Սեղմել Esc փակելու համար:
2013 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1212.111113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2013 թվականի N 1212-Ն

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի նոյեմբերի 6-ի «2013 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-283-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2013 թվականի ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. 2013 թվականի ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) 2013 թվականի ձմեռային զորակոչն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2013 թվականի դեկտեմբեր - 2014 թվականի հունվար ամիսներին.

2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

1) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության իրականացման աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող` զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) 2013 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով` հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.

3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2013 թվականի ձմեռային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ ու երևակման նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում ու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:

11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետին համապատասխան կատարվող ծախսերի:

13. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

14. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի նոյեմբերի 7-ի

N 1212-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Օհանյան         - ՀՀ պաշտպանության նախարար

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Յու. Խաչատուրով    - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

                         (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

    Հ. Մուրադյան       - ՀՀ զինվորական կոմիսար

 

    Վ. Գասպարյան       - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ

 

    Գ. Հակոբյան        - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                         ծառայության տնօրեն

 

    Գ. Կոստանյան       - ՀՀ գլխավոր դատախազ

 

    Ա. Աշոտյան         - ՀՀ կրթության և  գիտության նախարար

 

    Գ. Բեգլարյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար

 

    Դ. Դումանյան       - ՀՀ առողջապահության նախարար

 

    Է. Նալբանդյան      - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Կ. Նահապետյան      - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային

                         անվտանգության և ներքին գործերի մշտական

                         հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

    Վ. Ասցատրյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային

                         փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության

                         պետ

 

    Ա. Ասատրյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական

                         վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի նոյեմբերի 7-ի

N 1212-Ն որոշման

 

ԿԱԶՄ

 

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Տարածքների և     |             Հանձնաժողովների անդամները             |

|զինվորական       |                                                   |

|կոմիսարիատների   |                                                   |

|անվանումները     |                                                   |

|_________________|___________________________________________________|

|        1        |                          2                        |

|_________________|___________________________________________________|

|Երևան            |                - Երևանի  քաղաքապետ                |

|                 |                  (հանձնաժողովի նախագահ)           |

|Արաբկիր          |                                                   |

|Մաշտոց           |Է. Ապրիամով     - ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ    |

|Կենտրոնական      |                - Երևան  քաղաքի ոստիկանության      |

|Նոր Նորք         |                  վարչության պետ                   |

|Շահումյան        |                - Երևան  քաղաքի կայազորի ռազմական  |

|Շենգավիթ         |                  ոստիկանության բաժնի պետ          |

|Էրեբունի         |                                                   |

|_________________|___________________________________________________|

|Արագածոտն        |                - Արագածոտնի մարզպետ               |

|                 |                  (հանձնաժողովի նախագահ)           |

|Աշտարակ          |Ա. Նազարյան     - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ|

|Ապարան           |                - մարզային ոստիկանության վարչության|

|Թալին            |                  պետ                              |

|                 |                - Արմավիրի կայազորի ռազմական       |

|                 |                  ոստիկանության Աշտարակի           |

|                 |                  բաժանմունքի պետ                  |

|_________________|___________________________________________________|

|Արարատ           |                - Արարատի մարզպետ                  |

|                 |                  (հանձնաժողովի նախագահ)           |

|Արտաշատ          |Ա. Կարապետյան   - ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության         |

|Արարատ           |                  վարչության պետ                   |

|Մասիս            |                - մարզային ոստիկանության վարչության|

|                 |                  պետ                              |

|                 |                - ՀՀ պաշտպանության նախարարության   |

|                 |                  Արարատի ռազմական ոստիկանության   |

|                 |                  բաժանմունքի պետ                  |

|_________________|___________________________________________________|

|Արմավիր          |                - Արմավիրի մարզպետ                 |

|                 |                  (հանձնաժողովի նախագահ)           |

|Արմավիր          |Ա. Դավթյան      - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ    |

|Էջմիածին         |                  վարչության պետ                   |

|                 |                - մարզային ոստիկանության վարչության|

|                 |                  պետ                              |

|                 |                - Արմավիրի կայազորի ռազմական       |

|                 |                  ոստիկանության բաժնի պետ          |

|_________________|___________________________________________________|

|Գեղարքունիք      |                - Գեղարքունիքի մարզպետ             |

|                 |                  (հանձնաժողովի նախագահ)           |

|Գավառ            |                                                   |

|Մարտունի         |Պ. Պողոսյան     - 2-րդ բանակային կորպուսի          |

|Սևան             |                  հրամանատար                       |

|Վարդենիս         |                - մարզային ոստիկանության վարչության|

|Կրասնոսելսկ      |                  պետ                              |

|                 |                - Սևանի  կայազորի ռազմական         |

|                 |                  ոստիկանության բաժնի պետ          |

|_________________|___________________________________________________|

|Լոռի             |                - Լոռու մարզպետ                    |

|                 |                  (հանձնաժողովի նախագահ)           |

|Վանաձոր          |Օ. Գասպարյան    - 3-րդ բանակային կորպուսի          |

|Սպիտակ           |                  հրամանատար                       |

|Ստեփանավան       |                - մարզային ոստիկանության վարչության|

|Տաշիր            |                  պետ                              |

|Թումանյան        |                - Լոռու կայազորի ռազմական          |

|                 |                  ոստիկանության Վանաձորի բաժնի պետ |

|_________________|___________________________________________________|

|Կոտայք           |                - Կոտայքի մարզպետ                  |

|                 |                  (հանձնաժողովի նախագահ)           |

|Կոտայք           |Հ. Բաղմանյան    - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ|

|(Աբովյան)        |                - մարզային ոստիկանության վարչության|

|Հրազդան          |                  պետ                              |

|Չարենցավան       |                  ոստիկանության Աբովյանի բաժնի պետ |

|Նաիրի            |                                                   |

|_________________|___________________________________________________|

|Շիրակ            |                - Շիրակի մարզպետ                   |

|                 |                 (հանձնաժողովի նախագահ)            |

|Գյումրի          |Ս. Գալստյան     - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ|

|Արթիկ            |                - մարզային ոստիկանության վարչության|

|Աշոցք            |                  պետ                              |

|Անի              |                - Շիրակի կայազորի ռազմական         |

|Ախուրյան         |                  ոստիկանության բաժնի պետ          |

|                 |                                                   |

|_________________|___________________________________________________|

|Սյունիք          |                 - Սյունիքի մարզպետ                |

|                 |                   (հանձնաժողովի նախագահ)          |

|Կապան            |Տ. Փարվանյան    - 1-ին բանակային կորպուսի          |

|Գորիս            |                  հրամանատար                       |

|Սիսիան           |                - մարզային ոստիկանության վարչության|

|Մեղրի            |                  պետ                              |

|                 |                - Գորիսի կայազորի ռազմական         |

|                 |                  ոստիկանության բաժնի պետ          |

|_________________|___________________________________________________|

|Վայոց ձոր        |                - Վայոց ձորի մարզպետ               |

|                 |                  (հանձնաժողովի նախագահ)           |

|Եղեգնաձոր        |Ա. Մակարյան     - 4-րդ բանակային կորպուսի          |

|Վայք             |                  հրամանատար                       |

|                 |                - մարզային ոստիկանության վարչության|

|                 |                  պետ                              |

|                 |                - Եղեգնաձորի կայազորի ռազմական     |

|                 |                  ոստիկանության բաժնի պետ          |

|_________________|___________________________________________________|

|Տավուշ           |                - Տավուշի մարզպետ                  |

|                 |                  (հանձնաժողովի նախագահ)           |

|Իջևան            | Ա. Բրուտյան    - ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի       |

|Տավուշ (Բերդ)    |                  ղեկավար                          |

|Նոյեմբերյան      |                - մարզային ոստիկանության վարչության|

|Դիլիջան          |                  պետ                              |

|                 |                - Լոռու կայազորի ռազմական          |

|                 |                  ոստիկանության Իջևանի  բաժնի պետ  |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

i

ՀՀ կառավարության

2013 թվականի նոյեմբերի 7-ի

N 1212-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հ. Մուրադյան       - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)

 

    Հ. Մինասյան        - ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ

                         (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

    Հ. Նազարյան        - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական

                         ոստիկանություն, ավագ լեյտենանտ

 

    Ա. Մուրադյան       - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի

                         վերահսկիչ վարչություն

 

    Ս. Ղասաբյան        - ՀՀ առողջապահության նախարարություն

 

    Ա. Այվազյան        - թերապևտ,  բ.գ.դ., պրոֆ.

 

Գ. Հարությունյան  - թերապևտ, բ/ծ կապիտան

 

    Ս. Գրիգորյան       - սրտաբան, բ.գ.դ., պրոֆ.

 

    Հ. Հովսեփյան       - սրտաբան, բ/ծ մայոր

 

Գ. Հարությունյան  - սրտաբան, բ/ծ կապիտան

 

    Հ. Մանվելյան       - նյարդաբան, բ.գ.դ., պրոֆ.

 

    Վ. Գաբրիելյան      - նյարդաբան, բ/ծ մայոր

 

    Վ. Հովհաննիսյան    - մաշկաբան, բ/ծ մայոր

 

Զ. Տեր-Ավետիքյան  - վիրաբույժ, բ.գ.դ., պրոֆ.

 

    Տ. Մարտիրոսյան     - վիրաբույժ, բ/ծ մայոր

 

    Ա. Սոխակյան        - վնասվածքաբան, բ.գ.թ.

 

    Ս. Սահակյան        - վնասվածքաբան, բ/ծ մայոր

 

    Ս. Փխրիկյան        - օտոլարինգոլոգ, բ.գ.թ.

 

    Հ. Բարսեղյան       - օտոլարինգոլոգ

 

    Ե. Բաղդասարյան     - ակնաբույժ, բ.գ.թ.

 

    Ն. Բաղդասարյան     - ակնաբույժ, բ/ծ մայոր

 

    Վ. Բաբայան         - հոգեբույժ

 

    Ս. Սարդարյան       - հոգեբույժ, բ/ծ կապիտան

 

    Ռ. Բզանյան         - համակարգչային օպերատոր, ավագ սերժանտ

 

    Ա. Բաբայան         - հանձնաժողովի քարտուղար

 

(3-րդ հավելվածը փոփ. 28.11.13 թիվ 1310-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.11.2013
N 1212-Ն
Որոշում