Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 172 ՈՐՈՇ ...

 

 

040.1245.191113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 2013 թվականի N 1245-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ կետին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային ձևակերպումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 172 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԻՑ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Հաստատել`

1) մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների` աշխատանքային ժամերից դուրս մաքսային ձևակերպումների իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) արտահանման և ներմուծման ժամանակ սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից գործառույթների իրականացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:».

3) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի նոյեմբերի 14-ի

N 1245-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2001 թվականի մարտի 9-ի

N 172 որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՅՐԵՐԻՑ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ներմուծման և արտահանման ժամանակ սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) կողմից գործառույթների իրականացման հետ կապված հարաբերությունները (այսուհետ` կարգ):

2. Սույն կարգին համապատասխան` սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս կարող են իրականացվել ծառայության կողմից իրականացվող բոլոր գործառույթները կամ դրա հետ կապված առանձին գործողությունները:

3. Ծառայության կողմից սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, անասնաբուժական հսկման ենթակա բեռների (կենդանիներ, բեղմնավորիչ նյութեր (ինկուբացիոն ձու, սերմնահեղուկ, ձվաբջիջ, զիգոտ, սաղմ), կենդանական ծագման մթերք, կենդանական ծագման հումք, կերեր, լրացակերեր, կերային խառնուրդներ, կերային հավելումներ, անասնաբուժական դեղամիջոցներ) և բուսասանիտարական հսկման ենթակա բեռների (բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ), ինչպես նաև բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութի ներմուծման կամ արտահանման կամ վերաարտահանման կամ տարանցիկ փոխադրման ժամանակ սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս գործառույթները կարող են իրականացվել միայն բեռներ տեղափոխող անձանց կողմից` ծառայություն ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:

4. Դիմումում պարտադիր նշվում է համապատասխան գործընթացների իրականացման համար նախատեսվող վայրը և (կամ) ժամանակահատվածը, սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս իրականացնելու անհրաժեշտությունը:

5. Սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս ծառայության կողմից իրականացվող գործառույթները կամ դրանց առանձին գործողությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.11.2013
N 1245-Ն
Որոշում