Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 927-Ն ...

 

 

040.1508.281213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2013 թվականի N 1508-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 927-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին ենթակետով.

i

«11.1) հավանություն է տալիս սույն կանոնադրության 27.4-րդ կետի 12-րդ ենթակետով նախատեսված այն պայմանագրերի փոփոխություններին, որոնցում կազմակերպությունը որպես պայմանագրի կողմ հանդես չի գալիս` բացառությամբ այն պայմանագրերի փոփոխությունների, որոնց հավանություն տալու իրավասությունը վերապահված է խորհրդին».

2) 27.4-րդ կետի 12-րդ ենթակետում`

i

ա. հանել «ու դրանցում կատարվող փոփոխություններին» բառերը,

բ. ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Նշված պայմանագրերում կատարվող փոփոխությունները խորհրդի հավանությանը չեն ներկայացվում` բացառությամբ սույն կետի 15-րդ ենթակետով նախատեսված դեպքերի:».

3) 27.4-րդ կետի 15-րդ ենթակետում`

ա. «ինչպես նաև» բառերը փոխարինել «և» բառով,

բ. «վճարների» բառից հետո ենթակետը լրացնել «մեկնարկային նվազագույն» բառերով,

գ. «չափերը» բառից հետո ենթակետը լրացնել «ինչպես նաև կնքված և իրավունքների պետական գրանցում ստացած պայմանագրերով սահմանված վճարների չափերի նվազեցումները» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2013
N 1508-Ն
Որոշում