Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 834-Ա ...

 

 

041.1086.261113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2013 թվականի N 1086-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 834-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի սեպտեմբերի 18-ի «Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողով և համապատասխան ոլորտային աշխատանքային խմբեր ստեղծելու մասին» N 834-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողով ու հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:».

3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատել ոլորտային աշխատանքային խմբերի ցանկը և նշանակել այդ խմբերի ղեկավարներին` համաձայն N 2 հավելվածի:»

4) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

5) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

2. Ոլորտային աշխատանքային խմբերի ղեկավարներին` երկօրյա ժամկետում ձևավորել աշխատանքային խմբերի կազմերը և արդյունքների մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2013 թվականի նոյեմբերի 26-ի

N 1086-Ա որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2013 թվականի սեպտեմբերի 18-ի

N 834-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Տ. Սարգսյան        - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

    Շ. Քոչարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (Մաքսային

                         միությանը և Միասնական տնտեսական տարածքին

                         միանալու համաձայնագրի նախապատրաստման հարցերով

                         աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Կ. Մինասյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

                         (Տեխնիկական կարգավորման հարցերով և

                         Ծառայությունների և ներդրումների հարցերով

                         աշխատանքային խմբերի ղեկավար)

 

    Գ. Բաղիյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

                         (Գյուղատնտեսության հարցերով աշխատանքային խմբի

                         ղեկավար)

 

    Գ. Մելքոնյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (Սակագնային

                         կարգավորման հարցերով և Առևտրի համաշխարհային

                         կազմակերպության և երրորդ երկրների միջև

                         առևտրային քաղաքականության հարցերով աշխատանքային

                         խմբերի ղեկավար)

 

Տ. Հարությունյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (Ոչ սակագնային

կարգավորման հարցերով և Արդյունաբերական հարցերով

աշխատանքային խմբերի ղեկավար)

 

    Ա. Պետրոսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (Հակադեմպինգային

                         քաղաքականության հարցերով աշխատանքային խմբի

                         ղեկավար)

 

    Ս. Կարայան         - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (Մաքսային և

                         հարկային հարցերով, մակրոտնտեսական քաղաքականության

                         հարցերով, մաքսատուրքերի բաշխման հարցերով

                         աշխատանքային խմբերի ղեկավար)

 

    Ի. Իսայան          - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ (Էներգետիկայի

                         հարցերով աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Ա. Ավետիսյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի տեղակալ

                         (Տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Վ. Միրումյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի նախագահի տեղակալ

                         (Մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային

                         անցակետերին ներկայացված պահանջների

                         ուսումնասիրության հարցերով աշխատանքային խմբերի

                         ղեկավար)

 

    Գ. Եգանյան         - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն

                         պետական ծառայության պետ

                         (Աշխատանքային միգրացիայի հարցերով աշխատանքային

                         խմբի ղեկավար)

 

    Լ. Դավթյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի

                         անվտանգության պետական ծառայության ղեկավարի

                         տեղակալ

                         (Սանիտարական, ֆիտոսանիտարական անասնաբուժական

                         միջոցառումների հարցերով աշխատանքային խմբի

                         ղեկավար)

 

    Պ. Ղալթախչյան      - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական

                         հանձնաժողովի նախագահի տեղակալ

                         (Մրցակցության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար,

                         համաձայնությամբ)

 

    Լ. Պետրոսյան       - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ

                         (Վիճակագրական հարցերով աշխատանքային խմբի ղեկավար,

                         համաձայնությամբ)

 

    Ա. Ազիզյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության

                         գործակալության պետ

                         (Մտավոր սեփականության հարցերով աշխատանքային խմբի

                         ղեկավար)

 

    Դ. Ազատյան         - Ֆինանսական մոնիթորինգի կենտրոնի ղեկավար

                         (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների

                         օրինականացման (լվացման) և դրամական միջոցների

                         տեղափոխման ժամանակ ահաբեկչության ֆինանսավորման

                         հակազդման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար,

                         համաձայնությամբ)

 

    Ա. Ստեփանյան       - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

                         (Դրամավարկային և արժութային հարցերով

                         աշխատանքային խմբի ղեկավար, համաձայնությամբ)»:

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2013 թվականի նոյեմբերի 26-ի

N 1086-Ա որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2013 թվականի սեպտեմբերի 18-ի

N 834-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ

 

    1.  Մաքսային միությանը և           ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

        Միասնական տնտեսական            Շավարշ Քոչարյան

        տարածքին միանալու

        համաձայնագրի

        նախապատրաստման հարցերով

 

    2.  Սակագնային կարգավորման         ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

        հարցերով                       Գարեգին Մելքոնյան

 

    3.  Առևտրի  համաշխարհային          ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

        կազմակերպության և  երրորդ      Գարեգին Մելքոնյան

        երկրների միջև առևտրային

        քաղաքականության հարցերով

 

    4.  Մաքսային և  հարկային           ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

        հարցերով                       Սուրեն Կարայան

 

    5.  Մակրոտնտեսական                 ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

        քաղաքականության հարցերով       Սուրեն Կարայան

 

    6.  Մաքսատուրքերի բաշխման          ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

        հարցերով                       Սուրեն Կարայան

 

    7.  Ոչ սակագնային հարցերի          ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

        կարգավորման հարցերով           Տիգրան Հարությունյան

 

    8.  Տեխնիկական կարգավորման         ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին

        հարցերով                       տեղակալ Կարինե Մինասյան

 

9. Սանիտարական, ֆիտոսանիտարական  ՀՀ գյուղատնտեսության նախարարության

        անասնաբուժական                 սննդամթերքի անվտանգության պետական

        միջոցառումների հարցերով        ծառայության ղեկավարի տեղակալ

                                       Լուսինե Դավթյան

 

    10. Ծառայությունների և             ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին

        ներդրումների հարցերով          տեղակալ Կարինե Մինասյան

 

    11. Մաքսային տեղեկատվական          ՀՀ կառավարությանն առընթեր պետական

        տեխնոլոգիաների և  մաքսային     եկամուտների կոմիտեի նախագահի

        անցակետերին ներկայացված        տեղակալ Վախթանգ Միրումյան

        պահանջների ուսումնասիրության

        հարցերով

 

    12. Մրցակցության հարցերով          ՀՀ տնտեսական մրցակցության

                                       պաշտպանության պետական հանձնաժողովի

                                       նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյան

                                       (համաձայնությամբ)

 

    13. Վիճակագրական հարցերով          ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

                                       անդամ Լիլիթ Պետրոսյան

                                       (համաձայնությամբ)

 

14. Մտավոր սեփականության հարցերով ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր

սեփականության գործակալության պետ

Արմեն Ազիզյան

 

    15. Արդյունաբերական հարցերով       ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

                                       Տիգրան Հարությունյան

 

    16. Գյուղատնտեսության հարցերով     ՀՀ գյուղատնտեսության նախարարի

                                       առաջին տեղակալ Գրիշա Բաղիյան

 

    17. Էներգետիկայի հարցերով          ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

                                       Իոսիֆ Իսայան

 

    18. Տրանսպորտի հարցերով            ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի

                                       տեղակալ Արտաշես Ավետիսյան

 

    19. Աշխատանքային միգրացիայի        ՀՀ տարածքային կառավարման

        հարցերով                       նախարարության միգրացիոն պետական

                                       ծառայության պետ Գագիկ Եգանյան

 

    20. Հանցավոր ճանապարհով ստացված    Ֆինանսական մոնիթորինգի կենտրոնի

        եկամուտների օրինականացման      ղեկավար Դանիել Ազատյան

        (լվացման) և  դրամական          (համաձայնությամբ)

        միջոցների տեղափոխման ժամանակ

        ահաբեկչության ֆինանսավորման

        հակազդման հարցերով

 

    21. Հակադեմպինգային                ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

        քաղաքականության հարցերով       Արա Պետրոսյան

 

    22. Դրամավարկային և  արժութային    ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

        հարցերով                       Արթուր Ստեփանյան

                                       (համաձայնությամբ) «:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.11.2013
N 1086-Ա
Որոշում