Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 876-Ա Ո ...

 

 

041.0105.130214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2014 թվականի N 105-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 876-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 2-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 876-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի նիստի N 5 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի համակարգման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:».

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը.

i

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

i

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2014 թվականի փետրվարի 13-ի

N 105-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի հոկտեմբերի 2-ի

N 876-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Վ. Գաբրիելյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

 

    Ռ. Ալավերդյան      - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

    Վ. Նիկոյան         - Երևանի  քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Ն. Երիցյան         - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Բադալյան        - ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության

                         պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

 

    Կ. Թամազյան        - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար

 

    Վ. Կտիկյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական

                         վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

                         (հանձնաժողովի քարտուղար)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.02.2014
N 105-Ա
Որոշում