Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒ ...

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով երկու պետությունների միջև բարիդրացիական, գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև տարբեր բնագավառներում, այդ թվում` անօրինական միգրացիայի և անդրսահմանային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերում նրանց միջև համագործակցության զարգացման ձգտումով,

համոզված լինելով, որ Կողմերի պետությունների տարածքներում անօրինականորեն գտնվող անձանց ռեադմիսիայի կարգը սահմանող` Կողմերի միջև համաձայնեցված սկզբունքների և նորմերի իրագործումը միգրացիոն գործընթացների կարգավորման կարևոր բաղադրիչ է և ներդրում անօրինական միգրացիայի ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարում,

հարգելով Կողմերի պետություններից յուրաքանչյուրի ինքնիշխան իրավունքը` իր օրենսդրությանը համապատասխան կերպով սահմանել պատասխանատվություն իր տարածքում կամ դրանով օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց անօրինական միգրացիայի համար,

նկատի ունենալով տարբեր պետությունների աճող հետաքրքրվածությունը` ներդաշնակեցնել միգրացիայի ոլորտում իրենց ազգային օրենսդրությունը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

ՀՈԴՎԱԾ 1

Սահմանումներ

Սույն Համաձայնագրում ստորև բերվող սահմանումներն ունեն հետևյալ նշանակությունը.

ա) «ռեադմիսիա» - հայցող Կողմի պետության տարածքում անօրինականորեն գտնվող անձանց` սույն Համաձայնագրով նախատեսված կարգով, պայմաններով և նպատակներով հանձնումը հայցող Կողմի պետության իրավասու մարմինների կողմից և նրանց ընդունումը հայցվող Կողմի պետության իրավասու մարմինների կողմից,

բ) «անօրինականորեն գտնվել հայցող Կողմի պետության տարածքում» - հայցող Կողմի պետության տարածք մուտք գործելը կամ այդ պետության տարածքում գտնվելը` խախտելով այնտեղ գործող օրենսդրությունը` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի, ելքի և գտնվելու հարցերի վերաբերյալ,

գ) «հայցող Կողմ» - ռեադմիսիայի կամ տարանցման վերաբերյալ հայց ուղարկող Կողմ,

դ) «հայցվող Կողմ» - Կողմ, որին հասցեագրվել է ռեադմիսիայի կամ տարանցման վերաբերյալ հայցը,

ե) «երրորդ պետության քաղաքացիներ» - Կողմերի պետությունների քաղաքացիություն չունեցող և սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետության քաղաքացիություն ունեցող անձինք,

զ) «քաղաքացիություն չունեցող անձինք» - անձինք, որոնք չեն հանդիսանում Կողմերի պետությունների քաղաքացիներ և չունեն երրորդ պետության քաղաքացիություն ունենալու ապացույցներ` բացառությամբ այն անձանց, որոնք զրկվել են մի Կողմի պետության քաղաքացիությունից մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելուց հետո, և որոնց վրա տարածվում է սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի գործողությունը,

է) «իրավասու մարմիններ» - սույն Համաձայնագրի իրականացմանը մասնակցող Կողմերի պետությունների մարմիններ,

ը) «կենտրոնական իրավասու մարմիններ» - այն Կողմերի պետությունների իրավասու մարմինները, որոնք ստանձնում են սույն Համաձայնագրի իրականացման հիմնական խնդիրները,

թ) «Կիրարկման արձանագրություն» - սույն Համաձայնագրի իրականացման կարգի վերաբերյալ Կիրարկման արձանագրություն:

ՀՈԴՎԱԾ 2

Կողմերի պետությունների քաղաքացիների ռեադմիսիան

1. Հայցվող Կողմի պետության իրավասու մարմինները հայցող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմնի հայցով ընդունում են հայցող Կողմի պետության տարածքում անօրինականորեն գտնվող անձանց, եթե հաստատված է, որ նրանք հանդիսանում են հայցվող Կողմի պետության քաղաքացիներ կամ զրկվել են նրա քաղաքացիությունից հայցող Կողմի պետության տարածք մուտք գործելուց հետո և չեն ստացել այլ պետության քաղաքացիություն:

2. Անհրաժեշտության դեպքում հայցվող Կողմի պետության իրավասու մարմինները փոխանցվող անձանց տրամադրում են իրենց երկրի տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ փաստաթղթեր:

3. Փաստաթղթերի ցանկերը, որոնց հիման վրա որոշվում է Կողմերից որևէ մեկի պետության քաղաքացիություն ունենալը, բերված են Կիրարկման արձանագրությունում: Կողմերը Կիրարկման արձանագրության ստորագրման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում, դիվանագիտական ուղիներով փոխանակում են նշված ցանկով նախատեսված փաստաթղթերի օրինակները: Հետագայում Կողմերից յուրաքանչյուրը դիվանագիտական ուղիներով տեղեկացնում է մյուս Կողմին նշված փաստաթղթերի օրինակներում ցանկացած փոփոխության մասին:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերից ոչ մեկը չի կարող ներկայացվել, հայցող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինը պայմանավորվում է հայցվող Կողմի պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ ռեադմիսիայի ենթակա անձի հետ հնարավորինս շուտ հարցազրույց անցկացնելու մասին` նրա քաղաքացիության մասին տեղեկություններ ստանալու նպատակով: Նման հարցազրույցների իրականացման ընթացակարգը սահմանվում է Կիրարկման արձանագրությամբ:

5. Հայցող Կողմի պետության իրավասու մարմինները հետ են ընդունում իրենց կողմից փոխանցված անձին նրա փոխանցման օրվանից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում, եթե հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինը հաստատում է, որ բացակայում են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված` նրա ռեադմիսիայի համար պայմանները: Այդ դեպքում հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինը հայցող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմնին է փոխանցում իր տրամադրության տակ գտնվող նյութերը, որոնք վերաբերում են տվյալ անձին:

ՀՈԴՎԱԾ 3

Երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց

ռեադմիսիան

1. Հայցվող Կողմի պետության իրավասու մարմինները հայցող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմնի հայցի հիման վրա հետ են ընդունում հայցող Կողմի պետության տարածքում անօրինականորեն գտնվող երրորդ երկրի ցանկացած քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի, եթե ներկայացված են Կիրարկման արձանագրությունում թվարկված ապացույցներն առ այն, որ այդ անձը.

ա) ռեադմիսիայի մասին հարցում ուղարկելու պահին հայցվող Կողմի պետության տարածքում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքեր ունի,

բ) հայցող Կողմի պետության տարածք է ժամանել անօրինական կերպով անմիջապես հայցվող Կողմի պետության տարածքից:

2. Այն դեպքում, երբ երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը չունի անձը հաստատող փաստաթուղթ, և այդ անձի քաղաքացիության կամ բնակության երկրի իրավասու մարմինների կողմից նման փաստաթղթի տրամադրման հնարավորություն չկա, հայցվող Կողմի պետության իրավասու մարմինները նրան ուղևորության փաստաթուղթ են տալիս իրենց պետության տարածք մուտք գործելու համար:

3. Հայցող Կողմի պետության իրավասու մարմինները հետ են ընդունում իրենց կողմից փոխանցված անձին նրա փոխանցման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում, եթե հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմնի անցկացրած ստուգումը հայտնաբերի, որ բացակայում են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված` նրա ռեադմիսիայի համար անհրաժեշտ պայմանները: Այդ դեպքում հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինը հայցող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմնին է փոխանցում այդ անձին վերաբերող նյութերը, որոնք գտնվում են իր տրամադրության տակ:

4. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում.

ա) այն անձանց նկատմամբ, որոնք հայցող Կողմի պետության տարածք օրինականորեն մուտք գործելու պահին ունեցել են հայցող Կողմի պետության իրավասու մարմինների կողմից հանձնված վավերական վիզա, ժամանակավոր կամ մշտական բնակության թույլտվություն,

բ) այն անձանց նկատմամբ, որոնք օրինական հիմքերով ժամանել են հայցող Կողմի պետության տարածք ոչ վիզային կարգով` միջազգային պայմանագրին համապատասխան,

գ) այն անձանց նկատմամբ, որոնց վիզան, ժամանակավոր կամ մշտական բնակության թույլտվությունը տրվել են հայցող Կողմի պետության իրավասու մարմինների կողմից այդ պետության տարածք մուտք գործելուց հետո:

ՀՈԴՎԱԾ 4

Ռեադմիսիայի մասին հայցերի ուղարկման և քննարկման ժամկետները

1. Անձի ռեադմիսիայի մասին հայցը հայցող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինն ուղարկում է հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմնին հայցող Կողմի պետության տարածք տվյալ անձի անօրինականորեն մուտք գործելու կամ հայցող Կողմի պետության տարածքում անօրինականորեն գտնվելու փաստը հաստատելու և (կամ) նրա անձը հաստատելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:

2. Հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինն անձի ռեադմիսիայի վերաբերյալ հայցը ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում ընդունելու համաձայնություն է տալիս կամ նրան ընդունելու հիմնավորված մերժում, եթե հայցվող Կողմի պետության իրավասու մարմինները հաստատել են անձի փոխանցման համար` սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված անհրաժեշտ պայմանների բացակայությունը: Անձի ռեադմիսիայի վերաբերյալ հայցին ժամանակին պատասխանելուն խոչընդոտող իրավական կամ փաստացի հանգամանքների առկայության դեպքում պատասխանի ժամկետները հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմնի հիմնավորված դիմումի հիման վրա երկարացվում են մինչև 60 օրացուցային օր:

ՀՈԴՎԱԾ 5

Անձանց փոխանցման և ընդունման ժամկետները

1. Անձանց փոխանցումը, որոնց վերաբերյալ հայցվող Կողմը ռեադմիսիայի համաձայնություն է տվել, կիրականացվի հայցող Կողմի` այդ համաձայնությունը ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում, եթե Կողմերի պետությունների կենտրոնական իրավասու մարմինները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ համաձայնության չգան:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը կարող է երկարացվել, եթե դրանում նշված անձանց հնարավոր չի եղել փոխանցել հայցվող Կողմի պետության իրավասու մարմիններին վերադարձմանը օբյեկտիվորեն խոչընդոտող հանգամանքների առաջացման պատճառով, մասնավորապես` ռեադմիսիայի ենթակա անձի ծանր հիվանդության, հայցող Կողմի պետության տարածքում նրա գտնվելու վայրի ժամանակին հայտնաբերման անհնարինության պատճառով:

ՀՈԴՎԱԾ 6

Տարանցում

1. Հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինը հայցող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմնի հայցի հիման վրա թույլ է տալիս երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը հայցվող Կողմի պետության տարածքով, եթե հայցող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինը երաշխավորում է, որ սույն կետում նշված անձանց կտրվի երրորդ պետության տարածք անարգել կերպով մուտք գործելու հնարավորություն` անկախ նրանից` այն տարանցման պետություն է, թե նշանակման վայրի պետություն:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց տարանցումը կարող է իրականացվել հայցող Կողմի պետության իրավասու մարմինների աշխատակիցների ուղեկցությամբ, որոնց կարգավիճակը որոշվում է Կիրարկման արձանագրությունում:

3. Եթե Կողմերի պետությունների կենտրոնական իրավասու մարմինները որևէ կոնկրետ դեպքում այլ պայմանավորվածության չգան, անձի տարանցման վերաբերյալ հայցը հայցող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինն ուղարկում է նախօրոք, սակայն առնվազն 10 օրացուցային օր առաջ` մինչև տարանցման նպատակով հայցվող Կողմի պետության տարածք անձի մուտք գործելու ենթադրվող ամսաթիվը:

4. Հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինն անձանց տարանցման մասին հայցը ստանալու օրվանից 7 օրացուցային օրվա ընթացքում տալիս է տարանցման համաձայնություն կամ տարանցումը կատարելու պատճառաբանված մերժում:

5. Հայցվող Կողմի պետության իրավասու մարմիններն անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց անվճար տալիս են տարանցման վիզաներ:

6. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց տարանցումն իրականացնելու ժամանակ հայցվող Կողմի պետության իրավասու մարմինները, հայցող Կողմի պետության իրավասու մարմինների խնդրանքով, ցուցաբերում են հնարավոր աջակցություն:

7. Հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինը կարող է մերժել անձի տարանցումն այն դեպքում, եթե.

ա) կա սպառնալիք, որ նշանակման վայրի պետությունում կամ տարանցման այլ պետությունում երրորդ պետության քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը կենթարկվեն խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, մահապատժի կամ հետապնդման ռասայական, կրոնական, ազգային պատկանելության հատկանիշի համար, ինչպես նաև որոշակի սոցիալական խմբի պատկանելու կամ քաղաքական համոզմունքների հատկանիշի համար,

բ) նշանակման վայրի պետությունում կամ տարանցման այլ պետությունում երրորդ պետության քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը ենթարկվելու է քրեական հետապնդման կամ պատժի,

գ) այդ անձանց գտնվելը հայցվող Կողմի պետության տարածքում անցանկալի է, այդ թվում` ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանման կամ բնակչության առողջության պահպանման նկատառումներով:

8. Հայցվող Կողմի պետության իրավասու մարմինները կարող են, չնայած տարանցման ուղևորության համար տրված թույլտվությանը, հայցող Կողմի պետության իրավասու մարմիններին վերադարձնել սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց, եթե հայցվող Կողմի պետության տարածք մուտք գործելուց հետո նրանց վերաբերյալ պարզվեն սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված հանգամանքներ, ինչպես նաև` եթե տարանցման մյուս պետության կամ նշանակման վայրի պետության տարածք անարգել մուտքն այլևս չի կարելի համարել երաշխավորված:

9. Կողմերը փոխադարձության հիմունքով ձգտում են սահմանափակել երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը, որոնք կարող են անմիջապես վերադարձվել իրենց քաղաքացիության պետություններ կամ իրենց մշտական բնակության պետություններ:

10. Կողմերը ձգտում են իրագործել երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը մեծ մասամբ օդային տրանսպորտով:

ՀՈԴՎԱԾ 7

Ռեադմիսիայի կամ տարանցման մասին հայցի բովանդակությունը

Անձի ռեադմիսիայի կամ տարանցման մասին հայցի բովանդակությունը և փոխանցման կարգը սահմանվում են Կիրարկման արձանագրությունում:

ՀՈԴՎԱԾ 8

Անձնական տվյալների պաշտպանությունը

Անհատական տվյալները, որոնք Կողմերի պետությունների իրավասու մարմինները փոխանակում են կամ փոխանցում են միմյանց` կապված սույն Համաձայնագրի դրույթների իրագործման հետ, ենթակա են պաշտպանության յուրաքանչյուր Կողմի պետությունում` անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ նրա օրենսդրությանը և գործող միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից են Կողմերի պետությունները: Ի լրումն դրան` կիրառվում են հետևյալ սկզբունքները.

ա) անձնական տվյալները կարող են օգտագործվել միայն սույն Համաձայնագրի նպատակներով,

բ) անձնական տվյալները փոխանցվում են միայն Կողմերի պետությունների իրավասու մարմինների կողմից,

գ) անձնական տվյալներն ընդունած իրավասու մարմինը, համապատասխան հարցումը ստանալով, այդ տվյալները փոխանցած իրավասու մարմնին իրազեկում է այն մասին, թե ինչպես են դրանք օգտագործվել,

դ) Կողմերի պետությունների իրավասու մարմինները պատասխանատվություն են կրում փոխանցվող տվյալների արժանահավատության համար, ինչպես նաև այն բանի համար, որ այդ տվյալների փոխանցման կարգը համապատասխանի սույն Համաձայնագրի դրույթներով սահմանված նպատակներին հասնելուն,

ե) Կողմերի պետությունների իրավասու մարմիններն ապահովում են սույն Համաձայնագրին համապատասխան ստացվող անձնական տվյալների գաղտնիությունը և դրանք չեն տրամադրում երրորդ կողմի` առանց անձնական տվյալները փոխանցած Կողմի պետության իրավասու մարմնի թույլտվության,

զ) Կողմերի պետությունների իրավասու մարմիններն ապահովում են անձնական տվյալների պաշտպանությունը պատահական կորստից, չարտոնված հասանելիությունից, փոփոխումից կամ տարածումից:

ՀՈԴՎԱԾ 9

Ծախսերը

1. Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետում և 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց փոխանցման և մինչև հայցվող Կողմի պետության պետական սահմանի միջազգային անցակետ հնարավոր ուղեկցման ծախսերը կրում է հայցող Կողմը:

2. Սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց փոխանցման, ուղեկցման ու տարանցման և նրանց հնարավոր վերադարձի հետ կապված ծախսերը կրում է հայցող Կողմը:

3. Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 5-րդ կետում և 3-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց փոխանցման և նրանց` մինչև հայցվող Կողմի պետության պետական սահմանի միջազգային անցակետ հնարավոր ուղեկցման ծախսերը կրում է հայցող Կողմը:

4. Կողմերի միջև հնարավոր փոխադարձ հաշվարկների իրականացման կարգը սահմանվում է Կիրարկման արձանագրությունում:

ՀՈԴՎԱԾ 10

Իրավասու մարմիններ

1. Կողմերից յուրաքանչյուրը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրվա ընթացքում որոշում է Կողմերի պետությունների իրավասու մարմինները, որի մասին դիվանագիտական ուղիներով ծանուցում է մյուս Կողմին:

2. Կողմերը դիվանագիտական ուղիներով ժամանակին միմյանց ծանուցում են իրավասու մարմինների անվանումների կամ գործառույթների ցանկացած փոփոխության մասին:

3. Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման հետ կապված հարցերով կենտրոնական իրավասու մարմիններն անմիջականորեն համագործակցում են միմյանց հետ:

ՀՈԴՎԱԾ 11

Սույն Համաձայնագրի կիրառման կասեցումը և վերսկսումը

1. Մի Կողմը կարող է մյուս Կողմի հետ խորհրդակցելուց հետո ազգային անվտանգության պաշտպանությանը, հասարակական կարգի ապահովմանը կամ բնակչության առողջության պահպանմանն առնչվող պատճառներով մասամբ կամ ամբողջությամբ կասեցնել սույն Համաձայնագրի կիրառումը:

2. Սույն Համաձայնագրի կիրառման կասեցման կամ վերսկսման մասին Կողմերից յուրաքանչյուրը դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցվում է այդ որոշման իրականացումը սկսելուց առնվազն 72 ժամ առաջ:

ՀՈԴՎԱԾ 12

Համագործակցության սկզբունքները

1. Կողմերի միջև հարաբերություններում առաջացող և սույն Համաձայնագրի կատարման կամ մեկնաբանման հետ կապված բոլոր վիճելի հարցերը լուծվում են նրանց միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

2. Կողմերի պետությունների իրավասու մարմինները փոխադարձ պայմանավորվածությամբ կարող են անցկացնել փորձագետների աշխատանքային հանդիպումներ և խորհրդակցություններ սույն Համաձայնագրի իրականացման հարցերի առնչությամբ:

ՀՈԴՎԱԾ 13

Միջազգային այլ պայմանագրերի գործողությունը

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները, որոնք բխում են միջազգային այլ պայմանագրերից, որոնց մասնակից է իր պետությունը:

ՀՈԴՎԱԾ 14

Եզրափակիչ դրույթներ

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից 30 օր լրանալուց հետո:

2. Կողմերը փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարել դրա անբաժանելի մասը կազմող փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգով:

3. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով, և դրա գործողությունը դադարեցվում է Կողմերից մեկի` դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմի ստանալու օրվանից 60 օր անց:

4. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Կողմերը կկարգավորեն այն պարտավորությունները, որոնք ծագել են դրա գործողության ընթացքում:

Կնքվել է Երևան քաղաքում 2010 թվականի օգոստոսի 20-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:

    Հայաստանի Հանրապետության             Ռուսաստանի Դաշնության

     Կառավարության կողմից`               Կառավարության կողմից`

ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության

Կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի

իրականացման կարգի մասին

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

արտահայտելով փոխադարձ ցանկություն` ավելի ամբողջականորեն կարգավորել Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին 2010 թվականի օգոստոսի 20-ի Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) իրականացման հետ կապված հարցերը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

ՀՈԴՎԱԾ 1

1. Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության առկայությունը հաստատվում է հետևյալ փաստաթղթերով.

ա) դիվանագիտական անձնագիր,

բ) ծառայողական անձնագիր,

գ) Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս գտնվող` Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձը հաստատող` Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր,

դ) Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր,

ե) նավաստու անձնագիր (նավաստու անձի վկայական),

զ) զինծառայողի անձը հաստատող վկայական (զինվորական տոմս)` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին ներդիրով,

է) երեխաների համար` դիվանագիտական անձնագիր, ծառայողական անձնագիր, Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր, որը հաստատում է Ռուսաստանի Դաշնությունից դուրս գտնվող` Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձը, և Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր (դրանցում երեխաների մասին նշված տեղեկություններով), որոնք ստորագրվել են պաշտոնատար անձի կողմից և վավերացվել իրավասու մարմնի համապատասխան կնիքով,

ը) Ռուսաստանի Դաշնություն մուտքի (վերադարձի) վկայական,

թ) ծննդյան վկայական` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին ներդիրով,

ժ) ծննդյան վկայական` ծնողների, ծնողներից մեկի կամ միակ ծնողի` ռուսաստանյան քաղաքացիության մասին տեղեկություններով,

ժա) ծննդյան վկայական` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության առկայությունը հաստատող նշումով:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության առկայությունը հաստատվում է հետևյալ փաստաթղթերով.

ա) դիվանագիտական անձնագիր,

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր,

գ) 16 տարին չլրացած` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր,

դ) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական:

3. Անձի` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունենալու մասին ենթադրելու հիմքեր կան, եթե առկա են.

ա) սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը, որոնց վավերության ժամկետը լրացել է,

բ) սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերի պատճենները կամ կրկնօրինակները (դուբլիկատները),

գ) ԽՍՀՄ քաղաքացու անձնագիրը` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությանը պատկանելու մասին ներդիրով,

դ) ԽՍՀՄ քաղաքացու անձնագիրը` Ռուսաստանի Դաշնության տարածքում 1992 թվականի փետրվարի 6-ի դրությամբ ըստ բնակության վայրի հաշվառման մասին դրոշմով,

ե) Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների կողմից տրված այլ փաստաթղթեր` բացի սույն հոդվածի 1-ին կետում նշվածներից,

զ) սույն Կիրարկման արձանագրության 1-ին հավելվածին համապատասխան ձևով դիմում, որը լրացրել է ռեադմիսիայի ենթակա անձը,

է) վկաների գրավոր պարզաբանումները, որոնք օրինական հիմքերով վերցվել են համապատասխան իրավասու մարմինների կողմից,

ը) իրավասու պաշտոնատար անձանց գրավոր պարզաբանումները,

թ) ռեադմիսիայի ենթակա անձի հետ հարցազրույցի դրական արդյունքները:

4. Անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու մասին ենթադրելու հիմքեր կան, եթե առկա են.

ա) սույն հոդվածի 2-րդ կետում նշված փաստաթղթերը, որոնց վավերության ժամկետը լրացել է,

բ) սույն հոդվածի 2-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները կամ կրկնօրինակները (դուբլիկատները),

գ) սույն Կիրարկման արձանագրության 1-ին հավելվածին համապատասխան ձևով դիմում, որը լրացրել է ռեադմիսիայի ենթակա անձը,

դ) վկաների գրավոր պարզաբանումները, որոնք օրինական հիմքերով վերցվել են համապատասխան իրավասու մարմինների կողմից,

ե) իրավասու պաշտոնատար անձանց գրավոր պարզաբանումները,

զ) ռեադմիսիայի ենթակա անձի հետ հարցազրույցի դրական արդյունքները:

ՀՈԴՎԱԾ 2

1. Ռեադմիսիայի ենթակա անձի հետ Համաձայնագրի 2-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան հարցազրույցի անցկացման հիմնական պարտականությունը հայցող Կողմի պետությունում դրվում է հայցվող Կողմի պետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկությունում հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմնի ներկայացուցչի վրա:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված` հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմնի ներկայացուցչի բացակայության դեպքում հարցազրույցն անցկացվում է հայցող Կողմի պետությունում հայցվող Կողմի պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկության աշխատակիցների կողմից:

3. Հարցազրույցի անցկացման օրը, ժամանակը և տեղը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համաձայնեցվում են Կողմերի պետությունների իրավասու մարմինների միջև:

4. Հարցազրույցը պետք է անցկացվի հարցազրույց անցկացնելու մասին հայցը ստանալու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում:

ՀՈԴՎԱԾ 3

1. Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ռեադմիսիայի համար հիմքերի առկայության ապացույց է հանդիսանում հետևյալ փաստաթղթերից թեկուզ մեկը ներկայացնելը.

ա) վավերական արտոնագիրը և (կամ) հայցվող Կողմի պետության տարածքում բնակության թույլտվությունը,

բ) փախստականի վավերական վկայականը` տրված հայցվող Կողմի պետության կողմից,

գ) փախստականի վավերական ճամփորդական վկայականը` տրված հայցվող Կողմի պետության կողմից,

դ) անձը հաստատող և սահմանը հատելու իրավունք տվող ցանկացած տեսակի փաստաթղթում Կողմերի պետությունների իրավասու մարմինների կողմից կատարված մուտքի (ելքի) նշումը,

ե) կեղծ կամ կեղծված փաստաթղթում Կողմերի պետությունների իրավասու մարմինների կողմից կատարված մուտքի (ելքի) նշումը,

զ) այլ ապացույցներ, որոնցով կարելի է պաշտոնապես պարզել անմիջականորեն հայցվող Կողմի պետության տարածքից հայցող Կողմի պետության տարածք մուտքի փաստը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը Կողմերի կողմից ընդունվում են առանց լրացուցիչ ձևականությունների:

ՀՈԴՎԱԾ 4

1. Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ռեադմիսիայի համար հիմքերի առկայության անուղղակի ապացույց է հանդիսանում հետևյալ փաստաթղթերից թեկուզ մեկը ներկայացնելը.

ա) հայցվող Կողմի պետության տարածքում բնակության թույլտվությունը, փախստականի վկայականը, փախստականի ուղևորության վկայականը, որոնց գործողության ժամկետը լրացել է առավելագույնը 180 օրացուցային օր առաջ,

բ) հայցող Կողմի պետության իրավասու մարմնի կողմից հայցվող Կողմի պետության տարածքում տրված արտոնագիրը, որի գործողության ժամկետը լրացել է,

գ) իրավասու պաշտոնատար անձանց գրավոր պարզաբանումները,

դ) փոխանցվող անձի գրավոր պարզաբանումները` վերցված օրինական հիմքերով համապատասխան իրավասու մարմինների կողմից,

ե) ուղևորության տոմսերը, ինչպես նաև հայցվող Կողմի պետության տարածքում տրված բժշկական հիմնարկների տեղեկանքները և հաշիվները,

զ) վկաների գրավոր պարզաբանումները:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ճանաչվում են որպես հիմք երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ռեադմիսիայի համար, եթե միայն հայցվող Կողմը ապացույցներով չի հերքում դրանք:

ՀՈԴՎԱԾ 5

1. Անձանց ռեադմիսիան իրականացվում է Կողմերի պետությունների պետական սահմանի միջազգային անցակետերում:

2. Ռեադմիսիայի օրը և ժամը, ինչպես նաև այդ նպատակով օգտագործվող` Կողմերի պետությունների պետական սահմանի անցակետը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշվում է Կողմերի պետությունների իրավասու մարմինների փոխադարձ համաձայնությամբ:

ՀՈԴՎԱԾ 6

1. Անձի ռեադմիսիայի մասին հարցումը կազմվում է սույն Կիրարկման արձանագրության 2-րդ հավելվածին համապատասխան ձևով:

2. Կողմերի պետությունների քաղաքացիների ռեադմիսիայի մասին հարցմանը կցվում են սույն Կիրարկման արձանագրության 1-ին հոդվածում նշված` հայցող Կողմի տրամադրության տակ եղած փաստաթղթերը, որոնց առկայությունը հաստատում կամ հիմք է տալիս ենթադրելու, որ ռեադմիսիայի ենթակա անձն ունի հայցվող Կողմի պետության քաղաքացիություն:

3. Երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ռեադմիսիայի մասին հարցմանը կցվում են սույն Կիրարկման արձանագրության 3-րդ և 4-րդ հոդվածներում նշված` հայցող Կողմի տրամադրության տակ եղած փաստաթղթերը, որոնց առկայությունը հաստատում կամ հիմք է տալիս ենթադրելու, որ ռեադմիսիայի ենթակա անձն օրինական հիմքեր ունի հայցվող Կողմի պետության տարածքում գտնվելու կամ բնակվելու, կամ հաստատում է այն փաստը, որ այդ անձինք մուտք են գործել հայցող Կողմի պետության տարածք անմիջապես հայցվող Կողմի պետության տարածքից:

4. Եթե հայցող Կողմը գտնում է, որ սույն Կիրարկման արձանագրության 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածներով չնախատեսված այլ փաստաթղթեր կարող են էական նշանակություն ունենալ ռեադմիսիայի ենթակա անձի քաղաքացիության պատկանելության որոշման համար կամ երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ռեադմիսիայի հիմքերի սահմանման համար, ապա այդպիսի փաստաթղթերը նույնպես կարող են կցվել հայցվող Կողմին ուղարկվող` ռեադմիսիայի մասին հարցմանը:

5. Անհրաժեշտության դեպքում հայցող Կողմի պետության իրավասու մարմինները անձի ռեադմիսիայի հարցման մեջ միջնորդում են փոխանցվող անձի` հայցվող Կողմի պետության տարածք մուտք գործելու համար պահանջվող փաստաթղթերի ձևակերպման մասին:

6. Անձի տարանցման մասին հարցումը կազմվում է սույն Կիրարկման արձանագրության 3-րդ հավելվածին համապատասխան ձևով:

7. Ռեադմիսիայի կամ տարանցման մասին հարցման մեջ հայցող Կողմի կողմից ներառվող անհատական տվյալների փոխանցումը իրականացվում է Համաձայնագրի 8-րդ հոդվածի դրույթների պահպանմամբ:

ՀՈԴՎԱԾ 7

1. Անձին ուղեկցմամբ փոխանցելու անհրաժեշտության դեպքում հայցող Կողմը հաղորդում է հայցվող Կողմին ուղեկցող անձանց անունները և ազգանունները, կոչումները, պաշտոնները և ավագությունը, անձնագրերի տեսակը, համարը և հանձնման ամսաթիվը, ինչպես նաև հայցվող Կողմի պետության տարածքում նրանց գտնվելու ենթադրվող ժամկետները:

Այդպիսի տեղեկատվությունը նշվում է սույն Կիրարկման արձանագրության 2-րդ հավելվածի` ռեադմիսիայի մասին հարցման կամ սույն Կիրարկման արձանագրության 3-րդ հավելվածի` տարանցման մասին հարցման Դ կետում:

2. ՈՒղեկցող անձինք չեն կարող իրենց մոտ ունենալ զենք և այլ իրեր, որոնց շրջանառությունը սահմանափակված է հայցվող Կողմի պետության տարածքում:

3. ՈՒղեկցումն իրականացվում է քաղաքացիական հագուստով անձանց կողմից` նրանց մոտ վավերական անձնագրերի, ինչպես նաև ռեադմիսիայի կամ տարանցման վերաբերյալ համաձայնեցված պայմանավորվածությունը վկայող փաստաթղթերի առկայությամբ:

4. Կողմերի պետությունների իրավասու մարմինները համագործակցում են միմյանց հետ հայցվող Կողմի պետության տարածքում ուղեկցող անձանց գտնվելու ապահովման հետ կապված բոլոր հարցերով: Ընդ որում` հայցվող Կողմի պետության իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում հնարավոր աջակցություն են ցուցաբերում ուղեկցող անձանց:

ՀՈԴՎԱԾ 8

ՈՒղևորության փաստաթուղթը, որի տրամադրումը նախատեսված է Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, կազմվում է սույն Կիրարկման արձանագրության 4-րդ հավելվածին համապատասխան ձևով:

ՀՈԴՎԱԾ 9

Համաձայնագրի իրականացման հետ կապված` Կողմերի միջև փոխադարձ հաշվարկները կատարվում են ԱՄՆ դոլարով` հայցող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմնի կողմից կատարված ծախսերի մասին հայցվող Կողմի պետության իրավասու մարմիններից ծանուցումը ստանալու ամսաթվից 30 օրացուցային օրվա ընթացքում:

ՀՈԴՎԱԾ 10

Սույն Կիրարկման արձանագրության 1-4-րդ հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մասը:

ՀՈԴՎԱԾ 11

1. Սույն Կիրարկման արձանագրությունն ուժի մեջ է մտնում և իր գործողությունը դադարեցնում է Համաձայնագրի հետ միաժամանակ:

2. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Կիրարկման արձանագրության մեջ կարող են կատարվել փոփոխություններ:

Կատարվել է Երևան քաղաքում 2010 թվականի օգոստոսի 20-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:

    Հայաստանի Հանրապետության             Ռուսաստանի Դաշնության

      Կառավարության կողմից`              Կառավարության կողմից`

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Կառավարության և Ռուսաստանի

Դաշնության Կառավարության միջև

հետընդունման (ռեադմիսիայի)

մասին 2010 թվականի օգոստոսի

20-ի Համաձայնագրի իրականացման

կարգի վերաբերյալ Կիրարկման

արձանագրության

ԴԻՄՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության

Կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին 2010 թվականի

օգոստոսի 20-ի Համաձայնագրին համապատասխան` ռեադմիսիայի ենթակա անձի

1. Լրիվ անունը (ազգանունն ընդգծել)

___________________________________________________________________

2. Օրիորդական ազգանունը

___________________________________________________________________

3. Ծննդյան ամսաթիվը և վայրը

___________________________________________________________________

4. Անձը հաստատող փաստաթուղթը

___________________________________________________________________

5. Քաղաքացիությունը

___________________________________________________________________

6. Տեղեկություններ հայցվող Կողմի պետության տարածքում բնակվող մերձավոր ազգականների մասին

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

7. Հայցվող Կողմի պետության տարածքում բնակության վայրի հասցեն

___________________________________________________________________

___________________________________________________________________

8. Հայցող Կողմի պետության տարածք մուտք գործելու ամսաթիվը

___________________________________________________________________

___________________________________________________________________

9. Հայցող Կողմի պետության տարածք մուտք գործելու միջոցը

___________________________________________________________________

___________________________________________________________________

10. Հայցող Կողմի պետության տարածք մուտք գործելու նպատակը

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

11. Այլ տեղեկություններ

Անձնական ստորագրությունը ___________________________

_____ __________________ 20_____ թ.

Դիմումի լրացման վայրը

___________________________________________________________________

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

Կառավարության և Ռուսաստանի

Դաշնության Կառավարության միջև

հետընդունման (ռեադմիսիայի)

մասին 2010 թվականի օգոստոսի

20-ի Համաձայնագրի իրականացման

կարգի վերաբերյալ Կիրարկման

արձանագրության

    Հայաստանի Հանրապետության                  Ռուսաստանի Դաշնության

         զինանշանը                                 զինանշանը

_______________________________________  _________________________

    (հայցող Կողմի պետության կենտրոնական          (վայրը և  ամսաթիվը)

_______________________________________

(իրավասու մարմնի անվանումը)

Համարը ________________________________

_______________________________________

ՈՒմ ___________________________________

(հայցվող Կողմի պետության կենտրոնական

___________________________________

              իրավասու մարմնի անվանումը)

Ռեադմիսիայի մասին հարցում

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության

Կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին 2010 թվականի

օգոստոսի 20-ի Համաձայնագրի իրականացման կարգի վերաբերյալ Կիրարկման

արձանագրության 6-րդ հոդվածին համապատասխան

._________.

Ա. Անձնական տվյալներ                           |Լուսանկար|

|         |

1. Լրիվ անունը (ազգանունն ընդգծել)             |         |

    _________________________________              ._________.

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

2. Օրիորդական ազգանունը

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

3. Ծննդյան ամսաթիվը և վայրը

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

4. Սեռը և արտաքինի նկարագիրը (հասակը, աչքերի գույնը, տարբերակիչ նշանները և այլն)

5. Հայտնի է նաև որպես (անձի կողմից օգտագործվող նախկին անուններ, այլ անուններ, որոնցով նա հայտնի է, կամ կեղծանուններ)

6. Քաղաքացիությունը և լեզուն

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

7. Տեղեկություններ` տրված կացության կարգավիճակների, ժամանակավոր բնակության թույլտվությունների կամ արտոնագրերի վերաբերյալ

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

8. Ընտանեկան դրությունը

[] ամուսնացած, [] ամուրի, [] ամուսնալուծված, [] այրի

Ամուսնու (կնոջ) անունը (եթե ամուսնացած է) և նրա գտնվելու վայրը

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

Երեխաների (եթե կան) անունները, տարիքը և նրանց գտնվելու վայրը

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

9. Հայցող Կողմի պետությունում գտնվելու վերջին վայրը

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

10. Հայցվող Կողմի պետությունում բնակության վերջին վայրը

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

11. Տեղաշարժերի երթուղիների վերաբերյալ առկա տեղեկությունները

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

12. Հայցող Կողմի պետության տարածք անձի անօրինական մուտքի կամ նրա տարածքում գտնվելու մասին որոշում ընդունելու հիմքերը

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

Բ. Փոխանցվող անձին վերաբերող հատուկ հանգամանքներ

1. Առողջական վիճակը (օրինակ` բժշկական հատուկ խնամքի անհրաժեշտության հնարավոր ցուցումներ, վարակիչ հիվանդության անվանումը)

2. Անձի առանձնակի վտանգավորության մասին նշում (օրինակ` կասկածվում է հանցագործության կատարման մեջ, հակված է ագրեսիվ վարքագծի)

Գ. Քաղաքացիության պատկանելության մասին կցվող ապացույցներ

1. Քաղաքացիության պատկանելությունը հաստատող փաստաթղթերը.

ա) ________________________  ________________________________________

          (փաստաթղթի տեսակը)              (տալու ամսաթիվը և  վայրը)

________________________   ________________________________________

          (տրված է, մարմինը)      (գործողության ժամկետի ավարտման ամսաթիվը)

բ) ________________________  ________________________________________

          (փաստաթղթի տեսակը)              (տալու ամսաթիվը և  վայրը)

________________________  ________________________________________

          (տրված է, մարմինը)      (գործողության ժամկետի ավարտման ամսաթիվը)

գ) ________________________  ________________________________________

          (փաստաթղթի տեսակը)              (տալու ամսաթիվը և  վայրը)

________________________  ________________________________________

          (տրված է, մարմինը)      (գործողության ժամկետի ավարտման ամսաթիվը)

2. Քաղաքացիության պատկանելության մասին ենթադրելու հիմքեր տվող փաստաթղթերը

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

Դ. Դիտողություններ

Հայցող Կողմի պետության

կենտրոնական իրավասու մարմնի

ներկայացուցչի ստորագրությունը

_________________________________

Կ. Տ.

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

Կառավարության և Ռուսաստանի

Դաշնության Կառավարության միջև

հետընդունման (ռեադմիսիայի)

մասին 2010 թվականի օգոստոսի

20-ի Համաձայնագրի իրականացման

կարգի վերաբերյալ Կիրարկման

արձանագրության

    Հայաստանի Հանրապետության                  Ռուսաստանի Դաշնության  

         զինանշանը                                 զինանշանը         

________________________________________  ___________________________

    (հայցող Կողմի պետության կենտրոնական          (վայրը և  ամսաթիվը)

________________________________________

(իրավասու մարմնի անվանումը)

Համարը ________________________________

________________________________

ՈՒմ ___________________________________

(հայցվող Կողմի պետության կենտրոնական

_______________________________________

            իրավասու մարմնի անվանումը)

Տարանցման մասին հարցում

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության

Կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) 2010 թվականի

օգոստոսի 20-ի Համաձայնագրի իրականացման կարգի վերաբերյալ

Կիրարկման արձանագրության 6-րդ հոդվածին համապատասխան

._________.

Ա. Անձնական տվյալներ                           |Լուսանկար|

|         |

1. Լրիվ անունը (ազգանունն ընդգծել)             |         |

    _________________________________              ._________.

_____________________________________________________________________

2. Օրիորդական ազգանունը

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

3. Ծննդյան ամսաթիվը և վայրը

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

4. Սեռը և արտաքինի նկարագիրը (հասակը, աչքերի գույնը, տարբերակիչ նշանները և այլն)

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

5. Հայտնի է նաև որպես (անձի կողմից օգտագործվող նախկին անուններ, այլ անուններ, որոնցով նա հայտնի է, կամ կեղծանուններ)

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

6. Քաղաքացիությունը և լեզուն

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

7. ՈՒղևորության փաստաթղթի տեսակը և համարը

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

Բ. Փոխանցվող անձին վերաբերող հատուկ հանգամանքներ

1. Առողջական վիճակը (օրինակ` բժշկական հատուկ խնամքի անհրաժեշտության հնարավոր ցուցումներ, վարակիչ հիվանդության անվանումը)

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

2. Անձի առանձնակի վտանգավորության մասին նշում (օրինակ` կասկածվում է հանցագործության կատարման մեջ, հակված է ագրեսիվ վարքագծի)

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

Գ. Տարանցման գործողություն

1. Տարանցման տեսակը.

              []  օդով     [] ծովով      [] ցամաքով

2. Նշանակման վայրի պետությունը

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

3. Տարանցման այլ հնարավոր պետություններ

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

4. Սահմանի հատման առաջարկվող վայրը, օրը, ժամը և հնարավոր ուղեկցումը

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

5. Ընդունումը երաշխավորված է տարանցման ցանկացած այլ և վերջնական նշանակման վայրի պետության կողմից

        [] այո           [] ոչ

6. Տարանցման երթուղին և ժամանակը

_____________________________________________________________________

7. Տեղեկություններ ուղեկցող անձանց մասին

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

Դ. Դիտողություններ

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

Հայցող Կողմի պետության

կենտրոնական իրավասու մարմնի

ներկայացուցչի ստորագրությունը

_____________________________________________________________________

Կ. Տ.

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

Կառավարության և Ռուսաստանի

Դաշնության Կառավարության միջև

հետընդունման (ռեադմիսիայի)

մասին 2010 թվականի օգոստոսի

20-ի Համաձայնագրի իրականացման

կարգի վերաբերյալ Կիրարկման

արձանագրության

    Հայաստանի Հանրապետության                  Ռուսաստանի Դաշնության

         զինանշանը                                 զինանշանը

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության

Կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին 2010 թվականի

օգոստոսի 20-ի Համաձայնագրի իրականացման կարգի վերաբերյալ Կիրարկման

արձանագրության 3-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան.1

____________________________

1 ՈՒղևորական փաստաթղթում նշված բոլոր հղումները, տողերի անվանումները, ինչպես նաև տողատակի ծանոթությունները կկրկնօրինակվեն հայերենով:

._________.

N ____________           |Լուսանկար|

|         |

| Կ. Տ.   |

._________.

Սույնը ներկայացնող ___________________________________________

քաղաքացին/քաղաքացիության պետության անվանումը

քաղաքացիություն չունեցող անձը

(ոչ անհրաժեշտը ջնջել)

Ազգանուն _____________________________________________________________

Անունը _____________________________________________________________

Ծննդյան ամսաթիվը ____________________________________________________

Մեկնում է _______________________ -ից դեպի __________________________

              Հայցող Կողմի պետությունը         Հայցվող Կողմի պետությունը

Պետական սահմանի անցակետերով

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

հայցող Կողմի պետության և հայցվող Կողմի պետության սահմանի անցակետերը

Սույն ուղևորության փաստաթուղթը գործում է 20__ թ. __________-ից մինչև 20__ թ. _________-ը

ուղևորության փաստաթուղթը տվող մարմինը ______________________________

Տալու հիմքը

_____________________________________________________________________

Տալու ամսաթիվը

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

Պաշտոնատար անձի ստորագրությունը _____________________________________

               Կ. Տ.                          Տպագր. հմ.

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. մայիսի 31-ին

pin
20.08.2010
Միջազգային պայմանագիր