Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈ ...

 

 

041.0379.250699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 1999 թվականի թիվ 379

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

1. հայաստան-Հունաստան-Իրան եռակողմ համագործակցության շրջանակներում գործադիր կոմիտեի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով 1999 թվականի հուլիսի 11-14-ը Հունաստանի Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`

    Ա. Մարտիրոսյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

                        (պատվիրակության ղեկավար)

Ի. Տեր-Ղազարյան   - ՀՀ էներգետիկայի նախարարության

արտաքին կապերի վարչության պետ

    Գ. Գրիգորյան      - ՀՀ տրանսպորտի նախարարության արտաքին կապերի

                        վարչության պետ

    Տ. Բարսեղյան      - ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետական

                        վարչության պետ

    Ս. Թովմասյան      - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

    լ. Հովսեփյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության գլխավոր մասնագետ

    Մ. Կարապետյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ

                        տնտեսական հարաբերությունների բաժնի վարիչ

(1-ին կետը փոփ. 06.07.99 թիվ 396 որոշում)

i

2. Ի. Տեր-Ղազարյանի, Գ. Գրիգորյանի, Տ. Բարսեղյանի Հունաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը (ճանապարհածախս և օրապահիկ) կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ընդունել ի գիտություն, որ Ա. Մարտիրոսյանի, Մ. Կարապետյանի և Լ. Հովսեփյանի Հունաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը (ճանապարհածախս և օրապահիկ) կկատարվեն համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղումների միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 06.07.99 թիվ 396 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Հունաստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

i

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 8-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակության Հունաստանի Հանրապետություն գործուղման մասին» N 142 որոշումը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.06.1999
N 379
Որոշում