Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 834-Ա ...

 

 

041.1004.051113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 նոյեմբերի 2013 թվականի N 1004-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 834-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի սեպտեմբերի 18-ի «Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողով և համապատասխան ոլորտային աշխատանքային խմբեր ստեղծելու մասին» N 834-Ա որոշման`

i

1) N 1 հավելվածը «Ա. Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել «Ս. Մնացականյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (համաձայնությամբ)» բառերով.

2) N 2 հավելվածում`

i

ա. Մաքսային միությանը միանալու արձանագրությունը նախապատրաստող աշխատանքային խմբի կազմը «Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերից հետո լրացնել «Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ» բառերով,

բ. հավելվածը «Կ. Վարդանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի և փոքր և միջին ձեռնարկատիրության վարչության պետ» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

 

«Վիճակագրական հարցերով աշխատանքային խումբ

 

    Լ. Պետրոսյան       - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ

                         (աշխատանքային խմբի ղեկավար) (համաձայնությամբ)

 

    Ա. Բաղդասարյան     - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         տնտեսական զարգացման քաղաքականության վարչության

                         պետ

 

    Գ. Միրզոյան        - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի աշխատակազմի մաքսային վիճակագրության,

                         վերլուծության և ռիսկերի կառավարման վարչության

                         պետ

 

    Վ. Ջանվելյան       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի վճարային

                         հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի

                         պետ

 

    Ք. Պողոսյան        - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի

                         վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի

                         վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ)

 

    Մ. Բարսեղյան       - ՀՀ կենտրոնական բանկի աշխատակազմի արտաքին հատվածի

                         վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.11.2013
N 1004-Ա
Որոշում