Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Սլովենիայի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` Պայմանավորվող կողմեր),

ղեկավարվելով դիվանագիտական անձնագրեր ունեցող` իրենց պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունները դյուրացնելու ընդհանուր ցանկությամբ,

նպատակ ունենալով ամրապնդել իրենց պետությունների միջև երկկողմ համագործակցությունը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Պայմանավորվող կողմերի այն քաղաքացիները, որոնք ունեն վավերական դիվանագիտական անձնագրեր, և որոնք հանդիսանում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում իրենց համապատասխան պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ կամ միջազգային կազմակերպությունում և վերջինիս ներկայացուցչությունում իրենց պետության ներկայացուցիչներ, կարող են մուտք գործել մյուս Պայմանավորվող կողմի տարածք և իրենց ծառայության ընթացքում գտնվել այնտեղ առանց մուտքի արտոնագրի: ՈՒղարկող Պայմանավորվող կողմը դիվանագիտական ուղիներով նախապես ծանուցում է ընդունող Պայմանավորվող կողմին նշված անձանց նշանակման և գործառույթների մասին:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք ընդունող Պայմանավորվող կողմից ստանում են համապատասխան կացության կարգավիճակ:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց ընտանիքի անդամները օգտվում են սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված հնարավորությունից, եթե նրանք բնակվում են նույն ընտանիքում, ընդունող պայմանավորվող կողմը նրանց ճանաչում է որպես սույն հոդվածի 1-ին կետում նշված անձի հետ բնակվելու իրավունք ունեցող ընտանիքի անդամներ, և նրանք ունեն վավերական անձնագիր:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Վավերական դիվանագիտական անձնագրեր ունեցող Պայմանավորվող կողմերի այն քաղաքացիները, որոնք ո՛չ իրենց պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ են, ո՛չ էլ միջազգային կազմակերպությունում իրենց պետության ներկայացուցիչներ, կարող են մուտք գործել մյուս Պայմանավորվող կողմի տարածք, գտնվել այնտեղ 90 (իննսուն) օրը չգերազանցող ժամկետով 180 (հարյուր ութսուն) օրվա ընթացքում կամ հեռանալ մյուս Պայմանավորվող կողմի տարածքից առանց մուտքի արտոնագրի` պայմանով, որ նրանք չեն ծավալելու այնպիսի գործունեություն, որի համար Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությամբ պահանջվում է բնակության թույլտվություն կամ համապատասխան պետական մուտքի արտոնագիր:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված այն անձինք, ովքեր մտադիր են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվել 90 (իննսուն) օրը գերազանցող ժամկետով, պարտավոր են նախապես ձեռք բերել Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված բնակության թույլտվություն կամ համապատասխան պետական մուտքի արտոնագիր: Մուտքի արտոնագիրն անվճար տրամադրվում է համապատասխան Պայմանավորվող կողմի դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:

3. Սլովենիայի տարածք մուտք գործելիս, տարանցելով մեկ կամ մի քանի այն պետությունների տարածքները, որոնց նկատմամբ ամբողջությամբ կիրառվում են ներքին սահմանների վերահսկողության և անձանց տեղաշարժի սահմանափակման վերացման դրույթները, ինչպես սահմանված է Շենգենյան Դրույթներում (Sհengen Acqսis), 90 (իննսուն) օրյա ժամկետը սկսվում է հաշվարկվել ազատ տեղաշարժի տարածքը սահմանափակող վերը նշված պետությունների կողմից ձևավորված արտաքին սահմանը հատելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերի քաղաքացիները պահպանում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գործող մուտքի կանոնները և ներպետական օրենսդրությունը, դրանում գտնվելու ամբողջ ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններն իրենց իրավունք են վերապահում մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիներին մերժել մուտք գործել կամ գտնվել իրենց պետության տարածքում, ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներում` պետական անվտանգության, հասարակական կարգի և առողջության պահպանության կամ այլ լուրջ պատճառներով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագիրն ստորագրելուց հետո` 30 (երեսուն) օրվա ընթացքում, դիվանագիտական ուղիներով փոխանակում են իրենց դիվանագիտական անձնագրերի նմուշները:

2. Դիվանագիտական անձնագրերում փոփոխություններ կատարելու դեպքում համապատասխան Պայմանավորվող կողմը մյուս Պայմանավորվող կողմին նոր նմուշներն ուղարկում է դրանց կիրառելիության վերաբերյալ տեղեկության հետ միասին` գործածության մեջ դնելուց առնվազն 30 (երեսուն) օր առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրարկման ժամանակ ծագող ցանկացած վեճ կարգավորվում է Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև` խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերից մեկի նախաձեռնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ: Ցանկացած փոփոխություն, որի շուրջ համաձայնվել են Պայմանավորվող կողմերը, ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրը չի կարող ազդել Պայմանավորվող կողմերի այլ պարտավորությունների վրա, որոնք ծագում են միջազգային համաձայնագրերից, մասնավորապես այն պարտավորություններից, որոնք բխում են «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայից և «Հյուպատոսական հարաբերությունների մասին» 1963 թվականի Վիեննայի կոնվենցիայից:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Այն ուժի մեջ է մտնում վերջին գրավոր ծանուցումն ստանալուց հետո` 30-րդ (երեսուներորդ) օրը, որով Պայմանավորվող կողմերը միմյանց ծանուցում են իրենց ներպետական օրենսդրությամբ նախատեսված համապատասխան ներպետական իրավական ընթացակարգերի կատարման մասին:

2. Պայմանավորվող կողմերն իրենց իրավունք են վերապահում ժամանակավորապես կասեցնել Համաձայնագրի դրույթների գործողությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ազգային անվտանգության, հասարակական կարգի և առողջության պահպանության կամ այլ լուրջ պատճառներով: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է այդ մասին դիվանագիտական ուղիներով տեղեկացնել մյուսին: Սույն Համաձայնագրի գործողության ժամանակավոր կասեցումն ուժի մեջ է մտնում և դադարում է գործել մյուս Պայմանավորվող կողմի` այդ մասին ծանուցումն ստանալու օրվանից:

3. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է դիվանագիտական ուղիներով ծանուցել մյուսին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալուց 30 (երեսուն) օր հետո:

 

Կատարված է Երևանում, 2010 թվականի հոկտեմբերի 11-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը հայերեն, սլովեներեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. ապրիլի 11-ին

 

 

pin
11.10.2010
Միջազգային պայմանագիր