Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ...

 

 

i

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԵՎ ՌԵԿՎԻԶԻՏՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն և ՈՒկրաինայի պետական մաքսային ծառայությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

կատարելով «Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ՈՒկրաինայի պետական մաքսային ծառայության միջև մաքսային վիճակագրական տեղեկատվության փոխանակման հարցերով համագործակցության կարգի մասին» 2009 թվականի հոկտեմբերի 16-ին ք. Երևանում ստորագրված արձանագրության 3-րդ հոդվածի դրույթները,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ որոշում է այն ապրանքային դիրքերի ցանկը, որոնք վերաբերում են ռիսկային խմբերին կամ որոնց վերաբերյալ մաքսային վիճակագրության տվյալներում կան անհամապատասխանություններ և որոնց համար անհրաժեշտ է տեղեկատվության մանրամասն փոխանակում, ապա գրավոր տեղեկացնում է դրա մասին մյուս Պայմանավորվող կողմին:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի փոփոխել կամ լրացնել սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքային դիրքերի ցանկը` դրա մասին գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին առավելագույնը մինչև հաջորդ ամսվա 10-րդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Տեղեկատվությունը կազմում է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայն սույն Արձանագրության 1-ին հավելվածի համաձայնեցված ձևաչափով (այսուհետ` տեղեկատվություն) և ամեն ամիս փոխանցում է մյուս Պայմանավորվող կողմին հաջորդ ամսվա 22-րդ օրն իրենց երկրների օրենսդրությամբ նման կարգի տեղեկատվության համար սահմանված եղանակով:

2. Պայմանավորվող կողմերը փոխանցում են միմյանց դասակարգիչներ և այլ տեղեկատվական տվյալներ, որոնք օգտագործվում են տեղեկատվության կազմման ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են օգտագործել սույն Արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն ստացված տեղեկատվությունը բացառապես մաքսային նպատակների համար: Այն կարող է փոխանցվել կամ օգտագործվել այլ նպատակների համար միայն այդ տեղեկատվությունը փոխանցած Պայմանավորվող կողմի գրավոր համաձայնությամբ:

2. Փոխանցված տեղեկատվությունը ստացած Պայմանավորվող կողմը դրա համար ապահովում է գաղտնիության նույն պայմանակարգը, որը գործում է իր պետությունում նման բնույթի սեփական տեղեկատվության և դրա պահպանման համար` համաձայն ազգային օրենսդրության:

3. Այն տեղեկությունները, որոնք Պայմանավորվող կողմերի երկրների օրենսդրության համաձայն կապված են պետական գաղտնիքի հետ, սույն Արձանագրության շրջանակներում չեն փոխանցվում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն տվյալների փոխանցման կազմակերպչական-մեթոդական և տեխնիկական պայմանները համաձայնեցնում են Պայմանավորվող կողմերը լիազորված անձանց միջոցով, որոնց ցանկը բերված է սույն Արձանագրության 2-րդ հավելվածում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Արձանագրությունում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն դրա անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Արձանագրության 8-րդ հոդվածով նախատեսված կարգով:

2. Սույն Արձանագրության հավելվածները դրա անբաժանելի մասն են: Պայմանավորվող կողմերը հնարավորին կարճ ժամկետում գրավոր տեղեկացնում են միմյանց սույն Արձանագրության հավելվածներում կատարված փոփոխությունների և լրացումների մասին առանց առանձին արձանագրություններ կազմելու անհրաժեշտության:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Արձանագրության շրջանակներում նամակագրությունը կատարվում է Պայմանավորվող կողմերի պաշտոնական լեզվով, ռուսերենով կամ ցանկացած այլ ընդունելի լեզվով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Արձանագրության դրույթների իրագործման և մեկնաբանման հետ կապված վեճերը և տարաձայնությունները կկարգավորվեն Պայմանավորվող կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին հայկական կողմի գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ուկրաինական կողմից ստանալու օրվանից և կնքվում է անորոշ ժամկետով: Արձանագրությունը դադարեցնում է գործողությունը, երբ Պայմանավորվող կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր տեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմին այն դադարեցնելու իր մտադրության մասին: Սույն Արձանագրությունը դադարեցնում է գործողությունը մյուս Պայմանավորվող կողմից համապատասխան ծանուցումը ստանալուց 30 օր հետո:

 

Կատարված է Երևան քաղաքում 2010 թվականի հոկտեմբերի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում առավելություն ունի ռուսերեն տեքստը:

 

    Հայաստանի Հանրապետության              ՈՒկրաինայի պետական մաքսային

    Կառավարությանն առընթեր                ծառայության կողմից`

պետական եկամուտների կոմիտեի կողմից`

 

Հավելված 1

 

Ներմուծում/Արտահանում

.____________________________________________________________________.

|Դաշտի    |Բովանդակությունը                    |  Ծանոթագրություններ |

|անվանումը|                                    |                     |

|_________|____________________________________|_____________________|

|PR-KEY   |Եզակի բանալի                        |Մաքսային հայտարարագրի|

|         |                                    |համարը               |

|_________|____________________________________|_____________________|

|G1       |Տեղափոխման ուղղությունը (IM/EX)     |IM -ներմուծում       |

|         |                                    |EX -արտահանում       |

|_________|____________________________________|_____________________|

|G8       |Ապրանք ստացողը                      |                     |

|_________|____________________________________|_____________________|

|G8-Adres |Ստացողի հասցեն                      |                     |

|_________|____________________________________|_____________________|

|G2       |Ապրանք առաքողը                      |                     |

|_________|____________________________________|_____________________|

|G2-Adres |Առաքողի հասցեն                      |                     |

|_________|____________________________________|_____________________|

|G15 *    |Առաքման երկրի ծածկագիրը             |                     |

|_________|____________________________________|_____________________|

|G17 * *  |Նշանակման երկրի ծածկագիրը           |                     |

|_________|____________________________________|_____________________|

|G11      |Առևտուր  իրականացնող երկրի ծածկագիրը|                     |

|_________|____________________________________|_____________________|

|G29      |Սահմանի անցակետի ծածկագիրը          |                     |

|_________|____________________________________|_____________________|

|G32      |Ապրանքի համարը մաքսային             |                     |

|         |հայտարարագրում                      |                     |

|_________|____________________________________|_____________________|

|G34      |Ծագման երկրի ծածկագիրը              |                     |

|_________|____________________________________|_____________________|

|G33      |Ապրանքի ծածկագիրը                   |Ապրանքի ամբողջական   |

|         |                                    |(9-նիշ, 10-նիշ)      |

|         |                                    |ծածկագիրը            |

|_________|____________________________________|_____________________|

|G37-1    |Հիմնական մաքսային պայմանակարգի      |                     |

|         |ծածկագիրը                           |                     |

|_________|____________________________________|_____________________|

|G37-2    |Նախորդ մաքսային պայմանակարգի        |                     |

|         |ծածկագիրը                           |                     |

|_________|____________________________________|_____________________|

|G31      |Ապրանքի ամբողջական առևտրային        |                     |

|         |անվանումը` նշված ՊՄՀ-ում            |                     |

|_________|____________________________________|_____________________|

|G35      |Ապրանքի բրուտտո քաշը, կգ            |                     |

|_________|____________________________________|_____________________|

|G38      |Ապրանքի նետտո քաշը, կգ              |                     |

|_________|____________________________________|_____________________|

|G41      |Ապրանքի քանակը լրացուցիչ չափման     |                     |

|         |միավորով                            |                     |

|_________|____________________________________|_____________________|

|G41A     |Լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը  |                     |

|_________|____________________________________|_____________________|

|G46      |Վիճակագրական արժեքը ԱՄՆ դոլարով     |Որոշվում է Ազգային   |

|         |                                    |բանկի պաշտոնական     |

|         |                                    |փոխարժեքով ՊՄՀ       |

|         |                                    |ձևակերպման  օրը      |

|_________|____________________________________|_____________________|

|GD1      |ՊՄՀ ձևակերպման  ամսաթիվը            |                     |

.____________________________________________________________________.

 

* Տվյալները կազմվում են այն դեպքում, եթե ծագման, առաքման կամ առևտուր իրականացնող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է (ՈՒկրաինան): Եթե առաքման երկիրը Հայաստանի Հանրապետությունը (ՈՒկրաինան) չէ, ապա տվյալները ներառվում են առանց առաքողին և նրա հասցեն նշելու:

* * Տվյալները կազմվում են այն դեպքում, եթե նշանակման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է (ՈՒկրաինան): Եթե ապրանքի նշանակման երկիրը Հայաստանի Հանրապետությունը (ՈՒկրաինան) չէ, բայց առևտուր իրականացնող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է (ՈՒկրաինան), ապա տվյալները ներառվում են առանց առաքողին և նրա հասցեն նշելու:

 

Ներմուծում/Արտահանում

 

Տեղեկատվություն տրանսպորտային միջոցների մասին

 

.____________________________________________________________________.

|Դաշտի |Բովանդակությունը                                |     Նշում  |

|անվա- |                                                |            |

|նումը |                                                |            |

|______|________________________________________________|____________|

|PR-KEY|Եզակի բանալի                                    |Մաքսային    |

|      |                                                |հայտարարագրի|

|      |                                                |համարը      |

|______|________________________________________________|____________|

|G21   |Տվյալներ տրանսպորտային միջոցի մասին (ծովային կամ|            |

|      |գետային նավի, խողովակաշարի անվանումը,           |            |

|      |էլեկտրափոխանցումների գծերը, օդանավի չվերթի      |            |

|      |համարը, երկաթուղային վագոնի համարը, ճանապարհային|            |

|      |տրանսպորտային միջոցի գրանցման համարը և  այլն),  |            |

|      |որով ապրանքներն արտահանվել են մաքսային տարածքի  |            |

|      |սահմաններից դուրս (սահմանի տրանսպորտ)           |            |

|______|________________________________________________|____________|

|G25   |Սահմանի տրանսպորտի տեսակի ծածկագիրը             |            |

|______|________________________________________________|____________|

|G44   |Տրանսպորտային ուղեկցող փաստաթղթերի ռեկվիզիտները |            |

.____________________________________________________________________.

 

Հավելված 2

 

Ցուցակ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի և ՈՒկրաինայի պետական մաքսային ծառայության

անձանց, որոնք լիազորված են իրականացնելու ուղիղ շփումներ

 

    Հայաստանի Հանրապետության              ՈՒկրաինայի պետական մաքսային

     Կառավարությանն առընթեր                    ծառայություն

պետական եկամուտների կոմիտե

 

    Միրզոյան Գառնիկ Հայկի                  Օվդիենկո Նատալյա Տրոֆիմի

 

    Մաքսային վիճակագրության,           Մաքսային վիճակագրության բաժնի

    վերլուծության և  ռիսկերի                    տնօրեն

կառավարման վարչության պետ

 

    Մաթևոսյան  Վարդան Գալուստի            Բոլդիշև  Գլեբ Անատոլիի

 

       Մաքսային վիճակագրության,        Վիճակագրական համադրությունների

    վերլուծության և  տեղեկատվության        իրականացման բաժնի պետ

              բաժնի պետ

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2011թ. փետրվարի 9-ին

 

 

pin
27.10.2010
Միջազգային պայմանագիր