041.0379.250699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 1999 թվականի թիվ 379
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
i
1. հայաստան-Հունաստան-Իրան եռակողմ համագործակցության շրջանակներում գործադիր կոմիտեի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով 1999 թվականի հուլիսի 11-14-ը Հունաստանի Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Ա. Մարտիրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(պատվիրակության ղեկավար)
Ի. Տեր-Ղազարյան - ՀՀ էներգետիկայի նախարարության
արտաքին կապերի վարչության պետ
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի նախարարության արտաքին կապերի
վարչության պետ
Տ. Բարսեղյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետական
վարչության պետ
Ս. Թովմասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
լ. Հովսեփյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Մ. Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ
տնտեսական հարաբերությունների բաժնի վարիչ
(1-ին կետը փոփ. 06.07.99 թիվ 396 որոշում)
i
2. Ի. Տեր-Ղազարյանի, Գ. Գրիգորյանի, Տ. Բարսեղյանի Հունաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը (ճանապարհածախս և օրապահիկ) կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Ա. Մարտիրոսյանի, Մ. Կարապետյանի և Լ. Հովսեփյանի Հունաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը (ճանապարհածախս և օրապահիկ) կկատարվեն համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղումների միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 06.07.99 թիվ 396 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Հունաստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 8-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակության Հունաստանի Հանրապետություն գործուղման մասին» N 142 որոշումը: