110.0241.300699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
1 հուլիսի 1999 թվականի թիվ 246-Մ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 12-Ը ՀՈՒՆԻՍԻ 1998 Թ. ՀՄ. 148-Մ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի դրույթները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
ՀՀ կրթության և գիտության նախարարի 12-ը հունիսի 1998 թ. հմ. 148-Մ հրամանով հաստատված` ՀՀ պետական հանրակրթական դպրոցի ընդունելության կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1. ՀՀ պետական հանրակրթական դպրոցի ընդունելության կարգի 1.6 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Տվյալ օրացուցային տարում յոթ տարին չլրացած երեխաների ընդունելությունը իրականացնում են հանրակրթական դպրոցները, մարզային բժշկամանկավարժական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Հանձնաժողովը ստեղծվում է մարզպետի /Երևանի քաղաքապետի/ կարգադրությամբ և գործում է օգոստոսի 15-ից 30-ը:
2. Միջնակարգ կրթության վարչությանը /Ա. Ավետիսյան/, իրավաբանական բաժնին /Վ. Սարգսյան/, հանրակրթական դպրոցի ընդունելության կարգում կատարված փոփոխությունը ներկայացնել պետական գրանցման:
3. Միջնակարգ կրթության վարչությանը /Ա.Ավետիսյան/, փոփոխության մասին իրազեկ պահել մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչություններին, հանրակրթական դպրոցների տնօրեններին:
4. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
08. 07. 1999թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 110990113