Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 100 ...

 

 

040.0166.250214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 փետրվարի 2014 թվականի N 166-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կոմիտեի ներքին անվտանգության վարչության պաշտոնները մաքսային ծառայության պաշտոններ են, որոնցում նշանակումները «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան կատարվում են առանց մրցույթի` կոմիտեի նախագահի կողմից:».

2) որոշման N 2 հավելվածի «I. Վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ» 1-ին բաժնում «Ռազմավարական ծրագրավորման վարչություն» բառերը փոխարինել «Ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչություն» բառերով.

3) լուծարել հատուկ բաժինը.

4) ստեղծել ներքին անվտանգության վարչություն.

5) Մասիսի, Արտաշատի և Էջմիածնի տարածքային հարկային տեսչությունները միացման ձևով վերակազմակերպել` Արտաշատի տարածքային հարկային տեսչության և Էջմիածնի տարածքային հարկային տեսչության.

6) Մարտունու տարածքային հարկային տեսչությունը միացման ձևով վերակազմակերպել` այն միացնելով Գավառի տարածքային հարկային տեսչությանը:

i

2. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի փետրվարի 25-ից` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 5-րդ, 6-րդ ենթակետերի և 2-րդ կետով սահմանված տարածքային հարկային տեսչություններին վերաբերվող մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2014 թվականի մարտի 10-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ

 

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  որոշման 3-րդ կետի համաձայն սույն որոշումն ուժի մեջ է մտնում

2014 թվականի փետրվարի 25-ից, մինչդեռ այն միայն հրապարակվել է

2014 թվականի փետրվարի 28-ին և կարող է ուժի մեջ մտնել միայն

2014 թվականի մարտի 1-ից, որը և նշել է ԻՐՏԵԿ-ը

------------------------------------------------------------------

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի փետրվարի 20-ի

N 166-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի սեպտեմբերի 4-ի

N 1005-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

Ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչություն

Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչություն

Կազմակերպման և հսկողության վարչություն

Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչություն

Ներքին աուդիտի վարչություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն

Մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչություն

Մաքսային հսկողության վարչություն

Հետբացթողումային հսկողության վարչություն

Նախաբացթողումային հսկողության վարչություն

Իրավաբանական վարչություն

Քննչական վարչություն

Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն

Օպերատիվ հետախուզության վարչություն

Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչություն

Ներքին անվտանգության վարչություն

Անձնակազմի կառավարման վարչություն

Ֆինանսահաշվային վարչություն

Գործերի կառավարման վարչություն

Քարտուղարություն

2. Բաժիններ

Ակցիզային դրոշմանիշերի հաշվառման բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Առաջին բաժին
Գործարար միջավայրի հետազոտման և մոնիթորինգի բաժին

 

II. Հարկային (տարածքային) տեսչություններ (մարմիններ)

 

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություն

Արաբկիրի հարկային տեսչություն

Էրեբունու հարկային տեսչություն

Նոր Նորքի հարկային տեսչություն

Մաշտոցի հարկային տեսչություն

Կենտրոնի հարկային տեսչություն

Շենգավիթի հարկային տեսչություն

Աշտարակի տարածքային հարկային տեսչություն

Արմավիրի տարածային հարկային տեսչություն

Արտաշատի տարածքային հարկային տեսչություն

Գավառի տարածքային հարկային տեսչություն

Գյումրու տարածքային հարկային տեսչություն

Գորիսի տարածքային հարկային տեսչություն

Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչություն

Էջմիածնի տարածքային հարկային տեսչություն

Իջևանի տարածքային հարկային տեսչություն

Կապանի տարածքային հարկային տեսչություն

Կոտայքի տարածքային հարկային տեսչություն

Հրազդանի տարածքային հարկային տեսչություն

Նաիրիի տարածքային հարկային տեսչություն

Սևանի տարածքային հարկային տեսչություն

Վանաձորի տարածքային հարկային տեսչություն

 

III. Մաքսատներ և մաքսային կետեր

 

Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատուն

Արարատյան տարածաշրջանային մաքսատուն

«Զվարթնոց» մաքսատուն

Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատուն

Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն

Սյունիքի տարածաշրջանային մաքսատուն

- Մեղրիի մաքսային կետ

Գուգարքի տարածաշրջանային մաքսատուն

- Բագրատաշենի մաքսային կետ

- Այրում-Ջիլիզայի մաքսային կետ

- Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ

Շիրակի տարածաշրջանային մաքսատուն

- Բավրայի մաքսային կետ

- «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ

Միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.02.2014
N 166-Ն
Որոշում