Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ...

 

 

040.0004.130114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունվարի 2014 թվականի N 4-Ն

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել իրավական օժանդակության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 9-ի

N 4-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԻՐԱՎԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող` հոգեկան խանգարումներ ունեցող անձին իրավական օժանդակություն (այսուհետ` իրավական օժանդակություն) տրամադրելու ընթացակարգը:

i

2. Իրավական օժանդակությունը ներառում է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անվճար իրավաբանական օգնությունը, այդ թվում` նաև հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու և բուժման հետ կապված հարցերի, հոգեկան խանգարումներ ունեցող անձի (այսուհետ` անձ) իրավունքների և պարտականությունների վերաբերյալ խորհրդատվությունը:

 

II. ԻՐԱՎԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ

 

3. Իրավական օժանդակությունը տրամադրվում է անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի (այսուհետ` հանրային պաշտպանի գրասենյակ) նշանակած փաստաբանի կողմից:

4. Անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին հասցեագրված` իրավական օժանդակության տրամադրման մասին դիմումն անձամբ, փոստով կամ հոգեբուժական կազմակերպության վարչակազմի միջոցով ներկայացնում է հանրային պաշտպանի գրասենյակ:

5. Դիմումին կցվում է անձի` հոգեբուժական կազմակերպությունում բուժում անցնելու մասին տեղեկանք: Հոգեբուժական կազմակերպությունը նշված տեղեկանքը, անձի կամ նրա օրինական ներկայացուցչի պահանջով, անմիջապես տրամադրում է նրանց, իսկ եթե սույն կետով նախատեսված դիմումն ուղարկվելու է հոգեբուժական կազմակերպության միջոցով, տեղեկանքը կցում է դիմումին:

6. Հոգեբուժական կազմակերպությունը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումն ստանալուն պես, բայց ոչ ուշ, քան հաջորդ օրը, պատվիրված նամակով ուղարկում է հանրային պաշտպանի գրասենյակ:

7. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումը հոգեբուժական կազմակերպության միջոցով հասցեատիրոջն ուղարկելու ծախսերը հոգում է հոգեբուժական կազմակերպությունը:

 

III. ԻՐԱՎԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

8. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումն ստանալուն պես, բայց ոչ ուշ, քան հաջորդ օրը, ընդունում է որոշում դիմումը բավարարելու և գործը հանրային պաշտպանին հանձնելու մասին` բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերի:

i

9. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումը մերժում է միայն «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքով:

10. Հանրային պաշտպանը գործն ստանալուն պես, բայց ոչ ուշ, քան հաջորդ օրը, պարտավոր է տեսակցել անձին կամ նրա օրինական ներկայացուցչին:

11. Հիվանդանոցի վարչակազմն ապահովում է հանրային պաշտպանի անարգել մուտքն ու ելքը հիվանդանոցի` տեսակցության համար նախատեսված տարածք, ինչպես նաև` անձի և հանրային պաշտպանի մեկուսի տեսակցությունը` հաշվի առնելով տվյալ հոգեբուժական կազմակերպության տնօրենի հաստատած ներհիվանդանոցային ռեժիմը:

 

IV. ԻՐԱՎԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

12. Իրավական օժանդակության տրամադրումը դադարեցվում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշմամբ`

1) անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա.

2) եթե անձը դուրս է գրվել հոգեբուժական կազմակերպությունից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.01.2014
N 4-Ն
Որոշում