN3, լյուիզիտ - L, թթվային իպրիտ - T:
3. Ընդհանուր թունավոր` կապտաթթու - AC, քլորցիան - CK:
4. Խեղդող` ֆոզգեն - CG, դիֆոսգեն - DP, պերֆտոր իզոբուտիլեն - PFIB,
5. Հոգեմետ - BZ, EA-3831, LSD:
6. Գրգռող - CS, CR, CH:
II. ՏՈԿՍԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ
7. Խոցող հատկանիշը.
1) մահացու (CB, GD, GP, VX, HD, HN3, L, բուտուլոտոկսին - XR, սակսիտոկսին - TZ, րիցին - WA):
2) ժամանակավորապես շարքից հանող - (BZ, LSD, PG);
3) կարճաժամկետ շարքից հանող - (CS, CR, CH):
III. ԽՈՑՈՂ ԳՈՐԾՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ
8. Արագ ազդող - (թունավորումը լինում է անմիջապես կամ մի քանի րոպեից հետո) - CB, GD, GP, VX, AC, CK:
9. Դանդաղ ազդող - (ազդեցության գաղտնի շրջան կամ խոցող գործոնների դանդաղ աճ) - HD, HN3, L, CG, DP, PFIB, VX:
IV. ՏԵՂԵԿԱՆՔՈՒՄ ԽՈՑՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՄԲ
10. Կայուն (վարակման ազդեցության տևողություն ժամեր կամ օրեր) - VX, HD;
11. Անկայուն (վարակման ազդեցության պահպանում տասնյակ րոպեներ) - CB, AC, CK, CG, DP, PFIB:»: