Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՄՐԻԻ «ԱՐՑԱԽ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՅՈՒՄՐԻԻ «ԱՐՑԱԽ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆ ...

 

 

040.0440.260699

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 1999 թվականի թիվ 440

 

ԳՅՈՒՄՐԻԻ «ԱՐՑԱԽ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 142 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաշվեկշռային մեթոդով 266874 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Գյումրիի «Արցախ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Գյումրիի «Արցախ» բաց բաժնետիրական ընկերության:

2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը 187647 հազ. դրամ, որը համապատասխանում է 187647 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 150118 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 150118 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Գյումրի «Արցախ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 79227 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 23362 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2129 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 1138 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 27515 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 3300 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 817 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի եկամուտների գծով` 2613 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 26 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 18329 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 13208,5 հազ. դրամ:

5. Ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

6. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը` նվազագույնը 22520 հազ. դրամ

ներդրումների չափը մասնավորեցումից հետո 3 տարվա համար, այդ թվում տարեկան կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

8. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 1 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից վեց ամսվա ընթացքում, յուրաքանչյուր 3 ամսում գումարի 50 տոկոսի չափով:

10. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մրցույթի արձանագրությունը հանձնելու պահից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

12. Գյումրիի «Արցախ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո պահպանվում են քաղաքացիական պաշտպանության կառույցի շահագործման նկատմամբ նրա պարտավորությունները:

Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` նշված պարտավորությունների մասին նշել մասնավորեցման պայմանագրում:

i

13. Հայաստանի Հանրապետության կառավարությանը 1999 թվականի մարտի 11-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ լուծարելու մասին» N 142 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

հանել որոշման հավելվածի «Գյումրիի «Արցախ» ՓԲԸ» տողը:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 26-ից:

 

ԿԱԶՄ

 

Գյումրիի «Արցախ» փակ բաժնետիրական ընկերության

մրցութային հանձնաժողովի

 

    Ա. Մարկոսյան              - ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ

                                (հանձնաժողովի նախագահ)

    Ա. Ասլիկյան               - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

                                առաջին տեղակալ

    Խ. Դումիկյան              - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

    Գ. Խաչատրյան              - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

    Ա. Պետրոսյան              - Շիրակի մարզպետի պաշտոնակատար

    Վ. Առաքելյան              - ՀՀ սեփականաշնորհման նախարարության

                                մրցույթների կազմակերպման բաժնի պետ

    Վ. Սիմոնյան               - ՀՀ սեփականաշնորհման նախարարության

                                իրավաբանական բաժնի պետ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.1999
N 440
Որոշում