(ուժը կորցրել է 24.05.2019 թիվ 30-Ն որոշում)
i
603.0023.071113
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 11 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60313425
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
4 հոկտեմբերի 2013 թվականի թիվ 23-Ն
«ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 34-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 41-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ինքնաթիռների, ուղղաթիռների օրացուցային ժամանակի մասին» Ձև 34-ՔԱ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ինքնաթիռների, ուղղաթիռների օրացուցային ժամանակի մասին» Ձև 34-ՔԱ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 34-ՔԱ (տարեկան) «Ինքնաթիռների, ուղղաթիռների օրացուցային ժամանակի մասին» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 41-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի
2013 թվականի հոկտեմբերի 4-ի
թիվ 23-Ն որոշման
ՁԵՎ 34-ՔԱ
(տարեկան)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
20 թ.
.____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |
|(2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48) |
|____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
|մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը |
|____________________________________________________________________|
|Ներկայացնում է ____________________________________________________ |
| (անվանումը) |
|Գտնվելու վայրը ______________________________________ I__I__I__I__I |
| (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |
| |
|Մարզը _____________________________________________________ I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Համայնքը/Վարչական շրջանը _______________________________ I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը_____________________________ |
|__________________________________________________ I__I__I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Պետական գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I |
| |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ______________________________@__________________ |
|____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
.____________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Ինքնա-|Օրացու-| այդ թվում` |
|թիռ- |ցային |__________________________________________________________|
|ների, |ժամա- | սարքին | անսարք |
|ուղղա-|նակը- |___________________________|______________________________|
|թիռ- |ընդա- |ըն | որից` |չկա- |տեխ- |վերա-|պահես-|ենթա-|
|ների |մենը |դա-|_______________________|տար- |նիկա-|նո- |տամա- |կա են|
|տեսակ-|ինքնա- |մե-|ու- |թռիչքի|ռե- |պարա- |ված |կան |րոգ- |սերի |դուրս|
|ները |թիռ |նը |ղեր-|ապահո-|զեր-|պուրդ-|թը- |սպա- |ման |բացա- |գրման|
| |(ուղղա-| |թում|վումը |վում|ներ |ռիչք-|սարկ-|մեջ |կայու-| |
| |թիռ)- | | |բազա- | |եղանա-|ներ |ման | |թյան | |
| |ժամ | | |յին | |կի և | |մեջ | |պատճա-| |
| | | | |օդանա-| |թռիչք-| | | |ռով | |
| | | | |վակա- | |ների | | | |սպա- | |
| | | | |յանում| |արգել-| | | |սում | |
| | | | | | |ման | | | |են | |
| | | | | | |այլ | | | |վերա- | |
| | | | | | |պատ- | | | |նորոգ-| |
| | | | | | |ճառով | | | |ման | |
|______|_______|___|____|______|____|______|_____|_____|_____|______|_____|
|1 |2 |3 |4 |5 |6 |7 |8 |9 |10 |11 |12 |
|______|_______|___|____|______|____|______|_____|_____|_____|______|_____|
|______|_______|___|____|______|____|______|_____|_____|_____|______|_____|
|______|_______|___|____|______|____|______|_____|_____|_____|______|_____|
|______|_______|___|____|______|____|______|_____|_____|_____|______|_____|
|______|_______|___|____|______|____|______|_____|_____|_____|______|_____|
|______|_______|___|____|______|____|______|_____|_____|_____|______|_____|
._________________________________________________________________________.
Ինքնաթիռների հավաքատեղի մաշվածությունը
.__________________________________________________.
|Ինքնաթիռների առավելագույն թույլատրելի|Ինքնաթիռների|
|շահագործման ժամկետը |քանակը |
|_____________________________________|____________|
|մինչև 5 տարի | |
|_____________________________________|____________|
|5-ից մինչև 15 | |
|_____________________________________|____________|
|15-ից մինչև 30 | |
|_____________________________________|____________|
|30 և ավելի | |
.__________________________________________________.
Ղեկավար _________________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ___________________ ___________________
այլ լիազորված անձ) (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__ «______200__թ.
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի
2013 թվականի հոկտեմբերի 4-ի
թիվ 23-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 34-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ինքնաթիռների, ուղղաթիռների օրացուցային ժամանակի մասին» ՁԵՎ 34-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվության 1-ին սյունակում լրացվում են ինքնաթիռների և ուղղաթիռների տեսակները:
6. Օրացուցային ժամանակը - ընդամենը, ինքնաթիռ (ուղղաթիռ)-ժամ (2) սյունակի ցուցանիշը ներկայացնում է այն ժամերի քանակը (հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում), որը նախատեսված է չվացուցակով` ինքնաթիռների և ուղղաթիռների չվերթների համար:
7. Հաշվետվության 3-8 սյունակների ցուցանիշները վերաբերում են սարքին, իսկ 9-12 սյունակների ցուցանիշները` անսարք վիճակում գտնվող ինքնաթիռներին և ուղղաթիռներին:
8. «ընդամենը» (3) սյունակում լրացվում է սարքին վիճակում գտնվող ինքնաթիռների (ուղղաթիռների) ամբողջ օրացուցային ժամանակը:
9. «ուղերթում» (4) սյունակում լրացվում է ինքնաթիռների (ուղղաթիռների) ուղերթում գտնվելու ժամերի քանակը:
10. «թռիչքի ապահովումը բազային օդանավակայանում» (5) սյունակում լրացվում է օդանավակայանում ինքնաթիռի (ուղղաթիռի) թռիչքի ապահովման ժամանակը:
11. «ռեզերվում» (6) սյունակում լրացվում է ինքնաթիռների (ուղղաթիռների) ռեզերվում գտնվելու ժամանակը:
12. «պարապուրդում» (7) սյունակում լրացվում է ինքնաթիռների (ուղղաթիռների) պարապուրդների ժամանակը, որն ստացվում է 5, 6, 7 սյունակների ցուցանիշների հանրագումարով, եղանակի և թռիչքների արգելման այլ պատճառներով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում:
13. «չկատարված թռիչքաժամերը» (8) սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չկատարված թռիչքների ընդհանուր ժամանակը, որը ներկայացնում է 5, 6, 7 սյունակների ցուցանիշների հանրագումարը:
14. Հաշվետվության 4-8 սյունակների ցուցանիշների գումարը հավասար է 3-րդ սյունակի ցուցանիշին:
15. Հաշվետվության 9-12 սյունակների և 3-րդ սյունակի ցուցանիշների գումարը հավասար է 2-րդ սյունակի ցուցանիշին:
16. Հաշվետվության 2-րդ բաժինը վերաբերում է ինքնաթիռների հավաքատեղի մաշվածությանը: Այս մասում լրացվում է ինքնաթիռների քանակն ըստ շահագործման ժամկետների: